Բոլոր լուրերը – Page 3544 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Նախորդ շաբաթ արձանագրվել է թունավորման 10 դեպք․ ԱԻՆ

16:00 28.11.2022

Նոյեմբերի 21-ից 27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 473 դեպք, որից 212-ը արտակարգ, այդ թվում՝ 135 հրդեհի, 1 փլուզման, 13 ինքնասպանության փորձի դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 159 կենցաղային կանչ. տուժել է 133 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 21 մահ: Արձանագրվել է թունավորման 10 դեպք: Եղանակային պայմաններով և այլ […]

̰
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

15:58 28.11.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: Օրակարգում բողոքարկման ներկայացված փաստաթղթերի քննարկման հարցն է: Հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել դիմում […]

̰
Հայ հրաձիգները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել Լեհաստանում

15:57 28.11.2022

Հայ հրաձիգներն օրերս մասնակցել են Լեհաստանի հրաձգության բաց առաջնությանը և 1 ոսկե ու 2 արծաթե մեդալ են նվաճել: Ատրճանակավար կանանց մրցաշարում բոլորին գերազանցել է երևանցի Էլմիրա Կարապետյանը: 10մ հեռավորությունից նա դիպուկ կրակոցներով վաստակել է 578 միավոր և արժանացել է հաղթողի կոչմանը: Հայ մարզուհին, որը ընթացիկ մրցաշրջանում իր համար արդեն ապահովել է Փարիզի օլիմպիական ուղեգիր, իր […]

̰
Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 21-27-ն իջել է 1սմ-ով

15:54 28.11.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.33մ (27.11.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 10սմ-ով։ 2022 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացվել է հունիսի 3-ից սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում և ընդհանուր […]

̰
Քննարկվել է ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսության կարգավիճակի տրամադրման նպատակով գործընթացի իրականացման հարցը

15:54 28.11.2022

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը շուկայական տնտեսության կարգավիճակի տրամադրման նպատակով համապատասխան գործընթացի իրականացման հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տրամադրել ԱՄՆ-ի կողմից շուկայական տնտեսության կարգավիճակ ստանալու վերաբերյալ […]

̰
Մեծ պատիվ է ավագի թևկապը կրելը․ Սպերցյան

15:52 28.11.2022

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Խիմկիի» դեմ խաղում (4:1) ավագի թևկապով դաշտ դուրս գալու մասին։ 22-ամյա ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել ակումբին վստահության համար՝ նշելով, որ ավագ լինելն իր համար մեծ պատիվ է։ «Շատ հուզված եմ։ Արդեն 2-րդ անգամն է, որ ավագի թևկապով եմ։ […]

̰
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջում է 10 խաղով որակազրկել ԱՄՆ-ի հավաքականին

15:50 28.11.2022

Իրանը 10 խաղով որակազրկում է պահանջել ԱՄՆ-ի հավաքականի համար։ Ինչպես հայտնում է The Guardian-ը, Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտե, որում պահանջել է որակազրկել ամերիկյան թիմին Իրանի «արժանապատվությունը վիրավորելու» համար։ «ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ ցանկացած անձ կամ մարդկանց խումբ, որը վիրավորում է երկրի արժանապատվությունը կամ ամբողջականությունը, պետք է որակազրկվի առնվազն 10 խաղով կամ […]

̰
Հրդեհ Ձորամուտ գյուղում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

15:48 28.11.2022

Նոյեմբերի 28-ին` ժամը 14։13-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորամուտ գյուղում այրվում է ոչ բնակելի տուն․ ներսում կա կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորամուտ գյուղի 1-ին փողոցի ոչ բնակելի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Փակ կլինի Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը

15:46 28.11.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին, ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07:00-ը փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը:

̰
Կանադայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Դևիսի գավաթի հաղթող

15:44 28.11.2022

Դևիսի գավաթի 2022-ի եզրափակիչ դիմակայության երկրորդ հանդիպումը կանադացի Ֆելիքս Օժյե-Ալիասիմի և ավստրալացի Ալեքս դե Մինաուրայի միջև ավարտվել է առաջինի հաղթանակով։ Խաղը տևել է 1 ժամ 42 րոպե։ Գրանցվել է 6:3, 6:4 հաշիվը: Ավելի վաղ Ֆելիքսի հայրենակից Դենիս Շապովալովը 6:2, 6:4 հաշվով հաղթել էր ավստրալացի Տանասի Կոկինակիսին։ Այսպիսովъ Կանադայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ […]

̰
Սաակաշվիլիի օրգանիզմում մկնդեղ են հայտնաբերել

15:40 28.11.2022

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բժշկական անալիզները ցույց են տվել նրա օրգանիզմում ևս մեկ թունավոր նյութի՝ մկնդեղի առկայությունը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Շալվա Խաչապուրիձեն, փոխանցում է «Մթավարի» հեռուստաալիքը։ Բացի այդ, իրավաբանը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտարարել է, որ նախկին նախագահը ներկա կլինի սահմանն ապօրինի հատելու գործով դատական նիստին, որը տեղի կունենա այսօր՝ […]

̰
Թուրքիան նախապատրաստվում է ցամաքային գործողության Սիրիայում. թուրքական մամուլ

15:34 28.11.2022

Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ Անկարան շարունակում է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել Սիրիայի հյուսիսում 30 կմ-ոց անվտանգության գոտի ստեղծելու նպատակով։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիայի զինված ուժերի առաջին թիրախները Սիրիայում լինելու են Այն էլ Արաբ (Քոբանի), Մանբիչ և Թել Ռըֆաթ քաղաքները: Իշխանամետ «Sabah» լրատվամիջոցը տեղեկացրել է, որ Թուրքիայի զինված ուժերը զինտեխնիկա են ուղարկում Սիրիայի հետ սահման: Աղբյուրը նաև […]

̰
Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ

15:30 28.11.2022

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրաստական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր: Նախարարին զեկուցվել են նախորդիվ անցկացված աշխատանքային […]

̰
ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Սերբիայի հանդերձարանում Կոսովոյի դրոշի առկայության փաստով

15:28 28.11.2022

ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Սերբիայի հանդերձարանում ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրի՝ Բրազիլիայի դեմ խաղից առաջ Կոսովոյի դրոշի առկայության փաստով։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Բանն այն է, որ Կոսովոյի տարածքների ուրվագծերը պատկերված են եղել Սերբիայի դրոշի ներքո, իսկ վրան գրված է եղել «Կապիտուլյացիա չի՛ լինելու»։ ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն՝ Սերբիան այս կերպ մի քանի կետ […]

̰
Գրպանահատ երիտասարդները հայտնաբերվել են

15:20 28.11.2022

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 25-ին Սեբաստիայի փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել երեք երիտասարդի: Բաժնում պարզվել է, որ նրանք ժամը 15.00-ի սահմաններում թիվ 47 երթուղային ավտոբուսում 73-ամյա ուղևորուհու պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր 21.000 դրամ և բանկային քարտ: […]

̰
Մտադիր ենք խմբում զբաղեցնել 1-ին տեղը․ Լուիս Էնրիկե

15:11 28.11.2022

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Գերմանիայի հետ ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի խաղի մասին, ինչպես նաև անդրադարձել իր թիմի հեռանկարներին: «Եթե մեզ ասեին, որ երկու տուրից հետո մենք խմբում առաջատարն ենք լինելու, որ ամեն ինչ մեզնից է կախված լինելու և որ անգամ ոչ-ոքին մեզ բավարար է լինելու փլեյ-օֆֆ դուրս գալու համար, ես […]

̰
SHANTNEWS

15:00 28.11.2022

̰
ԱԳ նախարարի տեղակալն Էկվադորի դեսպանին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

14:53 28.11.2022

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էկվադորի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Ֆեռնանդո Օլգին Ֆլորեսը (նստավայրը ք. Մոսկվա): ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Էկվադորի դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության գործում: Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Էկվադորի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ […]

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

14:44 28.11.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանի երդման արարողությունը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում: «Միշտ հիշեք, որ Ձեր բոլոր վճիռները դուք կայացնում եք հանուն Հայաստանի Հանրապետության»,- նշել է նախագահը:

̰
Հայաստանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանին

14:28 28.11.2022

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը Ռաբաթում (Մարոկկոյի Թագավորություն) կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջկառավարական կոմիտեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի գլխավոր մարմիններից է. այն ստեղծվել է կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն: Կոմիտեի կազմում 24 անդամ պետություն է: Կոմիտեի կարևոր […]

̰
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարին

14:14 28.11.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարին: Այսմ ասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին։ Ինչպես հանդիպման սկզբում նշեց ՄԱԿ ՓԳՀ-ի պատվիրակության ղեկավարը, […]

̰
Համատեղ միջոցառման արդյունքում ապօրինի զենքեր ու զինամթերք հայտնաբերվեց

13:58 28.11.2022

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ: Նոյեմբերի 27-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Տերյան փողոցում նրանք ձերբակալեցին երեք տղամարդու և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Անձնական խուզարկությամբ 41-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեց «Բայկալ» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված […]

̰
Գլխավոր դատախազը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզի դատախազությունում

13:44 28.11.2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով Արարատի մարզում էր: Արտաշատ համայնքում տեղակայված Արարատի մարզի դատախազությունում Աննա Վարդապետյանն անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, մարզի նորանշանակ դատախազ Ռաֆայել Մանուկյանը, իրավապահ կառույցների մարզային ղեկավարները, ինչպես նաև մարզի դատախազության դատախազներն ու Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնակատարը: Գլխավոր դատախազ Վարդապետյանը ողջույնի […]

̰
Ինքնաշեն գրիչ-ատրճանակով անզգուշաբար վնասել էր ինքն իրեն

13:33 28.11.2022

Նոյեմբերի 27-ին, ժամը 01.10-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «աջ ծնկահոդի կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին երիտասարդը հայտնել է, որ ժամը 00.20-ի սահմաններում գրպանում եղած ինքնաշեն գրիչ-ատրճանակով անզգուշաբար կրակել է ոտքին: Դեպքի վայրում՝ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտ, ոստիկանները հայտնաբերել են […]

̰
Տեղական ինքնակառավարման համակարգում վերջին տարիներին բարեփոխումները գրանցել են դրական արդյունքներ. Վաչե Տերտերյանը՝ Ֆինլանդիայի դեսպանին

13:21 28.11.2022

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Կիրթսի Նարինենի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ներկայացրել նախարարության գործունեության հիմնական շրջանակը, ոլորտային ձեռքբերումները, ինչպես նաև զարգացման տեսլականները։ Անդրադառնալով տեղական ինքնակառավարման համակարգին՝ նախարարի տեղակալը նշել է, որ վերջին տարիներին համակարգային բարեփոխումները գրանցել են դրական արդյունքներ և ներկայացրել […]

̰
««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է

13:11 28.11.2022

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հավաստմամբ 2022 թ. հուլիսի 1-ից մեր երկիր այցելող և մեկնող զբոսաշրջիկները երբեմն դժվարություններ են ունենում անմաքս առևտրի խանութներում 300.000 դրամը գերազանցող ապրանքների ձեռք բերման ժամանակ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու պարտադիր պահանջի ապահովման հետ կապված: ԱԺ պատգամավորն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացումով առաջարկում […]

̰
Գիշերային ծառայության ժամանակ պարեկները հայտնաբերել են առևանգված մեքենան

13:00 28.11.2022

Նոյեմբերի 27-ին ոստիկանության Տարոնի բաժին էր դիմել Վանաձոր քաղաքի 67-ամյա մի բնակիչ և հայտնել էր, որ ժամը 16.30-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, փախցրել են Նարեկացու փողոցում կայանված իր «Օպել Աստրա» մակնիշի մեքենան: Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելիս Նարեկացու փողոցում հայտնաբերել են առևանգված «Օպել […]

̰
Ալիևը հանդիպել է Ֆիլիպ Ռիքերի հետ

12:58 28.11.2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 28-ին ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Անցած շաբաթվա ընթացքում սահմանային 3 միջադեպ է գրանցվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում․ ԱՀ ՆԳՆ

12:53 28.11.2022

Նոյեմբերի 21-28-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 73 հաղորդում, որից 52-ը հանցագործության մասին է, դրանցից 50-ն արդեն բացահայտվել և քննության փուլում են: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից: Բացահայտվել է վիճաբանության և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գրանցված 7 դեպք, […]

̰
ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնության միջոցառումներ է առաջարկել, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման. Զաս

12:47 28.11.2022

ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Իրավիճակը հեշտ չէ, առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում: Ընդհանուր առմամբ, միջոցառումների այն համալիրը, որը […]

̰
BACK_TO_TOP