15:01 19.12.2022
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) 2021-2022 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է շրջանավարտներին բուհն ավարտելու և մասնագիտական ասպարեզ մուտք գործելու կապակցությամբ՝ արձանագրելով, որ Ֆրանսիական համալսարանը նրանց զինել է մրցունակ գիտելիքներով, արժեքներով ու հմտություններով:
«Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի ներկապնակում զբաղեցնելով ուրույն տեղ՝ Ֆրանսիական համալսարանը միաժամանակ հայ-ֆրանսիական բարեկամության կարևոր կամուրջ է: Համալսարանը տեսանելի հաջողություն ունի իրականացրած կրթական ծրագրերի, շարունակաբար աճող դիմորդների թվի և շրջանավարտների՝ աշխատաշուկայում աշխատանք գտնելու ցուցանիշներով: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը համալսարանի ստեղծման և զարգացման գործում ցուցաբերած հետևողական աջակցության համար»,- ողջույնի խոսքում նշել է Կարեն Թռչունյանը:
Շրջանավարտներին ողջունել են նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի անդամները:
Անանուն քվեարկության արդյունքում ՀՖՀՀ այս տարվա շրջանավարտները կրում են հայ առաջին կին դիվանագետ Դիանա Աբգարի անունը, որն անգնահատելի ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության մասին աշխարհին պատմելու ու փրկված փախստականներին աջակցելու գործում:
Դիպլոմների հանձնման արարողությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 2020 թ. պատերազմի ու մարտական այլ գործողությունների հետևանքով զոհված ուսանողների: 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է ՀՖՀՀ-ի 11, 2022 թ. սեպտեմբերյան մարտերի ժամանակ՝ 2 ուսանող:
«Մենք, իհարկե, չենք մոռանում ձեր ընկերներին, որոնք զոհվեցին 2020 թ., 2022 թ. պատերազմների ընթացքում. նրանք միշտ մեզ հետ են: Առավել ևս նրանց հիշատակի համար մենք բոլորս պարտավոր ենք շարունակել կառուցել այս երկրի ապագան: Ֆրանսիան Հայաստանի կողքին է այդ գործում: Ֆրանսիական համալսարանը գոյություն ունի 20 տարուց ավելի, և այսօրվա շրջանավարտները ՀՖՀՀ 17-րդ ավարտական հոսքն են: Վստահ կարող եմ ասել՝ այս համալսարանը հայ-ֆրանսիական համագործակցության ամենահաջողված ծրագրերից է»,- իր խոսքում նշել է ՀՖՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններում առանձնահատուկ դեր ունի համագործակցությունը գիտակրթական ոլորտում:
ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին նախ շնորհակալություն է հայտնել ՀՖՀՀ հիմնադիրներին, գործընկեր համալսարաններին, ակադեմիական համայնքին ու բոլոր ձեռնարկություններին, որոնք Ֆրանսիական համալսարանի հետ համագործակցել են այս տարիներին:
«Թանկագի՛ն շրջանավարտներ, ՀՖՀՀ-ն միշտ կմնա ձեր ընտանիքը: Հիմա, եթե դեռ կարող եմ ձեզ մի վերջին խորհուրդ տալ, ուզում եմ ասել՝ այսօրվանից սկսում եք թռչել սեփական թևերով, ու խորհուրդս է՝ այդ թռիչքի ընթացքում երբեք չդադարեք սովորել: Առօրյա հոգսերի մեջ շարունակեք կրթվել ու վերապատրաստվել. դրա կարիքը լինելու է ամբողջ կյանքում: Գիտեմ՝ բոլորդ անհանգիստ եք ստեղծված իրավիճակով, բայց դիմադրելու տարբեր ձևեր կան: Դիմադրե՛ք ձեր գիտելիքով, ձեր տաղանդը ծառայեցրեք՝ ի նպաստ երկրի. դա դիմադրելու լավագույն տարբերակներից է», – ասել է Սալվա Նակուզին:
Շրջանավարտների անունից շնորհակալական խոսք է հայտնել Իրավագիտության բաժինն ավարտող Էլեն Մարգարյանը. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր խոսել Դիանա Աբգարի անունը կրող շրջանավարտների անունից: Մենք ամփոփում ենք մեր կյանքի ամենապատասխանատու ակադեմիական տարիները, որոնք յուրաքանչյուրիս համար ճանապարհ են բացել դեպի մեծ աշխարհ: Շնորհավորում եմ բոլորիս ու ուզում եմ հիշեցնել՝ նպատակներն անպայման կատարվում են, երբ դրանց հետևից գնալու բավարար համարձակություն ենք ունենում»:
15:26 15.05.2025
Թրամփը հայտարարել է, որ կքննարկի 2028 թվականի նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատերն իրեն խնդրում են կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում 2028 թվականին, և ինքը կմտածի այդ մասին։ «Գիտեք, մենք ուզում ենք վերընտրվել։ Շատերը խորհուրդ են տալիս դա անել։ Ես կմտածեմ դրա մասին, չնայած դա շատ դժվար է», – ասել է նա՝ ելույթ ունենալով Կատարի Ալ Ուդեյդ ամերիկյան ռազմաբազայում։ Ամերիկացի առաջնորդը […] ...
15:23 15.05.2025
Կարկտապաշտպան ցանցերի ներդրումն առավել հասանելի կդառնաԿառավարությունը որոշում է ընդունել, որը կնպաստի ինտենսիվ այգեհիմնմանը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, այգեհիմնման և ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման գործընթացում ռիսկերի կառավարմանը: Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության ծրագրերի շրջանակում ծրագրերի շրջանակում 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ կնքվել է շուրջ 7730 հա-ի այգեհիմնման հայտ, փաստացի հիմնվել է շուրջ 3300 հա ինտենսիվ այգի: Ծրագրի իրականացման ընթացքում խոշոր ներդրումների դեպքում […] ...
15:19 15.05.2025
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումըՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հեղինակել է «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը, որը քննարկվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խոսել է հայտարարության ընդունման անհրաժեշտության մասին: Ըստ հիմնավորման՝ հայտարարության ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով եւ դրանում հայ ժողովրդի […] ...
15:15 15.05.2025
Կբարձրացվի շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունըԳործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում լրացում կատարելու մասին: Հայաստանի Հանրապետության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ […] ...
15:12 15.05.2025
Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում նախարար Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
15:07 15.05.2025
Կսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերըԳործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում է կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ […] ...