19:45 28.11.2022
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ստացվել են տվյալներ ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիտիկ չեզոքացուցիչների (катализатор) թանկարժեք մետաղներ պարունակող կերամիկական թափոնների արտահանման, ինչպես նաև այդ գործընթացում և թափոնների առուվաճառքի ոլորտում առկա խնդիրների մասին, ինչի կապակցությամբ նախաձեռնվել և իրականացվել են վերահսկողական գործառույթներ: Արդյունքում պարզվել է, որ 2018-2022 թվականների ընթացքում 11 կազմակերպությունների կողմից ՀՀ-ից դեպի երրորդ երկներ արտահանվել […]
19:34 28.11.2022
Եգիպտոսում օրերս անցկացվել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի՝ կողմերի 27-րդ համաժողովը: Հայաստանը նույնպես մասնակցել է: Պատվիրակության անդամները ասուլիսի միջոցով ամփոփել են մասնակցության արդյունքները: Մանրամասները՝ տեսանյութում:
19:17 28.11.2022
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման նախագծում Ադրբեջանի ներդրումները կգերազանցեն 100 մլն դոլարը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում: Հաղորդում է Aliq Media-ն։ Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմը սկսում է ներդրումներ կատարել այս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման համար՝ երկրի տարածքով բեռնափոխադրումների ծավալների ավելացման ֆոնին։ […]
19:10 28.11.2022
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) Twitter-ում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF) տրամադրվել է օգնություն: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ կառույցը հրապարակել է լուսանկար, որտեղ ամերիկյան կողմը քրդական ուժերին փոխանցում է արյուն և պլազմա: «Մենք շարունակում ենք համագործակցել @cmoc_sdf-ի հետ և աջակցում նրանց ջանքերին՝ Սիրիայի հյուսիսում կայունություն հաստատելու համար: Միասին մենք հավատարիմ ենք […]
18:59 28.11.2022
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն 2021 թվականի ընթացքում Թումանյանի անտառտնտեսությունից մթերված փայտանյութը տարբեր անձանց վաճառելու համար նրանցից ստացել է կաշառք և կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես` պարզվել […]
18:50 28.11.2022
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը: Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
18:46 28.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել եգիպտական «AlQahera News» լրատվական ալիքին: AlQahera News – Ինչպե՞ս կգնահատեք Շարմ Էլ Շեյխում ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը: – ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովներն արդեն ավանդաբար դարձել են բնակլիմայական փոփոխությունների վերաբերյալ գլոբալ հիմնախնդիրների բարձրաձայնման և դրանց հակազդեցության մեխանիզմներ գտնելու ճանապարհին կարևոր միջոցառումներ: Շարմ […]
18:40 28.11.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 29-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի և Այնթապ գյուղի 1-4 շարքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
18:32 28.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ Վանաձոր քաղաքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 13.45-ին, Վանաձոր քաղաքի Բաղրամյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ոստիկանության աշխատակցի հրահանգներին, ստեղծել է […]
18:25 28.11.2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը պատմական քարտեզների հիման վրա իրականացնելու մասին Բաքվից հնչող հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հարցազրույցում Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի […]
18:16 28.11.2022
Սերբիայի հավաքականը բացառիկ ցուցանիշ է գրանցել Կամերունի ընտրանու դեմ խաղում։ MisterChip-ի հաղորդմամբ՝ Սերբիայի հավաքականն աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին թիմն է, որը հանդիպման առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփել է երկու գոլ: Սերբերի կազմում առաջին խաղակեսի ավելացված ժամանակի առաջին րոպեին հաշիվը հավասարեցրել էր Ստրաինյա Պավլովիչը, իսկ երկու րոպե անց երկրորդ գոլը խփել էր Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը: Հիշեցնենք, […]
18:08 28.11.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 28-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:
17:57 28.11.2022
ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի ներկայացուցիչ Մարսելո Մենդեսը հերքել է լուրերը, թե 35-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է ամերիկյան «Ինտեր Մայամիում»։ «Մեսսիի տեղափոխության վերաբերյալ ոչ մի բանակցություն չի եղել։ Լուրերը, թե նա հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու «Ինտեր Մայամիում» սուտ են»,- Մենդեսի խոսքը մեջբերում է CNN-ը։ The Times-ը գրել է, որ Մեսսին ազատ գործակալի […]
17:55 28.11.2022
Նոյեմբերի 28-ին Մաշտոցի 17 բնակելի շենքի առաջնապատին (Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ) բացվել է Ե. Չարենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Չարենց ընտանիքի անդամները: Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի նշմամբ՝ տարին չարենցյան է, որի […]
17:52 28.11.2022
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
17:49 28.11.2022
Ֆրանսիայի հավաքականում վնասվածքներ ստացած խաղացողներ Քարիմ Բենզեման ու Լուկաս Էրնանդեսը կստանան մեդալներ, եթե Դեշամի գլխավորած թիմը կարողանա աշխարհի առաջնությունում հասնել եզրափակիչ կամ նվաճել բրոնզե մեդալներ, հաղորդում է RMC Sport-ը։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային կհանձնի 26 մեդալ եզրափակիչ հայտացուցակի խաղացողների թվով։ Ֆրանսիայի հավաքականը խմբային փուլում երկու հաղթանակից հետո առաջինն է նվաճել 1/8 եզրափակչի ուղեգիր։
17:42 28.11.2022
Մեքսիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը Թվիթերում արած գրառումով սպառնացել է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիին՝ Մեքսիկայի հավաքականի խաղաշապիկը տրորելու համար։ «Մեսսին Մեքսիկայի հավաքականի խաղաշապիկով և երկրի դրոշով սրբել է հատակը։ Թող աղոթի Աստծուն, որ ես նրան չգտնեմ»,- գրել է Ալվարեսը։ Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը Մեսսիի […]
17:40 28.11.2022
Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում առավել հաճախ գոլի հեղինակ են դառնում Ֆրանսիայի Լիգա-1-ում ելույթ ունեցող խաղացողները, հայտնում է Prosports-ը: Խորվաթիայի հավաքականը նոյեմբերի 27-ին F խմբի երկրորդ տուրում 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Կանադայի թիմի նկատմամբ: Խորվաթների չորրորդ գոլը խփեց ֆրանսիական «Ռենի» հարձակվող Լովրո Մայերը: ԱԱ-2022-ում դա 11-րդ գոլն էր, որը խփեց Ֆրանսիայի առաջնությունում ելույթ ունեցող […]
17:33 28.11.2022
Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը նվազեցնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ նշելով, որ շատ մարտահրավերներ մնում են չլուծված: A few reflections following the visit to 🇦🇿 at the end of last […]
17:26 28.11.2022
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի ճամբարում վիրուսային բռնկում է գրանցվել, հայտնում է Goal.com-ը: Առաջինն իրեն վատ է զգացել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնին, այնուհետև դարպասապահ Ալիսոնի և կիսապաշտպան Լուկաս Պակետայի մոտ գրիպի ախտանշաններ են նկատվել։ Խաղացողներն ինքնամեկուսացել են և անհատական ծրագրով մարզվել հյուրանոցում։ Երեք խաղացողներն էլ իրենց նորմալ են զգում ու պատրաստ են մասնակցել Շվեյցարիայի դեմ Կատարում […]
17:21 28.11.2022
Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը նշել է, թե որ երկրի ազգային թիմին է երկրպագում Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում: «Դիտում եմ աշխարհի առաջնությունը: Երկրպագում եմ Պորտուգալիային»,- 19-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Спорт-экспресс»-ը: Հիշեցնենք, որ պորտուգալացիները H խմբի առաջին տուրում 3-2 հաշվով հաղթել էին Գանայի հավաքականին: Ֆերնանդու Սանտուշի գլխավորած թիմը խմբային փուլի երկրորդ տուրում […]
17:11 28.11.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Տալլինի «Սև գիշերներ» (Tallinn Black Nights) միջազգային կինոփառատոնի «Baltic» մրցութային ծրագրում արժանացել է «Համարտադրության համար Բալթյան լավագույն արտադրող» մրցանակին: «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրությունը Հայաստան-Գերմանիա-Լիտվա համատեղ արտադրություն է։ Այն աջակցություն է ստացել նաև եվրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ ԵՎՐԻՄԱԺ-ից (Հայաստանը՝ որպես մեծամասնական համարտադրող): Արտադրող ընկերություններն են՝ «Բարս մեդիա», «Gebrueder […]
17:00 28.11.2022
Բրազիլիայի և Ֆրանսիայի հավաքականների հանդիպումը Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում համարվում է ամենահավանականը մյուս բոլոր տարբերակների համեմատ, հայտնում է Gracenote վերլուծական գործակալությունը: Gracenote-ի փորձագետներն առանձնացրել են այն 5 զույգերը, որոնք ունեն դեկտեմբերի 18-ին «Լուսաիլ» ստադիոնում աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու ամենամեծ հավանականությունը: Հատկանշական է, որ 5 զույգից 4-ում նշված է Բրազիլիան, 2-ում՝ Ֆրանսիան։ 5,7% – […]
16:52 28.11.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։ Նախարարը կարևորել է ԱԶԲ-ի հետ բազմոլորտ համագործակցությունը․ «Մեր համատեղ աշխատանքը շատ դրական եմ գնահատում և կարծում եմ, որ բոլոր հիմքերը […]
16:40 28.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում անցկացվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկում: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԲՏԱ նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Քննարկման սկզբում Նիկոլ Փաշինյանը […]
16:30 28.11.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 21-ից 28-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2724 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 26 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 28, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 անձ։ 16 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, […]
16:20 28.11.2022
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում շչակներ են փորձարկվելու: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։
16:11 28.11.2022
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին պատմել է, որ իր որդիներից մեկը լաց է եղել աշխարհի առաջնությունում Սաուդյան Արաբիայից կրած պարտությունից հետո: Յոթամյա Մատեո Մեսսին, որն իր մոր՝ Անտոնելայի և եղբայրների՝ 10 տարեկան Տիագոյի և 4 տարեկան Չիրոյի հետ աջակցում է հորը Կատարում, ստադիոնից հեռանալիս չի կարողացել զսպել հուզմունքը։ «Առաջին խաղից հետո Մատեոն արցունքն աչքերին լքեց […]