13:48 17.03.2025
2025թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի ծառայելու համար: Յոթ հասցեներում 17 թեքահարթակների կառուցումն արդեն ավարտված է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
13:42 17.03.2025
Հրազդանի կիրճում գտնվող բացօթյա մարզահրապարակի տարածքը, որը հայտնի է «Բիձու գյոլ» կամ «Չռիկ» անվամբ, բարեկարգվում է: Ավարտվել է լողավազանի վերականգնումն ու հանդերձարանի կառուցումը, մարզասարքերի հատվածում կտեղադրվեն ռետինե հատակներ, տարածքի երթևեկությունը կառավարելու համար կտեղադրվեն լուսացույցներ:
13:34 17.03.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել է, մասնավորապես, ուկրաինական հակամարտությունը, գրում է Daily Sabah-ը։ «Էրդողանն ասել է, որ աջակցում է Թրամփի քայլերին՝ ուղղված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելուն»,- նշում է հրատարակությունը։ Բացի այդ, ԱՄՆ նախագահի հետ զրույցի ընթացքում Թուրքիայի ղեկավարը հույս […]
13:30 17.03.2025
Մարտի 10-16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1022 դեպք, որից 707-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 631, փլուզման՝ 5, քարաթափման, սողանքի, ձնահյուսի, օձի նկատման, երկրաշարժի, որոնողափրկարարական՝ 1-ական, բնական հրդեհի՝ 3, զինամթերքի հայտնաբերման, դիակի հայտնաբերման՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 7, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […]
13:23 17.03.2025
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման՝ երկրի սահմանն ապօրինի հատելու համար, երկուշաբթի հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Դատավարության ժամանակ դատավոր Միխայիլ Ջինջոլիան, հրապարակելով Սաակաշվիլիի դատավճիռը սահմանի ապօրինի հատման գործով, հայտարարեց, որ նախկին նախագահը դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման՝ նախկինում կայացված դատավճիռների հիման վրա։
13:14 17.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է մաթեմատիկայի ուսուցիչների համաժողովին, որը կազմակերպել էր «Քառակուսի» կրթական հիմնադրամը: Երկօրյա համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել մաթեմատիկայի դասագրքերի հայեցակարգին, կարողունակությունների զարգացման ինտերակտիվ մեթոդներին, արհեստական բանականության միջոցով ուսուցմանը, մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակությունների ձևավորմանը և այլ թեմաների: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը լայնածավալ […]
13:05 17.03.2025
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ժիրայր Սամվելի Մխիթարյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է Ժիրայր Մխիթարյանի կենսագրական տվյալները, խոսել թեկնածուի աշխատանքային գործունեության մասին: Թեկնածուի կենսագրությունը` այստեղ: Ժիրայր Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել […]
13:00 17.03.2025
Հրազդանի կիրճում լուծում կտրվի տասնամյակներ շարունակ հենապատից հոսող ջրերի խնդրին, ինչի հետևանքով քանդվում էր երթևեկելի գոտու ասֆալտը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Աշխատանքներն ընթացքում են. խողովակների միջոցով թափվող ջրերը կտեղափոխվեն գետ, հենապատի երկայնքով մաքրվում է եղած հեղեղատարը, որից հետո էլ կիրականացվի ասֆալտապատումը:
12:56 17.03.2025
Հունվար-փետրվար ամիսների և մարտի առաջին 10-օրյակի ժամանակահատվածում տոմսային համակարգի շահագործման ընթացքում վաճառված տոմսերի թիվը կազմել է 17 մլն 743 հազար 372: Այդ թիվը ներառում է բոլոր տեսակի տոմսերը՝ «մեկ ուղևորությունից» մինչև «365 օր» տարվա փաթեթը: Հասույթը կազմել է 2 մլրդ 538 մլն 946 հազար 350 դրամ։ Ըստ այդմ՝ 17 մլն 743 հազար 372 տոմսերից 213 […]
12:40 17.03.2025
Մարտի 13-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա Հրաչյա Գ․-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն:
12:27 17.03.2025
Ուկրաինան մտադիր չէ պաշտոնապես ճանաչել տարածքների կորուստը, արձանագրել իր հրաժարումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելուց կամ համաձայնել սահմանափակել իր զինված ուժերը։ Այս մասին RBC-Ukraine հրատարակությանը տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ Նրա խոսքով՝ Ուկրաինան երբեք չի «ճանաչի» տարածքների կորուստը, ինչպես նաև համոզված է, որ ոչ ոք չի կարող Ուկրաինային արգելել մասնակցել «այս […]
12:17 17.03.2025
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական և մշակութային համագործակցության ընդլայնումը։ Այս մասին հայտնում է Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։ «Անկեղծ և երկարատև զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական և մշակութային համագործակցության […]
12:08 17.03.2025
Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի միջնորդագրերը, ինչպես նաև Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը Արմեն քահանայի կարգազանց […]
11:53 17.03.2025
Խուսափե՛ք խոզանների ու բուսական մնացորդների այրումից․ գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ ՆԳ նախարարությունը հորդորում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳ նախարարությունը հորդորում է գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Վերջին շրջանում հաճախ կրկնվող խոզանների այրման դեպքերն ու դրանց հնարավոր բացասական հետևանքները լուրջ սպառնալիքներ են ստեղծում շրջակա միջավայրի համար։ Գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, մարդիկ հաճախ […]
11:45 17.03.2025
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունների ավարտը։ Այս մասին գրված է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում։ «Շվեդիան ողջունում է լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ և խրախուսում է դրա արագ ստորագրումը` նպաստելու համար տարածաշրջանում կայուն խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը»,-նշված […]
11:38 17.03.2025
Մարտի 17-ին, ժամը 07:18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը երկկողմանի փակ է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել է մոտ […]
11:24 17.03.2025
Եվրամիությունը պետք է համաձայնության գա «շատ մանրամասների» շուրջ, նախքան կարողանա հաստատել Ուկրաինային 40 միլիարդ եվրոյի օգնության նոր տրանշ հատկացնելու առաջարկը, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ «Կա ընդհանուր քաղաքական աջակցություն այս որոշմանը, բայց դեռ շատ մանրամասներ կան, որոնք պետք է համաձայնեցվեն: Պաշտպանության նախարարները դեռ պետք է բարձրաձայնեն […]
11:19 17.03.2025
Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ։
11:13 17.03.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին ղեկավարը կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, այն է՝ համայնքի բնակչին պատկանող 0.1537 հա և Բյուրական համայնքին պատկանող 0.1359 հա մակերեսով բնակելի, ընդհանուր՝ 5.204.000 ՀՀ դրամ արժողությամբ 2 հողամասերի նկատմամբ խաբեությամբ ձեռք է բերել սեփականության իրավունք։ Մասնավորապես՝ համայնքի […]
11:00 17.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հանդիպել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների հետ և որոշում կայացրել։ «Սիրելի ժողովուրդ, նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գեւորգ Քոչարյանի հետ։ Քննարկումների արդյունքում որոշում […]
10:51 17.03.2025
Մարտի 18-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
10:42 17.03.2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը Ժնևում մարտի 11-ին և 12-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստի շրջանակներում անցկացված Գլխավոր վեհաժողովին, ինչպես նաև միջազգային համաժողովին՝ նվիրված կանանց և աղջիկների իրավունքներին ու գենդերային հավասարության խթանմանը։ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում գլոբալ դաշինքի անդամ՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունները փորձի փոխանակման քննարկումներ են […]
10:31 17.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է երեքշաբթի՝ մարտի 18-ին հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Հնարավոր է՝ ես խոսեմ նախագահ Պուտինի հետ երեքշաբթի օրը», – ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տան մամուլի հրապարակում։ Նա ընդգծել է, որ մտադիր է Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկել տարածքների հարցը։ «Կարծում եմ՝ մենք կխոսենք տարածքների մասին։ […]
10:19 17.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 423 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ:
10:14 17.03.2025
Մարտի 16-ին, ժամը 17։45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտակա ձորում տղամարդու դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ձորից (մոտ 150 մետր) դուրս […]
10:00 17.03.2025
ԱՄՆ զինուժը հարվածներ է հասցրել իսրայելական Galaxy Leader նավի վրա, որը գրավել էր Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» (Հութի) շարժումը 2023 թվականի նոյեմբերին։ Այս մասին հայտնում է ապստամբների կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքը։ «Ամերիկյան թշնամին երկու հարված է հասցրել կալանավորված իսրայելական Galaxy Leader նավի նավապետի խցիկին»,- պնդում են հեռուստաալիքի աղբյուրները։ 2023 թվականի նոյեմբերի 19-ին Գազայի հատվածում […]
09:50 17.03.2025
Ավստրալիան միացել է «կամավոր» երկրների կոալիցիային՝ հաստատելով իր պատրաստակամությունը՝ որպես խաղաղապահներ ուղարկելու իր զինվորականներին Ուկրաինա։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։ Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է Ավստրալիայի պատրաստակամությունը՝ «հաստատ և անշեղորեն աջակցել Ուկրաինային»։ «Մենք բաց ենք քննարկելու ապագա խաղաղապահ ջանքերին մասնակցելու ցանկացած խնդրանք»,-ասել է նա՝ ընդգծելով, որ «դա բխում է Ավստրալիայի […]
09:40 17.03.2025
Ֆրանսիական կողմն առաջարկել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի նախկին մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերին Ռուսաստանում դեսպանի պաշտոնում, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ «Անցյալ տարեվերջին Ֆրանսիայի իշխանությունները, սահմանված կարգով, համաձայնություն խնդրեցին ռուսական կողմից՝ ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերին ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան նշանակելու համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։ Դե Ռիվիերի՝ որպես մշտական ներկայացուցչի վերջին ելույթներից մեկը տեղի է […]
09:28 17.03.2025
ԿԺԴՀ ԱԳՆ-ը Յոթնյակի խումբը (G7) անվանել է «միջուկային խմբավորում» և անդամ երկրներին կոչ է արել հրաժարվել միջուկային զենքից։ Գերատեսչության ներկայացուցչի հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Մեկնաբանության պատճառը Յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպումն էր, որում արևմտյան երկրները «մեղք գտան ԿԺԴՀ-ի ինքնիշխան իրավունքների արդար օգտագործման հարցում» և խոսեցին դրա ապամիջուկայնացման մասին: Փհենյանը նման կոչերը համարել է […]