12:31 05.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Ֆրա Վաջիրակլաոչաոյուհուային Թաիլանդի Ազգային տոնի կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք և կընդլայնենք համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն […]
12:23 05.12.2022
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 18.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցում վրաերթի էր ենթարկել 80-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 00.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 80-ամյա Ջանիբեկ Ավագյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:15 05.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Շիրակի մարզի, Սյունիքի մարզի, Լոռու մազի Ստեփանավան քաղաքի, ինչպեսն նաև Դիլիջան-Վանաձոր և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզում, Լոռու մարզի […]
12:07 05.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում 59-ամյա Վահան Դ․-ն իր վարած Haise մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի թիվ 58 հասցեի հարևանությամբ դեպի Օրբելի փողոց տանող հատվածում բախվել է բազալտ-բետոնե հենապատին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վահան Դ․-ն, նրա ուղևորներ՝ 64-ամյա Արմենուհի Գ․-ն և 26-ամյա Կարեն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […]
11:50 05.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են […]
11:41 05.12.2022
2022 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 47 հաղորդում, նախորդ շաբաթվա 73-ի փոխարեն: Նվազել է ինչպես հաղորդումների, այնպես էլ իրավախախտումների նկարագիրը: Ստացված հաղորդումներից 30-ը հանցագործության մասին է, դրանք բոլորը բացահայտվել և քննության փուլում է: Բացահայտվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու […]
11:32 05.12.2022
Վրաստանում ձյան տեսքով տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմիմդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է բեռնատարների, այդ թվում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը: Նշվում է, որ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: Իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ:
11:15 05.12.2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 5-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Նոր-Ավան», «Ստրոմմաշ», «Սլաբոտկա», «Ավզնոց», «Մսի Կոմբինատ», «Արցախ», «Կազաչի պոստ», «Սևերսկի», «Ավտոկայան», «Երկաթգծի Նոր-Ավան» թաղամասերի, Երևանյան, Ղարիբջանյան, Ղարսի, Ախուրյանի խճուղիների, Լալայան, Օզանյան, Նեկրասով, Ալավերդյան, Ն.Ստեփանյան, Սարուխանյան, Ժդանովի, Գորկու, Ռուսթավելի, Մուսայելյան, Գոգունց, Ծննդատան, Թումանյան, […]
11:06 05.12.2022
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 4-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք: Առողջացել է 113 քաղաքացի, երկու մարդ՝ մահացել: Տվյալները ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը:
11:00 05.12.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Գյումրի համայնքում գտնվող Շիրակի մարզի դատախազությունում Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզի նորանշանակ դատախազ Արմեն Չիչոյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազներն ու Շիրակի կայազորի զինվորական դատախազը: Գլխավոր դատախազը, […]
10:56 05.12.2022
Բրազիլիայի հավաքականում ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի դուստրերը՝ Ֆլավիա և Քելի Նասիմենտոները, հերքել են նրա հիվանդության վերջնական փուլի մասին լուրերը։ Պելեն հոսպիտալացվել է նոյեմբերի 30-ին։ Բրազիլացու մոտ ախտորոշվել է մարմնի ընդհանուր այտուց, այդ թվում՝ սրտի անբավարարություն, ինչպես նաև շփոթություն։ Բժիշկներն ասել են, որ Պելեն տեղափոխվել է հիվանդանոց «2021 թվականի սեպտեմբերին ախտորոշված հաստ աղիքի ուռուցքի քիմիաթերապիայի […]
10:52 05.12.2022
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 2-ին Երևան-Արմավիր ճանապարհին հայտնաբերել, ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել Հայթաղ գյուղի մի բնակչի: Խուզարկությամբ 71-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի, ինչպես նաև 16 մմ տրամաչափի 22 փամփուշտ, որոնցից 21-ը՝ լիցքավորված, մեկը՝ դատարկ: Կազմված փաստաթղթերն ու […]
10:49 05.12.2022
Դեկտեմբերի 5-ին, ժամը 06:53-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel Zafira» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1977 թ․), […]
10:43 05.12.2022
Ֆինլանդիայի կառավարությունն այսօր խորհրդարանին կներկայացնի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին օրինագիծը, հայտնում է STT ֆիննական գործակալությունը։ «Այսօր կառավարությունը խորհրդարանին կներկայացնի Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին օրենքի նախագիծը»,- ասվում է զեկույցում։ Չնայած Թուրքիան և Հունգարիան դեռ չեն վավերացրել Ֆինլանդիայի անդամակցությունը, կառավարությունը ցանկանում է, որ ՆԱՏՕ-ի օրինագիծը նախօրոք քննարկվի խորհրդարանական հանձնաժողովներում, նշում է գործակալությունը։ Արտաքին գործերի նախարարության ղեկավարությամբ նախապատրաստված […]
10:38 05.12.2022
Զալցբուրգի Փարիզ-Լոդրոնի (Ավստրիա) համալսարանի Քրիստոնյա արևելքի հետազոտությունների կենտրոնը, որը 2013 թվականից հայագիտության հետազոտությունների նպատակով ֆինանսավորում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հայագետ Յասմին Դում-Թրագուտի ղեկավարությամբ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված դրամաշնորհային առաջին մրցույթի շրջանակում հետազոտական հինգ դրամաշնորհ է տրամադրել երիտասարդ գիտնականներին։ Դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորում է Զալցբուրգի արքեպիսկոպոսական թեմը: Կարճաժամկետ դրամաշնորհների այս ծրագիրը նպատակ […]
10:34 05.12.2022
Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 30-ի ժամը 07.00-ից ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի իր տուն և գողացել ոսկյա մատանիներ ու պահածո: Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունն արել է տուժողի հարևանի 19-ամյա որդին: 19-ամյա երիտասարդը ձերբակալվել, տեղափոխվել է […]
10:29 05.12.2022
Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-4-ը Դիլիջանում տեղի ունեցավ դատավորների երկրորդ մեծ աշխատաժողովը, որին այս անգամ մասնակցում էր սնանկության, վարչական, քաղաքացիական մասնագիտացմամբ դատարանների 150 դատավոր՝ բոլոր երեք ատյաններից, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ, դատական դեպարտամենտի տասնյակ պաշտոնյաներ: Այս մասին հայտնում է ԲԴԽ-ն: Աշխատաժողովի մասնակիցները քննարկեցին և առաջարկեցին օրենսդրական տասնյակ լուծումներ, որոնք կօգնեն առավել […]
10:24 05.12.2022
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։ Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը: Այսպիսով, 2020 թ-ի նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկրեր և […]
10:23 05.12.2022
Ստեփանակերտ-Ննգի ավտոճանապարհի «Բովուրխանի» և Շուշիի շրջանի Լիսագոր հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհահատվածներում իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում և «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն, այստեղ տեսանելիությունը ցածր է մառախուղի պատճառով։ Օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում կնվազի 3-4 աստիճանով: Անցանկալի պատահարներից խուսափելու համար, ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է […]
10:18 05.12.2022
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել 23-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ինչ-որ մեկը մուտք է գործել բուքմեյքերական կայքում բացած իր էջ և այդ կայքին կցված իր մոր քարտից 138 000 դրամ փոխանցելով խաղային հաշվին՝ կատարել է խաղադրույքներ: Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ արարքը կատարել էր հենց […]
10:12 05.12.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ուղիղ կապ է պահպանում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և բանակցությունները համարում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման միակ ճանապարհը։ «Ես միշտ կանոնավոր քննարկումներ և ուղիղ կապ եմ պահպանում նախագահ Պուտինի հետ, քանի որ կարծում եմ, որ փոխգործակցությունը վերսկսելու լավագույն միջոցը այս ուղիղ կապը պահելն է»,- ասել […]
10:01 05.12.2022
Դեկտեմբերի 2-5-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան քաղաքներում և Վերին Խոտանան, Աղվանի գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
09:52 05.12.2022
Նավթի համաշխարհային շուկայում բարձր մակարդակի վրա գների կանգի վտանգ կա, Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն՝ կապված նավթի արդյունահանման կրճատումը պահպանելու ՕՊԵԿ + որոշման հետ։ «ՕՊԵԿ +-ը երեկվա հանդիպման ժամանակ որոշել է պահպանել նավթի արդյունահանման կրճատման մակարդակը օրական 2 մլն բարելով: Ինչ վերաբերում է ռուսական նավթի արդյունահանմանը, ապա ավելանում […]
09:41 05.12.2022
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով․ Մասնավորապես, փակ են լինելու Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի […]
09:32 05.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09։10-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Աբովյանի, Դիլիջանի, Տավուշի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Կոտայքի, Գավառի, Արթիկի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր […]
09:26 05.12.2022
Պրիմորիեի «Ընձառյուծի երկիր» ազգային պարկի զբոսաշրջիկներին առաջին անգամ հաջողվել է տեսանկարահանել հազվագյուտ հեռավոր արևելյան ընձառյուծի երգելու գործընթացը, հայտնում է հաստատությունը։ «Առաջին անգամ զբոսաշրջիկներին հաջողվել է տեսագրել աշխարհի ամենահազվագյուտ ընձառյուծի՝ Հեռավոր Արևելքի մռնչյունը «Ընձառյուծի երկիր» ազգային պարկում: Անտառային ավտոմատ տեսախցիկը տեղադրվել է զբոսաշրջիկների կողմից՝ պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ղեկավարությամբ… Տեսահոլովակը ստացել է ընձառյուծի «երգը»՝ վոկալիզացիայի գործընթացը անունը, որն […]
09:10 05.12.2022
Ռեփեր Քանյե Ուեսթը Instagram-ում հրապարակել է գրառում, որում նա պնդում է, որ Իլոն Մասկը կլոն է։ «Ես միակն եմ, ով կարծում է, որ Իլոնը կարող է կիսով չափ չինացի լինել: Երբևէ տեսե՞լ եք նրա մանկության նկարները: Վերցրեք չինացի հանճարին և զուգադրեք նրան հարավաֆրիկացի սուպերմոդելի հետ, և մենք ունենք Իլոն»,- գրել է երաժիշտը իր անձնական բլոգում: […]
09:01 05.12.2022
Դեկտեմբերի 4-ին, ժամը 23:25-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքը շրջանցող կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, […]