Բոլոր լուրերը – Page 306 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Սիրիայի նոր նախագահը Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Բաշար Ասադին

15:45 22.03.2025

Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջել է դատավարության համար արտահանձնել Ռուսաստանում ապաստան ստացած Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը X-ի իր միկրոբլոգում: 2024 թվականի դեկտեմբերից Սիրիայում իշխանության է եկել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը (ՌԴ-ում ճանաչվել է ահաբեկչական և արգելված), իսկ Սիրիայի նախկին նախագահ […]

̰
«Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է

15:23 22.03.2025

«Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը, որի շրջանակներում կարող եք դիտել Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը։ Հիշեցնեմ, որ մուտքը հասանելի է դպրոցականների համար բաժանորդային ծրագրով […]

̰
Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

15:10 22.03.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

̰
SHANTNEWS

15:00 22.03.2025

̰
ՔՈԳՎ ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է

14:55 22.03.2025

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված: Պարզվել է, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել է 47-ամյա մի տղամարդ։ […]

̰
Հայաստանի Սուպերգավաթի հետաձգված խաղի օրը հայտնի է

14:45 22.03.2025

Հայաստանի Սուպերգավաթի 2023/24 խաղարկության «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը վերանշանակվել է ապրիլի 9-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղը պետք է կայանար փետրվարի 20-ին, սակայն հետաձգվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: «Փյունիկը» Հայաստանի չեմպիոնն է, իսկ «Արարատ-Արմենիան»՝ երկրի գավաթակիրը:

̰
Ո՞րն է քաղաքական խոսքի «կարելին» ու «չի կարելին». Հեռանկար բանավեճ

14:36 22.03.2025

Ո՞րն է քաղաքական խոսքի «կարելին» ու «չի կարելին»: Քաղաքական բանավե՞ճ, թե՞ քաղաքական շոու: Ո՞րն է առաջնային: Ճգնաժամերն ինչպե՞ս են սրում առանց այդ էլ եղած բևեռացումը: Ի՞նչ դեր ունի սոցիալական մեդիան: Ի՞նչ դեր ունեն քաղաքական էլիտաները: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում իրենց կարծիքն են հայտնել ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի […]

̰
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ստրասբուրգում էր

14:21 22.03.2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ստրասբուրգում էր: Խորհրդարանի նախագահը հանդիպումներ է ունեցել մի շարք երկների գործընկերների հետ: Մանրամասները` տեսանյութում:

̰
Մենք դեռ 90 րոպե ունենք, որպեսզի շրջենք դիմակայության ընթացքը. Ռոնալդուի գրառումը Դանիայի հավաքականից կրած պարտությունից հետո

14:09 22.03.2025

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Դանիայի ընտրանու դեմ Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում կրած պարտությունից հետո գրառում է արել: «Մենք դեռ 90 րոպե ունենք, որպեսզի շրջենք դիմակայության ընթացքը: Ուրեմն նվիրվենք մինչև վերջ, Պորտուգալիա»,- սոցցանցերում գրել է Ռոնալդուն: 40-ամյա Ռոնալդուն ամբողջական հանդիպում է անցկացրել Դանիայի հավաքականի դեմ խաղում (0-1), սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: […]

̰
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

14:00 22.03.2025

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը՝ ձյան տեսքով, մարտի 22-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24- 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-27-ի ցերեկային ժամերին կբարձրանա 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում մարտի 22-ի ցերեկը, 23-ի […]

̰
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում

13:53 22.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լոռու, Շիրակի մարզերում, Թալին, Վարդենիս, Բերդ, […]

̰
Ուսանողների համար անցկացվել են հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորմանն ու զարգացմանն ուղղված դասընթացներ

13:42 22.03.2025

ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ծառայողների կողմից Երևանի պետական համալսարանի, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան», «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամների ուսանողական կամավորական փրկարարական կազմավորման թվով 85 ուսանողների համար կազմակերպվել և անց են կացվել «ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգը» թեմայով դասընթացներ: Տեսական […]

̰
Եվրոպայում ևս մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարը

13:30 22.03.2025

Եվրոպայում ևս մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարը: Անգլիայի ազգային հավաքականը գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորությամբ առաջին խաղում Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է Ալբանիայի թիմին: Աչքի են ընկել «Արսենալի» կիսապաշտպան Մայլս Լյուիս-Սքելին և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը: Անգլիան ու Ալբանիան ընդգրկված են K խմբում: Այս խմբի մյուս խաղում Լատվիայի ընտրանին հյուրընկալվելիս […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:20 22.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

13:10 22.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լոռու, Շիրակի մարզերում, Թալին, Աշտարակ, Վարդենիս, […]

̰
Արգենտինայի հավաքականը հաղթել է Ուրուգվայի ընտրանուն

13:00 22.03.2025

2026 թվականի աշխարհի առաջնության հարավամերիկյան ընտրական մրցաշարի 13-րդ տուրում Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է Ուրուգվայի ընտրանուն: Հաղթական գնդակը խաղի 68-րդ րոպեին հեղինակել է արգենտինացի կիսապաշտպան Տիագո Ալմադան։ Հանդիպման վերջին վայրկյաններին Արգենտինայի հավաքականի հարձակվող Նիկոլաս Գոնսալեսն ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից կոպիտ խախտման համար: Արգենտինացիների հարձակվող Լիոնել Մեսսին այս հանդիպումը բաց է թողել: […]

̰
ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում ՀԱՄԱՍ-ի ապառազմականացումը և Գազայում ընտրությունները

12:48 22.03.2025

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆն ասել է, որ Գազայի հակամարտության կարգավորման բանալին պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման ապառազմականացումն է, իրական ընտրությունների անցկացումը և անվտանգության նոր համակարգի ստեղծումը։ «Մենք պետք է ապառազմականացնենք ՀԱՄԱՍ-ը: Մեզ պետք են իրական ընտրություններ Գազայում: Մեզ պետք է բոլորովին նոր մոտեցում: Մենք պետք է ստեղծենք իրական անվտանգային ուժ, որը կարող է երաշխավորել […]

̰
ԱՄՆ-ն թույլ չի տա Ուկրաինային իրենց ներքաշել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ․ Վիթքոֆ

12:37 22.03.2025

ԱՄՆ վարչակազմը մտադիր է Կիևի համար արդար գործարքի հասնել ճգնաժամը լուծելու համար, սակայն թույլ չի տա իրեն ներքաշել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։ Ինչպես նա նշել է ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, Վաշինգտոնն անընդունելի է համարում միջուկային զենքի կիրառման ռիսկը, այդ թվում՝ մարտավարական։ «Չնայած ես […]

̰
Էլինա Ավանեսյանը պարտվել է Աշխարհի 5-րդ ռակետին. Մայամիի «Մասթերս»

12:30 22.03.2025

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (36-րդ ռակետ) Մայամիի «Մասթերս» շարքի մրցաշարի երկրորդ շրջանում հանդիպել է աշխարհի 5-րդ ռակետ Մեդիսոն Քիզի (ԱՄՆ) հետ և պարտբել 3-6, 3-6 հաշվով։ Հիշեցնենք, որ Էլինան առաջին շրջանում 6-1, 6-7, 6-4 հաշվով հաղթել էր Էրիկա Անդրեևային (Ռուսաստան, 95-րդ ռակետ)։

̰
Այսօր Ջրի համաշխարհային օրն է

12:18 22.03.2025

1993 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 22-ը հռչակեց Ջրի համաշխարհային օր։ Սա ամենանշանակալից միջազգային օրերից մեկն է, ինչպես օրինակ Մարդու իրավունքների օրը (Դեկտեմբերի 10), Կանանց միջազգային օրը (Մարտի 8 ), Խաղաղության միջազգային օրը (Սեպտեմբերի 21): Ամեն տարի Ջրի համաշխարհային օրը նվիրվում է մի հրատապ խնդրի կամ թեմայի։ 2025 թվականի Ջրի համաշխարհային օրվա թեման է՝ «Սառցադաշտերի […]

̰
Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ

12:05 22.03.2025

Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն, կայանները հնարավոր է տեղադրել համայնքին պատկանող հենասյուների վրա կամ վարձակալել կայանների հարակից հողամասը։ Երևանի քաղաքապետարանը, կարևորելով էլեկտրական տրանսպորտի զարգացումը և շրջակա միջավայրի պահպանությունը, պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ։ Լիցքավորման կայաններ տեղադրելու հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատները կարող են դիմել [email protected] էլեկտրոնային […]

̰
SHANTNEWS

12:00 22.03.2025

̰
Ջոն վան’տ Սխիպի հետ նախախաղային ասուլիսին կներկայանա Արթուր Սերոբյանը

11:50 22.03.2025

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենա» ստադիոնում Վրաստանի ընտրանու դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղը կանցկացնի: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի հետ նախախաղային ասուլիսին կներկայանա Տիրասպոլի «Շերիֆի» հարձակվող Արթուր Սերոբյանը: Նախախաղային ասուլիսը տեղի կունենա այսօր երեկոյան: Ասուլիսին կհաջորդի ազգային հավաքականի նախախաղային մարզումը։ Դիմակայության առաջին խաղում Հայաստանի ազգային […]

̰
Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ին

11:45 22.03.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․57 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․68 դրամ:

̰
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ Բոնո

11:37 22.03.2025

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Լուիս Բոնոն։ «Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը՝ ուղղված Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը ժամանակավոր բացելուն, որը հնարավորություն տվեց Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերել սիրիացի ժողովրդին։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում […]

̰
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը հայտնել է, որ բանակցում են ՀԱՄԱՍ-ի հետ

11:23 22.03.2025

ԱՄՆ-ն անուղղակի բանակցություններ է վարում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հետ՝ քննարկելով Գազայի հատվածին Իսրայելի հարվածները դադարեցնելու և ներկա հակամարտությունը երկխոսության միջոցով դադարեցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ամերիկացի հեռուստալրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ուրբաթ օրը։ «Մենք հենց հիմա բանակցություններ ենք վարում, որպեսզի հնարավոր լինի դադարեցնել իսրայելական […]

̰
Արթուր Դավթյանը Թուրքիայում առաջին տեղով դուրս է եկել Աշխարհի գավաթի  եզրափակիչ

11:10 22.03.2025

Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում դուրս է եկել հենացատկի վարժության եզրափակիչ: Դավթյանը որակավորման փուլում երկու ցատկերից հետո վաստակել է 14,483 միավոր և գրավեց առաջին տեղը: Հիշեցնենք, որ նախօրեին օղակների վարժությունում եզրափակիչ էր դուրս եկել Վահագն […]

̰
Թրամփը ցանկանում է խուսափել Իրանի դեմ ուժ կիրառելուց․ Վիթքոֆ

10:58 22.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Իրանի հետ երկխոսություն կառուցել և բանակցությունների սեղանի շուրջ լուծել Թեհրանի միջուկային ծրագրի խնդիրը՝ ուժ չկիրառելու համար։ Այս մասին ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։ Կարլսոնը խոստովանել է, որ իր մոտ տպավորություն է ստեղծվում, թե շատ մարդիկ թե՛ ամերիկյան վարչակազմի ներսում, թե՛ […]

̰
Պուտինը պատմել է Վիթքոֆին, որ աղոթել է Թրամփի համար

10:43 22.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը մանրամասներ է ներկայացրել մարտի 13-ին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին։ Այդ մասին նա խոսել է լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում։ Ըստ հատուկ բանագնացի՝ Պուտինը նրա միջոցով Թրամփին «ռուս առաջատար նկարչից» պատվիրված դիմանկար է նվիրել։ Պուտինը նաև պատմել է նրան, թե ինչպես էր անհանգստանում Թրամփի համար հանրապետականի […]

̰
Պուշկինի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

10:29 22.03.2025

Մարտի 22-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Պուշկինի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
BACK_TO_TOP