Բոլոր լուրերը – Page 3545 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Մանկական երկաթուղուն հարակից թունելում  կիրառվելու են ծխագլանակներ

12:40 28.11.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են,որ նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին մանկական երկաթուղուն հարակից թունելում (հասցե՝ Ձորափի փողոցի 139 ) անցկացվելու է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կատարումը թունելում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում կիրառվելու են ծխագլանակներ։

̰
Զանգվածային ծեծկռտուք թուրքական ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ

12:33 28.11.2022

Թուրքիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնի շրջանակներում կայացած «Գոզթեփե»-«Ալթայ» ակումբների միջև կայացած հանդիպման ժամանակ ուժեղ ծեծկռտուք է տեղի ունեցել, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խաղի 19-րդ րոպեին «Ալթայի» երկրպագուները ճայտրուկներ են նետել «Գեզթեփեի» երկրպագուների ուղղությամբ, որի հետևանքով տուժել է մի քանի մարդ: Դրանից հետո սկսվել է ծեծկռտուք երկու ակումբների երկրպագուների միջև: Մրցավարը որոշում է կայացրել […]

̰
Բեռնատարը և հեռախոսները թողել ու փախել էին հանդամասից

12:25 28.11.2022

Բնապահպանական ոլորտի հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով Թումանյանի ոստիկանների ձեռնարկած հերթական միջոցառումը նոյեմբերի 27-ին էր: Երեկոյան ժամը հինգի սահմաններում Դսեղի անտառտնտեսության մի հանդամասում նրանք մոտեցել էին բենզասղոցով ապօրինի ծառահատում կատարող անձանց, որոնք դիմել էին փախուստի: Հանդամասում ոստիկանները հայտնաբերել են առանց համարանիշի «ԳԱԶ-66» բեռնատար ավտոմեքենա՝ բեռնված շուրջ 6 խորանարդ մետր փայտանյութով, նաև` լորենու կոճղեր: […]

̰
Երևանում նոյեմբերի 25-27-ը ծնվել է 159 երեխա

12:17 28.11.2022

Երևան քաղաքում նոյեմբերի 25-27-ը ծնվել է 159 երեխա:

̰
Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը. Փաշինյան

12:09 28.11.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ալբանիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Ալբանիայի ժողովրդին` մաղթելով առաջընթաց և բարգավաճում: Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումն ինչպես երկկողմ, […]

̰
SHANTNEWS

12:00 28.11.2022

̰
Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ն կալանավորվել է

11:47 28.11.2022

Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ անթույլատրելի ճանաչելով պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ին կալանքից գրավով ազատելը: Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Պ-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, օժանդակել է ամուսնուն՝ կատարելու պետական դավաճանություն: […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ը ռուս խաղաղապահներին խնդրել է  չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը

11:46 28.11.2022

Ադրբեջանի ՊՆ-ը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին խնդրել է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Ադրբեջանը պետք է հիշի, որ երկու տարի առաջ Իլհամ Ալիևը հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր է ստորագրել, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը 5 անգամ հիշատակվում է»,– գրել է նա՝ հիշեցնելով, որ վերոհիշյալ փաստաթուղթը […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

11:37 28.11.2022

Նոյեմբերի 21-27-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 106 նոր դեպք: Առողջացել է 123 քաղաքացի, մեկ մարդ մահացել է: Տվյալները ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը:

̰
Վթար Երևան-Սևան ճանապարհին․ վարորդի և ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել

11:26 28.11.2022

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 50-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բախվել է ծառին. 29-ամյա վարորդ Աղաբեկ Սահակյանը և ուղևոր Միքայել Անանյանը մահացել են, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։

̰
Արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 28-ի դրությամբ

11:15 28.11.2022

Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 28-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.42 դրամ է, վաճառքը՝ 404 դրամ: Եվրոյի առքը միջինը 402.47 դրամ է, վաճառքը՝ 418.67 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.17 դրամ է, վաճառքը՝ 6.71 դրամ:

̰
ՄՊՀ նախագահը մեկնել է Փարիզ մասնակցելու ՏՀԶԿ մրցակցության հարցերով համաշխարհային համաժողովին

11:00 28.11.2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բենուա Կյուրեի հրավերով աշխատանքային այցով մեկնել Է Փարիզ։ Այցի շրջանակում տեղի կունենա երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության զարգացմանն ուղղված երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հանձնաժողովի նախագահը կմասնակցի նաև դեկտեմբերի 1-ից 2-ը Փարիզում կայանալիք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով […]

̰
Մոսկվայում մեքենան վրաերթի է ենթարկել մորը երկու երեխաների հետ. ողջ է մնացել միայն մանկասայլակով երեխան

10:51 28.11.2022

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում մարդատար մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխաների հետ փողոցն անցնող կնոջը, կինը տեղում մահացել է. Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի ՆԳՆ գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունում։ «Կիրակի երեկոյան Kia մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սվոբոդա փողոցի թիվ 12 հասցեում կորցրել է կառավարումը և վրաերթի է ենթարկել հետիոտներին, ինչի հետևանքով կինը մահացել է»,- ասել է […]

̰
Ժամանակավորապես դադարեցվել է Սյունիքի մարզի Անգեղակոթ, Բալաք, Շաղատ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը

10:42 28.11.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվել է Սյունիքի մարզի Անգեղակոթ, Բալաք, Շաղատ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

̰
Վեճ, ծեծկռտուք, դանակահարություն Նոր Գեղիում

10:37 28.11.2022

Նոյեմբերի 25-ին, ժամը 21.13-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր, ձախ ակնակապճի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 41-ամյա տղամարդ: Նա հայտնել էր, որ դանակահարվել է: Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը Նոր Գեղի […]

̰
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, թե մայրաքաղաքի որ հատվածում է փորձարկվելու էլեկտրաշչակ

10:33 28.11.2022

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 30-ին, մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղու 8/3 նրբանցք հասցեում գտնվող ընկերության տարածքում իրականացվելու է ուսումնական օբյեկտային վարժանք, որի ընթացքում փորձարկվելու է էլեկտրաշչակ:

̰
Ավարտվել է (Գյումրի)-Հացիկ-Կարմրաքար ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

10:21 28.11.2022

Ավարտվել է Շիրակի մարզով անցնող Տ-7-42, (Մ-7) (Գյումրի)-Հացիկ-Կարմրաքար (Տ-7-45) ավտոճանապարհի կմ0+000-կմ4+000 հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ 4կմ երկարությամբ ճանապարհի նորոգումն իրականացրել է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։ Ճանապարհը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։

̰ ̰
28-ամյա երիտասարդը սուր-կտրող գործիքով խփել էր 66-ամյա տղամարդուն

10:04 28.11.2022

Նոյեմբերի 24-ին, ժամը 22.23-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացիները հայտնել էին, որ Խուդյակովի փողոցի տներց մեկում վիճաբանություն և դանակահարություն է եղել: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խուդյակովի փողոցի նշված տան մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում 28-ամյա երիտասարդը սուր-կտրող գործիքով խփել […]

̰
Հայտնի է դարձել Տվերի մոտ ուղղաթիռի կործանման հնարավոր պատճառը. հայտնվել են կադրեր դեպքի վայրից

09:55 28.11.2022

Տվերի մոտ ուղղաթիռի կործանման պատճառը կարող էր լինել այն, որ այն բախվել է ծառերին թռիչքի ժամանակ։ Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 28-ին, «Известия»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Նշվում է, որ ուղղաթիռի կործանման մասին տեղեկությունը ստացվել է նոյեմբերի 27-ին՝ ժամը 22:25-ին։ Թռիչքի ժամանակ այն դիպչել է ծառերին, այնուհետև կործանվել, ինչի հետևանքով օդաչուն ու ուղևորը զոհվել են։ […]

̰
Մալայզիայի նոր վարչապետը ծախսերը կրճատելու համար հրաժարվել է Mercedes S600-ից

09:44 28.11.2022

Մալայզիայի նոր վարչապետ Անվար Իբրահիմը որոշել է հրաժարվել կառավարության ղեկավարի նշանակման կապակցությամբ իրեն տրամադրված Mercedes S600 պրեմիում ավտոմեքենայից ծախսերը նվազեցնելու նպատակով։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը իր ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ: «Ես որոշել եմ հրաժարվել «Mercedes S600»-ից: Չեմ ցանկանում, որ իմ աշխատանքի ապահովումը հանգեցնի լրացուցիչ ծախսերի: Այս մեքենայի փոխարեն ես կօգտագործեմ իմ […]

̰
ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել Շուշիի, Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊԲ

09:38 28.11.2022

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ի ժամը 19։35-ից նոյեմբերի 28-ի ժամը 08։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

̰
Վթար Նոր Արմավիր գյուղ տանող ավտոճանապարհին. մեքենաներից դուրս են բերվել վարորդներն ու ուղևորի մարմինը

09:21 28.11.2022

Նոյեմբերի 27-ին, ժամը 23։21-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սարդարապատ – Նոր Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդ՝ Ռ․ Ե․, ծնված 1991 […]

̰
Թուրք պատգամավորը խոսել է Անկարայի և Դամասկոսի հարաբերություններում նոր դարաշրջանի սկզբի մասին

09:14 28.11.2022

Անկարայի և Դամասկոսի հարաբերություններում նոր դարաշրջանի սկիզբը շատ հավանական է, սակայն համապարփակ համագործակցության մասին խոսելը դեռ վաղ է, ՌԻԱ Նովոստիին ասել է Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Օրհան Միրիօղլուն։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի բացառում մոտ ապագայում Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ «Շատ դժվար է ասել, որ Սիրիայի հետ […]

̰
Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է. ավտոճանապարհների վիճակը Հայաստանում

09:07 28.11.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

̰
Ճապոնական Աոմորի քաղաքում նախատեսում են ձյունից էլեկտրաէներգիա արտադրել

08:55 28.11.2022

Ճապոնական գլխավոր Հոնսյու կղզու հյուսիսում գտնվող Աոմորի քաղաքի իշխանությունները նախատեսում են էլեկտրաէներգիա արտադրել ձյան միջոցով։ «Նիկեյ» թերթը հաղորդել է, որ նոր տեխնոլոգիայի կիրառմամբ գործնական փորձը նախատեսվում է սկսել դեկտեմբերին: Փորձը կիրականացվի տեխնոլոգիան մշակող Տոկիոյի Էլեկտրական հաղորդակցության համալսարանի և Forte-ի հետ համատեղ։ Դրա համար քաղաքային իշխանությունները լողավազան են հատկացրել փակ դպրոցում։ Փողոցների մաքրման ժամանակ հավաքված ձյունը […]

̰
Կամչատկայում ստեղծվել է երկու հրաբուխների ժայթքման հետևանքների մոդել

08:44 28.11.2022

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Կամչատկայի երկրամասի ճգնաժամային կառավարման կենտրոնը ստեղծել է Շիվելուչ և Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխների ժայթքման հետևանքների մոդելը, հաղորդում է գերատեսչության տարածաշրջանային բաժնի մամուլի ծառայությունը։ «Հիմք ընդունելով հրաբխագետներից ստացված տեղեկությունները՝ Վերահսկման և կանխարգելման կենտրոնական կենտրոնի օպերատիվ հերթափոխն արդեն իրականացրել է հսկաների իրավիճակի զարգացման մոդելավորում և նրանց գործունեության հնարավոր հետևանքների գնահատում»,- ասել են ԱԻՆ-ից։ Գերատեսչությունը […]

̰
Հարավային Կորեայում պլաստիկ վիրահատությունից հետո ռուս կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

08:31 28.11.2022

Հարավային Կորեայում ռուս կին է մահացել դեմքի պլաստիկ վիրահատությունից հետո, հայտնում է տեղական News1 գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների տվյալները։ Վիրահատությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Սեուլի կենտրոնում գտնվող Գանգնամ շրջանում գտնվող մասնագիտացված կլինիկաներից մեկում։ Վերականգնման ընթացքում 40-ամյա ռուս կինը հիվանդացել է, ինչի մասին նա պատմել է անձնակազմին։ Հիվանդի ինքնազգացողությունը արագ վատացել է, դժվարացել է շնչելը։ […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

08:21 28.11.2022

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 21:00-23:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 28-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

̰
Վերլուծաբանը նշել է երեք երկրներ, որոնք կանգնած են արժութային ճգնաժամի առջև

08:17 28.11.2022

Արժութային ճգնաժամը (երբ կա ազգային արժույթի կտրուկ արժեզրկում և մեծ անկայունություն) սովորաբար հանդիպում է զարգացող երկրներում, սակայն ժամանակակից պայմաններում նման ցնցումների նախադրյալներն աճում են զարգացած երկրներում, ինչպիսիք են Բրիտանիան, Ճապոնիան և Միացյալ Նահանգները, «Փրայմ» գործակալությանը հայտնել է առաջատար վերլուծաբան Անդրեյ Կոչետկովը: Փորձագետը նշում է, որ արժութային ճգնաժամը, որը տեղի է ունենում այնպիսի երկրներում, ինչպիսիք են […]

̰
BACK_TO_TOP