14:41 26.11.2022
Նոյեմբերի 26-ին, ժամը 13:50-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու 50/4 հասցեում գտնվող «ԼՈՖԹ» ժամանցային կենտրոնում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:09-ին, մարվել՝ 14:22-ին: Այրվել է գրասենյակային գույքը (մոտ 15 քմ) […]
14:30 26.11.2022
Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Ուելսի նկատմամբ Իրանի տարած հաղթանակը: «Դուք պատմության մեջ կմնաք ձեր քաջությամբ: Այս հաղթանակը հույսի և հավատի նշան է ձեր երկրում հանուն ազատության պայքարողների համար։ Շատերի համար դուք հերոսներ եք, ինձ համար՝ ևս»,- գրել է Բուֆոնը սոցիալական ցանցերում։ Հաղթանակի […]
14:23 26.11.2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանն անդրադարձել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրերին. «Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ անհանգստության համար։ Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, ոչ մի լուրջ ու անհանգստանալու բան չկա։ Առողջություն և անվտանգ երթևեկություն բոլորիս»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Պապոյանը։ Հիշեցնենք՝ SHANTNEWS.am-ն հայտնել էր, որ Դիլիջանում վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր […]
14:16 26.11.2022
Էկվադորի հավաքականի հարձակվող Էներ Վալենսիան գոլի հեղինակ է դարձել ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի Նիդերլանդների հետ խաղում (1:1): 33-ամյա հարձակվողի համար այս գոլը երրորդն էր մրցաշարի երկու խաղերում։ 2 անգամ նա աչքի էր ընկել առաջնության մեկնարկային՝ Կատար-Էկվադոր խաղում։ Այսպիսով, Վալենսիան միանձնյա գլխավորել է Կատարում ընթացող Աշխարհի առաջնության ռմբարկուների ցուցակը:
14:11 26.11.2022
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կատակել է թիմի հարձակվող Ֆերան Տոռեսի մասին, գրել է Relevo-ն։ Գլխավոր մարզչին հարցրել են, թե ինչ կաներ, եթե տեսներ, որ Տոռեսը գոլը տոնում է՝ բութ մատը երեխայի պես բերանը դրած։ Սովորաբար այդպես են անում այն ֆուտբոլիստները, որոնք ցանկանում են հրապարակայնորեն հայտնել իրենց ընկերուհու կամ կնոջ հղիության մասին։ Հայտնի է, […]
14:00 26.11.2022
Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված է բրազիլական «Ֆլամենգոն»։ Այս մասին հայտնում է Veja-ն։ Ըստ աղբյուրի՝ ակումբը դեռ առաջարկ չի արել Ռոնալդուին, բանակցությունները նույնպես դեռ չեն սկսվել։ Բրազիլական ակումբը խորհրդակցում է հովանավորների հետ։ «Ֆլամենգոն» կփորձի երեք ամսով թիմ հրավիրել պորտուգալացուն՝ մինչև Լիբերտադորեսի գավաթի մեկնարկը կազմն ուժեղացնելու համար։ Ավելի վաղ Ռոնալդուն խզել էր պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ սկանդալային […]
13:55 26.11.2022
Հաջորդ շաբաթ Սևիլիայի օդանավակայանից մեկնող ինքնաթիռները կլիցքավորվեն բիովառելիքով, որը պատրաստված է ձիթապտղի կորիզներից և ձիթապտղի յուղի արտադրության թափոններից: Արդյունքում մթնոլորտում կկրճատվի ավելի քան 200 տոննա ածխաթթու գազի արտանետումը, քանի որ նման կենսավառելիքով լիցքավորումը թույլ կտա ինքնաթիռներին ընդհանուր առմամբ անցնել 400 հազար կմ: Սա համարժեք է 400-500 ժամ թռիչքի կամ 10 թռիչքի աշխարհի շուրջ, ասվում է […]
13:46 26.11.2022
Ճապոնիայի սուպերմարկետներից մեկում յուրովի են արձագանքել ԱԱ-2022-ի շրջանակում իրենց հավաքականի՝ Գերմանիայի նկատմամբ տարած սենսացիոն հաղթանակին։ Ճապոնացիները մրգերով, բանջարեղենով և այլ բնամթերքով պատկերել են երկու երկրների դրոշները, իսկ հատակին՝ փոքրիկ գորգի վրա գրել են հաշիվը՝ 1-2։ Ստացվել է շատ գեղեցիկ․․․
13:39 26.11.2022
«Յուվենտուս»-ի և ԱՄՆ հավաքականի կիսապաշտպան Ուեսթն Մակքենին ձեռքերը սրբել է լուսանկարիչներից մեկի ժիլետի վրա։ Սա տեղի է ունեցել ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ ԱՄՆ-Անգլիա խաղում։ Կիսապաշտպանը մոտեցել է խաղադաշտի եզրագծին, որպեսզի գնդակը մտցնի խաղի մեջ, բայց ձեռքերը թաց են եղել։ Մակքենին որոշել է օգտագործել լուսանկարչի ժիլետը՝ ձեռքերը չորացնելու համար։ Լուսանկարիչը սկզբում շփոթվել է, բայց հետո […]
13:29 26.11.2022
Իտալական Իսկիա կղզու Կազամիչոլա քաղաքում հորդառատ անձրևները զանգվածային սողանքի պատճառ են դարձել, ինչի հետևանքով չորս մարդ, այդ թվում՝ մեկ նորածին անհետ կորել է: Այս մասին հայտում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ սողանքի տակ է մնացել մեկ բնակելի տուն, որում եղել է երեք հոգանոց ընտանիք և 25-ամյա աղջիկ: Դեպքի վայրում այս պահին աշխատում են հրշեջները […]
13:21 26.11.2022
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ (IFES) սկսել է ԿԸՀ ռազմավարական պլանավորման աշխատանքային քննարկումը: Առաջիկա օրերի ընթացքում ԿԸՀ անդամներն ու ստորաբաժանումների ղեկավարները վերանայելու են ընտրական վարչարարության ուժեղ և թույլ կողմերը և մշակելու են՝ ընտրական գործընթացի ամբողջականությունը խթանող ռազմավարություն: Սույն նախաձեռնությունը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (ԱՄՆ ՄԶԳ), որպես […]
13:07 26.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
13:00 26.11.2022
Շուրջ 800 աշակերտ է այս տարի մասնակցել քաղաքապետարանի նախաձեռնած կրթական-ճանաչողական ծրագրին։ Հիմնական մասնակիցները 7-րդ և 8-րդ դասարանցիներն են։ Հայտռնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Վերջին այցը քաղաքային տնկարան էր։ Երեխաներին դիմավորել և ուղեկցել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
12:55 26.11.2022
Բջջային հեռախոսների գողություններ Էջմիածնում․ Վաղարշապատի բաժնի ոստիկանների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:48 26.11.2022
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը բացման խոսքով հանդես է եկել «Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության և դրանից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի» մշակման աշխատանքների շրջանակում կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր ՄԻՊ ռազմավարության գործողությունների ծրագրի կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելքի, գործի արդար քննության իրավունքի, հավաքների ազատության, կարծիքի արտահայտման ազատության, իրավահավասարության, խտրականության արգելքի և ռազմավարական հաղորդակցության գլուխներին: Նվարդ […]
12:40 26.11.2022
Մոսկվայում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1212 դեպք, մահացել է 13 մարդ, հայտնում է stopcoronavirus.rf պորտալը։ «Մեկ օրում արձանագրվել է դեպք՝ 1212, հոսպիտալացվել՝ 236 մարդ, ապաքինվել՝ 847 մարդ, 13 մարդ մահացել է»,- ասվում է մայրաքաղաքի տվյալները ներկայացնող հաղորդագրությունում։ Ընդհանուր առմամբ, Մոսկվայում համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսի 3,252,652 դեպք, ապաքինվել է 3,060,496 […]
12:34 26.11.2022
Աշտարակի քրեական հետախույզները բացահայտել են Օհանավանում կատարված բնակարանային գողությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:21 26.11.2022
Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները բացահայտել են գրպանահատության 2 դեպք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:13 26.11.2022
Անգլիական Լինքոլնշիր նահանգի Գրիմսբի քաղաքից 92-ամյա Բեռնարդ Բլենդը կիսվել է ամուր ամուսնության գաղտնիքով։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Բերնարդն ու նրա կինը՝ Բեթին, ով այժմ ապրում է ծերանոցում, ամուսնացած են արդեն գրեթե 70 տարի։ «Ես Բեթիին հանդիպել եմ մանկուց, երբ երկուսս էլ թերթ էինք առաքում: Ես միշտ շուտ էի ավարտում իմ աշխատանքը, որպեսզի օգնեմ […]
12:00 26.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենային: Ուղևորը՝ 26-ամյա Արթուր Տերտերյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]
11:48 26.11.2022
Ամերիկացի ձեռներեց և Twitter-ի նոր ղեկավար Իլոն Մասկը խոստացել է թողարկել սմարթֆոնի իր մոդելը, եթե Twitter-ը հեռացվի App Store-ից և Google Play-ից։ Այս հայտարարությամբ Մասկը մեկնաբանել է Twitter-ի օգտատերերից մեկի հրապարակումը, ով գրել է, որ եթե անհրաժեշտ լինի, Մարս թռչելու համար հրթիռներ ստեղծող մարդու համար դժվար չի լինի հասարակ փոքրիկ սմարթֆոն թողարկել։ «Հուսով եմ, որ […]
11:37 26.11.2022
Որոշ հիվանդություններ երկար ժամանակ չեն արտահայտվում, ինչի պատճառով հիվանդները կարող են տեղյակ չլինել դրանց առկայության մասին։ SM-Clinic-ի սրտաբան Ելենա Եվտուշենկոն նոյեմբերի 26-ին «Իզվեստիային» պատմել է ամենատարածված «լուռ թշնամիների» մասին։ Այսպիսով, այդ հիվանդություններից մեկը զարկերակային հիպերտոնիան է։ Հաճախ պատահական չափումներով արձանագրվում է ճնշման աճ՝ 140–160 / 80–90 մմ Hg: «Միևնույն ժամանակ, հիվանդներն իրենց առողջական վիճակի վատթարացում […]
11:23 26.11.2022
Fresh Auto ավտոմոբիլային շուկայի ծառայության ղեկավար Իլյա Իվանսկին «Известия»-ին տված հարցազրույցում խորհուրդներ է տվել, թե ինչպես խուսափել մեքենայի սառցակալումից և ինչ անել, եթե զրոյից ցածր ջերմաստիճանը դեռևս ազդել է մեքենայի վիճակի վրա: Ինչպես նշել է մասնագետը, վերջին տարիներին Ռուսաստանում մեքենաները գնալով ավելի են սառչում այնպիսի բնական երևույթի պատճառով, ինչպիսին է սառցակալած անձրևը, իսկ սառը եղանակին […]
11:12 26.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Ռոբերտ Կ․-ն իր վարած Toyota Camry մակնիշի 016 HH 01 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 34-ամյա Ա․ Թ-ն […]
10:59 26.11.2022
Հայաստանյան պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ մեջբերելով նրա ելույթը. «Սիրելի՛ գործընկերներ, պատվարժա՛ն նախագահ, Այսօր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Ուկրաինայում խաղաղության հաստատումն է, կյանքի եւ մարդկային իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը: Աշխարհի երեսին դժվար է գտնել գեթ մեկին (այդ թվում՝ ես), որ դեմ լինի […]
10:53 26.11.2022
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) հրապարակել է Երկրի նկարը տիեզերքից, որն արվել է նոյեմբերի 23-ին Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա զանգվածային հարձակումներից հետո։ Լուսանկարում պատկերված է Ուկրաինայի չլուսավորված տարածքը՝ շրջապատված հարևան քաղաքների և այլ երկրների այլ բնակավայրերի վառ լույսերով։ Նոյեմբերի 23-ին ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական հրամանատարության և կառավարման համակարգի և […]
10:46 26.11.2022
Եկատերինբուրգի «Մանհեթեն» բիզնես կենտրոնում նոյեմբերի 25-ի երեկոյան անհայտ անձինք ներխուժել են շենք և կրակ բացել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ դեպքի մասին հաղորդագրությունը ոստիկանության թիվ 1 բաժինը ստացել է ժամը 21։30-ի սահմաններում։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանության քննչական խումբը։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց և բուժօգնություն են ստանում։ Իրավապահները պարզում […]
10:35 26.11.2022
Նոյեմբերի 28-29-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այցի շրջանակներում քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ Փարիզում և Բեռլինում։ Այս մասին հաղորդվում է ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում:
10:30 26.11.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրի ղեկավարի պաշտոնում երդմնակալության արարողության ժամանակ ասել է, որ շաբաթ օրը հրամանագիր է ստորագրելու Սենատի (խորհրդարանի վերին պալատի) պատգամավորների հաջորդ ընտրություններ անցկացնելու մասին։ «Մենք շարունակելու ենք քաղաքական արդիականացման համակարգված գործընթացը։ Այսօր ես նաև հրամանագիր կստորագրեմ «Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի պատգամավորների ընտրություններ նշանակելու մասին: Այսպիսով՝ կշարունակվի սահմանադրական բարեփոխումների գործնական իրականացումը՝ վերին պալատի […]
10:17 26.11.2022
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Ինչպես տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը, ելույթ ունենալով նիստի ընթացքում՝ հայաստանյան պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանն ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Անվտանգության եւ տնտեսության միջեւ կապն այս տարի նոր կարեւորություն է ձեռք բերել ամբողջ աշխարհի եւ այս խորհրդարանական վեհաժողովի համար: Ես ցանկանում եմ խոսել Հարավային Կովկասի մասին: […]