17:58 05.12.2022
Այսօր ամբողջ միջազգային հանրությունը նշում է կամավորների օրը։ Այս օրն այն մարդկանց համար է, ովքեր ընտրել են մարդկությանն անշահախնդիր ծառայելու ու բարդ իրավիճակներում հայտնված անձանց աջակցելու ուղին։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, կամավորների միջազգային օրը հաստատվել է 1985 թվականի դեկտեմբերի 17-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 40-րդ նստաշրջանի ժամանակ և այդ թվականից ի վեր հանդիսանում […]
17:55 05.12.2022
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1436 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 148 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 112, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 216 անձ։ 50 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 14-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 10-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, […]
17:52 05.12.2022
Չինական մաֆիայի ներկայացուցիչները Նիդերլանդներ – Արգենտինա ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի հանդիպման տոմսերը վերավաճառում են իրական արժեքից հինգ անգամ թանկ, հայտնում է Mundo Deportivo-ն։ Պարբերականի տեղեկություններով՝ մաֆիան օգտագործում է այն փաստը, որ Կատարում ընթացող աշխարհի առաջնությունը, ամենայն հավանականությամբ, վերջինը կլինի Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի կարիերայում: Մաֆիայի ներկայացուցիչները տոմսերը վերավաճառում են 4,5 հազար եվրոյով, կան […]
17:50 05.12.2022
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Լավրովն այս մասին ասել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Լավրովը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի ռուսական նախագիծը կողմերին է փոխանցվել դեռ տարվա սկզբին, որն ընդհանուր […]
17:48 05.12.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ճիշտ էր գուշակել Ֆրանսիա – Լեհաստան խաղի հաշիվն ու գոլերի հեղինակներին: «Կարծում եմ՝ մենք կհաղթենք 3-1 հաշվով։ Լևանդովսկին գոլ կխփի, ինչպես նաև Մբապեն ու հնարավոր է՝ Ժիրուն»,- Le Parisien-ի հետ զրույցում խաղից առաջ հայտնել էր Ֆրանսիայի նախագահը։ Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնի կազմում հաշիվը բացել էր «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը […]
17:46 05.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերանի շրջանի վարչակազմում, ծանոթացել առկա հրատապ խնդիրներին: Այս մասին տեղեկացնում են Արցախի կառավարությունից: Վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն առաջնային է համարել անվտանգության խնդիրը՝ նշելով, որ դա լուրջ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը և մարդկանց զրկում ապրուստից, քանի որ մշակելի հողատարածքների և արոտավայրերի զգալի մասը գտնվում է […]
17:44 05.12.2022
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին չի վերադառնա կատալոնական «Բարսելոնա»: Կատալոնական ակումբի ղեկավարությունը նախընտրում է հարձակման գիծն ուժեղացնելու համար պայմանագիր կնքել ավելի երիտասարդ խաղացողի հետ, տեղեկացնում է El Nacional-ը։ «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդն ակումբի նախագահ Ժոան Լապորտային համոզել է Մեսսիին վերադարձնելու փոխարեն ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Բերնարդու […]
17:41 05.12.2022
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) ռուս և բելառուս շախմատիստներին թույլատրել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը հանդես գալ կազմակերպության դրոշի ներքո, հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը։ Նախորդ որոշմամբ ռուսներն ու բելառուսները կարող էին միջազգային մրցաշարերում հանդես գալ ՖԻԴԵ-ի դրոշի ներքո մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ «ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես գալու իրավունքը տրվում է մինչև 2024 թվականի […]
17:36 05.12.2022
ՀՀ հարկային օրենսգրքում եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում փոփոխություններով առաջարկվում է էլեկտրոնային ծխախոտը հարկել ակցիզային հարկով՝ 2023 թ. հունվարի 1-ից 1մլ 55 դրամ դրույքաչափով, ինչպես նաեւ այդ ապրանքները դրոշմավորել դրոշմապիտակով. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի […]
17:30 05.12.2022
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խփած գոլը կարևոր ցուցանիշ է ապահովել լեհ ֆուտբոլիստի համար։ Հիշեցնենք՝ լեհերը 1-3 հաշվով պարտություն կրեցին Ֆրանսիայի ընտրանուց և դուրս մնացին հետագա պայքարից: Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին լեհերը 11-մետրանոցի իրավունք էին վաստակել, որը երկրորդ փորձից անվրեպ իրացրեց Ռոբերտ Լևանդովսկին: Այս գոլը Լևանդովսկու համար դարձավ 78-րդն իր […]
17:27 05.12.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2558 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 30 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 28 անձ։ 11 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 7-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 94-ը՝ […]
17:21 05.12.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը: «Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.32մ (04․12.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 11սմ-ով։ 2022 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացվել […]
17:18 05.12.2022
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բայրամովը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: «Ադրբեջանական կողմից մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացվել է հայկական […]
17:16 05.12.2022
Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել 31 և 36 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, մյուսը՝ Նորաբաց գյուղի բնակիչ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել են Նորաբաց գյուղի ճանապարհին մեկ այլ վարորդի հետ մեքենան վարելու հարցի շուրջ ծագած վեճի ընթացքում։ […]
17:10 05.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենիսի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Տաշիրի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից […]
17:06 05.12.2022
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ԱԱ-2022-ից հետո կհեռանա պաշտոնից: Այս մասին հայտնում է Marca-ն: Իսպանիայի հավաքականի ղեկավարությունն արդեն կողմնորոշվել է Էնրիկեին փոխարինողի հարցում: Գլխավոր հավակնորդը Մարսելինո Տորալն է, որը նախկինում աշխատել է «Սևիլիայում», «Վալենսիայում», «Վիլյառեալում» և Բիլբաոյի «Աթլետիկում»: Էնրիկեն 2019 թվականից է աշխատում Իսպանիայի հավաքականի հետ: Նրա գլխավորությամբ հավաքականը հասել է մինչև Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ: […]
16:53 05.12.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում եւ 15-րդ լիագումար նիստում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասել է, որ վերջին տարիներին աշխարհաքաղաքական հարթության մեջ ուրվագծվում են քաղաքական իրողություններ, որոնք առաջիկայում նախանշելու են միջազգային հարաբերությունների համակարգի վերափոխումը, եւ այս […]
16:50 05.12.2022
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը որոշել է խզել պայմանագիրը Nike ընկերության հետ, որը գործում է մինչև 2028 թվականը: Բացի դրանից, հարձակվողը հեռացվել է ընկերության մի շարք գովազդային արշավներից: Այս մասին հայտնում է O Globo-ն: Նշվում է, որ 22-ամյա Վինիսիուսը ստիպված է եղել խաղալ հին հավաքածուի խաղակոշիկներով, քանի որ ընկերությունն իրեն նոր մոդելները […]
16:46 05.12.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ, դեկտեմբերի 2-4-ը Դիլիջանում ներկա է գտնվել դատավորների երկրորդ մեծ աշխատաժողովին, որին այս անգամ մասնակցում էր սնանկության, վարչական, քաղաքացիական մասնագիտացմամբ դատարանների 150 դատավոր՝ բոլոր երեք ատյաններից, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ և դատական դեպարտամենտի տասնյակ պաշտոնյաներ: Աշխատաժողովի մասնակիցները քննարկել և առաջարկել են օրենսդրական տասնյակ […]
16:42 05.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և փոխնախարարները ներկայացրել […]
16:37 05.12.2022
Դեկտեմբերի 5-ին, ժամը 13։22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Գարգառ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1991 […]
16:31 05.12.2022
Կրիշտիանու Ռոնալդուն հունվարի 1-ին կմիանա Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբին: Այդ մասին հայտնում է Marca-ն։ Նա և սաուդական ակումբը պայմանավորվել են 2,5 տարի ժամկետով պայմանագրի շուրջ, ըստ որի պորտուգալացին պարզապես ֆանտաստիկ գումար կվաստակի․ աշխատավարձը գովազդային պայմանագրերի հետ միասին կկազմի մոտ 200 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։ Համեմատության համար նշենք, որ Լիոնել Մեսսին ՊՍԺ-ում, գովազդային պայմանագրերի գումարով […]
16:26 05.12.2022
«Կռիլյա Սովետովի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն հայտնել է, որ մտադիր չէ փոխել քաղաքացիությունն ու հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Հիշեցնենք, որ 19-ամյա կիսապաշտպանը հայկական արմատներ ունի. նա «Արարատ 73-ի» լեգենդար Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է։ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ այս պահին չեմ շփվում: Ռուսաստանի հավաքականի օգտին որոշումս վերջնական է: Չեմ դիտարկում մարզական քաղաքացիությունս փոխելու […]
16:21 05.12.2022
Դեկտեմբերի 3-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 53-ամյա կինը հայտնել էր, որ Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում՝ սրճարանից, գողացել են պայուսակը, որի մեջ կար փող, անձնագիր, նույնականացման ու բանկային քարտեր և վարորդական իրավունքի վկայական: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 71-ամյա տղամարդը Բակունցի փողոցի շենքերից մեկի մոտ […]
16:14 05.12.2022
Առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում եւ կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան համարել հաշվետու տարվա կիսամյակը, իսկ վճարումն իրականացնել 1-ին կիսամյակի համար` մինչեւ հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, 2-րդ կիսամյակի համար` մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Օրենսդրական փոփոխությունների կիրառման արդյունքում ակնկալվում է, որ կբարելավվի համայնքի բյուջեի եկամտային մասի […]
16:07 05.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Շիրակի, Սյունիքի մարզերի, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի, ինչպես նաև Դիլիջան-Վանաձոր և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում […]
16:00 05.12.2022
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 410 դեպք, որից 135-ը արտակարգ, այդ թվում՝ 51 հրդեհի, 1 քարաթափման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 188 կենցաղային կանչ. տուժել է 125 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և […]
15:57 05.12.2022
ԱԱ-2022-ի խմբային փուլի ընթացքում Բելգիայի հավաքականում կոնֆլիկտ է սկսվել: Տարաձայնությունների պատճառը Քևին դե Բրույնեի հարցազրույցն է եղել, որում կիսապաշտպանն ասել է, թե բելգիացիներն ԱԱ-ում հաղթելու շանս չունեն, քանի որ թիմի ֆուտբոլիստները «չափազանց մեծ» են: The Athletic-ը հայտնում է, որ Բրույնեի այս խոսքերը զայրացրել են նրա թիմակիցներին: Օրինակ, Մարոկկոյի հետ խաղից հետո, որում Բելգիան պարտվել էր […]