21:23 24.03.2025
Մարտի 23-ին Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում մարտի 30-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող արտահերթ ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները։ Որոնման հնարավորությամբ ցուցակները պարունակում են հետևյալ տեղեկատվությունը՝ ընտրողի անհատական տվյալներ, հաշվառման հասցե, քվեարկության օր, քվեարկության ժամանակ, ընտրողի ընտրական տեղամասի համար, տեղամասային կենտրոնի հասցե: […]
21:12 24.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00Նորք Մարաշ՝ Նորք թաղի առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորք 1-ին փողոցի առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորք 2-րդ նրբանցքի առանձնատներ, Նորք 5-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ […]
21:00 24.03.2025
Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին, հաղորդում է Sport24-ը: «Զախարյանին, ըստ երևույթին, լիարժեք բուժօգնություն չի ցուցաբերվել և վաղաժամ թույլատրվել է խաղալ, քանի որ ռեցիդիվ է եղել: Սա ոչ միայն նրա, այլև ակումբի խնդիրն է։ Վնասվածքներից հետո Արսենի հոգեբանական վիճակը ծանր է»,- ասել է ռուս մարզիչը: Վնասվածքների […]
20:51 24.03.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է աշխատանքային այցով մարզ ժամանած՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը բարձրաստիճան դիվանագետի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք մասնավորեպես վերաբերում էին ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին, Օվերն-Ռոն-Ալպի հետ Սյունիքի գործընկերությանը, հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության գալիք համաժողովին, որը կանցկացվի Գորիսում։
20:49 24.03.2025
Մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Արարատ Միրզոյանը ողջունել է Սեյեդ Աբբաս Արաղչիին Երևանում, և նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով:
20:40 24.03.2025
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում դեղերի պետական գրանցման գործընթացի, առկա խնդիրների ու լուծմանն ուղղված մեխանիզմների վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը կարեւորել է նմանատիպ քննարկումները ոլորտի խնդիրները բարձրաձայնելու եւ դրանց կարգավորման համար անհրաժեշտ գործիքակազմեր առաջարկելու տեսանկյունից: Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը ոլորտային երկու խնդրի է անդրադարձել՝ ՀՀ-ում դեղորայքի հասանելիությանը եւ դեղերի […]
20:30 24.03.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում բողոքի ցույցերի ֆոնին ընդդիմությանը կոչ է արել «չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ»։ «Ես ձեզ մի քանի անգամ կոչ եմ արել դադարեցնել սադրանքներով խաթարել մեր քաղաքացիների անդորրը: Եթե համարձակություն ունեք, ապա զեկուցեք կոռուպցիայի, գողության, ստացված կաշառքի, թույլ տված խախտումների մասին: Եթե դուք մտադիր չեք դա անել, մի՛ խաղացեք մարդկանց նյարդերի […]
20:17 24.03.2025
Բրազիլական ֆուտբոլի լեգենդներից Ռոնալդոն գնահատել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի` աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու շանսերը, հաղորդում է A Bola-ն: «Ես հավատում եմ։ Նեյմարն անհավանական տաղանդավոր է, բայց նա պետք է պատրաստ լինի զոհաբերությունների: Ամեն ինչ կախված է նրանից: Աշխարհի առաջնությանը մնացել է ընդամենը մեկ տարի։ Եթե նա լավ մարզավիճակում լինի և մասնակցի, մենք լավ հնարավորություն […]
20:11 24.03.2025
ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը մարտի 20-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության դիվանագիտական ակադեմիայի դասախոս, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ, ԵՄ նախկին հանձնակատար Մեգլենա Կունևայի գլխավորած պատվիրակությանը։ Ներկայացնելով Ներքին գործերի նախարարության ձևավորման ընթացքը՝ Արմեն Ղազարյանը կարևորել է իրականացվող բարեփոխումները, դրանց արդյունավետությունը ինչպես Նախարարության, այնպես էլ ՆԳՆ մանդատի ներքո գտնվող ոլորտներում։ Փոխնախարարը ներկայացրել է նաև հանրային անվտանգության և […]
20:05 24.03.2025
Երևանի քաղաքապետարանում անցկացվող գործակարգավարական հերթական խորհրդակցությանը զեկուցել են, որ փետրվարի 2-րդ կեսից Երևանում տնկել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում՝ սոճի և եղևնի: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով, առաջին անգամ է, որ ձմեռային հատվածում իրականացվել է մշտադալարների տունկ: Վարչական շրջաններում շինաշխատանքներն ակտիվ փուլում են: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:50 24.03.2025
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը, ըստ էության, չի համապատասխանում թե’ ներկայիս կառավարման համակարգին, թե’ միջազգային պահանջներին եւ ստանդարտներին: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը` Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության […]
19:38 24.03.2025
Հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի կողմից ազգային թիմից հեռացվելուց հետո սոցցանցերում գրառում է կատարել` դիմելով հայ երկրպագուներին: «Ինձ համար մեծագույն պատիվ է խաղալ իմ երկրի՝ Հայաստանի համար։ Երեկ ես առանձնազրույց եմ ունեցել գլխավոր մարզչի հետ՝ քննարկելու իմ իրավիճակը։ Ես ուզում էի նրան տեղեկացնել, որ լավ մարզավիճակում եմ, լիովին մոտիվացված եմ […]
19:29 24.03.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ օրակարգային հարցեր: Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչի կարևոր դրսևորումներից էին Երևանում և Բուդապեշտում ռեզիդենտ դեսպանությունների բացման որոշումները: Նախարարները մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի […]
19:23 24.03.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Հայաստան։ Իրանի ԱԳ նախարարին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Աբբաս Արաղչին վաղը կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո տեղի կունենա ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը։
19:13 24.03.2025
Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր դեռևս մարտի 4-ին: Լճաշեն գյուղի բնակիչը հայտնել էր, որ այդ օրը, ժամը 8.30-ից մինչև 13.30-ը, երբ իրենք բացակայել են բնակարանից, տեխնիկական միջոց կիրառելով բացել են հետնամասի եվրապատուհանը և ննջասենյակից գողացել ոսկյա 14 զարդ ու 117 հազար դրամ: Սևանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օպերատիվ-հետախուզական […]
19:00 24.03.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (23-րդ ռակետ) ավարտել է մրցելույթը Մայամիի «Մասթերսում»։ Մրցաշարի երրորդ փուլում Խաչանովը 7-6 (7-2), 4-6, 5-7 հաշվով պարտվել է աշխարհի 15-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովին (Բուլղարիա)։ Դիմիտրովը մրցաշարի 1/8 եզրափակչում է և կհանդիպի Բրենդոն Նակաշիմա (ԱՄՆ, 32-րդ ռակետ) – Դավիդ Գոֆեն (Բելգիա, 55-րդ ռակետ) զույգի հաղթողի հետ։
18:48 24.03.2025
Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի հավաքականների հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպը չի ազդի վրացիների և հայերի հարաբերությունների վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի հավաքականի նախկին ավագ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ «Տհաճ միջադեպ է տեղի ունեցել, բայց սա ֆուտբոլ է, իսկ ֆուտբոլում երբեմն բախումներ են լինում երկրպագուների միջև»,- ասել է Կալաձեն։ Նրա խոսքով, տեղի […]
18:35 24.03.2025
Թեհրանը գործողությունների մեծ ազատություն չունի և ստիպված կլինի երկխոսության մեջ մտնել Միացյալ Նահանգների հետ, Fox Business-ին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Իրանը քիչ տարբերակներ ունի: Մենք լուրջ ենք տրամադրված, նրանք գիտեն, որ նախագահը լուրջ է տրամադրված, պետքարտուղար Մարկո Ռուբիոն լուրջ է տրամադրված, և Իրանը ստիպված կլինի գալ բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Բրյուսը: […]
18:22 24.03.2025
Նոր Զելանդիայի ազգային հավաքկանաը նվաճել է աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր։ Նորզելանդացիներն Ավստրալիայի և Օվկիանիայի ընտրական գոտու փլեյ-օֆֆի եզրափակչում 3-0 հաշվով հաղթել են Նոր Կալեդոնիայի հավաքականին և պատմության մեջ երրորդ անգամ որակավորվել Մունդիալին։ Նոր Կալեդոնիան, չնայած, պարտությանը, հնարավորություն է ստացել մասնակցելու միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆին։ Նոր Զելանդիան երկրորդ երկիրն է, որը նվաճել է ԱԱ-2026-ի […]
18:11 24.03.2025
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տարածած տեղեկատվությունը, թե Ադրբեջանը տեղյակ չի եղել Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում են կենտրոնի տարածած մամուլի հաղորդագրությունից: «Որոշ լրատվամիջոցներում տեղ գտած «Անսպասելի քայլ Թուրքիայից. հայերի հետ սահմանը բացվեց, […]
18:07 24.03.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՌԴ միջև երկկողմ օրակարգային հարցեր՝ կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում: Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել նախորդ շաբաթ երկու գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին և մտքեր փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ:
17:55 24.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է Թատրոնի միջազգային օրվա շրջանակում իրականացվող «Թատերական շաբաթ» ծրագիրը: Թատերական նախագծերը՝ մշակութային կրթության բաղադրիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի: Այս համատեքստում դրամաշնորհային ծրագրերում շեշտադրումներն արվել են կրթական բաղադրիչի […]
17:47 24.03.2025
Պարեկային ծառայության կենտրոնական վարչակազմի ծառայողները կատարելագործում են կրակելու հմտությունները: Պարեկային ծառայությունում ընթանում են կրակային պատրաստության դասընթացներ։ Դասընթացից առաջ բժիշկը հետաքրքրվում է պարեկային ծառայողների առողջական վիճակով, ինչից հետո միայն սկսվում է պարապմունքը։ Առաջիկայում նախատեսվում է փուլ առ փուլ պարապմունքներ անցկացնել պարեկային ծառայության ողջ անձնակազմի հետ։ «Պարբերաբար՝ տարին մեկ կամ երկու անգամ անցկացնում ենք կրակային պատրաստություն, որպեսզի […]
17:38 24.03.2025
Մեդիսոն Քիզը (ԱՄՆ, 5-րդ ռակետ) և Միրա Անդրեևան (Ռուսաստան, 6-րդ ռակետ) ավարտել են մրցելույթը Մայամիի «Մասթերս» շարքի մրցաշարում։ Քիզը մրցաշարի երրորդ փուլում չի կարողացել լուրջ դիմադրություն ցույց տալ աշխարհի 140-րդ ռակետ Ալեքսանդրա Էալային (Ֆիլիպիններ) և պարտվել է 4-6, 2-6 հաշվով։ 19-ամյա Էալան մրցաշարում երեք հաղթանակ է տարել իրենից բարձր դասակարգման դիրք ունեցող մրցակիցների նկատմամբ։ Նա […]
17:28 24.03.2025
Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 7185 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1444 քաղաքացի) ետ է ստացել 668 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +133 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
17:18 24.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով: Ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն «Քիմիա», […]
17:10 24.03.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում քննարկվող՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին Կոմիտեն որևէ մասնակցություն չի ունեցել։ Ավելին, Արդարադատության նախարարության ներկայացրած այդ նախագիծը չի վերաբերում ՊԵԿ-ի կողմից կազմվող վարչական ակտերին։ Այսինքն, նախագիծը […]
17:00 24.03.2025
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռաֆինյան խոսել է Արգենտինայի թիմի դեմ առաջիկա հանդիպման մասին. «Գրողը նրանց տանի։ Մենք, անկասկած, կհաղթենք Արգենտինային։ Եթե կարիք լինի, կհաղթենք նաև դաշտից դուրս։ Ամեն ինչ կանեմ` գոլ խփելու համար»,- «Բարսելոնայի» ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։ Աշխարհի 2026 թ. առաջնության հարավամերիկյան ընտրական գոտու 14-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը մրցակցի դաշտում կմրցի Արգենտինայի ընտրանու դեմ։ […]