Բոլոր լուրերը – Page 298 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Ժաննա Անդրեասյանը Գյումրիում հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստմանը

17:18 24.03.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով: Ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն «Քիմիա», […]

̰
ՊԵԿ-ի կողմից կազմվող վարչական ակտերը կարգավորվում են ՀՀ հարկային օրենսգրքով

17:10 24.03.2025

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում քննարկվող՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին Կոմիտեն որևէ մասնակցություն չի ունեցել։ Ավելին, Արդարադատության նախարարության ներկայացրած այդ նախագիծը չի վերաբերում ՊԵԿ-ի կողմից կազմվող վարչական ակտերին։ Այսինքն, նախագիծը […]

̰
Մենք, անկասկած, կհաղթենք Արգենտինային

17:00 24.03.2025

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռաֆինյան խոսել է Արգենտինայի թիմի դեմ առաջիկա հանդիպման մասին. «Գրողը նրանց տանի։ Մենք, անկասկած, կհաղթենք Արգենտինային։ Եթե կարիք լինի, կհաղթենք նաև դաշտից դուրս։ Ամեն ինչ կանեմ` գոլ խփելու համար»,- «Բարսելոնայի» ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։ Աշխարհի 2026 թ. առաջնության հարավամերիկյան ընտրական գոտու 14-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը մրցակցի դաշտում կմրցի Արգենտինայի ընտրանու դեմ։ […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:49 24.03.2025

Մարտի 17-ից 24-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4059 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 125 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 163, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 258 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 689, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 272, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Ավարտվել է փրկարարական ծառայողների հերթական վերապատրաստման դասընթացը

16:39 24.03.2025

Մարտի 10-ից 12-ը Ներքին գործերի նախարարության Կրթահամալիրի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման վերապատրաստման կենտրոնի կողմից կազմակերպվել և անց է կացվել «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 24-ժամյա վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են Փրկարար ծառայության Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային փրկարարական վարչություններից թվով 15 փրկարարական ծառայող: Դասընթացը բաղկացած է եղել […]

̰
«Յուվենտուսը» նոր գլխավոր մարզիչ ունի

16:30 24.03.2025

«Յուվենտուսը» հեռացրել է Տիագո Մոտային և գլխավոր մարզչի պաշտոնին նշանակել է Իգոր Տուդորին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2025թ. հունիսի 30-ը ներառյալ։ Համաձայնագիրը ներառում է ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու կետ: Մոտան թիմի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2024թ. հուլիսին։ Թիմը նրա գլխավորությամբ 42 խաղում տարել է […]

̰
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

16:20 24.03.2025

Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 15:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։37-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․6 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
45-ամյա տղամարդը ավտոտնակում ապօրինի հրացան էր պահում

16:11 24.03.2025

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները մարտի 21-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեղանիստ գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը տանը կից ավտոտնակում ապօրինի հրազեն է պահում: Իրացնելով ստացված տեղեկությունը Արթիկի համայնքային ոստիկանները մեկնել են Գեղանիստ: Բացատրական աշխատանքի արդյունքում 45-ամյա տղամարդը ավտոտնակից ներկայացրել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
Ավարտվել է Ա.Ծ.-ի կողմից աշակերտուհիների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

16:00 24.03.2025

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ: Ա.Ծ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ […]

̰
Հասմիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

15:50 24.03.2025

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 24-ի 235-Ա որոշմամբ Հասմիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Նա համակարգելու է սպորտի ոլորտը: Հասմիկ Ավագյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, մասնագիտությամբ` ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մարզիչ: Աշխատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում` որպես դասախոս, եղել է […]

̰
Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի ընտրանու վերջին մրցակիցն է․ ԱԱ-2026

15:41 24.03.2025

Հայաստանի ազգային հավաքականի վերջին մրցակիցն աշխարհի 2026 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի F խմբում Պորտուգալիայի ըհնտրանին է։ Պորտուգալիայի հավաքականը F խմբում ընդգրկվել է Ազգերի լիգայի խաղարկության A լիգայի քառորդ եզրափակչում Դանիային հաղթելու և կիսաեզրափակիչ դուրս գալու շնորհիվ։ Հայաստանի հավաքականն ընտրական փուլը կսկսի և կավարտի հենց Պորտուգալիայի թիմի դեմ խաղորով։ Կողմերը կմրցեն սեպտեմբերի 6-ին Երևանում […]

̰
Կդադարեցվի Շիրակի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը

15:33 24.03.2025

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` մարտի 25-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր, Գուսանա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

̰
Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են հուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդուն

15:24 24.03.2025

Մարտի 21-ին մի վաճառողուհի Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է տվել, որ նույն օրը անհայտ անձը, թերթի կրպակից գնելով հինգ տուփ ծխախոտ, վճարել է քսան հազարանոց հուշանվեր թղթադրամ, ու ստացել է նաև տասնվեց հազար հինգ հարյուր դրամ մանրը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուշանվեր թղթադրամով վճարումը կատարել է Մասիս քաղաքի բնակիչ 53-ամյա մի տղամարդ։ […]

̰
Ազգերի լիգայի կիսաեզրափակչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը

15:16 24.03.2025

Ազգերի լիգայի խաղարկությունում հայտնի են դարձել A լիգայի կիսաեզրափակչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը։ Գերմանիա – Պորտուգալիա խաղը կկայանա հունիսի 4-ին Մյունխենում, իսկ Իսպանիա – Ֆրանսիա հանդիպումը հունիսի 5-ին Շտուտգարտում։ Դիմակայությունները մեկ խաղից են բաղկացած լինելու, իսկ մրցաշարի եզրափակիչը կկայանա հունիսի 8-ին Մյունխենում։ Երրորդ տեղի հանդիպումը նույնպես կայանալու է այդ օրը Շտուտգարտում։ Մրցաշարի գործող հաղթողն Իսպանիայի […]

̰
Ստամբուլի քաղաքապետին աջակցելու կասկածանքով բերման են ենթարկվել մի քանի լրագրողներ

15:07 24.03.2025

Թուրքիայում մի քանի լրագրողներ են բերման ենթարկվել՝ Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին աջակցելու կասկածանքով, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցների արհմիությունը։ Բողոքի ակցիաները լուսաբանելիս բերման են ենթարկվել արհմիության առնվազն ութ անդամներ՝ լրագրողներ ու ֆոտոլրագրողներ։ Արհմիությունը սոցցանցերի միջոցով դիմել է իշխանություններին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրանց։ Մարտի 23-ին Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, շորթման և հանցավոր […]

̰
SHANTNEWS

15:00 24.03.2025

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 17-23-ը

14:49 24.03.2025

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.39 մ (23.03.25թ.), որը հավասար է 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակին, իսկ անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 17 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.413 մլն.մ³, իսկ 2025 […]

̰
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն արձագանքել է երկրպագուների խաղադաշտ ներխուժմանը

14:38 24.03.2025

Հայաստանի դեմ խաղից հետո Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին արձագանքել է երկրպագուների մի մասի՝ խաղադաշտ ներխուժմանը: Փոխանցում է Armsport-ը։ «Շնորհակալություն մեր հավաքականի հավատարիմ երկրպագուներին, որոնք «Դինամո Արենայում» ողջ խաղի ընթացքում աննկարագրելի մթնոլորտ ստեղծեցին: Ձեր հսկայական աջակցությունը զգացվում էր մարզադաշտում և, ինչպես միշտ, մեծ ոգևորություն էր հաղորդում թիմին: Դրա համար ևս մեկ անգամ ուզում եմ […]

̰
«Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալա համերգը կկայանա ապրիլի 3-ին

14:32 24.03.2025

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալա համերգը կկայանա ապրիլի 3-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը վարպետության դասեր անցկացրեց Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր երաժշտական և արվեստի դպրոցներում։ Վարպետության դասերի արդյունքում ընտրված շնորհալի երեխաները, Նարեկ Հախնազարյանի գլխավորությամբ, ելույթ կունենան ծրագրի եզրափակիչ գալա համերգին՝ ներկայացնելով իրենց ձեռքբերումներն ու […]

̰
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թ. կատարողականը

14:24 24.03.2025

Տարին տեսանելի էր բազմաոլորտ համագործակցության գրեթե բոլոր ուղղություններով: Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ու արդյունավետ կիրարկումը, որի հիմքում կանոնադրական մարմինների անխափան աշխատանքն է, այդ թվում` ոլորտային նախարարությունների, գերատեսչությունների կողմից  համապատասխան հանձնառությունների լիարժեք իրականացումը,  շարունակում էր մնալ երկկողմ օրակարգի առաջնահերթությունների շարքում: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը` ԱԺ եվրոպական […]

̰
ՀՀ դեսպանն այցելել է լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող կենտրոնակայան՝ մասնակցելու հայկական զորախմբի հերթափոխի արարողությանը

14:15 24.03.2025

Մարտի 22-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը՝ ռազմական կցոր գնդապետ Արթուր Դալիբալթյանի և դեսպանության խորհրդական Ստեփան Գևորգյանի ուղեկցությամբ, այցելեց լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող ՅՈՒՆԻՖԻԼ-ի կենտրոնակայան՝ մասնակցելու հայկական զորախմբի հերթափոխի արարողությանը: Դեսպանը հանդիպում ունեցավ ՅՈՒՆԻՖԻԼ-ի Արևմտյան սեկտորի հրամանատար, բրիգադի գեներալ Նիկոլա Մանդոլեզիին, ով բարձր գնահատեց ՀՀ զորախմբի ծառայությունը լիբանանա-իսրայելական կոնֆլիկտի թեժ շրջանում՝ նշելով, որ հայկական զորախումբը շարունակել է իրականացնել […]

̰
Մայրաքաղաքում շարունակվում է սանիտարական էտը և ձևավորումը

14:07 24.03.2025

Մայրաքաղաքում շարունակվում է սանիտարական էտը և ձևավորումը: Գործընթացը կիրականացվի շուրջ 300 բակերում, 19 այգիներում ու 18 պողոտաներում և փողոցներում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

̰
Մեքսիկան` պատմության մեջ առաջին անգամ դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի հաղթող

13:55 24.03.2025

Մեքսիկայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու Ազգերի լիգայի տիտղոսը։ Մեքսիկայի թիմը մրցաշարի եզրափակչում անգլիական «Ֆուլհեմի» հարձակվող Ռաուլ Խիմենեսի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթել է Պանամայի հավաքականին։ Վերջինը հաղթական գնդակը մրցակցի դարպասն ուղարկել է ավելացրած 2-րդ րոպեին։ Խիմենեսը դուբլ էր գրանցել նաև Կանադայի դեմ կիսաեզրափակչի խաղում և օգնել Խավիեր Ագիրեի գլխավորած հավաքականին […]

̰
Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը կազմել է 2 մլն 322 հազար 673

13:48 24.03.2025

Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը կազմել է 2 մլն 322 հազար 673: Տրոլեյբուսներում՝ 83 հազար 715, մետրոպոլիտենում՝ 487 հազար 609, ավտոբուսներում՝ 1 մլն 751 հազար 351: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը շարունակվում է

13:40 24.03.2025

Մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հերթական փուլը, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան համագործակցությամբ: Դասընթացն անցկացվում է Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում մարտի 24-28-ը ներառյալ՝ առկա ձևաչափով: «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» խորագրով շարունակական դասընթացները նպատակ ունեն բարելավել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման արդյունավետությունը: ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ […]

̰
Գաբրիել Սարգսյանը առաջատաների խմբում է

13:32 24.03.2025

Ռումինիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները։ Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով հաղթել է ֆրանսիացի Պոլ Վելտյենին և 6,5 միավորով կիսում է 1-5 տեղերը։ 42-ամյա շախմատիստը 9-րդ տուրում սպիտակներով կմրցի առաջատարների խմբում գտնվող Իսպանիան ներկայացնող ռուս Դանիլ Յուֆայի դեմ։ 8-րդ մրցափուլում հաղթել է նաև Հայկ Մարտիրոսյանը, որը 6 միավոր ունի և բաժանում […]

̰
Այսօրվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա

13:24 24.03.2025

Երևանում մարտի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին ցերեկային ժամերին կբարձրանա 11-14 աստիճանով։

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 705 դեպք, որից 354-ը՝ արտակարգ

13:17 24.03.2025

Մարտի 17-23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 705 դեպք, որից 354-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 275, փլուզման, օձի նկատման՝ 2-ական, քարաթափման, մերկասառույցի՝ 5-ական, պայթյունի, երկաթգծի ուղիներին պատահարի, դարափուլի, երկրաշարժի՝ 1-ական, բնական հրդեհի, թունավորման՝ 4-ական, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 15, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 55, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 140, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 36, հրդեհի […]

̰
ԱԳ փոխնախարարը քննարկելի է համարում ԵՄ դիտորդների նոր մանդատի հարցը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում

13:10 24.03.2025

Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի, վավերացվի և կայուն խաղաղության նշաններ լինեն, Հայաստանը կարող է քննարկել ՀՀ–ում ԵՄ դիտորդների համար նոր մանդատի հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: Անդրադառնալով ստորագրումից հետո ԵՄ դիտորդների դուրս գալու վերաբերյալ հարցին՝ փոխնախարարը նախ նշեց. «Պայմանագիրն այդքան էլ արագ […]

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 23 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 25-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:00 24.03.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 21-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 171 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 26, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 16, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 15-ական, ֆիզիկական ներգործության՝ 13, հոգեկան ներգործության ու անձնական […]

̰
BACK_TO_TOP