17:58 19.12.2022
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնայի մասին։ «Կարծում եմ, որ նա դեռ այստեղ է: Հուսով եմ՝ Մարադոնան հաճույք է ստացել դրախտում խաղը դիտելուց»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում Marca-ն։ 60-ամյա Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին։ 2008-ից 2010 թվականներին լեգենդար հարձակվողը գլխավորել է […]
17:53 19.12.2022
Հունահայկական բարեկամության ընկերակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ. «Նոր մարտահրավերներ Ադրբեջանից. Փակ է Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ միջանցքը Հունահայկական բարեկամության ընկերակցությունը իր խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հետ կապող Լաչինի հումանիտար միջանցքի փակման կապակցությամբ, որի հետևանքով Արցախի բնակիչները հայտնվել են շրջափակման մեջ, ինչպես նաև խափանվել է […]
17:46 19.12.2022
Կրիշտիանու Ռոնալդուի քույրը 2022 թվականի Աշխարհի առաջնությունն անվանել է պատմության մեջ վատագույնը։ «Աշխարհի վատագույն առաջնությունը երբևէ… որը, բարեբախտաբար, մեզ հիանալի եզրափակիչ պարգևեց: Այ քեզ հանդիպում․․․ Շնորհավորում եմ Արգենտինային»,- Instagram-ի իր սթորիում գրել է Կատյա Ավեյրոն։ Նա գովել է նաև Կիլիան Մբապեին, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում։ «Այս տղան անհավանական է: […]
17:39 19.12.2022
Տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, միջազգային համագործակցության, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչությունների, ԿԳՄՍ նախարարության, քաղաքաշինության կոմիտեի, էկոնոմիկայի նախարարության Ստնդարտացման և չափագիտության ազգային մարմնի, ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի ներկայացուցիչներ: Դեկտեմբերի 15-ի հանդիպումը […]
17:29 19.12.2022
Արցախի Հանրապետության 22 մետրանոց դրոշը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ցանկապատին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ կից լուսանկար հրապարակելով: «Մեկ օր ԱՀ դրոշը կծածանվի նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ որպես կառույցի լիիրավ անդամ: The 22-meters flag of the Republic of Artsakh on the hedge of the UN Armenian Office. One day […]
17:22 19.12.2022
Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը՝ Լիոնել Մեսսիի նախկին թիմակիցը, շնորհավորել է արգենտինացուն Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում հաղթելու առթիվ։ «Ա՛յ անպիտան՝ Լիոնել Մեսսի, ամբողջ աշխարհը սիրում է քեզ, ֆուտբոլը սիրում է քեզ, և մեզանից նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլը, հարգում ենք քեզ և շնորհավորում: Վայելիր այն քո ընտանիքի և ընկերների հետ: Որպես բրազիլացի և որպես հարավամերիկացի, ես […]
17:13 19.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշտարակի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
17:04 19.12.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է այն 3 հիմնական բարեփոխումները, որոնք արվել է կենսաթոշակային ապահովության ոլորտում 2022 թվականի ընթացքում՝ ✅ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացել են հիմնական և նվազագույն կենսաթոշակների չափերը․ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափն ավելացել է 3,000 դրամով, իսկ զինվորական կենսաթոշակներինը՝ 5,200 դրամով: Տարեսկզբից պարտադիր ժամկետայյին զինծառայողներին և նրանց ընտանիքներին տրվող […]
16:53 19.12.2022
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբերի 19-ի հրամանով՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում (նախկինում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազը (նախկինում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ), առանց հարգելի պատճառի, պարբերաբար բացակայել է դատական նիստերից, իսկ իր […]
16:43 19.12.2022
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է վերադարձել 40-ամյա Մանուկ Մ.-ն, որը հոկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած […]
16:32 19.12.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը մտադրություն չունի Հայաստանից հեռանալ կամ երես թեքել Հայաստանի խնդիրներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ստանիսլավ Զասը այս մասին հայտարարել է տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյոք ՀԱՊԿ-ը Հայաստանից հեռանալ: «Իհարկե, ոչ: Եվ այն միջոցառումները, որոնք անցկացրել ենք այս տարի, դրա […]
16:24 19.12.2022
Օրերս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ամենօրյա շրջիկ ծառայությունն իրականացնելիս ստացան ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու մասին տեղեկություն: Իրացնելով տեղեկությունը՝ Արմավիրի Երևանյան փողոցում հայտնաբերեցին և հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալեցին Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի բնակիչներ 29 և 28-ամյա երկու տղամարդու, իսկ վերջինիս վարած ավտոմեքենան տեղափոխեցին բաժնի հատուկ պահպանվող տարածք: Զննությամբ մեքենայի դիմասրահի մոխրամանում «ալֆա պվպ» […]
16:17 19.12.2022
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին են ներկայացրել անցած մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում գրանցված դեպքերը, ավարտված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների արդյունքները: Մանրամասները՝ տեսանյութում:
16:10 19.12.2022
2022 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը: Ինչպես հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, զննության արդյունքում հանձնուքում առկա ուտեստում հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված, ընդհանուր 7 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող առանձնացված զանգվածներ:
16:00 19.12.2022
Գործող օրենսդրությունը թույլ է տալիս ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կարող են նույնական կամ շփոթության աստիճանի նման լինել շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների անվանումների կամ ապրանքային նշանների հետ, ինչը հնարավորություն է տալիս ունենալ ռադիո կամ հեռուստաալիքներ, որոնց անվանումները մարդկանց մոտ կարող են ասոցացվել խաղային բիզնեսի հետ` ըստ էության դառնալով անուղղակի գովազդ: ԱԺ պատգամավոր, […]
15:59 19.12.2022
Ապօրինի հատել էին 50 կաղնի․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը: Մանրամասները՝ տեսանյութում։
15:54 19.12.2022
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20.15-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել դիակ։ Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց մահացածի ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 1991 թ. ծնված Էդվարդ Հայրապետյան: Պարզվեց նաև, որ 31-ամյա երիտասարդը դանակահարվել էր. մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վնասվածքներ էին: Երիտասարդի դիակը տեղափոխվել էր Գավառի […]
15:47 19.12.2022
Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողները մասնակցել են Ինդոնեզիայում կայացած Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին /International Researcher Competition for Young Scientist, IRCYS2022/ և ստացել Գերազանցության մրցանակ: «Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտներ, այժմ արդեն ԵՊԲՀ 1-ին կուրսի ուսանողներ Մհեր Սարաֆյանը, Մանե Կուրղինյանը և 3-րդ կուրսի սովորող Մհեր Կուրղինյանը կենսաբանության ուսուցիչ Ռուբինա Հարությունյանի հմուտ ղեկավարությամբ […]
15:43 19.12.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը անդրադարձավ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությանը և կազմակերպության արձագանքին: Զասը ընդգծեց, որ ՀԱԿՊ-ը արագ և արդյունավետ աշխատանք է կատարել այդ ուղղությամբ՝ ընդունելով մի շարք կարևոր որոշումներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Զասը նշեց, որ ընթացիկ տարում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերի […]
15:33 19.12.2022
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն: 1960 թվականին ծնված տղամարդը հրատապ վիրահատության կարիք ունի: Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախից սրտային պաթոլոգիայով […]
15:23 19.12.2022
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, կեղծ թղթադրամներ պատրաստելու, իրացնելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էին 19՝ 100-դոլարանոց, 2՝ 20 000-դրամանոց և 2՝ 1000-դրամանոց կեղծ թղթադրամներ: Երիտասարդը և հայտնաբերված կեղծ թղթադրամները ներկայացվել էին Արաբկիրի քննչական բաժին: Նախաձեռնվել էր […]
15:16 19.12.2022
Թաիլանդի Թագավորական ռազմածովային ուժերի HTMS Sukhothai նավը խորտակվել է Սիամական ծոցում փոթորկի ժամանակ։ Նավում գտնվել է 106 զինծառայող։ 75 մարդու հաջողվել է փրկել, սակայն 31 նավաստիներ մինչ օրս համարվում են անհետ կորած։ Ինչպես փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ նավը փոթորկի ժամանակ թեքվել է և զգալի քանակությամբ ջուր է հավաքել, որից հետո տեղի է ունեցել էլեկտրալարերի […]
15:07 19.12.2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մամուլի ասուլիս է տալիս 2022 թվականին ՀԱՊԿ գործունեության արդյունքների և Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի արդյունքների մասին։ Քննարկվելու է նաև Կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրությունը և 2023 թվականին՝ ՀԱՊԿ-ում Բելառուսի Հանրապետության նախագահության շրջանում, ՀԱՊԿ-ի առջև ծառացած հիմնական խնդիրներն ու գերակայությունները ։ Հատուկ ուշադրություն կհատկացվի ձեռնարկվող քաղաքական քայլերին և […]
15:05 19.12.2022
Արցախի Հանրապետության «Արևիկ բուժմիավորում»-ում ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Արևիկ» բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանն ընդգծեց, որ երեխային Երևան տեղափոխելու անհրաժեշտություն կար դեռ 2 օր առաջ, սակայն, քանի որ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, երեխային Երևան տեղափոխելը հնարավոր չի եղել: «Այդ իսկ պատճառով մենք երեխայի բուժումը սկսեցինք […]
15:01 19.12.2022
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) 2021-2022 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է շրջանավարտներին բուհն ավարտելու և մասնագիտական ասպարեզ մուտք գործելու կապակցությամբ՝ արձանագրելով, որ […]
14:48 19.12.2022
Արցախից սրտային պաթոլոգիայով պացիենտին տեղափոխում են Երևան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Պացիենտին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
14:40 19.12.2022
Երևանում ինքնակամ շինությունների հաշվառման թույլատրելի ժամկետը մոտենում է ավարտին. հարցազրույց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի հետ:
14:31 19.12.2022
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ստացել է «Ոսկե խաղակոշիկը»՝ որպես 2022 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու։ Ընդհանուր առմամբ Մբապեն Կատարի մրցաշարում խփել է 8 գոլ։ Մբապեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում։ Այժմ Մբապեն չորս գոլ ունի աշխարհի առաջնությունների եզրափակիչ հանդիպումներում և այս ցուցանիշով հաղթել է անգլիացի Ջեֆ Հիրստին, ֆրանսիացի Զինեդին Զիդանին, բրազիլացիներ Վավային […]