Բոլոր լուրերը – Page 3518 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+31.09 oC

Բոլոր լուրերը

Արտաշատ քաղաքում 21 շենքերի տանիքներ հիմնանորոգվում են

18:26 06.12.2022

2022 թվականի Կառավարության սուբվենցիոն ծրագրերով Արտաշատ քաղաքում ընթանում են  21 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 491 մլն 800 հազար դրամ արժողությամբ։ Տեղեկացնում է Արարատի մարզպետարանից։ Ծրագրի 35%-ը համաֆինանսավորվում է Կառավարության կողմից, 55%-ը` համայնքի, իսկ 10%-ը` շենքերի բնակիչների: Աշխատանքներն արդեն ավարտվել են 12 շենքերում:

̰
Ինդոնեզիայի խորհրդարանը քրեականացրել է արտամուսնական կապերը

18:18 06.12.2022

Ինդոնեզիայի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել երկրի քրեական օրենսգրքում փոփոխություններին, որոնք արգելում են արտաամուսնական կապերն ու համատեղ կյանքը: Հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ ամուսնությունից առաջ սեռական կապ ունենալու համար մարդուն սպառնում է մեկ տարվա ազատազրկում, համատեղ բնակությանը՝ վեց ամսվա ազատազրկում։ Նոր միջոցները վերաբերում են ինչպես Ինդոնեզիայի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրացիներին։ Հստակեցվում է, որ […]

̰
Բոսֆորի ափերին նավթատար նավերի խցանում է առաջացել ռուսական նավթի էմբարգոյի պատճառով

18:09 06.12.2022

Բոսֆորի  ափերին նավթատար նավերի խցանում է առաջացել այն բանից հետո, երբ ուժի մեջ մտան ռուսական նավթի գնի վերին շեմի հետ կապված G-7-ի և ԵՄ երկրների սահմանափակումները: Թուրքիայում ստուգում են բոլոր նավերի լիարժեք ապահովագրության մասին նոր փաստաթղթերը։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Financial Times-ը: Ըստ հրապարակման՝ երկուշաբթի օրը թուրքական ջրերը հատելու համար 19 նավի […]

̰
SHANTNEWS

18:00 06.12.2022

̰
Լիոն քաղաքում կայացել է Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա վեհաժողովը

17:55 06.12.2022

Նոյեմբերի 28-ից 30-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացավ Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 17-րդ վեհաժողովը, որի նպատակը անդրազգային հանցագործության դեմ պայքարի հեռանկարների քննարկումն էր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Վեհաժողովն անցավ «Գործենք միասին համաշխարհային սպառնալիքների դեմ» խորագրի ներքո: Աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի 142 անդամ երկրների շուրջ 300 պատվիրակներ, Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին, Գլխավոր քարտուղար Յուրգեն […]

̰
Կարեն Գիլոյանը շրջայց է կատարել Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցում

17:53 06.12.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում, շրջայց կատարել Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցում, ծանոթացել ենթակառուցվածքներին, ինչպես նաև այցելել մարզկենտրոն Աշտարակ: ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը և Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է Արագածոտնի մարզում սպորտային […]

̰
Երևանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը

17:52 06.12.2022

Դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Ողջունելով հյուրերին՝ նա բարձր գնահատեց ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը, որը շարունակում է զարգանալ։ ՀՀ ոստիկանության պետը նշեց ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող «Նելեգալ» միջոցառումը, որը դրական արդյունքներ է արձանագրում՝ […]

̰
Ոստիկանության տեսանյութը՝ հիվանդանոցից փախած կալանավորի հայտնաբերման մասին

17:48 06.12.2022

Դեկտեմբերի 3-ին, առավոտյան ժամը 9-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվեց հաղորդում, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել մի կալանավոր: Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղի բնակիչ, 41-ամյա տղամարդը ահազանգից մոտ մեկ ժամ առաջ փախել էր հիվանդանոցի պետքարանի պատուհանից: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Արտաշատի և այլ բաժինների, […]

̰
Արարատի, Լոռու մարզերում, Աշոցքի տարածաշրջանում, Հրազդան, Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում

17:41 06.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին և Երևան-Սևան […]

̰
Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալը

17:36 06.12.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ. Ն.-ն իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊ ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել […]

̰
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Ford Focus»-ը և «Mercedes-Benz»-ը․ կան տուժածներ

17:30 06.12.2022

Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:28-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «Ford Focus» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1960 […]

̰
Նախատեսվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ

17:26 06.12.2022

Համակարգի ներդրմամբ նախատեսվում է ձեւավորել պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր մակարդակ, նոր փիլիսոփայություն. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ դեկտեմբերի 6-ին խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրենսդրական փաթեթը: Նախատեսվում է 2023 թ. սկսած փուլային եղանակով Հայաստանում […]

̰
̰
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհներին՝ տեղ-տեղ մերկասառույց

17:12 06.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են: Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ է արվում երթևեկել ձմեռային […]

̰
Քննարկվել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները

17:00 06.12.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը: Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում» և […]

̰
Շիրակի մարզպետը շրջայց է կատարել Գյումրիի մի շարք դպրոցներում

16:52 06.12.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր շրջայց է կատարել Գյումրիի մի շարք դպրոցներում։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից: Շրջայցի ժամանակ Նազելի Բաղդասարյանը կարևորել է դասասենյակներում դասերի կազմակերպման համար բավարար ջերմաստիճանի ապահովումն ու հակահամաճարակային կանոնների պահպանումը, անհարկի բացակայությունների, ինչպես նաև դպրոցներում ամանորյա տոներին ընդառաջ դրամահավաքության բացառումը։ Պատասխանատուների առաջին կանգառը Գյումրու թիվ 25 հիմնական […]

̰
Աղաջանյանը չի բացառում մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպումը

16:44 06.12.2022

Չի բացառվում, որ մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպում կայանա: ԱԺ-ում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները, որոնք հայկական կողմի առաջարկների արձագանքն են: «Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք են հայկական […]

̰
Ապօրինի հրազենների կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

16:38 06.12.2022

Օրերս ոստիկանության մի շարք տարածքային բաժինների ծառայողներ ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Երևանի բնակիչներից մեկը Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում կամավոր հանձնել է հանգուցյալ որդու «Կալաշնիկովի» ինքնաձիգը։ Հատկապես արդյունավետ էր Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» գնդացիրի, հրացանի, ատրճանակի և ռազմամթերքի կամավոր […]

̰
Առաջարկվում է բարելավել համայնքի բյուջեի եկամտային մասի պլանավորումն ու կատարումը

16:28 06.12.2022

Գործող կարգավորումներով ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման ժամանակաշրջան սահմանված է մեկ տարին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է իրավաբանական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան համարել յուրաքանչյուր հաշվետու կիսամյակը: Իրավաբանական անձինք անշարժ գույքի հարկ կմուծեն տարին երկու անգամ՝ հունիսի 1-ին եւ […]

̰
Մեկ օրում ապօրինի ծառահատման 3 դեպք է բացահայտվել

16:20 06.12.2022

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերվում են ոչ միայն ստուգողական շրջայցերի ընթացքում, այլև օպերատիվ տվյալներն իրացնելիս։ Նոյեմբերի 15-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղի անտառտնտեսության հանդամասերից մեկում հայտնաբերել են բենզասղոցով կանգուն ծառեր հատող մի տղամարդու։ Դսեղի 47-ամյա բնակիչը հասցրել էր փայտանյութը մասամբ մանրացնել ու բեռնել մեքենան։ Տղամարդը փայտանյութի օրինակության վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել։ Ապօրինի ծառահատման երկրորդ դեպքը բացահայտվել […]

̰
Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄ

16:12 06.12.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության թեժ գծով քաղաքացու ահազանգի հիման վրա տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Բաղրամյան 47/10 հասցեում գործող «Սիմվարդ» ՍՊԸ-ին պատկանող «Ջեստ» սուպերմարկետում։ Դիտարկման արդյունքում հայտաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք․ սարդելկա, բժշկական երշիկ, քյուֆթա, կարագ, հավ, նրբերշիկ, յոգուրտ, պանրիկ, համեմունք ծիտրոն և այլն: Նշված ապրանքատեսակները […]

̰
Աշտարակի ոստիկանները մեծ քանակությամբ թմրանյութ են հայտնաբերել

16:08 06.12.2022

ՀՀ ոստիկանությունից հայտնում են՝ դեկտեմբերի 3-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն ստացվեց, որ Աշտարակ քաղաքի Բագրատունու փողոցի բնակիչներից մեկը, որը ալկոհոլի ազդեցության տակ է, թմրանյութ է պահում և օգտագործում: Բաժնից քրեական հետախույզները մեկնեցին Բագրատունու փողոց` տեղեկության իսկությունը ստուգելու: Տեղեկությունը ճիշտ էր: Խոհանոցի հատակին և կահույքի վրա հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ` ընդհանուր մոտ երեքուկես կիլոգրամ: 47-ամյա […]

̰
Բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված չորս տասնյակից ավելի գողության, գողության փորձի դեպքեր

16:00 06.12.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է չորս տասնյակից ավել գողության, գողության փորձի դեպք: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ քննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչը, խմբի կազմում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, 2021-2022թթ. […]

̰
Հովհաննես Քոչարյանը նշանակվել է Զինվորական դատախազի տեղակալ

15:55 06.12.2022

ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցում են՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբերի 5-ի և 6-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ` նաև առաջխաղացումների ձևով: Մասնավորապես՝ ⦁ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: ⦁ Արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Խալաթյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին՝ ազատվելով Եղեգնաձորի կայազորի զինվորական […]

̰
Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել` հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա

15:53 06.12.2022

2023 թ. փետրվարի մեկից անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է առաջին անգամ հաշմանդամության սահմանման, այսինքն` արդեն իսկ անձի ֆունկցիոնալության գնահատման համար դիմած քաղաքացիների դեպքում, իսկ մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը վերափորձաքննությունների եւ կրկնակի փորձաքննությունների դեպքում գործելու է բժշկասոցիալական փորձաքննությունը: Այս տրամաբանությամբ հարակից օրենքներում իրավական կարգավորումների անհրաժեշտություն է առաջացել. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է […]

̰
Լեդի Գագայի շներին առևանգողին դատապարտել են 21 տարվա ազատազրկման

15:52 06.12.2022

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագայի շներին առևանգելու, ինչպես նաև նրա օգնականի սպանության փորձի համար կալանավորված տղամարդուն դատավճիռ են կայացրել: Այս մասին հայտնում է NBC News-ը։ Դատարանը մեղադրյալ 20-ամյա Ջեյմս Հովարդ Ջեքսոնին դատապարտել է 21 տարվա ազատազրկման։ Հանցագործը հրաժարվել է դատավորի որոշման դեմ առարկություններից։ 2021 թվականի փետրվարին Ջեքսոնը կրակել է երգչուհու շներին ուղեկցող քաղաքացուն, որից […]

̰
Կարևորվել է մաքսային ոլորտում ՊԵԿ-ի և ԱՄՆ տարբեր գերատեսչությունների համագործակցության ամրապնդումը

15:49 06.12.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի օգնական Էլիոթ Քանգի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է մաքսային ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի և ԱՄՆ տարբեր գերատեսչությունների համագործակցության ամրապնդումը։ Կողմերն անդրադարձել են նաև Արտահանման վերահսկման և […]

̰
ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

15:46 06.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Ինչպես հայտնում են նախարարությունից, Արմեն Փամբուխչյանը ողջունելով դեսպան Ֆուկուշիմային՝ բարձր է գնահատել Ճապոնիային հետ սերտ համագործակցությունը։ Գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը մշտապես աջակցելու գործում ներդրած ջանքերի համար, հրշեջ-փրկարարական ջոկատները տեխնիկապես վերազինելու, սեյսմիկ […]

̰
Բացել էր սենյակի պատուհանը, հրկիզել զգեստապահարանը և գողացել էլեկտրական փչովի վառարան

15:45 06.12.2022

Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում ստացվեց: 54-ամյա տղամարդը հայտնեց, որ դեկտեմբերի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Արթիկ քաղաքի Յուրի Գագարինի անվան զբոսայգում գտնվող «Մեծերի տուն» հասարակական նշանակության սենյակում գողություն է կատարվել: Նույն օրը Արթիկի բաժնի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ դեպքից ժամեր անց, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին հրավիրվեց Արթիկի […]

̰
Լոռու և Տավուշի մարզերի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

15:38 06.12.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 6-ին ժամը 16:00-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 04:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Լոռու մարզի՝ Ալավերդի, Թումանյան քաղաքների, Ակներ, Հաղպատ, Շնող, Նեղոց, Մեծ Այրում, Ճոճկան, Քարկոփ գյուղերի, Տավուշի մարզի՝ Այրում, Արճիս, Հաղթանակ, Դեղձավան, Պտղավան, Զորական գյուղերի: Ընկերությունը հայցում է սպառողների […]

̰
BACK_TO_TOP