13:07 04.12.2022
Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչության (NASA) տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանից մեկնել են տիեզերք՝ նոր արևային մարտկոց տեղադրելու համար: Դեկտեմբերի 3-ին այս մասին հայտնել է NASA-ն։ Գերատեսչությունը հայտնել է, որ Ջոշ Կասադան և Ֆրենկ Ռուբիոն 7 ժամ 5 րոպե անցկացրել են տիեզերքում: Նրանք ավարտել են նոր iROSA արևային զանգվածի տեղադրումը միջազգային տիեզերական կայանում, ինչպես նաև մի […]
12:55 04.12.2022
Թուրքիայի Շանլիուրֆա քաղաքի բնակելի շենքում պայթյուն է որոտացել, նախնական տվյալներով 4 մարդ վիրավորվել է, հայտնում է Anadolu գործակալությունը։ «Ստացված տեղեկատվության համաձայն՝ Սուլեյման Շահ թաղամասի բնակելի շենքի առաջին հարկում գտնվող աշխատավայրում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել։ Ահազանգը ստանալուց հետո տարածք են ուղարկվել հրշեջ-փրկարարական ջոկատ,ոստիկանության, բժշկական խմբեր։ Նախնական տվյալներով՝ չորս տուժած շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ»,- […]
12:38 04.12.2022
«Քաղաքի նախատոնական զարդարանքի հետ կապված հանրային քննարկումներն այս տարի, իհարկե, սովորականից քանի անգամ շատ էին՝ պայմանավորված լուսավորության աշխատանքների հարցում մեր կողմից թույլ տրված բացթողումներով։ Մենք հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Բայց մեր երկիրն այս տարի պատիվ ունի ընդունել Մանկական եվրատեսիլ […]
12:25 04.12.2022
Ամերիկացի գիտնական Էնդրյու Հաֆը, ով աշխատում էր Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում, ասել է, որ կորոնավիրուսային վարակը արհեստականորեն է ստեղծվել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Այս վարկածը հետազոտողն հայտնել իր գրքում, որը կոչվում է «Ճշմարտությունը Ուհանի մասին»։ Համաճարակաբանը նշել է, որ Չինաստանում իրականացվել են փորձարկումներ՝ չապահովելով կենսաանվտանգություն որակի ստանդարտներ, որոնք հանգեցրել են ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող […]
12:12 04.12.2022
Հիմնական գործոնը, որը դրդեց Ֆինլանդիային դիմել ՆԱՏՕ-ին, հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, Ռուսաստանից ենթադրյալ միջուկային սպառնալիքներն էին, Kyodo լրատվական գործակալությանը ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն: Նրա խոսքով, Ուկրաինայում հակամարտության սկսվելով «Եվրոպայում անվտանգության իրական իրավիճակը փոխվել է»։ «Դա նկատի ունենալով Ֆինլանդիան պետք է մտածեր, թե ինչպես արձագանքի և որտեղից աջակցություն ստանա միջուկային կամ քիմիական զենքի […]
11:58 04.12.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 4-ին՝ ժամը 03:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
11:47 04.12.2022
Կիրակի վաղ առավոտյան Ինդոնեզիայի Ճավա կղզում ժայթքել է Սեմերու հրաբուխը, հայտնում են լրատվամիջոցները։ «Ինդոնեզական Սեմերու հրաբուխը Ճավա կղզում սկսել է ժայթքել կիրակի վաղ առավոտյան՝ օդում առաջացնելով 1,5 կմ բարձրության մոխրի սյուն», հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ազգային աղետների կառավարման վարչությանը: Գերատեսչությունը տեղի բնակիչներին հորդորել է ժայթքման կենտրոնից 5 կիլոմետր շառավղով ոչ մի գործողություն չկատարել, ինչպես նաև […]
11:30 04.12.2022
ՕՊԵԿ+-ի երկրները կարող են պայմանավորվել նավթի արդյունահանման կտրուկ կրճատման շուրջ՝ կապված Ռուսաստանից հում նավթի արտահանման արգելքի և ռուսական նավթի գների հնարավոր սահմանաչափի առաջիկա հետևանքների հետ, հայտնում է CNBC-ն։ Rystad էներգետիկ խորհրդատվական ընկերության վերլուծության ավագ փոխնախագահ Կլաուդիո Գալիմբերտին ասում է, որ մի խումբ երկրներ ավելի լավ կլիներ փոխեին հանքարդյունաբերության գոյություն ունեցող քաղաքականությունը: «Խոսակցություններ կան, որ ՕՊԵԿ+-ը […]
11:18 04.12.2022
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կիրակի առավոտյան մեկնել է Բահրեյն, գրում են իսրայելական լրատվամիջոցները։ Երկօրյա այցը կլինի Իսրայելի նախագահի առաջին այցը Պարսից ծոցի արաբական պետություն 2020 թվականին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո: «Սա նոր պատմական քայլ է Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերություններում, որոնք ստորագրել են Աբրահամի համաձայնագրերը, այն հույսով, որ ավելի ու ավելի […]
11:05 04.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մարտունիի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Մեղրիի լեռնանցքում և Ստեփանավանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
10:57 04.12.2022
Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Լիսագոր և Սարավան-«Զանգեր» հատվածներում մառախուղ է, տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Ճանապահատրանսպորտային պատահարներից և դժբախտ ելքով դեպքերից խուսափելու համար` ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։
10:45 04.12.2022
Դեկտեմբերի 3-ին Հռոմում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Իտալիայի կառավարության տնտեսական քաղաքականության և Ուկրաինային զենքի մատակարարումների շարունակման դեմ։ Այս մասին հաղորդվում է Արհմիությունների ասոցիացիայի բազայի կայքում։ «Վայր դրե՛ք զենքերը, բարձրացրե՛ք աշխատավարձերը»․ սա է եղել ցույցի գլխավոր կարգախոսը։ Կազմակերպիչների տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 10 հազար մարդ։ Հռոմում Կիևին զենք մատակարարելու դեմ վերջին […]
10:33 04.12.2022
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Դարհովեյն քաղաքում մեկնարկել 300 ՄՎտ հզորության ատոմակայանի շինարարությունը։ 300 ՄՎտ հզորությամբ «Կարուն»ատոմակայանը կկառուցվի մոտ 50 հեկտար տարածքում՝ Դարհովեյն քաղաքի մոտ՝ Կարուն գետի մոտ: PWR ռեակտորներով էլեկտրակայաններն աշխարհում ամենատարածված ատոմակայաններն են, որոնք օգտագործում են թեթև ջուրը որպես հովացուցիչ նյութ և մոդերատոր: Այս ռեակտորների վառելիքը մինչև 4% հարստացված ուրանի օքսիդն է։ Էլեկտրակայանը […]
10:23 04.12.2022
Դեկտեմբերի 4-ին, ժամը 07:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Վաղարշապատի փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
10:15 04.12.2022
Ղազախստանի ոստիկանությունը որոնում է անձանց, ովքեր էլեկտրոնային փոստով նամակ են ուղարկել Ուկրաինայի դեսպանատուն՝ ականապատման սպառնալիքով։ Այս մասին կիրակի՝ դեկտեմբերի 4-ին, հայտնել են Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունում։ Հաղորդվում է, որ ստուգման ընթացքում հանրապետության հատուկ ծառայությունները պայթուցիկ չեն հայտնաբերել։ Աշխատակիցների և այցելուների տարհանում չի իրականացվել։ Ուկրաինայի դեսպանատներն ու հյուպատոսությունները շարունակում են տարբեր սպառնալիքներ ստանալ։ Ուկրաինայի ԱԳՆ […]
10:07 04.12.2022
Իսրայելը թիրախներ է խոցել Գազայի հատվածում. Այս մասին դեկտեմբերի 4-ին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ իսրայելական կործանիչները ոչնչացրել են զենքի արտադրամաս, որտեղ արտադրվել են ՀԱՄԱՍ-ի հրթիռների մեծ մասը։ Հարվածն ընկել է նաև Գազայի հարավային հատվածի թունելի վրա։ Իսրայելը պարզաբանել է, որ իրենք հարվածել են Գազայի հատվածին՝ ի պատասխան իսրայելական կողմի […]
09:58 04.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Տավուշի մարզի Դիլիջանի […]
01:33 04.12.2022
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
00:00 04.12.2022
Հայտնի են բոլոր ժամանակների 100 մեծագույն ֆիլմերը։ Այս մասին հայտնում է Բրիտանական կինոյի ինստիտուտը (BFI): 1639 քննադատների, ծրագրավորողների, արխիվագետների և կինոգետների մասնակցությամբ 2022 թվականին անցկացված Sight and Sound հարցման արդյունքում բելգիական «Jeanne Dielman, Quai Commerce 23, Brussels 1080» (1975) դրաման ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմը: Նախկինում կին ռեժիսորի ոչ մի ֆիլմ չի եղել լավագույն […]
23:45 03.12.2022
Դեպի Ջերմուկ նախաձեռնության հիմնադիրներից Հրայր Մկրտչյանը կիսվել է Ջերմուկի այսօրվա լուսանկարներով:
23:33 03.12.2022
Էրազմուս համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ սուրճը չի վնասում առողջ և երիտասարդ մարդկանց երիկամները, սակայն ռիսկային գործոնների առկայության դեպքում կարող է մեծացնել երիկամներում ֆիլտրման արագությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Clinical Nutrition ամսագրում, փոխանցում է Gazeta.ru-ն։ Գիտնականներն օգտագործել են Ռոտերդամի ուսումնասիրության տվյալները, որոնք սկսվել են 1989-1993 թվականներին: Հետագա տարիներին հետազոտությանը միացել է մասնակիցների ևս երկու […]
23:20 03.12.2022
Երգիչ Գրիգորի Լեպսը Սանկտ Պետերբուրգի Սառցե պալատում համերգի ժամանակ նետել է խոսափողը և լքել բեմը։ Տեսանյութը հրապարակել է «Mash на Мойке» Telegram ալիքը։ Ձայնագրությունից երևում է, որ Լեպսը կտրուկ ընդհատում է երգը, ընդհատում է ելույթը՝ ձեռքերը դնելով ծնկներին։ Այս ամբողջ ընթացքում դահլիճը շարունակում է երգել։ Այնուհետև երգիչը շրջվում է, կտրուկ գցում է խոսափողը և հեռանում […]
23:05 03.12.2022
Սեպտեմբերյան մարտերի հերոս հրետանավորները։ Ինչպես կարողացան խոցել հայկական տարածք ներխուժած թշնամուն, պատմում են ժամկետայինները։ Համալիր և բազմակողմանի ստուգումներ զորամիավորումներում և զորամասերում, գնահատվում են զորքերի մարտունակությունն ու պատրաստականությունը։ Վոլոդյա Նորոյան. Անմահ հերոս, որ կռվեց աննահանջ ու չխնայեց կյանքը հանուն հայրենիքի։ Եվս մեկ ընտանիքում լսվեց փոքրիկի սպասված և հույս ու բերկրանք պարգևող ճիչը։ Լույս աշխարհ է եկել […]
22:49 03.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան, Կապան, Մեղրի քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի […]
22:36 03.12.2022
Այսօր լրահոսի առաջին էջում Շուշի-Քարին տակ խաչմերուկում ադրբեջանական հերթական սադրանքն էր: Սա այն դեպքում, երբ երկխոսության հորդորներով տարածաշրջանից նոր է հեռացել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ ու Կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերը: Շաբաթը հագեցած էր արտաքին քաղաքական իրադարձություններով: Ինչո՞վ էր այն առանձնահատուկ, թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ: […]
22:13 03.12.2022
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սլիկյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից շրջվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիլիկյան նոր խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ «Lexus NX 300» մակնիշի […]
21:46 03.12.2022
Արցախում կրկին ձմեռ է, և անփոփոխ ձեռագրով թշնամին կրկին սադրանքի է դիմում: Այսօր էլ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում առավոտվանմից քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ իբր թե բնապահպանական ուսումնասիրություններ կապարելու պատրվակով փակել էին Ստեփանակերտ-Գորիս՝ Հայաստանին կապող միակ մայրուղին: Չուշացավ Արցախի տեղեկատվական շտաբի արձագանքը: «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև […]
21:35 03.12.2022
Դեկտեմբերի 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 4-ի գիշերը շրջանների մեծ մասում, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների […]
21:22 03.12.2022
Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեին պալիատիվ օգնություն են ցուցաբերում, քանի որ նրա օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային, գրում է Folha de Sao Paulo թերթը: Աղբյուրի տվյալներով՝ Պելեի օրգանիզմը նրան տրամադրվում է պալիատիվ բուժօգնություն, որի նպատակն է ցավի ախտանիշները թեթևացնելը և մահացու հիվանդությունների դեպքում հարմարավետ վիճակ ստեղծելը։ Նշվում է, որ բրազիլացուն հոսպիտալացրել են երեքշաբթի օրը։ Բժիշկները […]