ՀԱՊԿ-ը պնդում է՝ Հայաստանից պաշտոնական ծանուցում չի ստացել զորավարժությունները չեղարկելու մասին, Երևանից հակադարձում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

ՀԱՊԿ-ը պնդում է՝ Հայաստանից պաշտոնական ծանուցում չի ստացել զորավարժությունները չեղարկելու մասին, Երևանից հակադարձում են

21:27 11.01.2023

ՀԱՊԿ

ՀԱՊԿ-ն այսօր կրկին արձագանքել է զորավարժությունները չեղարկելու պաշտոնական Երևանի որոշմանը՝ կարծիք հայտնելով, թե կոալիցիոն խաղաղապահ ուժերի զորավարժությունների մասով Հայաստանի պարտավորությունները կկատարվեն։ Ընդորում, ՀԱՊԿ մամուլի քարտուղարը շեշտել է, որ Երևանն ավելի վաղ հաստատել էր Հայաստանում այս տարի զորավարժություններ անցկացնելու անհրաժեշտությունը։

Եթե ՀԱՊԿ -ն այսօր խոսում է Հայաստանի կողմից զորավարժությունների մասով պարտավորությունների կատարման մասին, ապա երեկ ռազմաքաղաքական այս դաշինքը բոլորովին այլ հայտարարություն էր արել՝ ասելով, թե Հայաստանում նախատեսված զորավարժությունները կարող են անցկացվել այլ երկրի տարածքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նաև հայտարարել էր, թե պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ Հայաստանում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չեն համարում։ Մինչդեռ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը այսօր պնդել է, թե հայկական կողմից պաշտոնապես ծանուցում չեն ստացել զորավարժությունները չեղարկելու մասին։

Արձագանքելով այս հայտարարությանը՝ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասել է՝ Պաշտպանության նախարարությունը հունվարի 5-ին է տեղեկացրել ՀԱՊԿ Միացյալ շտաբին՝ Հայաստանում ծրագրված զորավարժությունները աննպատակահարմար համարելու մասին։

«Ինչպես հայտնեց ՀՀ վարչապետը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժության անցկացումը ՀՀ-ում համարել է ոչ նպատակահարմար և այդ մասին հունվարի 5-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետին», – «Ազատության» հարցին ի պատասխան՝ նշել է Թորոսյանը։

Ինչո՞ւ Հայաստանը, այնուամենայնիվ, հրաժարվեց նախապես հաստատած ՀԱՊԿ զորավարժություններից։ Վարչապետը երեկ պարզաբանել էր, թե ՀԱՊԿ-ից դեռ կոնկրետ գնահատականների են սպասում՝ հասկանալու, թե որն է դաշինքի պատասխանատվության գոտին։

ՀԱՊԿ-ը առայսօր որևէ գնահատական չի տվել սեպտեմբերի 13-14 -ի ադրբեջանական ագրեսիային և չի դատապարտել Բաքվի գործողությունները։

«Այսինքն՝ կարմիր գիծը ՀԱՊԿ-ը չի արձանագրում՝ որտեղով է անցնում, ասենք, Սոթք-Խոզնավարով չի անցնում, Ջերմուկի մոտով չի անցնում, որտեղո՞վ է անցնում: Մինչև մենք դա չիմանանք, մենք էդ իրավիճակում կլինենք, որ կհրավիրենք, կասենք, եկեք սպառնալիք ստեղծեք թուրք-ադրբեջանական տանդեմի համար երկու օր, երրորդ օրը հանգստացեք, չորրորդ օրը գնացեք էլի ձեր գործերին, մենք մնանք էդ տանդեմի առաջ դեմ հանդիման», – նշել է վարչապետը:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր հրաժարվեց «Ազատությանն» ասել, թե ռազմական տեսանկյունից որքանով էր ճիշտ հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP