Բոլոր լուրերը – Page 3492 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Մեր հայրենակիցները իրենց կամքով և աշխատանքով ծաղկեցնում են թշնամուն մոտ դարձած սահմանը. ԱԺ պատգամավոր

10:37 16.12.2022

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը հայտնել է, որ Ծավ և Ներքին Հանդ կատարած հերթական այցի ընթացքում հանդիպել է բնակիչներին, ներկայացրել նախորդ այցիս արդյունքում արձանագրված խնդիրների լուծման ընթացքը և արդյունքները: «Մեր հայրենակիցները հպարտություն են ներշնչում, իրենց կամքով և աշխատանքով ծաղկեցնում են թշնամուն մոտ դարձած սահմանը: Արցախում առկա լարված իրավիճակում շատ կարևոր է ամուր […]

̰
Twitter-ը սառեցրել է Մասկի մասին գրած լրագրողների հաշիվները

10:31 16.12.2022

Twitter-ը հինգշաբթի սառեցրել է ամերիկյան առաջատար լրատվամիջոցների լրագրողների հաշիվները, որոնք գրում էին սոցցանցի աշխատանքի մասին, հայտնում է Associated Press-ը։ Սառեցված հաշիվները, ի թիվս այլոց, պատկանում են նաև New York Times-ի, Washington Post-ի և CNN-ի լրագրողներին: CNN-ի աշխատակից Դոննի Օ’Սալիվանից բացի արգելափակվել են Washington Post-ի Դրյու Հարվելի, New York Times-ի Ռայան Մաքի, անկախ լրագրող Ահարոն Ռուպարի […]

̰
Խուզարկությամբ տնից հայտնաբերվել է 500 գրամից ավելի մարիխուանա․ 1 անձ կալանավորվել է

10:23 16.12.2022

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դեկտեմբերի 12-ին, ժամը 20.15-ին, Աշտարակի Գրիգոր Ղափանցյան փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են 38-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող չորացված-մանրացված զանգված և ծխախոտի տուփ՝ կաթուցիչներով։ Ըստ նրա՝ հայտաբերվածը թմրամիջոց էր։ Իրավապահները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել էր համաքաղաքացին։ Դեպքի առթիվ […]

̰
Ամբողջ աշխարհում Adidas-ի խանութներում սպառվել են Մեսսիի անունով Արգենտինայի հավաքականի մարզաշապիկները

10:14 16.12.2022

Ողջ աշխարհում Adidas-ի խանութներում սպառվել են Մեսսիի անունով Արգենտինայի հավաքականի մարզաշապիկները։ Այս մասին հաղորդում է իսպանական AS պարբերականը։ Նշվում է, որ վաճառքում անհնար է գտնել 10 համարի մարզաշապիկի որևէ չափս։ Այս դեֆիցիտի պատճառով առաջացել է կեղծ մարզաշապիկների արտադրություն և վաճառք։ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան, որը բողոքներ է ստացել դեֆիցիտի հետ կապված, մի քանի օր առաջ հայտարարել […]

̰
Օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում. Արցախգազ

10:05 16.12.2022

Այսօր առավոտյան վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր դեկտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից:Այս մասին հայտնում է Արցախգազ ՓԲԸ-ն: «Արցախգազը» տեղեկացնում է, որ այս պահին Հայաստանի գործընկերների հետ իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում […]

̰
Տաջիկստանն ու Ադրբեջանը հակակոռուպցիոն համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

10:03 16.12.2022

Տաջիկստանի պետական ​​ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը և Ադրբեջանի գլխավոր դատախազությունը համաձայնագիր են ստորագրել գերատեսչությունների միջև համագործակցության մասին։ Այս մասին ուրբաթ հայտնել են Տաջիկստանի գործակալության մամուլի ծառայությունում։ Փաստաթուղթը ստորագրվել է «կոռուպցիայի դեմ պայքարի, կանխարգելման և դրա դեմ պայքարի ոլորտում համագործակցությունն իրականացնելու, պահպանելու և ամրապնդելու նպատակով», – ասվում է մամուլի ծառայությունում։ Տաջիկստանի հակակոռուպցիոն գործակալության […]

̰
Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում այրվել է տնակ

09:56 16.12.2022

Դեկտեմբերի 16-ին, ժամը 05։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում՝ փոստատան մոտակայքում, այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։16-ին, մարվել՝ 08:06-ին:

̰
Հայտնի է ԱԱ-ի եզրափակիչ խաղի մրցավարը

09:48 16.12.2022

Դեկտեմբերի 18-ին տեղի կունենա ԱԱ-2022-ի եզրափակիչ Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը։ Ինչպես հաղորդում է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ աշխարհի առաջնության վճռական խաղը կսպասարկի լեհ մրցավար Շիմոն Մարցինյակը։ Նրան կօգնեն Պավել Սոկոլնիսկին և Տոմաշ Լիստկևիչը։ Ավելի վաղ Մարցինյակը սպասարկել է այս թիմերի մասնակցությամբ խմբային փուլի երկրորդ տուրի Ֆրանսիա-Դանիա (2-1) և 1/8 եզրափակչի Արգենտինա-Ավստրալիա (2-1) հանդիպումները։

̰
Հրդեհ է բռնկվել Հրազդանից Աբովյան ընթացող էլեկտրաքարշի խցիկում

09:41 16.12.2022

Դեկտեմբերի 16-ին, ժամը 05։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից երկաթգծի 51-րդ կայարան ընկած հատվածում այրվում է բեռնատար գնացքի էլեկտրաքարշը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնի գյուղի մոտակայքում՝ Հրազդան քաղաքից Աբովյան […]

̰
Առանց որևէ նախապայմանների հարևան պետությունը վերականգնել է գազամատակարարումն Արցախում. Ռուբեն Վարդանյան

09:29 16.12.2022

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ևս ուղիղ տեսակապով խոսել է արդեն 5-րդ օրը Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակի մասին: «Սիրելի՛ արցախցիներ, լավ նորություն ունեմ. առանց որևէ նախապայմանների, առանց որևէ զիջումների, առանց որևէ մեր կողմից թուլություն ցուցաբերելու՝ հարևան պետությունը վերակագնել է գազամատակարարումը մեր համար»,-ասել է Ռուբեն Վարդանյանը: Նա հավելել է, որ սա […]

̰
Սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների առկայությունն առայժմ բավարարում է բնակչության պահանջներին. Արցախի տեղեկատվական շտաբ

09:22 16.12.2022

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։ Ադրբեջանը արգելափակել է նաև Հայաստանից Արցախ գազի մատակարարումը` ջեռուցման սեզոնին ստեղծելով լուրջ դժվարություններ բնակչության համար։ Հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար կոչ ենք անում խնայողաբար […]

̰
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել

09:17 16.12.2022

Առնվազն ութ ոստիկան վիրավորվել է ուրբաթ օրը Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։ Հեռուստաընկերության տեղեկություններով՝ Դիարբեքիր-Մարդին ավտոճանապարհին ոստիկանական մեքենային հետևելիս հեռակառավարվող սարքի օգնությամբ պայթուցիկներ են գործի դրվել ճանապարհի մոտ կայանված մեքենայում։ Արտակարգ իրավիճակների վայրում անվտանգության լրացուցիչ ուժեր են տեղակայվել։ Միջադեպի հետևանքները հետաքննվում են, նշում է հեռուստաալիքը։ Ինչպես […]

̰
Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն, կան փակ ավտոճանապարհներ

09:00 16.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին և Ամասիայի տարածաշրջաններում մառախուղ է: Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Լարսի մասին […]

̰
Հղիության մասին չիմանալով՝ զբոսաշրջուհին անսպասելի ծննդաբերել է Իսպանիայից Հոլանդիա մեկնող ինքնաթիռում

08:47 16.12.2022

Թամարա անունով զբոսաշրջիկը, անտեղյակ հղիության մասին, ինքնաթիռում գնացել է զուգարան ու անսպասելի երեխա է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է New York Post (NYP) թերթը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հոլանդական KLM Royal Dutch Airlines ավիաընկերության ինքնաթիռում, որը Էկվադորից Իսպանիա մեկնում էր Հոլանդիա՝ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 8-ին: Ուղեւորուհին ասել է, որ հղիության […]

̰
Քաղաքային նորակառույց տները Մոսկվայի ծայրամասերում  կրկնակի թանկացել են

08:34 16.12.2022

Մերձմոսկովյան շրջանի մերձքաղաքային բնակարանների առաջնային շուկայում քաղաքային տները տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել են, քոթեջները՝ 28%-ով։ Այս մասին «Известия»-ին հայտնել են Inkom-Nedvizhimost-ի վերլուծաբանները: Ըստ նրանց՝ այժմ քոթեջն արժե միջինը 30,7 մլն ռուբլի, հողամասն առանց պայմանագրի՝ 4,8 մլն ռուբլի, թաունհաուսը/դուպլեքսը՝ 33,8 մլն ռուբլի։ Տարվա ընթացքում  շատերը զգալիորեն թանկացել են՝ համապատասխանաբար 28%, 19% և 99%: Մերձմոսկովյան շրջանի ծայրամասային […]

̰
Սննդաբանը խոսել է կախվածություն առաջացնող սննդի մասին

08:20 16.12.2022

Սննդաբան-թերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Սվետլանա Պավլիչենկոն պատմել է, թե ինչ մթերքներ են առաջացնում կախվածություն և ինչու է դա տեղի ունենում։ Aif.ru կայքի հետ զրույցում մասնագետը նշել է, որ կախվածությունն առաջին հերթին ի հայտ է գալիս արագ սննդի նկատմամբ չափազանց արագ, քանի որ այն պարունակում է կախվածություն առաջացնող բաղադրիչներ։ «Բարձր վերամշակված սննդի որոշ բաղադրիչներ ձևավորում են […]

̰
Կինոլոգը խոսել է շների համար տոնածառեր տեղադրելու վտանգների մասին

08:06 16.12.2022

Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Գոլուբևը «Իզվեստիային» ասել է, թե արժե տանը տոնածառ դնել, եթե տանը կենդանիներ կան, և ինչ տոնածառ ընտրել՝ արհեստակա՞ն, թե՞ բնական։ Ինչպես նշել է փորձագետը, չնայած բնապահպաններն ասում են, որ բնական եղևնի գնելիս հոգում ես բնության մասին, եթե տանը ընտանի կենդանի ունես, ապա ավելի լավ է նախապատվությունը տալ արհեստական ​​տոնածառերին։ Փաստն […]

̰
USAID-ի ղեկավարը պահանջել է անհապաղ բացել Լաչինի միջանցքը

01:33 16.12.2022

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը պահանջել է անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Այս մասին Փաուերը հայտնել է Twitter-ի միկրոբլոգում։ «Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի, քանի որ դրա փակումը կարող է հանգեցնել լուրջ հումանիտար ճգնաժամի։ Այս միջանցքը կարևոր երթուղի է շատ անհրաժեշտ սննդամթերք և դեղամիջոցներ մատակարարելու համար, որը պետք է ազատ տեղաշարժվի»,- գրել […]

̰
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. զգացվել է նաև Ստեփանակերտում

00:25 16.12.2022

Դեկտեմբերի 15-ին սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունից ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդել են, որ տեղական ժամանակով ժամը 23:04-ին Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Իմիշլի քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևելք, Ստեփանակերտ քաղաքից 131 կմ արևելք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ, ըստ MSK-64 սանդղակի` 3.9 մագնիտուդ: Երկրաշարժը զգացվել է նաև […]

̰
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ՊՆ

00:19 16.12.2022

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր 20:00-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

̰
79-ամյա կինը առևտրի կենտրոնում հեռախոս էր գողացել

23:59 15.12.2022

Դեկտեմբերի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց, որ Գրիբոյեդովի փողոցի մի խանութից գողացել են աշխատակցի բջջային հեռախոսը: Նշված առևտրի կենտրոն մեկնեց օպերատիվ խումբ: 18-ամյա տուժողը հաղորդում տվեց, որ օգտվելով իր անուշադրություից՝ անհայտ անձը սեղանի վրայից գողացել է «Այֆոնը»: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզեցին գողությունը կատարողի ինքնությունը: Դեկտեմբերի 14-ին […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ԱՀ ՊԲ

23:56 15.12.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այսօր արդեն երկրորդ անգամ, ապատեղեկատվություն է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, մասնավորապես՝ ժամը 20:10-ին կրակ բացելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

̰
Արդյո՞ք ցամաքային շրջափակման պայմաններում իրատեսական է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը

23:39 15.12.2022

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը մոսկովյան «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հումանիտար աղետը կանխելու համար կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումն ապահովելու նպատակով: «Օդանավակայանը պետք է գործարկվի։ Դրա համար անհրաժեշտ է, որ միջազգային կառույցների և բոլոր երկրների ճնշումը լինի, որպեսզի մարդասիրական բեռներով ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում», – նշել է […]

̰
Սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:30 15.12.2022

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ի գիշերը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ: Դեկտեմբերի 15-16-ը առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում դեկտեմբերի 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է […]

̰
Արարատ Միրզոյանը ՄԹ ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

23:21 15.12.2022

Դեկտեմբերի 14-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Ասիայի և ՄԱԿ հարցերով պետնախարար լորդ Թարիք Ահմադի հետ: Արարատ Միրզոյանն անդրադարձել է անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումներին: Հայկական կողմը […]

̰
Երևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

23:15 15.12.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Դավիթաշեն 1, 9 և 10 փողոցների բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Ավանեսովի 1փ. 2 շենք, Նոր Արեշ 37փ. 125-135; 41փ. 68-149 առանձնատներ, Նոր Արեշ փ. 4, 6, 8, 8/1; 2փ. 42; 34փ. 125/3 շենքեր, […]

̰
Արցախի «Ք․ Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»-ի գործադիր տնօրենը ներկայացրել է ճանապարհի երկկողմանի փակման հետևանքով սպասելիք խնդիրները

22:59 15.12.2022

ԱՀ առողջապահության նախարարության «Ք․ Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»-ի գործադիր տնօրեն Վարդան Թադևոսյանը ներկայացրել է կենտրոնի առօրյան և ճանապարհի երկկողմանի փակման հետևանքով սպասելիք խնդիրները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում ստեղծվել է արտակարգ իրավիճակ. «Արտակարգ ալիք»

22:55 15.12.2022

ԱՀ-ում տեղի ունեցած դեպքերն ու պատահարներն է ներկայացրել «Արտակարգ ալիք» հաղորդաշարը: Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից երկկողմանի փակելու հետևանքով Արցախում ստեղծվել է արտակարգ իրավիճակ: Գազամատակարարման դադարեցման հետևանքով քաղաքացիներն օգտագործում են գազի բալոններ, որոնք վտանգավոր են: Այս և այլ թեմաների մանրամասները՝ տեսաշարում:

̰
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև երկուշաբթի ժամանակ է տվել՝ Հայաստանի ներկայացրած պահանջին պատասխանելու համար

22:42 15.12.2022

Քիչ առաջ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել երեկ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Միջազգայի իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը: Դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո դատարանը կկայացնի վերջնական որոշում: […]

̰
Եթե Հայաստանից ներմուծվող էլեկտրաէներգիայի համակարգում տեղի ունենա վթար, ստիպված կլինենք անցնել հովհարային անջատումների. Արցախի ՏԿԵՆ

22:38 15.12.2022

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Արցախի ներկայիս էներգետիկ պաշարները ապահովում են ներքին սպառման միայն 57 տոկոսը, մնացածը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից` միայն մեկ` «Շինուհայր-Ստեփանակերտ» 110կվ օդային գծով: 44-օրյա պատերազմի հետևանքով տվյալ գծի մի մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով, ինչը խոչընդոտում է գծի լիարժեք սպասարկմանը և բնականաբար պարունակում է համապատասխան […]

̰
BACK_TO_TOP