Բոլոր լուրերը – Page 3490 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+30.09 oC

Բոլոր լուրերը

Ստեփանակերտի տուն ինտերնատում արձանագրվել է հումանիտար ճգնաժամ. ԱՀ ՄԻՊ

18:24 16.12.2022

Արցախի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Ստեփանակերտի տուն ինտերնատ» ՊՈԱԿ և արձանագրել հումանիտար ճգնաժամի պայմաններում հաստատությունում պահվող անձանց խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից օրեր շարունակ Արցախը շրջափակման մեջ պահելու և գազի մատակարարման դիտավորյալ դադարեցման հետևանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ […]

̰
Մակրոնը մտադիր է եզրափակչին ներկայանալ մրցաշարը բաց թողած ֆուտբոլիստների հետ

18:16 16.12.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ներկա գտնվել Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին: RMC Sport-ի հաղորդմամբ՝ Մակրոնը ցանկանում է եզրափակչին ներկայանալ այն ֆուտբոլիստների հետ, որոնք վնասվածքների պատճառով Ֆրանսիայի հավաքականի կազմում չեն մասնակցում աշխարհի առաջնությանը: Այդ խաղացողների թվում են Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, Լոնդոնի «Չելսիի» խաղացող Ն’Գոլո Կանտեն, գերմանական «Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն և […]

̰
Հայաստանը միացել է գլոբալ հանձնառությանը՝ ապահովելու հիմնարար ուսումնառությունը՝ որպես կրթության փոխակերպման առանցքային տարր

18:09 16.12.2022

2021 թվականի սեպտեմբերին ՄԱԿ–ի կողմից որպես առանցքային նախաձեռնություն՝ բարձրաձայնվել է «փոխակերպվող կրթություն» գաղափարը։ 2022 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպվել է «Փոխակերպելով կրթությունը» գագաթնաժողովը։ Այն հրավիրվել է ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարի կողմից՝ նպատակ ունենալով գլոբալ քաղաքական օրակարգում ներառելու կրթության հիմնահարցը և նախաձեռնելու գործողությունների, հավակնությունների, համերաշխության և լուծումների մոբիլիզացում՝ համաճարակի հետ կապված ուսումնառության կորուստները […]

̰
SHANTNEWS

18:00 16.12.2022

̰
Պատանի հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել Ռուսաստանում

17:56 16.12.2022

Տարին հաջող է ավարտում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան թիմը: Պատանի հայ ըմբիշները Ռուսաստանի Տուլա քաղաքում մասնակցել են միջազգային մրցաշարի, որում նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 6 բրոնզե մեդալ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Տարին մեդալներով էին ավարտել նաև ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան թիմի անդամները: Նրանք 16 մեդալ էին նվաճել Վրաստանում կայացած […]

̰
Շիրակի մարզում ստուգումներ են անցկացվում ուսումնական, մշակութային և սպորտային, առողջապահական հաստատություններում

17:52 16.12.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարականով մարզպետարանի աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբերը ստուգայցեր են անցկացնում մարզային ենթակայության պետական ուսումնական, մշակութային և սպորտային, ինչպես նաև առողջապահական հաստատություններում՝ տիրող իրավիճակի վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու նպատակով՝ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից: Քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում հնչեցրած մտահոգություններին ու խնդիրներին տեղում ծանոթանալու և առկա խոչընդոտները վերացնելու նպատակով՝ աշխատանքային խմբերը դիտարկում են բոլոր բացթողումներն […]

̰
Ինչու՞ է Դեշամը վիրավորվել Բենզեմայից

17:47 16.12.2022

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի և հարձակվող Կարիմ Բենզեմայի հարաբերությունները վատթարացել են։ L’Equipe-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի մասնագետը վիրավորվել է այն բանից, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ մրցանակը ստանալուց հետո շնորհակալություն չի հայտնել իրեն: Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը Կատարում ընթացող աշխարհի առաջնության մեկնարկից ժամեր առաջ վնասվածք էր ստացել և հեռացել հավաքականից, սակայն Դեշամը […]

̰
Սոցիալական ձեռներեցության ծրագրին մասնակցել են երիտասարդներ ՀՀ մարզերից և Արցախից

17:40 16.12.2022

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի երիտասարդների շրջանում գործարարության խթանման նոր բիզնես մոդել» ծրագրի փակման արարողությունը: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, ով իր ողջույնի խոսքում կարևորել է երիտասարդության շրջանում ձեռներեցության […]

̰
Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային առևտրին առնչվող հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում

17:33 16.12.2022

Հարկային վարչարարության իրականացման ընթացքում կուտակված բազմաթիվ հարցեր լուծելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ հարկային օրենսգրքում եւ կից ներկայացված օրենքների նախագծերում: Այս մասին դեկտեմբերի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային առեւտրին առնչվող հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում: «Այսօր էլեկտրոնային հարթակի միջոցով առեւտրի մասով ավելացված […]

̰
ԱԱ-ին ֆուտբոլիստների մասնակցության համար ՖԻՖԱ-ն մեծ գումար կփոխանցի ակումբներին

17:26 16.12.2022

ՖԻՖԱ-ն 209 միլիոն դոլար կբաշխի ակումբների միջև Կատարում ընթացող աշխարհի առաջնությանն իրենց ֆուտբոլիստների մասնակցության համար։ The Times-ի տեղեկություններով՝ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կստանա ամենամեծ վճարը՝ 5,6 միլիոն դոլար: ԱԱ-2022-ին մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» 16 ֆուտբոլիստ: Վճարումների ծավալով երկրորդ տեղում է կատալոնական «Բարսելոնան» (4,1 միլիոն դոլար), երրորդը՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (3,62 միլիոն դոլար)։ Հիշեցնենք, որ առաջին […]

̰
Հրդեհ Էջմիածին քաղաքում

17:20 16.12.2022

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։17-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Կոմիտասի փողոցում գտնվող շինություններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցում գտնվող տներից մեկին հարակից անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, […]

̰
Արգենտինական մամուլը սխալ է մեկնաբանել իմ խոսքը, ես չեմ քննադատել Մեսսիին. Լուի վան Գալ

17:16 16.12.2022

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ արգենտինական լրատվամիջոցները սխալ են հասկացել Արգենտինայի հավաքականի մասին իր հայտարարություններն ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի խաղից առաջ։ «Ես ընդհանրապես չեմ քննադատել Մեսսիին: Պարզապես նշել էի, որ 2014 թվականին մեզ հաջողվել էր նրան խաղից դուրս թողնել՝ զրկելով գնդակից։ Բայց արգենտինական մամուլը սխալ է մեկնաբանել իմ խոսքը»,- ասել է […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:12 16.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքների դադարեցման վերաբերյալ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են. ԿԳՄՍՆ

17:07 16.12.2022

Դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքների դադարեցման վերաբերյալ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: «Ժաննա Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրի վերաբերյալ որևէ շրջաբերական գրություն ՀՀ հանրակրթական դպրոցներին չի ուղարկվել: Ի դեպ, նախարարն ի պաշտոնե շրջաբերական չի ուղարկում: Ժաննա Անդրեասյանը գրությունը ստորագրել է դեռևս որպես ոլորտը համակարգող նախարարի տեղակալ: […]

̰
Բագրատունյաց պողոտայում այրվել է ավտոմեքենա

17:01 16.12.2022

Դեկտեմբերի 16-ին, ժամը 11։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 81 հասցեի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։54-ին, մարվել՝ 11։59-ին: Այրվել է «VAZ-2109» […]

̰
Արցախը համայն հայության համար պետք է լինի միասնության գաղափար. ԱԺ «Հայաստան» խմբակցությունում հյուրընկալել են Արցախի ԱԳ նախարարին

16:59 16.12.2022

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին հյուրընկալել են Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակմանն ու դրա հետեւանքով ստեղծված աղետալի վիճակին առնչվող հարցեր: Այս բարդ ժամանակահատվածում կարեւորվել են արցախակենտրոն քաղաքականության իրականացումը, ինչպես […]

̰
Հոնկոնգը և մայրցամաքային Չինաստանը նախատեսում են բացել սահմանները

16:57 16.12.2022

Հոնկոնգի և մայրցամաքային Չինաստանի միջև սահմանը կարող է ամբողջությամբ վերաբացվել արդեն հաջորդ ամսվա սկզբին, հայտնում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց: Հոնկոնգի սահմանային անցակետերի մեծ մասը փակ է եղել COVID-19 համաճարակի սկզբից՝ 2020 թվականի սկզբից: Ներկայիս սահմանափակումների համաձայն՝ մարդիկ կարող են մուտք գործել Չինաստանի մայրցամաք՝ օգտագործելով քաղաքի օդանավակայանը, ինչպես նաև Շենժեն Բեյ […]

̰
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԱՄՆ ԹՊԻՀ իրավապահ ոլորտի ավագ խորհրդատուին

16:57 16.12.2022

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի իրավապահ ոլորտի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին։ ՀՀ ոստիկանության պետը ողջունելով հյուրերին՝ բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի սերտ կապը, ինչի շնորհիվ իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ։ Վահե Ղազարյանը […]

̰
Արցախում առկա իրավիճակը երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում է

16:56 16.12.2022

Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշտական կապի մեջ է ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ քննարկել է Արցախի երեխաների կրթության ապահովման խնդիրը: Ներկայում Արցախի շուրջ 22000 երեխաներ զրկված են իրենց կրթության իրավունքի իրացումից՝ ջեռուցման բացակայության պատճառով։ Արցախցի շուրջ 300 […]

̰
Մարդիկ ավելի շատ հարգում են Մեսսիին, քան նախագահին

16:55 16.12.2022

Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է Լիոնել Մեսսիի հեղինակության մասին։ «Նրա հետ նույն թիմում խաղալը, անշուշտ, ինձ ավելի լավ խաղացող դարձրեց: Երբ նա ինձ խնդրեց սելֆի անել իր հետ, դա ինձ համար հպարտության պահ էր։ Այդ լուսանկարն այժմ իմ տանն է: Նա երկիրը ներկայացնում է որպես հերոս։ Մարդիկ ավելի շատ հարգում են Մեսսիին, քան […]

̰
Հույս կա, որ Լաչինի միջանցքը կարող է բացվել. Արտակ Բեգլարյան

16:53 16.12.2022

Հույս կա, որ Լաչինի միջանցքը կարող է բացվել. այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: Հիշեցնենք՝ Բեգլարյանը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց դեկտեմբերի 14-ից նստացույց է անցկացնում: «Մենք չենք կարող ասել, թե ինչ կլինի, ադրբեջանական կողմին վստահելու ոչ մի հիմք չունենք: Գազամատակարարումը վերականգնվել է առանց որևէ  զիջման, ուղղակի միջազգային ճնշման արդյունքում: Արցախի […]

̰
Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է մինչև ամառ սպասել Անչելոտիի որոշմանը

16:50 16.12.2022

Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը ցանկանում է, որ Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կարլո Անչելոտին գլխավորի ազգային թիմը։ Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ից բրազիլացիների դուրս մնալուց հետո Տիտեն լքել է հավաքականը։ Ինչպես տեղեկացնում է TNT Sports-ը, Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան պատրաստ է Կառլո Անչելոտիին սպասել մինչև ամառ։ Իր ապագայի վերաբերյալ նա որոշում կկայացնի 2022/23 մրցաշրջանի ավարտին։

̰
ՊԲ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ԱՀ ՊՆ

16:48 16.12.2022

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 16-ին, ժամը 13:05-ի սահմաններում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

̰
Ո՞վ կհաղթի եզրափակիչում. սուպերհամակարգչի կանխատեսումը

16:44 16.12.2022

Անգլիական Five Thirty Eight վիճակագրական կայքի սուպերհամակարգիչը կարծում է, որ Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչ խաղում հաղթելու ավելի մեծ շանսեր ունի Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը: Արգենտինացիների հաղթանակի հնարավորությունը գնահատվել է 53%, ֆրանսիացիներինը՝ 47%: Սուպերհամակարգիչը կանխատեսում է արել նաև երրորդ տեղի համար խաղի վերաբերյալ, որտեղ մրցելու են Խորվաթիան ու Մարոկկոն: Նույն տոկոսային հարաբերությամբ ավելի բարձր են գնահատվում խորվաթների հնարավորությունները: […]

̰
Խաղաղապահները պետք է ունենան նաև խաղաղությունը պարտադրելու լիազորություն. Դավիթ Բաբայան

16:38 16.12.2022

Աստված տա, բացվի, տեսնենք, որովհետև աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ և հուսով ենք, որ կբացվի. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը: «Մեծ է աշխատանք է տարվել Արցախ-Հայաստան-Սփյուռք և աշխարհաքաղաքական կենտրոնների հետ և մեր խողովակներով տարբեր, կարծում եմ՝ հնարավորություններ կան բացվելու: Պետք հասկանալ, որ նման միջադեպերը, նման ահաբեկչական գործողությունները […]

̰
Ստեփանակերտ- Գորիս ճանապարհը շարունակում է արգելափակված մնալ

16:34 16.12.2022

ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ժամը 16։30-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ- Գորիս ճանապարհն Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ: Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ հոկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք […]

̰
ՖԻՖԱ-ն  նոր մրցաշար է կազմակերպում

16:29 16.12.2022

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կկազմակերպի մրցաշար, որին կմասնակցեն տարբեր կոնֆեդերացիաների չորս հավաքականներ: «FIFA World Series»-ի ստեղծման մասին հայտարարել է կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոն։ «Կարևոր է տարբեր մայրցամաքների հավաքականների միջև հանդիպումներն ավելի կանոնավոր անցկացնելը, այս գաղափարը արդեն համաձայնեցվել է։ Ծրագրվում է օգտագործել մարտի պատուհաններն աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ու Ամերիկայի գավաթի տարիներին, և կազմակերպել ընկերական մրցաշարեր […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

16:24 16.12.2022

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 12:00-13:50-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

̰
Հայ լողորդների արդյունքները ԱԱ-ում

16:22 16.12.2022

Մելբուռնում ընթանում է աշխարհի լողի առաջնությունը կարճ ջրում (25 մետր լողավազանում): Առաջնությանը մասնակցում են նաև հայ լողորդները: Բատերֆլայ ոճում 50 մետրն անցել է 23,65 վայրկյանում և 66 մրցակիցների պայքարում գրավել է 46-րդ տեղը: Այդ արդյունքը նրա սահմանած ՀՀ ռեկորդի կրկնություն էր, որը շաբաթներ առաջ գրանցել էր Կազանում անցկացված միջազգային մրցաշարում: Արթուր Բարսեղյանը կմրցի նաև 50 […]

̰
Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

16:15 16.12.2022

Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, դեպքի վայրից հեռարձակում է NTV-ն։ «Հրատապ լուրեր՝ հրդեհ է բռնկվել Լևենտի առևտրի կենտրոնում. Թիմերը շարունակում են միջոցներ ձեռնարկել տանիքում բռնկված հրդեհը վերացնելու ուղղությամբ»,- հաղորդում է հեռուստաալիքը։  

̰
BACK_TO_TOP