21:40 11.01.2023
Ադրբեջանցի լրագրողների հետ հարցազրույցում Իլհամ Ալիևը դժգոհությոթյուն է հայտնել Եվրամիությունից: Նա հայտարարել է, որ Բաքուն դժգոհ է Բրյուսելի քայլերից, որոնք արհամարում են Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության անցկացման հարցում: Եվրամիությունն իսկապես անտեսե՞լ է Ալիևի կարծիքն այս հարցում. թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել. «Իլհամ Ալիևը հայտարարել է՝ երբ Շառլ Միշելը և […]
21:27 11.01.2023
ՀԱՊԿ-ն այսօր կրկին արձագանքել է զորավարժությունները չեղարկելու պաշտոնական Երևանի որոշմանը՝ կարծիք հայտնելով, թե կոալիցիոն խաղաղապահ ուժերի զորավարժությունների մասով Հայաստանի պարտավորությունները կկատարվեն։ Ընդորում, ՀԱՊԿ մամուլի քարտուղարը շեշտել է, որ Երևանն ավելի վաղ հաստատել էր Հայաստանում այս տարի զորավարժություններ անցկացնելու անհրաժեշտությունը։ Եթե ՀԱՊԿ -ն այսօր խոսում է Հայաստանի կողմից զորավարժությունների մասով պարտավորությունների կատարման մասին, ապա երեկ ռազմաքաղաքական […]
21:17 11.01.2023
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր, Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալի-Ռեզա Աքբարին մահապատժի է դատապարտվել բրիտանական հետախուզական ծառայությունների օգտին լրտեսության համար` ասվում է Իսլամական Հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարարության հաղորդագրության մեջ։ «Իրանի գաղտնի և ռազմավարական կենտրոններում հայտնաբերվել է բրիտանական հետախուզության ամենակարևոր գործակալներից մեկը: Նա ձերբակալվել է հակահետախուզության երկար ու բազմափուլ գործողություններից հետո: Ալի-Ռեզա Աքբարին դարձել է բրիտանական ծառայությունների […]
21:11 11.01.2023
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ս.թ. հունվարի 10-ին հանդիպում ունեցավ Լացիոյի վերաքննիչ դատարանի նախագահ Ջուզեպպե Մելիադոյի հետ։
20:58 11.01.2023
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան մենք բոլորս համախմբված էինք Ազգային ժողովի առաջ՝ պահանջելու ուժեղ գործողություններ Ադրբեջանի դեմ՝ վերջ դնելու Հայաստանի և Արցախի դեմ այս հարձակումներին։ Արտակարգ ժամանակ է։ Ժամանակն է անմնացորդ աջակցության մեր հայ դաշնակիցներին»:
20:48 11.01.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի գործերի բյուրոն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը հորդորել է Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին անհապաղ սկսել դիվանագիտական լուծում փնտրել Լաչինի միջանցքով ապրանքների փոխադրումը թույլ տալու համար։ Նա կոչ է արել երկու նախարարներին կրկին ներգրավվել կայուն խաղաղության հասնելու գործընթացում»:
20:39 11.01.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարկավագի փ. 106/1, 106/2, 151/2, 171 շենքեր, Սարկավագի 6-րդ նրբ. 1-21 առանձնատներ, Թբիլիսյան խճ․ 33, 33/2, 35/1, 35/2, […]
20:29 11.01.2023
ԱՄՆ-ում Կալիֆորնիայի 108-ամյա բնակչուհին հերթական տարեդարձն է նշել և բացահայտել իր երկարակեցության պատճառները։ Այս մասին հայտնում է The San Diego Union-Tribune-ը։ Ջիննի Բերգմանը ծնվել է Նյու Ջերսիում 1914 թվականի դեկտեմբերի 30-ին և աշխատել է հոր դիզայներական ստուդիայում, մինչև իր ամուսնությունը՝ 1930-ականների կեսերին: Հետո նա ամուսնացել է Թոմ անունով ավիակոնստրուկտորի հետ, և զույգը սկսել է հաճախակի […]
20:15 11.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Թալինի, Նոյեմբերյանի, Ստեփանավանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Նոյեմբերյանի, Մարտունիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Տավուշի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման […]
20:00 11.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Ալավերդի և Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են։ Կապան, Գորիս, Քաջարան, Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում և Տավուշի մարզում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
19:54 11.01.2023
Հունվարի 11-ին, ժամը 18։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Ըստ նախնական տվյալների կան տուժածներ։
19:49 11.01.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի առաջնորդ Իբրահիմ Ռաիսին քննարկել են ռուս-իրանական օրակարգի հարցեր՝ շեշտը դնելով երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանը, այս մասին հայտնում է Կրեմլը․ «Նախատեսվում է մի շարք բարձր մակարդակի երկկողմ շփումներ անցկացնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պետությունների ղեկավարներն աջակցել են էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկ ոլորտներում փոխշահավետ նախագծերի հետևողական իրականացմանը։ «Երկու կողմերը դրական […]
19:41 11.01.2023
2022 թվականը Եվրոպայում ռեկորդային երկրորդ ամենաշոգ տարին էր։ Այս մասին հաղորդվում է Կլիմայի փոփոխության եվրոպական ծառայության Copernicus կայքում։ Ըստ ներկայացված տվյալների՝ մշտական շոգը՝ զուգորդված ցածր տեղումների հետ, հանգեցրել է երաշտի, իսկ Եվրոպական երկրներում և Մեծ Բրիտանիայում անտառային հրդեհների հետևանքով ընդհանուր արտանետումները ամենաբարձրն են եղել վերջին 15 տարվա ընթացքում: Ֆրանսիայի, Գերմանիայի և Սլովենիայի համար այս ցուցանիշները […]
19:29 11.01.2023
Արցախի Հանրապետությունում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ այսօրվանից որոշակի փոփոխություններ են մտցվել: Հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Մասնավորապես, Արցախի Հանրապետությունում առկա բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանաչափ՝ օրական մինչև 50 հազար դրամի չափով: Արցախում գործող բանկոմատների ու POS տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորություն կապահովվի ցանկացած բանկի քարտերի համար: Ադրբեջանի կողմից Արցախի […]
19:17 11.01.2023
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 42 250 կիլոգրամ կարտոֆիլի «Կազբեկի» մաքսային անցակետում ստուգման արդյունքում արտադրանքի մեջ հայտնաբերվել է բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների անհամապատասխանություն,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Եկամուտների ծառայությունից։ Նրանց տվյալներով՝ նույն մաքսակետում, օրենքով սահմանված հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում, […]
19:09 11.01.2023
Լաչինի միջանցք, արցախյան հիմնախնդիր, խաղաղության պայմանագիր․ որո՞նք էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հիմնական շեշտադրումները: Թեմայի շուրջ «Հորիզոն»-ի տաղավարում հյուրընկալվել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ: «Փաստացի երկրի ղեկավարը չտվեց որևէ ճանապարհային քարտեզ, գոնե իր տեսլականը այդ ճանապարհային քարտեզի Լաչինի միջանցքի բացման կապակցությամբ: Ընդամենն ասաց, որ դա ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պատասխանատվությունն է, կոպիտ […]
18:58 11.01.2023
Արդեն երկրորդ օրն է, ինչ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում՝ Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրված վթարի պատճառով Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ հնարավորություն չունենալով էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի օպերատիվ շտաբը։ «Հանրապետության էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի […]
18:55 11.01.2023
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է այցելել Իսրայել։ Նա համապատասխան հայտարարություն է արել Երուսաղեմում Թուրքիայի նոր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարից հավատարմագրերն ընդունելիս։ «Նախագահ Էրդողանն անցյալ տարի ինձ հետ զրույցներում և հրապարակայնորեն ընդգծեց Իսրայելի և Թուրքիայի միջև գործընկերության կարևորությունը, և ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից՝ որպես Իսրայելի Պետության նախագահ՝ նախագահ […]
18:46 11.01.2023
2022 թվականին Ռուսաստանից ալյուրի արտահանումն աճել է, և Վրաստանը դարձել է ռուսական ալյուրի ամենամեծ արտահանողը, հայտնում է BM.ge-ն։ Ռուսական հրատակությունները՝ հենվելով ՌԴ գյուղատնտեսության նախարարության «Ագրոէքսպորտ» կենտրոնի տվյալների վրա, նշել են, որ 2022 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ Վրաստանը եղել է ալյուրի ամենամեծ արտահանողն անցած տարի։ Հաղորդում է Aliq Media-ն։ Տեղեկութան համաձայն, դեպի Վրաստան ալյուրի արտահանումը Ռուսաստանից […]
18:38 11.01.2023
Լուրջ տեխնիկական անսարքության պատճառով ԱՄՆ-ում թռիչքներ են հետաձգվել, հաղորդում է Associated Press-ը։ Ըստ տեղեկությունների՝ խնդիրներ են առաջացել շուրջ 1,2 հազար չվերթների հետ, այդ թվում՝ միջազգային։ Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ խնդիրը կապված է Դաշնային ավիացիոն վարչության համակարգչային համակարգի հետ։ Խափանումն ազդել է այն ծրագրի վրա, որի միջոցով անձնակազմի անդամները ստանում են թռիչքի համար անհրաժեշտ […]
18:30 11.01.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ 2022 թվականի ավարտին հրատարակվել է Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորը: Հրատարակությունը նվիրված է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին: Հատորն ընդգրկում է Շնորհալու արձակ գործերը՝ թղթերը, սուրբգրային մեկնությունները, ինչպես նաև նրա խմբագրած թարգմանությունները՝ ամբողջացնելով […]
18:22 11.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԿԳՄՍ […]
18:17 11.01.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 11-ին հանդիպել է թռչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը։ Քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանը, եկամտաբերության և մրցակցային հնարավորությունների բարձրացմանը, ներմուծվող թռչնամսի նկատմամբ սակագնային քվոտաների կիրառմանը, […]
18:11 11.01.2023
Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների աշխատանքային խումբն այցել է «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի Վարդենիկ և Ծովինար տեղամասեր` դիտարկելու ափամերձ ջրածածկ տարածքների անտառմաքրման աշխատանքները: «Տեղեկացնենք, որ 2022 թվականին Վարդենիկ և Ծովինար տեղամասերում իրականացվել են ավելի քան 55.03 հա ջրածածկ տարածքների անտառմաքրման աշխատանքներ, որից 22,86 հա մաքրված տարածք կատարողական ակտերով հանձնվել է, 32.17 հա-ն մաքրվել […]
17:58 11.01.2023
Հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի […]
17:53 11.01.2023
Բուհերի ընդունելության կարգում նախորդ տարի կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել երկու անգամ: Ըստ այդմ ավելացել են նաև քննությունների փուլերը: Որքա՞ն դիմորդ է հայտագրվել, ո՞ր առարկաներն են ավելի նախընտրելի և ի՞նչ փոփոխություններ են արվել: Թեմայի շուրջ կազմակերպված ասուլիսին ներկայացվել են մանրամասներ: Մանրամասները՝ տեսանյութում:
17:48 11.01.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հունվարի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետությունում ԱՀ Մշտական ներկայացուցչի պաշտոնը։ Պետական նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Դավիթ Բաբայանին 2020 թվականի պատերազմից հետո՝ դժվարին ժամանակաշրջանում արտաքին գերատեսչության ղեկավարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու և իր առաքելությունն […]