11:09 18.03.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 10.30-ից մինչև մարտի 19-ը 22.30-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Արտիմետ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:00 18.03.2025
Երեքշաբթի գիշերը Գազայի հատվածին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաղեստինյան առողջապահական ծառայությունները: Պաղեստինյան կողմի տվյալներով՝ ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ զանգվածային հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ […]
10:56 18.03.2025
ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի․ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի հայտարարությունը․ «Ս/թ մարտի 16–ից 18–ն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան–Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերը նշված բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ և ստուգման […]
10:50 18.03.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 19-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ վարչական շրջանների ջրամատակարարումը. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Լենինգրադյան 19-37 կենտ համարների, Մոնթե Մելքոնյան փողոցի, Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի, «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]
10:42 18.03.2025
Արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ այսօր երեկոյան ժամերից, մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ և կուղեկցվեն ամպրոպներով։ Մարտի 19-23-ին մի շարք շրջաններում […]
10:35 18.03.2025
«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նապտակով մարտի 18-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:
10:28 18.03.2025
Եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ նոր կառուցվող ճանապարհահատվածում շինարարական աշխատանքները մեծ թափ են ստացել։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Կապալառուի կողմից այս պահին իրականացվում են ասֆալտապատման, բաժանարար գոտու ջրահեռացման համակարգի բետոնային վաքերի տեղադրման, շեպերի մշակման, մետաղական արգելափակոցների տեղադրման և այլ աշխատանքներ: Նշյալ աշխատանքներն ավարտելուց հետո կկատարվի ճանապարհի ողջ երկայնքի […]
10:20 18.03.2025
Մարտի 19-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 13:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
10:11 18.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․73 դրամ:
10:00 18.03.2025
Գազայի հատվածում գտնվող շտապօգնության ծառայությունները չեն կարողանում օգնել իսրայելական բանակի հարվածների հետևանքով տուժածներին։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Ըստ հաղորդագրության՝ շտապօգնության մեքենաները չեն կարողանում արձագանքել վիրավորների մասին ահազանգերին, քանի որ իսրայելական բանակը նախկինում ոչնչացրել է տեխնիկայի մեծ մասը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել պաղեստինյան […]
09:50 18.03.2025
Իսրայելական բանակին հանձնարարվել է «վճռականորեն գործել» Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ՝ պատանդներին ազատ արձակելուց հրաժարվելու պատճառով: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «ՀԱՄԱՍ-ը «մերժել է բոլոր առաջարկները, որոնք ստացել է» ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովից և այլ միջնորդներից։ «Այսուհետ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ կգործի մեծացող ռազմական ուժով»,- Իսրայելի վարչապետի գրասենյակից մեջբերում է արել […]
09:45 18.03.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունից պահանջել է ամբողջությամբ պատասխանատվություն կրել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի խախտման համար։ «Մենք միջնորդներից պահանջում ենք Նեթանյահուին լիովին պատասխանատու համարել հրադադարի մասին համաձայնագրի խախտման համար»,-ասվում է ՀԱՄԱՍ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram ալիքում: Շարժումը կոչ է արել Արաբական լիգային և Իսլամական համագործակցության կազմակերպությանը «ստանձնել իրենց պատմական […]
09:35 18.03.2025
Թայվանի զինված ուժերը արձանագրել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի 59 ինքնաթիռ է մոտենում կղզուն։ Ինչպես հայտնել է Թայվանի պաշտպանության նախարարությունը X-ի իր էջում, նկատվել է նաև PLA նավատորմի ինը նավ: «Այսօր առավոտյան 59 ինքնաթիռներից 43-ը հատել են միջին գիծը Թայվանի նեղուցով և մտել Թայվանի հյուսիսային, կենտրոնական, հարավ-արևմտյան և արևելյան ՀՕՊ […]
09:33 18.03.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների […]
09:30 18.03.2025
Գազայի հատվածին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը, հաղորդում է Գազայի հատվածի ԶԼՄ-ների հետ կապերի գրասենյակը։ Պաղեստինյան անկլավի տարածքում իսրայելական ավիահարվածների ժամանակ առնվազն 200 մարդ է զոհվել։ Նշվում է, որ մահացածների մեծ մասը՝ 107 մարդ, եղել են անկլավի հարավում գտնվող բնակավայրերի բնակիչներ։
09:25 18.03.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆեռնանդեշն արձագանքել է ակումբի համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆի հայտարարությանը: «Իհարկե, տհաճ է նման բաներ լսելը: Չեմ կարծում, թե խաղացողներին հաճելի է լսել, որ իրենց հենց այնպես են բարձր աշխատավարձ վճարում: Յուրաքանչյուրն իր պայմանագիրն ունի և փորձում է ապացուցել, որ օգտակար է ակումբին: Մենք չենք կարող լիցքաթափվել, քանի որ այստեղ բարձր ստանդարտներ են […]
09:20 18.03.2025
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մարտի 14-ին կայացած տեսակոնֆերանսի հանդիպումն անվանել է տպավորիչ և ասել, որ ինքը Ռուսաստանի առաջնորդին վենեսուելական սուրճ է ուղարկել։ «Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակին նվիրված հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տպավորիչ էր», – ասել է պետության ղեկավարը Venezolana de Televisión հեռուստաալիքով։ Նախագահն ասել է, […]
09:10 18.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ վերջնական համաձայնագրի շատ տարրեր արդեն համաձայնեցված են, բայց դեռ շատ բան կա անելու։ «Վաղն առավոտյան ես կխոսեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի պատերազմի մասին: Վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված են, բայց դեռ շատ բան կա անելու»,-գրել է նա Truth սոցիալական ցանցում՝ նշելով, որ անհամբեր սպասում […]
09:00 18.03.2025
«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի՝ եվրոպական ակումբ տեղափոխության հնարավորության մասին, հաղորդում է Barca Universal-ը։ «Նեյմարը հիանալի խաղացող է, և ինձ դուր է գալիս նրա ոճը։ Եթե նա պահպանի մարզավիճակը, գոլեր խփի ու վերականգնի ռիթմը, ապա նրա համար դեռ տեղ կգտնվի ցանկացած բարձրակարգ թիմում: Եթե դա «Բարսելոնան» չլինի, նա […]
08:55 18.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:50 18.03.2025
Եմենի հութիները դատապարտել են Իսրայելի հարվածները Գազայի հատվածին և հայտարարել են ռազմական էսկալացիայի շարունակման մասին՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի։ Այս մասին ասված է «Անսար Ալլահ» ապստամբ շարժման քաղաքական գրասենյակի հայտարարության մեջ։ «Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք սիոնիստական (իսրայելական-ՏԱՍՍ) ագրեսիայի վերսկսումը Գազայի հատվածում և նոր սարսափելի ջարդերի իրականացումը։ Կրկնում ենք, որ Եմենն իր զինված ուժերով կշարունակի […]
08:40 18.03.2025
Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 106 միլիոն եվրո, հաղորդում է Mundo Deportivo-ն: Երկրորդ տեղում ֆրանսիական ՊՍԺ-ն է՝ 104,4 միլիոն եվրոյով, երրորդը Միլանի «Ինտերն» է` 103,1 միլիոն եվրո։ ՉԼ այս մրցաշրջանում մինչև այժմ ամենաշատ եկամուտ գրանցած ակումբները. 1․«Բավարիա» – 106 միլիոն եվրո 2․ՊՍԺ – 104,4 միլիոն եվրո 3․«Ինտեր» – 103,1 միլիոն եվրո 4․«Բորուսիա […]
08:35 18.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
08:30 18.03.2025
Մարտի 18-ին, ժամը 06:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […]
08:22 18.03.2025
Մարտի 18-ին, ժամը 03:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:02-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է «Maserati» մակնիշի ավտոմեքենա։
08:16 18.03.2025
NHL-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» 5-1 հաշվով հաղթել է «Սան Խոսե Շարքսին»: Հաղթական գոլը խփել է ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը: Ռուս հոկեյիստն այժմ 887 գոլ ունի NHL-ում և ընդամենը 7 գոլով է զիջում լիգայի պատմության գլխավոր ռմբարկու Ուեյն Գրեցկիին:
08:10 18.03.2025
Մարտի 18-ին, ժամը 00:30-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ չորս քաղաքացի մահացել է։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ […]
08:05 18.03.2025
Մարտի 18-ին, ժամը 00:02-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 73-րդ կմ-ին բախվել են «Skoda» […]
08:00 18.03.2025
UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը չի ցանկանում տիտղոսային մենամարտ անցկացնել Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկ Իլյա Թոփուրիայի դեմ, ТАСС լրատվական գործակալությանը հայտնել է դաղստանցու թիմը: «Իսլամը համաձայնություն չի տվել այդ մենամարտին: Նա կարծում է, որ Թոփուրիան պետք է վաստակի չեմպիոնական մենամարտի իրավունքը»,- ասել են Մախաչևի թիմից: Թոփուրիան թեթևագույն քաշային կարգի չեմպիոնն է և տեղափոխվել […]