19:30 22.03.2025
Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շաբաթվա առաջին միջոցառումն աշակերտների շրջայցն էր թատրոնում, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Աշակերտները շրջել են թատրոնի տարածքում, ծանոթացել ետնաբեմում ընթացող աշխատանքներին, հանդիպել թատրոնի ստեղծագործական և տեխնիկական անձնակազմին։ Միջոցառման […]
19:23 22.03.2025
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը 41-րդ խաղն է անցկացրել Անգլիայի ազգային հավաքականում և գերազանցել Ուեյն Ռունիի ռեկորդը: Այս մասին հաղորդում է Opta-ն: Լեգենդար անգլիացին իր երկրի ազգային հավաքականի կազմում նույն տարիքում հատել էր 40 խաղի շեմը: Հիշեցնենք, որ Բելինգեմը 2020 թվականի նոյեմբերի 12-ին 17 տարեկանում նշել էր նորամուտը Անգլիայի հավաքականում:
19:18 22.03.2025
«Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա». այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջպետական հայցերը հետ կանչելուն, եվրոպացի դիտորդների գործունեությանը, նոր սահմանադրություն ընդունելուն, հնարավոր էսկալացիային և այլ թեմաների: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:10 22.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Արգավանդ բնակավայրում չնախատեսված կանգառի ընթացքում քննարկել են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։
19:03 22.03.2025
Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը չի կարողացել դուրս գալ ԿՕՆԿԱԿԱՖ Ազգերի լիգայի եզրափակիչ։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հյուրընկալել էր Պանամայի հավաքականին և պարտվել է 0:1 հաշվով։ Եզրափակչում Պանամայի մրցակիցը կլինի Մեքսիկայի թիմը, որը 2:0 հաշվով առավելության է հասել կանադացիների նկատմամբ։ Կանադան ու ԱՄՆ-ը կանցկացնեն երրորդ տեղի համար հանդիպում։
18:57 22.03.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, սոցիալական ցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման ԿԵՂԾ հայտարարություն, որում նշված է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանումը։ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ։ Նման հրապարակումների նպատակը տվյալների հափշտակումն է։ Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, ուստի խնդրում […]
18:51 22.03.2025
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայիսին Մոսկվա կատարած այցի ընթացքում ոչ միայն ներկա կգտնվի Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի շքերթին, այլև կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Սերբիա կատարած այցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը։ «Ես շատ ուրախ եմ, որ կրկին սերբական հողում եմ: Սուրբ հող ցանկացած ռուս մարդու համար: […]
18:41 22.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Չնախատեսված կանգառ ունեցա Տանձուտում»:
18:36 22.03.2025
ՖԻՖԱ-ն մեքսիկական «Լեոն» ակումբին զրկել է Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու իրավունքից, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Որոշումը կայացրել է ՖԻՖԱ-ի Բողոքարկման կոմիտեն: Պատճառն այն է, որ մրցաշարին չեն կարող մասնակցել նույն սեփականատիրոջը պատկանող երկու ակումբներ: «Լեոնը» և մեքսիկական «Պաչուկան» պատկանում են Grupo Pachuca-ին: Դեռևս հայտնի չէ, թե որ ակումբը կփոխարինի «Լեոնին»: 2025 թվականի ֆուտբոլի Աշխարհի […]
18:30 22.03.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Աշտարակ-Թալին 42կմ ճանապարհահատվածի կառուցման ընթացքի մասին է «Հրապարակում» հաղորդաշարի ռեպորտաժը:
18:25 22.03.2025
Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ցուցմունք է տվել ահաբեկիչների հետ համագործակցության գործով։ Նա հինգ ժամ զրուցել է քննիչների հետ, հաղորդում է Cumhuriyet թերթը: Հրատարակությունը նշում է, որ Իմամօղլուն կրկին հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։ Ակնկալվում է, որ քաղաքապետի ցուցմունքները պարունակող նյութերը կարող են կազմել առնվազն մի քանի տասնյակ էջ։ Երեկոյան, երբ քննիչները պատրաստեն գործի […]
18:15 22.03.2025
Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին կոչ է արել վերջ տալ Իսրայելի կողմից 2024 թվականի նոյեմբերի 27-ի հրադադարի համաձայնագրի խախտումներին և հրեական պետությանը դուրս բերել զորքերը Լիբանանի տարածքից: «Իսրայելական օկուպացիոն ուժերը չորս ամիս շարունակել են իրենց ագրեսիվ գործողությունները, հրադադարը խախտել են ավելի քան 1500 անգամ: Մենք կոչ ենք անում լիբանանյան բանակին, անվտանգության ուժերին և ՄԱԿ-ի Անվտանգության […]
18:05 22.03.2025
Հաստատվել է Պրեմիեր լիգայի 20-րդ մրցափուլից հետաձգված հանդիպումների նոր ժամանակացույցը: «Շիրակ» -«Արարատ» խաղը կկայանա ապրիլի 8-ին Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում, «Գանձասար» – «Վան» հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում: Երկու հանդիպումներն էլ պետք է կայանային փետրվարի 23-ին, սակայն հետաձգվել էին անբարենպաստ եղանակի և առատ ձյան պատճառով:
17:36 22.03.2025
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է հայ ֆուտբոլիստի նկատմամբ եվրոպական ակումբների հետաքրքրվածության մասին, հաղորդում է «Матч ТВ»-ն: ««Բետիսը», «Լեգանեսը», «Սևիլիան» և էլի մի քանի ակումբներ, շարունակում են հետևել Նաիրի խաղին ինչպես Հայաստանի հավաքականի, այնպես էլ «Լոկոմոտիվի» հանդիպումների ժամանակ»,- ասել է Կլյուևը: Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 […]
17:30 22.03.2025
Մարտի 22-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Աբովյանի, Սևանի, Տավուշի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Ապարանի, Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
17:24 22.03.2025
Բրազիլ պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Բրազիլի ամենամեծ և ազդեցիկ օրաթերթերից մեկը հանդիսացող «Folha»-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ—ից։ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և պայմանագրի կնքման վերաբերյալ լրագրողի հարցին նախարար Միրզոյանը պատասխաբել է. «Տասնամյակների հակամարտությունից հետո մենք կարծում ենք, վստահ ենք, որ մեր տարածաշրջանում կա իրական […]
17:17 22.03.2025
Հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրից հետո շարունակում են տեղը պահպանել առաջատարների թվում: Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 5-ական միավոր և համապատասխանաբար գտնվում են 2-րդ և 6-րդ հորիզինականներում: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը ունի 4,5 միավոր և նույնպես աղյուսակի վերին դիրքերում է: Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը ունեն 4-ական միավոր: Մեր մյուս շախմատիստների արդյունքները ավելի […]
17:10 22.03.2025
Գերմանիայի կառավարությունը որոշել է ժամանակավորապես փակել դեսպանատունը Հարավային Սուդանում՝ երկրում իրավիճակի վատթարացման պատճառով։ Այս մասին Bluesky առցանց հարթակում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։ «Փխրուն խաղաղության հաստատումից մի քանի տարի անց Հարավային Սուդանը կրկին հայտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին։ Գերմանիայի կառավարության ճգնաժամային շտաբում այս շաբաթ մենք որոշեցինք ժամանակավորապես փակել Ջուբայում մեր դեսպանատունը՝ կապված […]
17:00 22.03.2025
Բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերծանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Դանիել Դյուբուայի փրոմոութեր Ֆրենկ Ուորենը մեկնաբանել է Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության նախագահ Գուստավո Օլիվերիի հայտարարությունը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: «Մենք այս պահին աշխատում ենք հաջորդ մենամարտի ուղղությամբ»,- ասել է Ուորենը: Օլիվերին նշել էր, որ կազմակերպությունը չի վերցնի գոտին, եթե ուկրաինացին տիտղոսի պարտադիր պաշտպանության համար […]
16:45 22.03.2025
Մարտի 22-ին ՆԳՆ ՓԾ Լոռու և Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհների երթևեկելի հատվածներում տապալված ծառերի վերաբերյալ։ Մասնավորապես՝ Լերմոնտովո գյուղում, Դիլիջանի ոլորաններում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները մասնատել և հեռացրել են ծառերը․ երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։
16:30 22.03.2025
Մարտի 22-ին` ժամը 4:40-ի սահմաններում, Երևան քաղաքի պարեկները բակային շրջագայության ընթացքում Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 32 և 39-ամյա երկու տղամարդու: 32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 19,5 սմ երկարությամբ ծալովի դանակ, իսկ ուղևոր՝ Երևանի բնակիչ 39-ամյա […]
16:14 22.03.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիի «Մասթերսում» պայքարը սկսել է երկրորդ շրջանից և հաղթել աշխարհի 892-րդ ռակետ Նիկ Կիրյոսին, որն այս մրցաշար է վերադարձել երեք տարվա ընդմիջումից հետո: Աշխարհի 23-րդ ռակետն ավստրալացուն հաղթել է 7-6, 6-0 հաշվով: Խաչանովը հաջորդ շրջանում կմրցի աշխարհի 15-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ:
16:01 22.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Նիկոլ Փաշինյանը շրջել է մարզադահլիճում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 314 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի Փշատավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ: Նախակրթարանում շրջայցի ընթացքում […]
15:45 22.03.2025
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջել է դատավարության համար արտահանձնել Ռուսաստանում ապաստան ստացած Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը X-ի իր միկրոբլոգում: 2024 թվականի դեկտեմբերից Սիրիայում իշխանության է եկել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը (ՌԴ-ում ճանաչվել է ահաբեկչական և արգելված), իսկ Սիրիայի նախկին նախագահ […]
15:23 22.03.2025
«Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը, որի շրջանակներում կարող եք դիտել Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը։ Հիշեցնեմ, որ մուտքը հասանելի է դպրոցականների համար բաժանորդային ծրագրով […]
15:10 22.03.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։
14:55 22.03.2025
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված: Պարզվել է, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել է 47-ամյա մի տղամարդ։ […]