12:18 20.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական ծավալուն միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է մեծաքանակ՝ ընդհանուր 12,5կգ քաշով ոսկյա ձուլակտորներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մասնավորապես, քննչական, վարութային գործողությունների արդյունքում Երևան քաղաքի երկու բնակչուհիներ վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել տարբեր վայրերում առանձին-առանձին թաքցված՝ մի դեպքում […]
12:12 20.12.2022
Դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների բախվել է 29 ավտոմեքենա. կա երկու տուժած: Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության և ոստիկանության […]
12:10 20.12.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված սահմանափակումների ենթակա՝ թափոն չհանդիսացող ապրանքների և ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրամադրված սահմանափակումների ոչ ենթակա ապրանքատեսակների ցանկերը, որոնք նախկինում արդեն իսկ որակվել են որպես հսկման ոչ ենթակա ապրանքատեսակներ` համապատասխանաբար տվյալ ոլորտը կարգավորող պետական լիազոր մարմնի կողմից: Ցանկերը հասանելի են ՊԵԿ […]
12:01 20.12.2022
ԱԺ-ում տեղի է ունենում արտահերթ նիստ, որի ժամանակ «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» և կից ներկայացվածխ օրենքների նախագինն է ներկայացնում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա անդրադարձավ արտաքին հետախուզության ծառայության ստեղծման անհրաժեշտությանը, պատասխանեց նաև պատգամավորների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում:
11:55 20.12.2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հրապարակել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հրաժեշտի տեսաուղերձը: Ավելի քան 3 տարի առաջ Հայաստան ժամանելիս դեսպան Թրեյսիին դիմավորեց «ՖԼԷՔՍ» կրթական ծրագրի շրջանավարտ Եվա Գասպարյանը։ Այժմ Եվան օդանավակայանում է՝ հրաժեշտ տալու նրան։ Դեսպան Թրեյսին հեռանում է Հայաստանի ապագայի վերաբերյալ լավատեսորեն տրամադրված, ինչի հիմքում հայ մարդու և հատկապես՝ հայ երիտասարդների ուժն ու կամքն է: […]
11:51 20.12.2022
Արցախի ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը շնորհավորական ուղերձ է հղել ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ, որում ասվում է. «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ ծառայողներ, վետերաննե՛ր, շնորհավորո՛ւմ եմ ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի կապակցությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է՝ կոչված լինելով ապահովելու անձի, հասարակության ու պետության անվտանգությունը: Որպես առավել […]
11:48 20.12.2022
Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին արտահերթ նստաշրջան է հրավիրել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են դեկտեմբերի 18-ին կյանքից անժամանակ հեռացած ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հիշատակը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված […]
11:41 20.12.2022
Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային հիմնադրամի կառավարման խորհրդի համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Եվրիմաժի» հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը: Երկօրյա համաժողովի նիստերն անցել են հագեցած օրակարգով: Մասնակիցները քննարկել են «Եվրիմաժում» իրականացվող կառավարման բարեփոխումների նախնական արդյունքները, կառույցի «կանաչ քաղաքականության» նոր հայեցակարգը, «Եվրիմաժի» 2023 թվականի բյուջեի նախագիծը, ինչպես նաև հիմնադրամի […]
11:35 20.12.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն ևս միացել է Բայդենին ուղղված կոնգրեսականներին նամակին՝ հորդորելով նախագահին պաշտպանել Արցախի ժողովրդին: Այս մասին կոնգրեսականը հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում: Նա մասնավորապես գրել է. «Ես կանգնած եմ հազարավոր մարդկանց կողքին, ովքեր տառապում են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով։ Ես հպարտորեն միացա […]
11:28 20.12.2022
Դեկտեմբերի 12-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 40-ամյա վարորդը և 51-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Դեկտեմբերի 19-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Միցուբիշի Կոլտի» ուղևորը՝ 51-ամյա Ռադիկ Գրիգորյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]
11:24 20.12.2022
Արցախի ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ վերջին տասնօրյակում ավելացել են շմոլ գազով (ածխածնի մոնօքսիդ) թունավորվելու դեպքերը: Դրանք հիմնականում գրանցվում են ծխատարի անսարքության կամ խցանման, գազի վառարանի և ջրատաքացուցչի անսարքության, ինչպես նաև անվտանգության սարքի անջատված լինելու կամ բացակայության պատճառով։ Թունավորումն իսպառ բացառելու լավագույն պաշտպանությունը՝ կանխելն է։ Ուստի, հորդորում ենք խստագույնս պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները: Գազի […]
11:13 20.12.2022
Դեկտեմբերի 19-ին ժամը 17:30-ին ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել՝ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում ավտոմեքենայում բռնկված հրդեհի մասին: Ժամը 17:31-ին հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:35-ին, լիկվիդացրել՝ 17:46-ին: Ամբողջությամբ այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը: Դեպքի առթիվ ստուգումներ […]
10:57 20.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խարդախության՝ 5, անձնական ունեցվածքի գողության և յուրացենլու կամ վատնելու՝ 4-ական, ընտանեկան բռնության ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, համարժեք նյութերի կամ դրանց […]
10:49 20.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արմավիրի, Արարատի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի մարզերի նախալեռնային հատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհին, Եղեգնաձոր քաղաքում, Արենի գյուղում և Մալիշկա-Չիվա ավտոճանապարհին մառախուղ […]
10:38 20.12.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարար նշանակելու մասին։ Հրամանագրում ասված է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե Հովհաննիսյանին նշանակել ֆինանսների նախարար»:
10:27 20.12.2022
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հայաստանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 20-ին նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված է քննարկումը՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի հիման վրա: Այս մասին հայտնել է նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: «Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության […]
10:17 20.12.2022
Լրացուցիչ պատժամիջոցները չեն կարողանա կանգնեցնել ԿԺԴՀ տիեզերական ծրագրի զարգացումը և հետախուզական արբանյակի մշակումը։ Այս մասին ասվում է ԿԺԴՀ առաջնորդի քրոջ՝ Կիմ Յո Չժոնի՝ երեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, ով զբաղեցնում է Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ «Ռազմական արբանյակների ստեղծման հարցը առաջնահերթություն է, որն անմիջականորեն կապված է մեր ժողովրդի անվտանգության հետ: Մեր […]
10:04 20.12.2022
Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Հայաստանի խնդրանքով, նիստ կանցկացնի՝ նվիրված Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին։ Այս մասին ասված է Խորհրդի երեքշաբթի օրվա աշխատանքային ծրագրում։ Ինչպես պարզաբանել է ՏԱՍՍ-ի աղբյուրը, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լինելու է ուշադրության կենտրոնում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն անցյալ շաբաթ այցելել է Բաքու և հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ […]
09:51 20.12.2022
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը տեսակապով դարձյալ ներկայացրել է իրավիճակն Արցախում, անդրադարձել է ճանապարհի բաց լինելու մասին զանգերին, հայտնել է, որ դա այդպես չէ. «Ճանապարհի կողքերին մեկ է՝ մնացել են ադրբեջանցիները, մենք գտնում ենք, որ դա անընդունելի է, իրենք լրիվ պետք է դուրս գան և չխանգարեն մեքենաների շարժին»,-ասել է Վարդանյանը: Նա նաև խոսել է տարբեր […]
09:47 20.12.2022
Դեկտեմբերի 20-ին, ժամը 06։39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-2104» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․) բախվել է կայանած «GAZ-53» մակնիշի […]
09:34 20.12.2022
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության պետի տեղակալ Կիմ Յո Չժոնգը ասել է, որ նրանք, ովքեր անարդյունավետ են համարում Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակումը, շուտով կկարողանան անձամբ համոզվել դրանց կարողությունների և հուսալիության հարցում, հաղորդում է Կենտրոնական հեռագրային գործակալությունը (CTAC): Այս մասին Կիմ Չեն Ընի քույրն ասել է Սեուլին և […]
09:24 20.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ճամբարակի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջաններում՝ անձրև։ Մառախուղ է՝ Ծովագյուղից մինչև Սևանի թերակղզի ճանապարհահատվածում 20 մետր, Թալինի տարածաշրջանում ՝ 30-40 մետր տեսանելիությամբ։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Հանրապետության տարբեր շրջաններում տեղումներ են՝ ձյան և անձրևի տեսքով
09:15 20.12.2022
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 20-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
09:04 20.12.2022
Դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների բախվել է 22 ավտոմեքենա. տուժածներ չկան: Ավտոճանապարհը երկկողմանի փակ է:
08:55 20.12.2022
Շատ մայոնեզով աղցաններն ու եփած բանջարեղենը ռուսական ամանորյա սեղանի ամենավնասակար ուտեստներից են։ Դեկտեմբերի 16-ին այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է SM-Clinic-ի սննդաբան Ելենա Տիխոմիրովան։ «Շատ դժվար է ասել, թե որ ուտեստն է ամենավնասակարը, քանի որ ցանկացած ամանորյա սեղանի վրա բոլոր ուտեստները պարունակում են մեծ քանակությամբ ածխաջրեր, ճարպեր, աղ, կալորիաներ։ Նման ուտեստները, որպես կանոն, հանգեցնում են ավելորդ […]
08:45 20.12.2022
Դեկտեմբերի 20-ին, ժամը 01։27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին, բախվել են «Toyota RAV4» (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1998 […]
08:34 20.12.2022
Դոլարը ժամանակավորապես անկում է ապրում հիմնական արտարժույթների նկատմամբ, սակայն նոր տարում կամրապնդվի, Պրայմ-ին ասել է Sovcombank-ի գլխավոր վերլուծաբան Միխայիլ Վասիլևը։ Փորձագետի կարծիքով՝ հաջորդ տարի ամերիկյան արժույթին կդրդի ռեցեսիան, ռեկորդային գնաճը, աշխարհում տոկոսադրույքների բարձրացումը, պարենային և էներգետիկ ճգնաժամերը։ Բացի դրանից, դոլարը կարող է աջակցել ԱՄՆ Fed-ի տոկոսադրույքի բարձրացմանը 5,2 տոկոսից մինչև 7-10 տոկոս՝ կախված տնտեսական իրավիճակից: […]