Բոլոր լուրերը – Page 3432 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Առաջարկվում է սահմանել նորահայտ հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու կարգը

16:08 13.01.2023

Առաջարկվում է սահմանել պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը եւ օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու կարգը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախագծով ամրագրվում է, որ հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանական գոտու տարածքում գտնվելու մասին տեղեկությունն այսուհետ ներառվելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում: Այս նպատակով Կառավարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որով […]

̰
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

16:01 13.01.2023

Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստի շրջանակներում քննարկվել է Սահմանադրական կարգի հիմունքներում առաջարկվող փոփոխությունը, մասնավորապես` Սահմանադրությամբ նախատեսված տնտեսական կարգի հիմքը «սոցիալական շուկայական տնտեսություն»-ից «շուկայական տնտեսության» փոխարինելու առաջարկը։ Բովանդակալից քննարկումից հետո՝ հարցը դրվել է քվեարկության, և Խորհրդի կողմից առաջարկը չի ընդունվել։ Որպես օրակարագային երկրորդ հարց քննարկվել է Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների […]

̰
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանան նաև ID քարտերով այցելել միմյանց երկրներ համաձայնագրի վավերացումից հետո

15:54 13.01.2023

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին միմյանց երկրներ նույնականացման քարտերով ճանապարհորդելու հնարավորություն ստեղծող համաձայնագիրը դեռևս պետք է վավերացման գործընթաց անցնի, որից հետո միայն այն ուժի մեջ կմտնի: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը: Դեսպանն ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրմամբ փաստացի Վրաստանը դառնում է առաջին երկիրը, որտեղ ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել նույնականացման […]

̰
Հաստատվել են Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամկետները

15:48 13.01.2023

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն այս տարի առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում: Մարզաձևի եվրոպական ֆեդերացիան հաստատել է մրցաշարի անցկացման ժամկետները: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ Եվրոպայի 2023 թվականի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցումները ևս կանցկացվեն մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը: Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ուսումնամարզական հավաքներով կնախապատրաստվեն առաջիկա ստուգատեսին: […]

̰
Վիճաբանություն Արգավանդում․ մարմնական ծանր վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է

15:42 13.01.2023

Հունվարի 8-ին, ժամը 00.45-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով, գլխի սալջարդով և ծնոտի պատռվածքով բուժօգնության է դիմել Արգավանդ գյուղի 44-ամյա մի բնակիչ։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանն ընկելու հետևանքով։ Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 7-ին, ժամը 23.30-ի […]

̰
Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի 4-րդ Համակարգող խորհրդի նիստը

15:35 13.01.2023

Այսօր՝ հունվարի 13-ին տեղի է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի թվով 4-րդ «Համակարգող խորհրդի նիստը»։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել համակարգող խորհրդի կողմից իրականացվելիք հետագա աշխատանքները, ամփոփել նախորդ երկու տարիներին կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները: Նիստը մեկնարկել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի՝ ողջույնի խոսքով։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընկերներին […]

̰
ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի նշանակման վերաբերյալ

15:28 13.01.2023

ԿԳՄՍՆ-ը պարզաբանում է տարածել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի նշանակման վերաբերյալ․ «Մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է նշանակվել Արամ Իսաբեկյանը, չի համապատասխանում իրականությանը։ Առ այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարություն չեն ներկայացվել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի 2022 թ․ դեկտեմբերի 16-ին կայացած նիստի արդյունքները։ Հետևաբար, տարածվող տեղեկությունը, թե 2023 թ․ հունվարի 12-ի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:21 13.01.2023

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Անիի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում  է ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության ծրագիրը

15:14 13.01.2023

Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության ծրագիրը։ Տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման նպատակով պետական աջակցությունն իրականացվում է վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման և կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով։ Ծրագրի մանրամասները՝ այստեղ։

̰
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

15:07 13.01.2023

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
SHANTNEWS

14:59 13.01.2023

̰
Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Ֆրանսիայի ԱԺ նախագահ

14:47 13.01.2023

Ֆրանսիան շատ անհանգիստ է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ-ում հայտարարել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը: Յաել Բրաուն-Պիվեի խոսքով՝ Ֆրանսիան մտահոգված է, քանի որ շրջափակումը մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, դուք ծանոթ եք Ֆրանսիայի դիրքորոշմանը, Ֆրանսիան չի ճանաչում անկախությունը համապատասխան միջազգային իրավունքին, որին […]

̰
«Volkswagen Touareg»-ն արգելափակվել է Քարի լիճ տանող ավտոճանապարհին

14:41 13.01.2023

Հունվարի 13-ին՝ ժամը 08:21-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղեր գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Քարի լիճ տանող ավտոճանապարհին։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել […]

̰
Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին. Ֆրանսիայի ԱԺ նախագահ

14:35 13.01.2023

Մենք պարտավոր էինք լինել Հայաստանում, քանի որ առկա են լարվածություններ, որոնք ակտիվանում, բռնկվում և խոցելի են դարձնում Հայաստանը՝ այս մասին ՀՀ ԱԺ-ում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։ «Մենք՝ Ֆրանսիան, պետք է կանգնած լինենք եղբայրական երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունը ենթարկվում է սպառնալիքների, հարձակումների: Սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական սադրանքները աղմուկ են […]

̰
Մենք երկու ազգ ենք, բայց՝ մեկ քաղաքակրթություն. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին

14:29 13.01.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 13-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումը մեկնարկել է Հայաստանի ԱԺ նախագահի եւ Ֆրանսիայի ԱԺ նախագահի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Յաել Բրաուն-Պիվեն Ֆրանսիայի Ազգային ժողովի առաջին նախագահն է, ով […]

̰
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Վանաձոր քաղաքում

14:26 13.01.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաղբյուրներում ջրաքանակի նվազմամբ պայմանավորված, ս.թ հունվարի 13-ից մինչև փետրվարի 13-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Երևանյան խճ. 72, 76, 117-123, 127-149 շենքերում, Նաիրի 3, 5 շենքերում և տնակային ավանում, Դ.Դեմիրճյան, Թամանցիների փողոցներում, Ամիրյան փող. 1-30 անհատական տներում, Աբեղյան 1-29/կենտ/, 2-48/զույգ/ անհատական տներում, Չուխաջյան թաղ. 1-44 շենքերում, […]

̰
Սրճեփ սարքերից գողություններ կատարած երիտասարդը ձերբակալվել է

14:15 13.01.2023

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ 23-ամյա մի երիտասարդ Կոտայքի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում տեղադրված սրճեփ սարքերից կատարում է գողություն: Տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները հունվարի 12-ի ժամը 04.10-ին հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և Կոտայքի բաժին են տարել 23-ամյա երիտասարդին: Բաժնում նա խոստովանել է, որ 2022 թ. դեկտեմբերին Աբովյան […]

̰
Շրջափակման 33-րդ օր․ ինչ իրավիճակ է Արցախում

14:09 13.01.2023

Ներկայացնում ենք Արցախի կառավարության տեղեկագիրը 12.01.2023թ. դրությամբ։ Ադրբեջանցի գործակալների տեղակայման հատվածում խափանվել է մալուխը՝ ընդհատելով ինտերնետ կապի մատակարարումը Արցախի ողջ տարածքում: Արցախի ինտերնետի մատակարարման միակ մալուխը վնասվել է մոտ ժամը 15:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են Ադրբեջանի իշխանությունների գործակալները՝ Արցախի շրջափակման նպատակով: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից 3 հիվանդ տեղափոխվել է Հայաստան: […]

̰
Կորոնավիրուսային իրավիճակը Գեղարքունիքի մարզում

14:00 13.01.2023

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի հունվարի 6-13-ն ընկած ժամանակահատվածում։ 2023 թվականի հունվարի 6-13-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 1 նոր դեպք: Փաստացի արտահիվանդանոցային բուժում է ստանում 1 պացիենտ։ Բուժման արդյունքում գրանցվել է 554 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 125 թեստավորում: 2022թ․օգոստոսի […]

̰
Մեկնարկել են Վենետիկ-Երևան- Վենետիկ երթուղով չվերթները

13:51 13.01.2023

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունվարի 12-ից մեկնարկել է Վենետիկ-Երևան-Վենետիկ երթուղով չվերթները: Ինչպես հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայանից, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ:

̰
Առաջարկվում է սահմանել «դոպինգ» հասկացությունը

13:42 13.01.2023

Հստակեցվում են «դոպինգ» հասկացությունը եւ հակադոպինգային գործունեությունը, սահմանվում են Հայաստանում ազգային հակադոպինգային կազմակերպության նշանակությունն ու նրա լիազորությունները: 2022 թ. մեր մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել, եւ այս փոփոխություններով մենք ամեն ինչ անում ենք, որ հանկարծ մեր որեւէ մարզիկ չորակազրկվի, եւ Հայաստանը չզրկվի այդ լավագույն արդյունքներից: Այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ […]

̰
ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ-ում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռնարկելու կարևորությունը

13:32 13.01.2023

ՄԱԿ Անվտանգության խորհրդում հունվարի 12-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Օրենքի գերակայության խթանումը և ամրապնդումը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» թեմայով։ Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, Արդարադատության միջազգային դատարանի նախագահը և յոթ տասնյակից ավել ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը […]

̰
Արտարժույթների փոխարժեքները հունվարի 13-ի դրությամբ

13:20 13.01.2023

Rate.am-ը ներկայացրել է հունվարի 13-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.89 դրամ է, վաճառքը՝ 405.14 դրամ: Եվրոյի առքը միջինը 424.25 դրամ է, վաճառքը՝ 440.58 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.58 դրամ է, վաճառքը՝ 6.04 դրամ:

̰
Ներկայացրու աշխատանքդ և շահիր 1000 եվրո․ ԵՄ-ն Հայաստանի պրոֆեսիոնալ լուսանկարիչներին հրավիրում է ֆոտոմրցույթի

13:09 13.01.2023

ЕU NEIGHBOURS east ծրագիրը հրավիրում է Հայաստանի պրոֆեսիոնալ լուսանկարիչներին մասնակցել «Ընտանեկան կապեր» թեմայով ֆոտոմրցույթին։ Մանրամասները՝ հղումով։

̰
Դվին գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր կնոջ հայրը

13:00 13.01.2023

Հունվարի 12-ին, ժամը 22.25-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կանչով մեկնել են Դվին գյուղ, որտեղ դանակահարված մարդ կա: Դվին է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Ժամը 23.10-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. կտրած-ծակած, արնահոսող, թափանցող վերքով բուժօգնության էր ընդունվել Վերին Դվին գյուղի 33-ամյա մի բնակիչ: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական […]

̰
Հայերը 21-րդ դարում ենթարկվում են հավաքական պատժի, որի նպատակն է հանել նրանց սեփական տնից. Тime-ում հրապարակված իր հոդվածում Արմեն Սարգսյանը կոչ է անում անտարբեր չմնալ

12:54 13.01.2023

Վերջին հինգ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը, որը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, շրջափակման մեջ է վերջինիս կողմից։ Եվ մինչ աշխարհի մեծ մասը տոնում էր Սուրբ Ծնունդն ու Ամանորը, մշտապես հայերով բնակեցված, Եվրոպայում քրիստոնեության տարածումից տասնամյակներ առաջ թվագրվող հայկական եկեղեցիներով, վանքերով ու հուշարձաններով շրջապատված ամենահին հայկական բնօրրանում ապրող ավելի քան 120 հազար հայեր կտրված են […]

̰
Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել հայ եկեղեցու պատմության մասին փաստաթղթերի ժողովածու

12:49 13.01.2023

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Վաւերագրեր Հայ եկեղեցու պատմութեան. գիրք ԻԵ․, Կարսի փոխանորդութիւն» (կազմող՝ Գոհար Ավագյան) փաստաթղթերի ժողովածուն։ Գրքում ընդգրկված են Հայ Եկեղեցու վարչական կարևոր միավորին՝ Կարսի փոխանորդությանը վերաբերող 333 փաստաթղթեր, որոնց ժամանակագրական սահմաններն ընդգրկում են 1871–1920 թթ.՝ մեր երկրի և […]

̰
Արցախի առողջապահության նախարարն այցելել է առողջապահական հիմնարկներ

12:45 13.01.2023

ԱՀ Առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը նախարարության պատասխանատուների հետ այցելել է «Ք․Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ, «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» ՓԲԸ և «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ։ Այցի շրջանակներում նախարարը շրջել և ծանոթացել է հիմնարկների շենքային պայմաններին, ինչպես նաև հանդիպել բուժանձնակազմների հետ։ Քննարկվել են շենքային պայմանների բարելավման և ընդլայնման, մասնագետների վերապատրաստման, դեղորայքային, բժշկական պարագաների ապահովվածության վերաբերյալ մի շարք […]

̰
G-20 անդամների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել` դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը. Միրզոյան

12:37 13.01.2023

Հունվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել G-20-ում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողովին»: Նախարար Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Ձերդ գերազանցություն նախարար Ջայշանկար, Հարգելի գործընկերներ, Նախ, ես կցանկանայի շնորհավորել Հնդկաստանին G-20-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և հայտնել մեր երախտագիտությունը «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողովին» մասնակցության հրավերի համար: Անցյալ ամիս […]

̰
Անցած տարի քննարկվել է ոստիկանության 36 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութ

12:29 13.01.2023

2022 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 7 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 36 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութ: Քննարկման արդյունքներով, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 36 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 7 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», իսկ 27-ն ազատվել են […]

̰
BACK_TO_TOP