16:32 17.03.2025
Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Հանդիպման 70-րդ րոպեին «Աթլետիկոն» առջևում է եղել 2-0 հաշվով։ Սակայն «Բարսելոնան» կարողացել է հետ բերել կորցրածը։ Կատալոնական ակումբը նախ Ռոբերտ Լևանդվովսկիի ու Ֆերան Տոռեսի ջանքերով արագ հավասարեցրել է հաշիվը, ապա մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին Լամին Յամալի գոլի շնորհիվ հաղթանակ կորզել։ Հանդիպման վերջակետն […]
16:19 17.03.2025
Մարտի 14-ին Տավուշի մարզի քրեական ոստիկանները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, այցելել են Հովք գյուղի բնակիչ 53-ամյա մի տղամարդու առանձնատուն։ Բացատրական աշխատանքների արդյունքում տղամարդը հավաբնից ներկայացրել է որսորդական հրացան և քսանութ փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]
16:10 17.03.2025
Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արմեն Զ.-ն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ըստ նախնական […]
16:00 17.03.2025
Ա Սերիայի 29-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» Բերգամոյում 2-0 հաշվով առավելության է հասել «Ատալանտայի» նկատմամբ։ 54-րդ րոպեին աչքի է ընկել բրազիլացի պաշտպան Կառլոս Ավգուստոն իսկ 87-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է 75-րդ րոպեին։ «Ինտերը» 64 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է և մոտակա հետապնդող «Նապոլիին» գերազանցում է […]
15:52 17.03.2025
Մարտի 8-ին Գեղարքունիքի պարեկները սահմանված արագությունը գերազանցելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ 39-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական։ Տղամարդը դրսևորել է կասկածելի վարքագիծ և պարեկներին է ներկայացրել կանեփանման զանգվածով փաթեթ։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով […]
15:47 17.03.2025
Մարտի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4410 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 249 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 157, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 318 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 17, չամրակապված վարելու՝ 934, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 319, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
15:40 17.03.2025
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեխաների պահող համակարգերը և ամրագոտիները ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով (ՃՏՊ) վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են: «Հիշեցնում ենք, որ երեխաների շրջանում վնասվածքների վտանգը նվազագույնի հասցնելու նպատակով կատարված օրենսդրական փոփոխությունների համաձայն` մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական […]
15:35 17.03.2025
Լիտվայի առաջնության երրորդ տուրում «Դժյուգասն» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթել է «Դայնավա Ալիտուսին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր նաև թիմի նորեկ, Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Արամ Բաղդասարյանը, որը 34-րդ րոպեին գրավել է դարպասը։ Նա «Դժյուգասում» առաջին գոլն է խփել։ 18-ամյա ֆուտբոլիստը փետրվարին է տեղափոխվել «Դժյուգաս» և մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ պայմանագիր ունի ակումբի հետ։ […]
15:31 17.03.2025
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին նշված է Գերմանիայի նախագահի պաշտոնական էջում։ «Հայաստանում Դաշնային նախագահը կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա կայցելի նաև ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կրթական կենտրոն և կմասնակցի մշակութային ընդունելությանը»,-ասված է հայտարարության մեջ։ Հայաստանում գտնվելու երկրորդ օրը Դաշնային նախագահը կմեկնի Դիլիջան։ Նա […]
15:27 17.03.2025
Մարտի 13-ին Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նավուր գյուղի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ ապօրինի ծառահատում է կատարել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 14-ին հանդամասերից մեկում գտնվող մի կացարանի բակում հայտնաբերվել է երիտասարդի անվամբ հաշվառված «ԳԱԶ-66» բեռնատարը՝ փայտանյութով բարձված։ Ստուգմամբ պարզվել է, որ մեքենայում կա հաճարենու 7 խորանարդ մետր փայտանյութ: Կազմված փաստաթղթերն […]
15:24 17.03.2025
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի անհանգստություններին՝ կապված Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Սիմոնյան ասաց. «Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրամիության քաղաքացիական դիտորդները, ինքն է այդ դիտորդներին պահում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որովհետև այն պահից, երբ ինքը կստորագրի արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը, մեր պայմանավորվածությունը կմտնի ուժի […]
15:19 17.03.2025
Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ խաղափուլում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել է միայն Գաբրիել Սարգսյանը։ 41-ամյա հայ շախմատիստն ունի 2 միավոր և 48 առաջատարների թվում է։ Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սարգիս Սարգսյանն ունեն 1,5-ական, Արսեն Դավթյանը, Արթուր Դավթյանը` 1-ական, իսկ Հայկ Երիցյանը` 0,5 միավոր։ Վահան Նալբանդյանը միավոր չունի։ […]
15:15 17.03.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Բոտոքս ներարկումների համար նախատեսված չհայտարարագրված դեղամիջոցների ներկրման փորձը կանխվել է։ Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույցներ։ Բացահայտվել է չհայտարարագրված 143 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի տնտեսական ապրանքների տեղափոխման դեպք։ Բեռնատարներից մաքսային ծառայողները հայտնաբերել են չհայտարարագրված 1250 կգ ընդհանուր քաշով […]
15:08 17.03.2025
Մարտի 17-ին, ժամը 09:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան-Պրիվոլնոյե ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ստեփանավան-Պրիվոլնոյե ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին հարակից անտառամերձ հատվածում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։15-ին, մարվել՝ 12։50-ին։ […]
15:03 17.03.2025
Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 5741 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1232 քաղաքացի) hետ է ստացել 535 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +115 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
14:55 17.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 14-17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 249 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 44, թմրանյութի հայտնաբերման՝ 38, ֆիզիկական ներգործության` 23, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության՝ 15, հոգեկան ներգործության՝ 14, խուլիգանության՝ […]
14:47 17.03.2025
Մարտի 17-ին, ժամը 10:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ ձկնաբուծարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճա¬նապարհի երթևեկելի հատվածից և […]
14:41 17.03.2025
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ադրբեջանական կողմի ապատեղեկատվության տարածմանը, թե հայկական զինված ուժերը իբր մարտի 16-ին կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմից նման ապատեղեկատվության տարածումը չի վկայում խաղաղության գործընթացի ձախողման մասին, Սիմոնյանը պատասխանեց. «Չէ, կարծում եմ, որ չհաջողության մասին […]
14:37 17.03.2025
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը կարծում է, որ ամերիկացի և ռուս առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի զրույցը արդյունավետ կլինի։ «Վստահ եմ, որ համապատասխան պահին նախագահ Թրամփը շատ արդյունավետ զրույց կունենա Պուտինի հետ, ինչը կվերահաստատի նրա (Սպիտակ տան ղեկավարի) անդրդվելի հավատարմությունը խաղաղությանը», – ասել է Գաբարդը։ Նա նշել է, որ Թրամփը «շատ սթափ է […]
14:26 17.03.2025
Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցն իսկապես պատրաստվում է, ճեպազրույցում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Այո, դա իսկապես այդպես է։ Նման հեռախոսազրույց պատրաստվում է երեքշաբթի», – ասել է նա։
14:21 17.03.2025
Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները։ «Ես Վլադիմիր Վլադիմիրովիչի ողջույնները փոխանցեցի հարգարժան Իլհամ Հեյդարովիչին»,- ասել է Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սագիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ Մատվիենկոն Ալիևի հետ իր հանդիպումը բովանդակալից է անվանել։
14:15 17.03.2025
Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ։ Երևանում մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարզերում մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի […]
13:57 17.03.2025
Մայրաքաղաքում ընթացքում են ճանապարհների փոսային նորոգման գործընթացը։ 2025թ. ընթացքում ընդհանուր առմամբ շուրջ 200 հազար քառակուսի մետր ճանապարհածածկի փոսային նորոգում կարվի: Գործընթացը կկազմակերպվի բոլոր վարչական շրջաններում:
13:48 17.03.2025
2025թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի ծառայելու համար: Յոթ հասցեներում 17 թեքահարթակների կառուցումն արդեն ավարտված է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
13:42 17.03.2025
Հրազդանի կիրճում գտնվող բացօթյա մարզահրապարակի տարածքը, որը հայտնի է «Բիձու գյոլ» կամ «Չռիկ» անվամբ, բարեկարգվում է: Ավարտվել է լողավազանի վերականգնումն ու հանդերձարանի կառուցումը, մարզասարքերի հատվածում կտեղադրվեն ռետինե հատակներ, տարածքի երթևեկությունը կառավարելու համար կտեղադրվեն լուսացույցներ:
13:34 17.03.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել է, մասնավորապես, ուկրաինական հակամարտությունը, գրում է Daily Sabah-ը։ «Էրդողանն ասել է, որ աջակցում է Թրամփի քայլերին՝ ուղղված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելուն»,- նշում է հրատարակությունը։ Բացի այդ, ԱՄՆ նախագահի հետ զրույցի ընթացքում Թուրքիայի ղեկավարը հույս […]
13:30 17.03.2025
Մարտի 10-16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1022 դեպք, որից 707-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 631, փլուզման՝ 5, քարաթափման, սողանքի, ձնահյուսի, օձի նկատման, երկրաշարժի, որոնողափրկարարական՝ 1-ական, բնական հրդեհի՝ 3, զինամթերքի հայտնաբերման, դիակի հայտնաբերման՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 7, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […]
13:23 17.03.2025
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման՝ երկրի սահմանն ապօրինի հատելու համար, երկուշաբթի հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Դատավարության ժամանակ դատավոր Միխայիլ Ջինջոլիան, հրապարակելով Սաակաշվիլիի դատավճիռը սահմանի ապօրինի հատման գործով, հայտարարեց, որ նախկին նախագահը դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման՝ նախկինում կայացված դատավճիռների հիման վրա։