Բոլոր լուրերը – Page 3519 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+31.09 oC

Բոլոր լուրերը

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

15:30 06.12.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք, տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր […]

̰
Ադրբեջանում ամուսինը կացնահարել է կնոջը

15:23 06.12.2022

Ադրբեջանում Գադաբայի շրջանի Շեքերբեյ գյուղում ամուսինը կացնահարելով սպանել է կնոջը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վիճաբանության ժամանակ Էլմեդդին Աբդուլլաևը (ծնված 1990 թ.) կնոջը՝ Քենուլ Աբդուլլաևային (ծնված 1990 թ.), բազմաթիվ հարվածներ է հասցրել կացնով։ Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։

̰
Քննարկվել են Հայաստանի և Նիկարագուայի միջև փոխգործակցության հնարավոր ուղղությունները

15:15 06.12.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիկարագուայի նորանշանակ դեսպան Ալբա Ասուսենա Տոռես Մեխիան: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ արգասաբեր աշխատանք ու հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: «Հուսով եմ, որ Հայաստանում Նիկարագուայի դեսպանի նշանակումը նպաստելու է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը»,- նշել է նախագահը: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար […]

̰
Թուրքիայում F-5 ինքնաթիռ է կործանվել

15:07 06.12.2022

Թուրքիայի Կոնյա քաղաքում թռչնի հետ օդում բախման հետևանքով կործանվել է Turkish Stars ավիաընկերության F-5 ինքնաթիռը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

̰
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը 21 նոր փորձագետով է համալրվել

15:07 06.12.2022

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի նախագահությամբ և արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանի մասնակցությամբ, դեկտեմբերի 5-ին կայացել է Արադատության նախարարության դատական փորձագետի որակավորման ստուգման հանձնաժողովի նիստը: Կենտրոնի նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական, կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական, շինարարատեխնիկական, ճանապարհատրանսպորտային պատահարների, ապրանքագիտական և անշարժ գույքի գնահատման, ինչպես նաև հոգեբանական փորձաքննությունների բաժինների փորձնակ փորձագետները, ովքեր 6 ամսյա […]

̰
SHANTNEWS

15:00 06.12.2022

̰
Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի պատասխան առաջարկները. Աղաջանյանը չի բացառում մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպումը

14:57 06.12.2022

Հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները, որոնք հայկական կողմի առաջարկների արձագանքն են. այսպիսով քննարկվում է առաջարկների երրորդ փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ ԱԺ-ում կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով լրագրողների հարցերին: «Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք […]

̰
Թուրք-ադրբեջանական զորավարժություններում ներգրավված են ամերիկյան F-16 կործանիչներ

14:51 06.12.2022

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում տեսանյութ է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում ներգրավված են նաև ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ։ «Ադրբեջանում իրականացվող Թուրքիա-Ադբեջան համատեղ զորավարժությանը մեր ռազմաօդային ուժերը F-16 ռազմական ինքնաթիռներով են ապահովում իրենց մասնակցությունը»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշված է գրառման մեջ։ Azerbaycan’da gerçekleştirilen Türkiye-Azerbaycan Birleşik Müşterek Tatbikatı’na Hava Kuvvetlerimiz de F-16 uçakları ile […]

̰
Աղետի գոտում տնակային շինությունները կապամոնտաժվեն. ո՞ր խմբերն են ստանալու աջակցություն

14:44 06.12.2022

Աղետի գոտում 2023 թվականից ոչ հիմնական շինությունները կապամոնտաժվեն, գործընթացն իրականացվելու է փուլային տարբերակով: 1988 թվականի երկրաշարժին հաջորդած տարիներին տեղադրվել և կառուցվել են բազմաթիվ ոչ հիմնական շինություններ և, չնայած տարբեր տարիներին ծրագրերի իրականացմանը, այս խնդիրը դեռ շարունակում է մնալ: Առկա է ոչ միայն որպես սոցիալական խնդիր՝ ընտանիքների սուղ բնակարանային պայմաններով, այլ նաև որպես քաղաքաշինական խնդիր: Տարածքները […]

̰
Փոփոխություններ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում

14:32 06.12.2022

Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը` հավելումը եւ հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը: Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության […]

̰
Ռոբերտ Խաչատրյանը և Միխայիլ Շվիդկոն մտքեր են փոխանակել տիեզերական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների շուրջ

14:22 06.12.2022

Քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունների շուրջ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյին: Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ՀՀ ԲՏԱ նախարարություն՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, ընդգծել Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ փոխգործակցության խորացման կարևորությունը: […]

̰
Արտակարգ դեպք Երևանում․ դուռը փակվել է 2-ամյա երեխայի վրա, փրկարարը ճոպանով 9-րդ հարկից իջել է ու մտել բնակարան

14:13 06.12.2022

Երեւանում դեկտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 23։30-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովսեփ Էմինի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բնակարանի դուռը փակվել է, 2 տարեկան երեխան մնացել է տանը մենակ, և հարազատները չեն կարողանում դուռը բացել, քանի որ բանալիները մնացել են տանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ արդեն […]

̰
Վալերի Պեկրեսը Հարավային Կովկասում կայունության համար անհրաժեշտ է համարում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը

14:07 06.12.2022

Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վալերի Պեկրեսը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Արցախի նախագահի հետ հանդիպմանը իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին: «Հանդիպեցի Արցախի նախագահի հետ: Ես վերահաստատեցի իմ համերաշխությունն ու աջակցությունը Հայաստանի և Լեռնային […]

̰
Հայտարարվել է «Երիտասարդական կենտրոնների ստեղծում» դրամաշնորհային մրցույթ

13:55 06.12.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է «Երիտասարդական կենտրոնների ստեղծում» դրամաշնորհային մրցույթ: Կենտրոնը երիտասարդների համար ծառայելու է որպես տարբեր թեմատիկ քննարկումների, սեմինարների, դասընթացների, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների իրականացման հարթակ, ապահովելու է երիտասարդների ինտելեկտուալ ժամանցը և նրանց սոցիալականացումը: Կենտրոնի ստեղծման նպատակն է բացահայտել և զարգացնել երիտասարդների կարողությունները ոչ ֆորմալ կրթական մեթոդներով, խրախուսել համայնքային խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունները, […]

̰
Երևանի մետրոպոլիտենը այսօր և վաղը  ժամը 11:00-18:00-ը չի գործելու

13:44 06.12.2022

Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, չի գործելու: Այս մասին հիշեցրել է Մետրոպոլտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։ «Այս օրերին Երևան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթի պատվիրակություններն, որոնց մասնակցությամբ նկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր։ Ծրագիրն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում։ Նախագծի մանրամասները […]

̰
Ընտանեկան բժշկի, թերապևտի և մանկաբույժի ընտրության կարգը կհաստատի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը

13:35 06.12.2022

Առողջապահության նախարարության գործունեության ոլորտին առնչվող մի շարք ենթաօրենսդրական իրավակարգավորումներ նախկինում ընդունվել են լիազորող նորմի բացակայությամբ կամ դրանց ընդունման համար հիմք հանդիսացած իրավական ակտերն այլեւս չեն գործում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը դեկտեմբերի 6-ի […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

13:23 06.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին և Երևան-Սևան […]

̰
Թուրք լրագրողը ներողություն է խնդրել պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուից

13:06 06.12.2022

Թուրքական իշխանամերձ «Türkiye» թերթի լրագրող Նեջմեթթին Բաթըրելը ներողություն է խնդրել ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուից, ինչպես նաև Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP) և ջնջել է իր թվիթը նրանց մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Բաթըրելը, Twitter-ում թիրախավորել էր Աճեմօղլուին այն բանից հետո, երբ վերջինս տեսակապով ելույթ էր ունեցել ընդդիմադիր կուսակցության կազմակերպած միջոցառման ժամանակ: Թուրք լրագրողը անդրադառնալով […]

̰
Հորդանանում տեղի կունենա անգլերենի միջազգային օլիմպիադա

12:55 06.12.2022

2023 թվականի մայիսի 11-13-ը Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում տեղի կունենա անգլերենի միջազգային օլիմպիադա 6-10 և 11-17 տարիքային խմբերի աշակերտների համար: Ճանապարհի և կեցության հետ կապված ծախսերը հոգում է մասնակիցը: Օլիմպիադայի մասնակցության պայմանների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ http://elo.international կայքից կամ կից փաստաթղթից:

̰
Հնդկաստանում գործարկվել է ոսկե մետաղադրամներ վաճառող աշխարհում առաջին բանկոմատը

12:43 06.12.2022

Աշխարհում առաջին բանկոմատը, որը թույլ է տալիս վարկային կամ դեբետային Պլաստիկ քարտերից գումարով ոսկե մետաղադրամներ գնել, սկսել է սպասարկել հաճախորդներին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում , ասվում է Goldsikka ընկերության Twitter-ի հաղորդագրության մեջ: «Մենք հպարտությամբ հայտարարում ենք, որ հաջողությամբ գործարկել ենք «ոսկե բանկոմատը»։ Հուսով ենք, որ այդ նվաճման շնորհիվ Հնդկաստանը կրկին կդառնա ոսկե փետուրներով թռչուն»,- ասված է […]

̰
Հարձակվել են տան վրա, ծեծի ենթարկել տան անդամներին և դանակով խփել տանտիրոջ ձեռքին

12:31 06.12.2022

Դեկտեմբերի 5-ին` ժամը 01.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարձակվել են հորաքրոջ տան վրա: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ քիչ անց երկրորդ ահազանգն է ստացվել. օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնում էր, որ մեքենաներով շրջափակել են իրենց տունը: Ջրվեժ գյուղի նշված հասցե է մեկնել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը: Տանտիրուհին հայտնել […]

̰
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է ՏՀԶԿ մրցակցության հարցերով համաժողովին

12:24 06.12.2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Փարիզում կայացած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով 21-րդ համաշխարհային համաժողովին, որն այս տարի անցկացվում էր «Մրցակցության քաղաքականության նպատակները» խորագրի ներքո: Համաժողովն ամեն տարի համախմբում է 100-ից ավելի մրցակցային մարմինների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և հրավիրված փորձագետների ամբողջ աշխարհից: Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդիպում է ունեցել […]

̰
Ձյուն, մերկասառույց և մառախուղ․ իրավիճակը ՀՀ ճանապարհներին

12:16 06.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին և Երևան-Սևան […]

̰
Պետդեպարտամենտը շարունակում է աշխատել ռազմագերիների վերադարձի ուղղությամբ․ Էրիկա Օլսոնը՝ ՄԻՊ-ին

12:09 06.12.2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ Պետդեպարտամենտի կողմից գործադրվող ջանքերի համար և ներկայացրել է այն դժվարություններն ու ապրումները, որով անցնում են ընտանիքները՝ նկատի ունենալով նաև տեղեկատվական սադրիչ այն միջավայրը, որը ստեղծվում է ադրբեջանական […]

̰
SHANTNEWS

12:00 06.12.2022

̰
Քննչական կոմիտեի նախկին նախագահը` ԲԴԽ անդամի թեկնածու. խորհրդարանը քննարկեց թեկնածությունը

11:52 06.12.2022

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ Գրիգորյանը Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահն է: Նա ելույթ է ունեցել, որից հետո պատասխանել պատգամավորների հարցերին: ՔՊ խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը հարցրել է, թե ընտրվելով ԲԴԽ անդամ` […]

̰
Մինչև 2024թ. հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

11:49 06.12.2022

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը Հայաստանում կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը քաղաքացիներին՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերը նորերով փոխարինելը: Համապատասխան նախագիծն այսօր քննարկվել է խորհրդարանում, որը ներկայացրել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը: Նախագիծը նախատեսվում է նաև ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի համապատասխան […]

̰
Այս տարի անպտղության հաղթահարման պետական ծրագրով 103 երեխա է ծնվել

11:41 06.12.2022

Այս տարի անպտղության հաղթահարման պետական ծրագրով 103 երեխա է ծնվել: Անպտղության պատճառի ախտորոշման, ներարգանդային սերմնավորման և արտամարմնային բեղմնավորման ԱՆՎՃԱՐ ծառայությունների մասին` տեսանյութում:

̰
Երևան քաղաքում երեկ ծնվել է 76 երեխա

11:27 06.12.2022

Երևան քաղաքում դեկտեմբերի 5-ին ծնվել է 76 երեխա։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 6-ի դրությամբ

11:15 06.12.2022

Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 6-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.22 դրամ է, վաճառքը՝ 405.17դրամ: Եվրոյի առքը միջինը 408.08 դրամ է, վաճառքը՝ 425.64 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.96 դրամ է, վաճառքը՝ 6.52 դրամ:

̰
BACK_TO_TOP