21:01 25.03.2025
Մարտի 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, սերժանտների հարազատներ և հյուրեր: Հանդիսավոր արարողության ժամանակ արհեստավարժ սերժանտների […]
21:00 25.03.2025
Մարտի 27-ին Փարիզում Ուկրաինայի հարցով որոշ եվրոպական երկրների ղեկավարների հանդիպումը չի համարվի Եվրամիության հանդիպում, քանի որ համայնքում ուկրաինական հարցերի շուրջ կարծիքների միասնություն չկա։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան՝ M1 հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ֆրանսիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպումը։ Նա նշել է, որ եվրոպացի առաջնորդները հինգշաբթի օրը կրկին կհանդիպեն Փարիզում՝ քննարկելու, մասնավորապես, […]
20:50 25.03.2025
Էր Ռիադում ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո ասել է, որ կողմերը ողջունում են երրորդ երկրների ներգրավվածությունը՝ ապահովելու էներգետիկայի և նավագնացության անվտանգության մասին համաձայնագրերի իրականացումը։ Ավելի վաղ երեքշաբթի օրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո, Ումերովն ասել էր, որ կողմերը պայմանավորվել են իրականացնել համաձայնագրեր Ուկրաինայի և Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների […]
20:38 25.03.2025
Իրանի ԱԳՆ նախարարի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում մարտի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների մամուլի խոսնակներ Անի Բադալյանի և Էսմայիլ Բաղայեի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են ռազմավարական հաղորդակցության ոլորտում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր: Ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև առկա բարձր […]
20:33 25.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Դավթաշեն 3 թաղամաս և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Ա․ Արմենակյան փողոցի առանձնատներ, Նորքի Այգիներ թաղի […]
20:25 25.03.2025
ԱՄՆ հետախուզական համայնքը կարծում է, որ Ռուսաստանը մշակում է հակաարբանյակային զենք և այլ զինատեսակներ՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մերձերկրային տիեզերական ենթակառուցվածքը թուլացնելու համար։ Այս մասին ասվում է երկրի առջեւ ծառացած սպառնալիքների վերաբերյալ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի հրապարակված զեկույցում։ «Ռուսաստանը նաև զարգացնում է նոր հնարավորություններ և հակաարբանյակային զենքեր՝ ուղղված Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների տիեզերական […]
20:16 25.03.2025
ԱՄՆ վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել իրանական հետախուզության երեք ենթադրյալ աշխատակիցների նկատմամբ՝ մի քանի տարի առաջ ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Լևինսոնի առևանգմանը նրանց մասնակցության պատրվակով։ Այս մասին գրավոր հայտարարությամբ հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Այսօր Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետախուզության նախարարության երեք պաշտոնյաների դեմ, որոնք առևանգել են, կալանավորել և կապ ունեն ՀԴԲ նախկին հատուկ […]
19:55 25.03.2025
Հյուսիսային Կորեան կարող է միջուկային փորձարկում իրականացնել «որքան հնարավոր է շուտ»: Նման գնահատականներ է տվել ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբարդը։ «Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, պատրաստ է կարճ ժամանակում հերթական միջուկային փորձարկումն իրականացնել և շարունակում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների թռիչքային փորձարկումները՝ ցույց տալու իր աճող ներուժը որպես լծակ ապագա բանակցություններում»,-ասել է նա Սենատի հետախուզության հանձնաժողովի […]
19:45 25.03.2025
Մարտի 25-ին, ժամը 14:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Կոմիտասի փողոցում գտնվող տներից մեկի բակում այրվում է խորդանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում գտնվող խորդանոցում […]
19:38 25.03.2025
Էր-Ռիադում ընթացող բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հաստատել է ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունների ձեռքբերումը Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների ամբողջական արգելքի իրականացման համար։ «Բոլոր կողմերը պայմանավորվել են ապահովել անվտանգ նավարկություն, դադարեցնել ուժի կիրառումը և կանխել առևտրային նավերի օգտագործումը ռազմական նպատակներով Սև ծովում: Բոլոր կողմերը պայմանավորվել են իրականացնել նախագահների պայմանավորվածությունները Ուկրաինայի […]
19:28 25.03.2025
Մարտի 28-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան խորհրդարանին զեկուցելու է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին։ Այս մասին հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն: «Արտաքին գործերի նախարար Սիբիգան ուրբաթ օրը կգա Ռադա՝ զեկուցելու»,- գրել է պատգամավորը Telegram-ի իր ալիքում։ Ավելի վաղ նա հիշեցրել էր, որ անցած շաբաթ պատգամավորներն արդեն փորձել էին զանգահարել […]
19:18 25.03.2025
ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մարտի 25-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության, Կենտրոնական բանկի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից՝ Թվային կառավարման օրակարգի շրջանակում պետական կառույցների ջանքերի համախմբման նպատակով համատեղ կազմակերպված «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով երկօրյա աշխատաժողովի մեկնարկի արարողությանը: Այս մասին հայտնում են […]
19:11 25.03.2025
Շարունակվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև: Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ մարտի 25-ին Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Ժնևում Human Rights Watch գրասենյակի ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրեն Լյուսի Մաքքերնանի հետ: «Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ […]
19:03 25.03.2025
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել «Սոլոմոնյան» ՍՊԸ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) և պարզել, որ այն աշխատում է իրավական ակտերով սահմանված անիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, հայտնում են ՍԱՏՄ-ից։ «Այսպես՝ արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքն ու դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող […]
18:52 25.03.2025
Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Իսրայել Կացը հաստատել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների շարունակման օպերատիվ ծրագրերը։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ Նա հաստատել է այդ ծրագրերը Իսրայելի բանակի Հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Յանիվ Ասորի և մի շարք այլ ռազմական ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպման արդյունքում։ Կացի խոսքով՝ զինվորականների խնդիրն է վերադարձնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման […]
18:44 25.03.2025
Մարտի 19-25-ը Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1,4 հազար մարդ է բերման ենթարկվել, 478-ը կներկայանան դատարան։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայան։ «Մարտի 19-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 1418 մարդ, մինչ այժմ բերման ենթարկված 979 կասկածյալներից 478-ը կներկայանան դատարան»,- գրել է նախարարը X-ում։ Ընդդիմության […]
18:32 25.03.2025
Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից և նշում, որ նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում։
18:30 25.03.2025
ԵՄ երկրները դիտարկում են, թե ինչպես շրջանցեն Հունգարիայի հնարավոր վետոն և երկարաձգեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հուլիսի 31-ին կայանալիք քվեարկության ժամանակ։Այս մասին գրում է ֆրանսիական Le Monde թերթը։ Ըստ լրատվամիջոցի՝ վերջին շաբաթներին ԵՄ երկրները քննարկում են, թե ինչպես պահպանել հակառուսական պատժամիջոցների 16 փաթեթների ազդեցությունը։ Նրանք մտավախություն ունեն, որ Հունգարիան կօգտագործի իր վետոյի իրավունքը, և այդպիսով Ռուսաստանի […]
18:15 25.03.2025
Ճապոնիայի ոստիկանական բաժանմունքն առաջ է տանում 75 տարեկանից բարձր մարդկանց համար բանկոմատների օգտագործման սահմանափակումներ մտցնելու պլանը՝ փորձելով պաշտպանել նրանց խարդախությունից: Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Նախաձեռնությունը, մասնավորապես, նախատեսում է սահմանափակումներ մտցնել օրական կանխիկացման չափերի և բանկոմատների միջոցով դրամական փոխանցումների չափերի վերաբերյալ։ Նշվում է, որ միջոցառման նպատակն է պայքարել խարդախների դեմ, ովքեր խաբում են […]
17:55 25.03.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար: Իրանի ԱԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության […]
17:50 25.03.2025
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կարևորագույն գործառույթներից է հետախուզվողների հայտնաբերումը: Գլխավոր վարչությունը հատկապես հերևողական է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար հետախուզվողների հարցում, և հայտնաբերված հերթական հետախուզվողը հենց այդպիսին էր: Այս դեպքով օպերատիվ տեղեկությունն իրացվեց Տավուշի քրեական ոստիկանների հետ։ Մարտի 12-ին, ժամը 17.40-ին, Վանաձորի Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցում, իր հաշվառման հասցեում, հայտնաբերվեց և Քրեական ոստիկանության […]
17:38 25.03.2025
Ամերիկացի բլոգեր և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ջեյք Փոլն ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին` նիդերլանդցի արագասահորդ Յուտա Լերդամին: Այս մասին հաղորդում է talkSPORT-ը: Փոլն աշխարհի 6-ակի չեմպիոն, 2021թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Լերդամին ամուսնության առաջարկ է արել 1 միլիոն դոլար արժողությամբ մատանիով, որի վրա 10 կարատանոց երկու կիսալուսնաձև ադամանդներ են:
17:26 25.03.2025
ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառմանն իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է. «Այս պատերի ներսում, այս գրքի շնորհանդեսը պատահական չէ։ Սա ևս մեկ ապացույց է Հայաստան-Իրան փոխըմբռնման, բանակցության ուժի իմաստավորման, և, իհարկե, անխախտ բարեկամության: Մեր երկու երկրները, […]
17:22 25.03.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ չափագրման ծառայություններ մատուցող ընկերության տնօրենն օժանդակել է ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի տեղակալի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն, ինչպես նաև անձամբ կաշառք է տվել ՊՆ պաշտոնատար անձին: Այսպես՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար քաղաքացու կողմից ՀՀ կադաստրի […]
17:11 25.03.2025
Ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում դեռևս նախորդ տարվանից գործում է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու բոնուսային համակարգի բաղադրիչը։ Նպատակը թվային համակարգերի կիրառումը խրախուսելն է, ինչը ոչ միայն հեշտացնում է տուգանքների մասին ծանուցումը, այլև արդյունավետ դարձնում վճարումների ընթացքը։ Բոնուսային այս բաղադրիչից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգը ակտիվացնելն […]
17:00 25.03.2025
Մարտի 24-ին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում տված 25-ամյա օտարերկարացի երիտասարդը հայտնել է, որ մարտի 20-ի ժամը 16.30-ի սահմաններում մոպեդով ընթանալիս Զովունի գյուղի սկզբնամասում իրեն կանգնեցրել է մի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկան և հարցրել, թե ինչ կա մոտը: Օտարերկրացին բացել է պայուսակը, որի մեջ եղել է մեկ 100 դոլարանոց։ Երիտասարդը հայտնելով՝ իբր թղթադրամը կեղծ է, […]
16:48 25.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունելով պարոն Արաղչիի այցը Հայաստան՝ մաղթել է նրան հաջողություններ նոր պաշտոնում և միաժամանակ շնորհակալություն հայտնել նախորդ ժամանակահատվածում Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում […]