21:30 16.12.2022
Արգենտինական La Capital պարբերականը հրապարակել է Արգենտինայի ազգային հավաքականի ու ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ արված բլից ձևաչափով հարցազրույց, որը տեղի է ունեցել 2000 թվականի սեպտեմբերին: 35-ամյա ֆուտբոլիստն այդ ժամանակ 13 տարեկան էր: Հարցին, թե ապագայում ինչ ես ուզում աշխատել, Մեսսին պատասխանել է. «Ֆիզկուլտուրայի ուսուցիչ»: Իսկ հարցին, թե որն է երազանքը, Մեսսին հետևյալ պատասխանն […]
21:22 16.12.2022
Գերմանիայի Բունդեսթագի Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Հայ-գերմանական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանը Twitter-ում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված վիճակին: «Ձմռան կեսին հազարավոր մարդկանց էներգիայի և սննդի մատակարարումների դադարեցումը նշանակում է գազն ու սնունդը որպես զենք օգտագործել։ Գերմանիան և ԵՄ-ն պետք է մեծացնեն ճնշումը»,- գրել է Մանսմանը: Նա գրել է, որ բնապահպան ակտիվիստներին որպես մարդու իրավունքների ոտնահարման […]
21:14 16.12.2022
ԱՄԷ Դուբայ քաղաքում տեղի ունեցող պարա փաուերլիֆթինգի Աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ հավաքվել են 40 երկրների 243 մարզիկներ, Հայաստանը ներկայացրել է գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը (մարզիչ՝ Արտակ Ներսիսյան): Գրետան հանդես է եկել մինչև 55 կգ քաշային կարգում։ Մեր մարզուհին հաջողությամբ է կատարել բոլոր մոտեցումները հստակ բարձրացնելով 85, 90 և 93 կիլոգրամանոց ծանրաձողերը և նվաճել է չեմպիոնի […]
21:12 16.12.2022
«Բարսելոնայի» 34-ամյա կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հայտարարել է Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ «Ուզում եմ տեղեկացնել, որ գրեթե 15 տարի և 143 հանդիպում անցկացնելուց հետո ժամանակն է եկել հրաժեշտ տալու ազգային թիմին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր օգնել են ինձ այս երկար ճանապարհորդության ընթացքում: Մեծ պատիվ էր խաղալ ձեզ հետ, տղաներ: Շնորհակալություն բոլորին»,- գրել է […]
21:00 16.12.2022
Շիրակի մարզում վթարային է համարվում 114 շենք, որոնց մեծ մասը 3-րդ և 4-րդ աստիճանի վթարայնության են: Դրանցից 92-ը Գյումրիում են։ Ավելի քան երեք տասնամյակ Գյումրիի վթարայինների խնդրի լուծումը ձգձգվում է: Դեռ 2019 թվականին քաղաքի 92 վթարայիններից առանձնացվեցին Անտառավան 26, Տիգրան Մեծ 5, Ղուկասյան 29 և Իսահակյան 9 շենքերը, որոնց բնակիչների բնակապահովման առաջարկ ներկայացվեց։ Համաձայն այդ […]
20:55 16.12.2022
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծում է, որ Կատարում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունը լավագույնն է պատմության մեջ։ «Սա լավագույն աշխարհի առաջնությունն է պատմության մեջ։ Կատարի մրցաշարին հետևել է 3,27 մլն հանդիսական։ Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը 3,03 մլն հանդիսական է այցելել»,- ասել է Ինֆանտինոն ասուլիսի ժամանակ։ ԱԱ-2022-ի եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը դեկտեմբերի 18-ին կմրցի Արգենտինայի ընտրանու հետ։
20:47 16.12.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը և շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։ Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:
20:41 16.12.2022
Այսօր կայացավ բողոքի հերթական ակցիան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջոմ գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը «Ցուցարարների հետևողական պահանջների արդյունքում գրասենյակի համակարգողի պաշտոնակատար Քրիստին Վեյգանդը իջավ բակ և հանդիպեց ինձ ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին: Մենք ներկայացրեցինք Արցախի առկա վիճակը և մեր պահանջներն ու ակնկալիքները ՄԱԿ-ից: Նա հավաստիացրել է, որ […]
20:35 16.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների:
20:31 16.12.2022
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խնդրել է իր թիմակից Ռիշարլիսոնին մաքրել իր պատկերով դաջվածքը։ Այս մասին հաղորդում է Daily Star-ը։ Ավելի վաղ Ռիշարլիսոնը դաջվածք էր արել իր, լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդոյի և Նեյմարի պատկերներով։ Ամենայն հավանականությամբ, Նեյմարը չի գնահատել թիմակցի այդ արարքն ու ըստ աղբյուրի՝ 30 հազար եվրո է ուղարկել «Տոտենհեմի» հարձակվողին, որ մեջքից մաքրի իր […]
20:26 16.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ընդհանուր անվտանգության, պաշտպանության քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիզին: Վարչապետը կարևորել է պարոն Ֆրիզի այցը Երևան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության դրական դինամիկայի փաստը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը կարևորել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն արդյունավետ իրականացնելու գործում ԵՄ-ի […]
20:18 16.12.2022
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այսօր արդեն երկրորդ անգամ է տարածում ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ժամը 16:05-ից 18:00-ն, տարբեր ընդհատումներով կրակ բացելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
20:03 16.12.2022
Ուկրաինայում իրավիճակի շուրջ բանակցությունների ժամանակը դեռ չի եկել, ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին։ Այս մասին դեկտեմբերի 16-ին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։ «Մեր խնդիրն է նրանց լավագույն դիրքում տեսնել մարտի դաշտում, որպեսզի երբ գա դիվանագիտության ժամանակը, նրանք լավագույն դիրքերում լինեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այդ պահը դեռ չի հասել»,- […]
19:56 16.12.2022
Կիլիան Մբապպեն կարծում է, որ ՊՍԺ-ն չի կատարել այն խոստումները, որոնք տվել էր նոր պայմանագիրը ստորագրելիս։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Մբապպեին մոտ կանգնած աղբյուրին, ակումբը չի կատարել այն խոստումները, որոնք տրվել էին հարձակվողին նախորդ ամառ նոր պայմանագիր ստորագրելիս։ Մասնավորապես, ՊՍԺ-ն Կիլիանին խոստացել էր ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որպեսզի Մբապեն ստիպված չլինի խաղալ […]
19:47 16.12.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 17:20-18:15-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակը։
19:45 16.12.2022
Գյուղական բնակավայրերում առողջապահության հասանելիության խնդիրներն ինչքանով են ուշադրության կենտրոնում, բուժօգնության որակի և ծավալի նկատմամբ արդյո՞ք կա վերահսկողություն։ Հարցերի շուրջ այսօր քննարկում է անցկացվել Գյումրիի Մեդիա երկխոսությունների կենտրոնում, ներկայացվել են նաև Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Աշոցքի և Ամասիայի գյուղական բնակավայրերում կատարած մոնիտորինգի արդյունքները։ Պարզվում է, որ Շիրակի մարզի որոշ գյուղական համայնքներում բուժական կենտրոններ […]
19:37 16.12.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկացել է ելույթ ունենալ ԱԱ-2022-ի եզրափակիչից առաջ, բայց մերժում է ստացել։ Ինչպես հաղորդում է CNN-ը՝ ՖԻՖԱ-ն մերժել է Զելենսկիի՝ եզրափակիչից առաջ ամբողջ աշխարհում խաղաղության վերաբերյալ ուղերձով հանդես գալու խնդրանքը։ Զելենսկիի գրասենյակում զարմացած են ՖԻՖԱ-ի որոշումից։ «Կարծում էինք՝ ՖԻՖԱ-ն ցանկանում է իր հարթակն օգտակար բաների համար օգտագործել»,- հայտնել է աղբյուրը։ Ամեն դեպքում […]
19:30 16.12.2022
Այսօր ՀՀ քննչական կոմիտե էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի՝ իրավապահ ոլորտի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյը, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Նրան ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը բարձր է գնահատել ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, այնպես էլ այլ ոլորտներում դեսպանատան […]
19:26 16.12.2022
Հանրապետության անշարժ գույքի շուկայում ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին գրանցվել է 166 հազար 486 գործարք: Այս ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.6 տոկոսով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին տեղեկացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը: «Շուկայում ակտիվացումը պայմանավորված է պահանջարկի ավելացմամբ, որը հանգեցրել է անշարժ գույքի գների աճին: […]
19:20 16.12.2022
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ (Ադրբեջանի և Հայաստանի մոնիտորինգի գծով) չորս համազեկուցողները համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Լաչինում ստեղծված վիճակին՝ արտահայտելով իրենց մտահոգությունն ազատ տեղաշարժի ընդհատման փաստի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է չորս համազեկուցողների համատեղ ստորագրած հայտարարության մեջ։ «Միջանցքի երկայնքով պետք է շտապ վերականգնվի մարդկանց և ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ Մենք կոչ ենք […]
19:18 16.12.2022
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ Արդեն չորրորդ օրն է՝ Ադրբեջանը «հուզական» և ուշադրության գրավման համար հետաքրքրական՝ բնապահպանական կեղծ թեմաներով համեմված օրակարգով շրջափակման մեջ է պահում Արցախի 120.000 բնակչությանը՝ այդ կերպ արցախահայությանը կանգնեցնելով հումանիտար աղետի առջև: Բայց ինչպես տեսնում ենք, արցախցին ծնկի չի եկել և արժանապատվորեն հաղթահարում է […]
19:16 16.12.2022
2022թ. դեկտեմբերի 15-ի երեկոյան քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում բազմաթիվ անձինք վազում են իրար հետևից և կրակում միմյանց վրա: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում սկսել են իրականացվել […]
19:12 16.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է Արմավիր և Վաղարշապատ քաղաքներ, որտեղ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության, ինչպես նաև նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի նոր վարչական շենքերի բացմանը։ Արարողություններին ներկա են գտնվել նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։ ՀՀ ՔԿ […]
19:07 16.12.2022
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ նոյեմբերի 13-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի տեխնոլոգիական գլոբալ էկոհամակարգի՝ Hub71 գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Երկուստեք ընդգծելով հայ-էմիրաթական կայուն գործընկերային հարաբերությունների կարևորությունը՝ հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Նախարարը ծանոթացել է Hub71 գրասենյակի կողմից իրականացվող նորարարական […]
19:00 16.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է «հայrate» մրցանակաբաշխությանը, որի ընթացքում պարգևատրվել են ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով ընտրված գործատուները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ կարևորում է նմանօրինակ միջոցառումների անցկացումը, որը նպաստում է բուհ-աշխատաշուկա-գործատու կապի ամրապնդմանը։ «Պետք է […]
18:52 16.12.2022
Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականի աշխարհի չեմպիոն Ադիլ Ռամին խոսել է Արգենտինայի հետ կայանալիք եզրափակչի մասին։ «Ինձ դուր չի գալիս Արգենտինայի այս թիմը։ Ինձ շատ է դուր գալիս Լիոնել Մեսսին։ Նա լեգենդ է և բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը։ Արգենտինացիներն այս աշխարհի առաջնությունում ագրեսիվ և անազնիվ պահվածք էին ցուցաբերում խաղադաշտում: Կարծում եմ՝ մենք հաղթելու ենք։ […]
18:42 16.12.2022
Ստեփանակերտում վաղը ժամը 15:00-ին նախատեսված հանրահավաքը հետաձգվում է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: Մինչ այդ հանդիպումներ կլինեն Մարտակերտի, Մարտունիի և Ասկերանի բնակիչների հետ, որից հետո կհստակեցվեն հանրահավաքի հետ կապված հետագա անելիքները:
18:37 16.12.2022
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հաստատել է, որ 2025 թվականից ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությանը կմասնակցի 32 թիմ, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը: Ինֆանտինոյի խոսքերով՝ մրցաշարի ձևաչափի մանրամասները կքննարկվեն և կհամաձայնեցվեն առաջիկայում, բայց այն նման կլինի հավաքականների մասնակցությամբ աշխարհի առաջնությանը: ՖԻՖԱ-ն ծրագրում է աշխարհի ակումբային առաջնությունն անցկացնել չորս տարին մեկ: Այժմ մրցաշարն անցկացվում է ամեն տարի, մասնակցում […]
18:24 16.12.2022
Արցախի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Ստեփանակերտի տուն ինտերնատ» ՊՈԱԿ և արձանագրել հումանիտար ճգնաժամի պայմաններում հաստատությունում պահվող անձանց խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից օրեր շարունակ Արցախը շրջափակման մեջ պահելու և գազի մատակարարման դիտավորյալ դադարեցման հետևանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ […]