Բոլոր լուրերը – Page 336 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1022 դեպք, որից 707-ը՝ արտակարգ

13:30 17.03.2025

Մարտի 10-16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1022 դեպք, որից 707-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 631, փլուզման՝ 5, քարաթափման, սողանքի, ձնահյուսի, օձի նկատման, երկրաշարժի, որոնողափրկարարական՝ 1-ական, բնական հրդեհի՝ 3, զինամթերքի հայտնաբերման, դիակի հայտնաբերման՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 7, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […]

̰
Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլիի նկատմամբ հերթական դատավճիռն է կայացրել

13:23 17.03.2025

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման՝ երկրի սահմանն ապօրինի հատելու համար, երկուշաբթի հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Դատավարության ժամանակ դատավոր Միխայիլ Ջինջոլիան, հրապարակելով Սաակաշվիլիի դատավճիռը սահմանի ապօրինի հատման գործով, հայտարարեց, որ նախկին նախագահը դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման՝ նախկինում կայացված դատավճիռների հիման վրա։

̰
Չորրորդ դասարանցիների մաթեմատիկայի իմացությունը բարելավվել է.  ուսուցիչների համաժողովում քննարկվել են մասնագիտական հարցեր

13:14 17.03.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է մաթեմատիկայի ուսուցիչների համաժողովին, որը կազմակերպել էր «Քառակուսի» կրթական հիմնադրամը: Երկօրյա համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել մաթեմատիկայի դասագրքերի հայեցակարգին, կարողունակությունների զարգացման ինտերակտիվ մեթոդներին, արհեստական բանականության միջոցով ուսուցմանը, մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակությունների ձևավորմանը և այլ թեմաների: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը լայնածավալ […]

̰
Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ներկայացված թեկնածուի հարցը

13:05 17.03.2025

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ժիրայր Սամվելի Մխիթարյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է Ժիրայր Մխիթարյանի կենսագրական տվյալները, խոսել թեկնածուի աշխատանքային գործունեության մասին: Թեկնածուի կենսագրությունը` այստեղ: Ժիրայր Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել […]

̰
Հրազդանի կիրճում լուծում կտրվի տասնամյակներ շարունակ հենապատից հոսող  ջրերի խնդրին

13:00 17.03.2025

Հրազդանի կիրճում լուծում կտրվի տասնամյակներ շարունակ հենապատից հոսող  ջրերի խնդրին, ինչի հետևանքով քանդվում էր երթևեկելի գոտու ասֆալտը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Աշխատանքներն ընթացքում են. խողովակների միջոցով թափվող ջրերը կտեղափոխվեն գետ, հենապատի երկայնքով մաքրվում է եղած հեղեղատարը, որից հետո էլ կիրականացվի ասֆալտապատումը:

̰
Տարեսկզբից մինչև մարտի 10-ը ներառյալ տոմսային համակարգի շահագործման ընթացքում վաճառվել է 17 մլն 743 հազար 372 տոմս

12:56 17.03.2025

Հունվար-փետրվար ամիսների և մարտի առաջին 10-օրյակի ժամանակահատվածում տոմսային համակարգի շահագործման ընթացքում վաճառված տոմսերի թիվը կազմել է 17 մլն 743 հազար 372: Այդ թիվը ներառում է բոլոր տեսակի տոմսերը՝ «մեկ ուղևորությունից» մինչև «365 օր» տարվա փաթեթը: Հասույթը կազմել է 2 մլրդ 538 մլն 946 հազար 350 դրամ։ Ըստ այդմ՝ 17 մլն 743 հազար 372 տոմսերից 213 […]

̰
Վրաերթի ենթարկված 38-ամյա տղամարդը մահացել է

12:40 17.03.2025

Մարտի 13-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա Հրաչյա Գ․-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն:

̰
Սիբիգան նշել է բանակցություններում Կիևի երեք «կարմիր գիծ»

12:27 17.03.2025

Ուկրաինան մտադիր չէ պաշտոնապես ճանաչել տարածքների կորուստը, արձանագրել իր հրաժարումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելուց կամ համաձայնել սահմանափակել իր զինված ուժերը։ Այս մասին RBC-Ukraine հրատարակությանը տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ Նրա խոսքով՝ Ուկրաինան երբեք չի «ճանաչի» տարածքների կորուստը, ինչպես նաև համոզված է, որ ոչ ոք չի կարող Ուկրաինային արգելել մասնակցել «այս […]

̰
Մատվիենկոն և Ալիևը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը

12:17 17.03.2025

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական և մշակութային համագործակցության ընդլայնումը։ Այս մասին հայտնում է Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։ «Անկեղծ և երկարատև զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական և մշակութային համագործակցության […]

̰
Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը

12:08 17.03.2025

Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի միջնորդագրերը, ինչպես նաև Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը Արմեն քահանայի կարգազանց […]

̰
SHANTNEWS

12:00 17.03.2025

̰
Խուսափե՛ք խոզանների ու բուսական մնացորդների այրումից․ ՆԳՆ

11:53 17.03.2025

Խուսափե՛ք խոզանների ու բուսական մնացորդների այրումից․ գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ ՆԳ նախարարությունը հորդորում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳ նախարարությունը հորդորում է գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Վերջին շրջանում հաճախ կրկնվող խոզանների այրման դեպքերն ու դրանց հնարավոր բացասական հետևանքները լուրջ սպառնալիքներ են ստեղծում շրջակա միջավայրի համար։ Գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, մարդիկ հաճախ […]

̰
Շվեդիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունների ավարտը

11:45 17.03.2025

Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունների ավարտը։ Այս մասին գրված է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում։ «Շվեդիան ողջունում է լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ և խրախուսում է դրա արագ ստորագրումը` նպաստելու համար տարածաշրջանում կայուն խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը»,-նշված […]

̰
Քարաթափում Տաթև-Լծեն ավտոճանապարհին

11:38 17.03.2025

Մարտի 17-ին, ժամը 07:18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը երկկողմանի փակ է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել է մոտ […]

̰
Կալլաս. ԵՄ-ն բազմաթիվ խնդիրներ ունի Կիևին 40 միլիարդ եվրոյի օգնության ծրագիրը հաստատելու հարցում

11:24 17.03.2025

Եվրամիությունը պետք է համաձայնության գա «շատ մանրամասների» շուրջ, նախքան կարողանա հաստատել Ուկրաինային 40 միլիարդ եվրոյի օգնության նոր տրանշ հատկացնելու առաջարկը, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ «Կա ընդհանուր քաղաքական աջակցություն այս որոշմանը, բայց դեռ շատ մանրամասներ կան, որոնք պետք է համաձայնեցվեն: Պաշտպանության նախարարները դեռ պետք է բարձրաձայնեն […]

̰
Վաղը ՀՀ որոշ մարզերում սպասվում է քամու ուժգնացում

11:19 17.03.2025

Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ։

̰
Շուրջ 5մլն դրամ արժեքով 2 հողամասի հափշտակության ու փաստաթղթեր կեղծելու մեջ մեղադրվող Բյուրական համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

11:13 17.03.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին ղեկավարը կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, այն է՝ համայնքի բնակչին պատկանող 0.1537 հա և Բյուրական համայնքին պատկանող 0.1359 հա մակերեսով բնակելի, ընդհանուր՝ 5.204.000 ՀՀ դրամ արժողությամբ 2 հողամասերի նկատմամբ խաբեությամբ ձեռք է բերել սեփականության իրավունք։ Մասնավորապես՝ համայնքի […]

̰
Որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը․ Փաշինյան

11:00 17.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հանդիպել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների հետ և որոշում կայացրել։ «Սիրելի ժողովուրդ, նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գեւորգ Քոչարյանի հետ։ Քննարկումների արդյունքում որոշում […]

̰
Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:51 17.03.2025

Մարտի 18-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

̰
Ժնևում ներկայացվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դրական փորձը

10:42 17.03.2025

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը Ժնևում մարտի 11-ին և 12-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստի շրջանակներում անցկացված Գլխավոր վեհաժողովին, ինչպես նաև միջազգային համաժողովին՝ նվիրված կանանց և աղջիկների իրավունքներին ու գենդերային հավասարության խթանմանը։ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում գլոբալ դաշինքի անդամ՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունները փորձի փոխանակման քննարկումներ են […]

̰
Թրամփը հայտարարել է, որ մարտի 18-ին կխոսի Ռուսաստանի նախագահի հետ

10:31 17.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է երեքշաբթի՝ մարտի 18-ին հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Հնարավոր է՝ ես խոսեմ նախագահ Պուտինի հետ երեքշաբթի օրը», – ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տան մամուլի հրապարակում։ Նա ընդգծել է, որ մտադիր է Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկել տարածքների հարցը։ «Կարծում եմ՝ մենք կխոսենք տարածքների մասին։ […]

̰
Տարադրամի փոխարժեքները մարտի 17-ին

10:19 17.03.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 423 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ:

̰
Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտակա ձորում տղամարդու դի է հայտնաբերվել

10:14 17.03.2025

Մարտի 16-ին, ժամը 17։45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտակա ձորում տղամարդու դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ձորից (մոտ 150 մետր) դուրս […]

̰
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել հութիների կողմից գրավված Galaxy Leader նավի վրա

10:00 17.03.2025

ԱՄՆ զինուժը հարվածներ է հասցրել իսրայելական Galaxy Leader նավի վրա, որը գրավել էր Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» (Հութի) շարժումը 2023 թվականի նոյեմբերին։ Այս մասին հայտնում է ապստամբների կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքը։ «Ամերիկյան թշնամին երկու հարված է հասցրել կալանավորված իսրայելական Galaxy Leader նավի նավապետի խցիկին»,- պնդում են հեռուստաալիքի աղբյուրները։ 2023 թվականի նոյեմբերի 19-ին Գազայի հատվածում […]

̰
Ավստրալիան պատրաստ է իր զորքերը որպես խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. Ալբանեզե

09:50 17.03.2025

Ավստրալիան միացել է «կամավոր» երկրների կոալիցիային՝ հաստատելով իր պատրաստակամությունը՝ որպես խաղաղապահներ ուղարկելու իր զինվորականներին Ուկրաինա։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։ Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է Ավստրալիայի պատրաստակամությունը՝ «հաստատ և անշեղորեն աջակցել Ուկրաինային»։ «Մենք բաց ենք քննարկելու ապագա խաղաղապահ ջանքերին մասնակցելու ցանկացած խնդրանք»,-ասել է նա՝ ընդգծելով, որ «դա բխում է Ավստրալիայի […]

̰
Ֆրանսիան Ռուսաստանում դեսպանի պաշտոնում առաջարկել է ՄԱԿ-ում նախկին մշտական ​​ներկայացուցչին

09:40 17.03.2025

Ֆրանսիական կողմն առաջարկել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի նախկին մշտական ​​ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերին Ռուսաստանում դեսպանի պաշտոնում, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ «Անցյալ տարեվերջին Ֆրանսիայի իշխանությունները, սահմանված կարգով, համաձայնություն խնդրեցին ռուսական կողմից՝ ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ​​ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերին ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան նշանակելու համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։ Դե Ռիվիերի՝ որպես մշտական ​​ներկայացուցչի վերջին ելույթներից մեկը տեղի է […]

̰
ԿԺԴՀ ԱԳՆ-ը Յոթնյակի երկրների խումբն անվանել է միջուկային սպառնալիքի աղբյուր

09:28 17.03.2025

ԿԺԴՀ ԱԳՆ-ը Յոթնյակի խումբը (G7) անվանել է «միջուկային խմբավորում» և անդամ երկրներին կոչ է արել հրաժարվել միջուկային զենքից։ Գերատեսչության ներկայացուցչի հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Մեկնաբանության պատճառը Յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպումն էր, որում արևմտյան երկրները «մեղք գտան ԿԺԴՀ-ի ինքնիշխան իրավունքների արդար օգտագործման հարցում» և խոսեցին դրա ապամիջուկայնացման մասին: Փհենյանը նման կոչերը համարել է […]

̰
Ժնևում բացվում է Կիպրոսի հարցով երկօրյա գագաթնաժողովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ

09:18 17.03.2025

Երկուշաբթի օրը Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո մեկնարկում է Կիպրոսի կարգավորման շուրջ երկօրյա գագաթնաժողովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ։ Ֆորումի նպատակն է խրախուսել հունա-կիպրական և թուրք-կիպրական կողմերին վերսկսել 2017 թվականին ընդհատված բանակցային գործընթացը՝ կղզու խնդիրը լուծելու համար։ Ֆորումը կանցկացվի ընդլայնված «հինգ գումարած մեկ» ձևաչափով, որը նախատեսում է ոչ միայն Կիպրոսի հունական և կիպրական թուրքական համայնքների […]

̰
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

09:08 17.03.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

̰
ԱՄՆ-ում նավթի արդյունահանման նոր տեխնոլոգիա է ներդրվում․ փորձագետներ

09:01 17.03.2025

ԱՄՆ-ը ներմուծում է նավթի արտադրության նոր, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիա, որը կոչվում է «ավելի լավ, քան հիդրավլիկ ճեղքումը», ասվում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ինստիտուտի ուսումնասիրության մեջ, որը հասանելի է «ՌԻԱ Նովոստի»-ին: Հիդրավլիկ ճեղքման տեխնոլոգիան օգտագործվում է թերթաքարային նավթի և գազի արդյունահանման համար, որոնք հարուստ են ամերիկյան ընդերքով։ Հիդրավլիկ ճեղքվածքի էությունն այն է, որ գոյացության մեջ առաջանում […]

̰
BACK_TO_TOP