00:55 18.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
00:49 18.03.2025
Ֆրանսիացի մարզիչ Ռուդի Գարսիան ներկայացրել է Բելգիայի հավաքականի հայտացուցակն Ուկրաինայի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղերի համար: Մոտ երկու տարվա ընդմիջումից հետո բելգիացիների հայտացուցակ է վերադարձել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան: 32-ամյա Կուրտուան հավաքականի նախկին մարզչի` Դոմենիկո Տեդեսկոյի հետ կոնֆլիկտ էր ունեցել և չէր միանում ազգային թիմին: Նախորդ անգամ Կուրտուան հավաքականի կազմում եղել է […]
00:44 18.03.2025
Մարտի 17-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից 1-ը մահացած վիճակում, իսկ մյուսը՝ վիրավոր։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ նշված […]
00:36 18.03.2025
Գազամատակարարման պլանային դադարեցում Շիրակի մարզի Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր, Գուսանա բնակավայրերում մարտի 25-ին: Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 25-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր, Գուսանա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության […]
00:25 18.03.2025
Մարտի 15-ից 26-ը Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: 3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 2.5 միավոր: Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը ու Արսեն Դավթյանը ունեն 2 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետներ Սարգիս Սարգսյանը և Հայկ Երիցյանը ունեն 1.5 միավոր, […]
00:16 18.03.2025
Մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի մոտից ծուխ և կրակ է նկատվում։ Ժամանել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Երևանյան փողոցի 15 […]
00:10 18.03.2025
Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտենում են խաղաղությանը, կարևոր է չմոռանալ Ալիևի ռեժիմի կողմից ապօրինաբար ձերբակալված և կեղծ դատավարությունների ենթարկված հայերի մասին: Եվրախորհրդարանը կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրանց»: As Armenia and Azerbaijan edge towards peace, it’s important not to forget about those Armenians held […]
23:59 17.03.2025
Իջևանում տեղի ունեցավ ՀՖՖ անդամ «Նիկարմ» ՖԱ նախաձեռնությամբ կազմակերպված պատանիների ֆուտբոլային միջմարզային հուշամրցաշարը, որը նվիրված էր Վովա Փաշինյանի 85-ամյակին։ Այս մասին հայտնել են ՀՖՖ-ից: «Նիկարմ» ակումբի հրավերով մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը ներկա գտնվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
23:50 17.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. «#հատիկառհատիկ Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոց 143/16, 0,0573 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 33 միլիոն դրամ»
23:43 17.03.2025
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության փողոցում /Ֆիրդուսի թաղամաս/ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ։ Այդ մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից շինարարական աշխատանքները տվյալ տեղամասում դադարեցվել են։ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել իրավիճակը և […]
23:34 17.03.2025
Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի ազգային թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջիկա խաղերի մասին, հաղորդում է Imedi.ge-ն «Սա կովկասյան դերբի է, և մեզ ծանր հանդիպումներ են սպասվում։ Այնուամենայնիվ, մենք C դիվիզիոնի թիմ չենք և պետք է ապահովենք մեր տեղը B-ում: Գուրամ Կաշիայի բացակայության դեպքում Օթար Կիտեիշվիլին […]
23:26 17.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ: «Վստահ եմ, որ Հայաստանի և Իռլանդիայի միջև ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական կապերն ու փոխշահավետ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:
23:17 17.03.2025
Երևանի քաղաքապետարանը ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ակտիվորեն շարունակելու է իրականացնել մայրաքաղաքում կանաչ ֆոնդի հարստացման աշխատանքներ: Դրանք ընդգրկելու են Երևանի բոլոր վարչական շրջանները: Մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանում՝ Մյասնիկյան-Լվովյան փողոցներին հարակից տարածքում հիմնվելու է շուրջ 30 հա մակերեսով զբոսայգի: Ընթացիկ տարվա ծրագրերի շարքում է` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայրենական պատերազմի հաղթանակի 40 ամյակին նվիրված, […]
23:08 17.03.2025
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.37 մ (16.03.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 2 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.413 մլն.մ³, իսկ […]
22:59 17.03.2025
Ռուսական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որի համաձայն ամռանը ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է Հայաստան տեղափոխել ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակ: Հայաստանի պաշտոնական աղբյուներն այս տեղեկությունը ո՛չ հաստատում են, ո՛չ էլ հերքում: Ինչի՞ համար կարող է դա արվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այդ տեղեկությունը տարածել էր ռուսաստանյան RT (Ռաշա Թդեյ) գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ […]
22:51 17.03.2025
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 17։25-21։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ […]
22:43 17.03.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ ճանապարհը սպասարկող ընկերությունը Մ-4, Երևան-Սևան ճանապարհի վերին հենապատը մաքրում է քարաթափումներից։
22:32 17.03.2025
Մարտի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանատանը հյուրընկալեց Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ, նախկին նախարար Քզավիե Բերտրանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերին և այս համատեքստում տեղ գտած վերջին զարգացումներին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև՝ Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս […]
22:20 17.03.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը մասնակցել են Ստեփանավանի հրշեջ-փրկարարական նոր կայանի բացման արարողությանը: Մանրամասները՝ ՆԳՆ տեսանյութում:
22:11 17.03.2025
Վերջին տարիներին Գյումրիում մոտ 11 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, 144 մլն ծախսվել է միայն մշակութային շենքերի նորոգման համար: Հայաստանի երկրորդ քաղաքում Տիկնիկային թատրոնն ու Ասլամազյան քույրերի պատկերասրահն են բարեկարգվել՝ Կառավարություն-համայնք գործակցությամբ: Ամբողջությամբ պետբյուջեի հատկացումներով են վերափոխվել, ամրացվել Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի, թիվ 1 ավագ դպրոցի հուշարձան-շենքերը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:
21:54 17.03.2025
Հայաստանի ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը։ Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել X-ի միկրոբլոգում: «Սա սահմանային հարցերի խաղաղ լուծման լավագույն օրինակներից է և երկու հարևան պետությունների քաղաքական կամքի դրսևորում՝ խաղաղ համակեցության և նրանց ժողովուրդների բարօրության ուղղությամբ։ Հույս ունենք, որ այս կարևոր քայլը կհանգեցնի կայուն խաղաղության, անվտանգության և համագործակցության […]
21:43 17.03.2025
Թեև Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, թե ավարտել են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, բայց Ադրբեջանը կարծես չի շտապում ստորագրել այդ փաստաթուղթը: Ավելին՝ վերջին օրերին մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածել, թե սահմանին Հայաստանը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ: Այս ապատեղեկատվությունից հետո էլ հայտնի է դառնում, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը զանգել է Բաքու […]
21:32 17.03.2025
Մարտի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարի հետ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտում Ֆրանսիայի և Հայաստանի միջև հաստատված համագործակցությանը։ Զրուցակիցները քննարկել են մասնավորապես Լուվրի թանգարանի Արևելքի անտիկ շրջանի դեպարտամենտի, ինչպես նաև Բյուզանդական և Արևելքի քրիստոնյաների ժառանգությանը նվիրված նոր […]
21:19 17.03.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզ էյր» ընկերության կոմերցիոն և գործառնական գլխավոր տնօրեն Մայքլ Դելեհանթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով դրա նշանակությունը զբոսաշրջության և մարդկանց շարժունակության ակտիվացման տեսանկյունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Վիզ էյր» ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները՝ ինչպես Երևանի «Զվարթնոց» միջազգային, այնպես էլ Գյումրի քաղաքի վերանորոգված […]
21:12 17.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արշակունյաց պող․ 65 շենք, Ս․Տարոնցի փ․ 3/1, 7, 7/1, 7/2, 7/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 93, 93ա շենքեր,Կողբի 1 և 2 փողոցների առանձնատներ, Արագածի, Ղարիբջանյան փողոցների առանձնատներ և […]
21:00 17.03.2025
Ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել միայն դրա բուն պատճառի լուծման միջոցով, իսկ ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտի տեղակայումը լրացուցիչ պատճառներ կստեղծի էսկալացիայի համար: Այս մասին «Մայակ» ռադիոկայանին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայում արևմտյան խաղաղապահների տեղակայման վերաբերյալ։ «Բացարձակ վտանգավոր միտում: Այսպիսով, ինչի՞ մասին են խոսում եվրոպացիները. ուկրաինական տարածքում ՆԱՏՕ-ի զորամիավորումների տեղակայման […]
20:51 17.03.2025
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը հայտնել է, որ «Սանթոսի» հարձակվող Նեյմարը չի մասնակցի առաջիկա հանդիպումներին, հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ «Բրազիլիայի հավաքականի գլխավոր բժիշկ Ռոդրիգո Լասմարը պարբերաբար հաշվետվություն է ներկայացրել ֆուտբոլիստների առողջական վիճակի վերաբերյալ, հատկապես Նեյմարի, Դանիլոյի և Էդերսոնի։ Հետազոտությունից հետո որոշել ենք հայտացուցակում ընդգրկել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, «Ֆլամենգոյի» պաշտպան […]
20:46 17.03.2025
Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո մոտ 160 պաղեստինցի է զոհվել։ Այսպիսի հայտարարություն է արել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որը վերահսկում է անկլավը։ «Իսրայելը շարունակում է խախտել հրադադարը և հարվածներ հասցնել պաղեստինցի խաղաղ բնակիչներին․ վերջինը Գազայի կենտրոնում անօդաչու թռչող սարքի վերջին գրոհն էր, որի հետևանքով զոհվեց հինգ մարդ: Զինադադարի մեկնարկից ի վեր Գազայի սպանված բնակիչների ընդհանուր թիվը […]
20:33 17.03.2025
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ընդգծել է Սիրիայում ներառական քաղաքական գործընթացի անհրաժեշտությունը և ասել, որ Գերմանիան լրացուցիչ 300 միլիոն եվրո կհատկացնի երկրին և տարածաշրջանին աջակցելու համար: «Սիրիայի խաղաղ ապագան հնարավոր է միայն ներառական քաղաքական գործընթացի միջոցով: Անցումային կառավարությունը ոչ միայն պետք է ամբողջությամբ հետաքննի հարյուրավոր խաղաղ բնակիչների դեմ կատարված սարսափելի հանցագործությունները և պատասխանատվության ենթարկի […]