Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի 4-րդ Համակարգող խորհրդի նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+18.3 oC

Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի 4-րդ Համակարգող խորհրդի նիստը

15:35 13.01.2023

Այսօր՝ հունվարի 13-ին տեղի է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի թվով 4-րդ «Համակարգող խորհրդի նիստը»։

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել համակարգող խորհրդի կողմից իրականացվելիք հետագա աշխատանքները, ամփոփել նախորդ երկու տարիներին կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները:
Նիստը մեկնարկել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի՝ ողջույնի խոսքով։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընկերներին ևանդրադարձել ծրագրի ընթացքին և առկա մարտահրավերներին․
«Հարկ չկա նշելու՝ որքան կարևոր է մեզ համար այս ծրագիրը և, թե որքան կարևոր է, որ Եվրոպական միության ֆինանսավորմամբ հատուկ ուշադրության են արժանացել Սևանա լճի էկոհամակարգը և դրա բարելավումը։
Ծրագրի իրականացումը օգնում է մեզ բացահայտել Սևանա լճի ներուժը, ինչպես նաև համադրել դրա շուրջ առկա օրակարգերն ու տեսլականները, լուծել լճի էկոհամակարգի պահպանության ճանապարհին առաջացած խնդիրները», – նշել է նախարարի տեղակալը։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև առկա մարտահրավերներին և նշել, որ նախարարություն վարչապետի այցի ընթացքում ևս քննարկվել է սույն ծրագիրը և վարչապետի կողմից ևս ուշադրության է արժանացել դրա անխափան ընթացքի ապահովումը։

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպն իր խոսքում նշել է, որ բնապահպանական և գյուղատնտեսական ռեսուրսների պաշտպանությունը Հայաստանի հետ Գերմանիայի տնտեսական համագործակցության առաջնահերթություններից է։
Պարոն Թինտրուպն ընդգծել է, որ Սևանը Հայաստանի բնական գանձերից է և վստահություն հայտնել, որ ծրագրի ավարտին լճի ներուժը նորովի կբացահայտվի՝ հաշվի առնելով դրա նշանակությունը տնտեսական զարգացման, զբոսաշրջության համար և դրա մշակութային կարևորությունը։

Ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը ներկայացրել են ծրագրի նպատակները, մասնավորապես՝ բարելավել լճի ջրահավաք ավազանի մշտադիտարկման և կառավարման, ջուր խնայող հողօգտագործման, կեղտաջրերի մաքրման կարողությունների բարելավումը, ինչպես նաև կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահառուների շրջանում լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է ծրագրի գործընկերների համագործակցության ներուժը:

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն կողմից։
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի գործընկերներն է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, որը պատասխանատու է գյուղատնտեսական հատվածի համար, և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որը պատասխանատու է տեղական կառավարման և ենթակառուցվածքների համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP