08:34 26.11.2022
Սրտանոթային հիվանդությունների վտանգը իսկապես կախված է կազմվածքից: Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է բժշկական գիտությունների դոկտոր, սրտաբան, բարձրագույն որակավորման կատեգորիայի բժիշկ Այդար Շարաֆեևը՝ մեկնաբանելով սրտի թեմայով համացանցում ամենատարածված հարցումները։ Ինչպես պարզաբանել է մասնագետը, կա ճարպի անհավասար բաշխման երկու տեսակ՝ «խնձորի» տեսակը, երբ հիմնական ծավալը կենտրոնացած է որովայնի հատվածում, և «տանձի» տեսակը, այսինքն՝ զանգվածային ազդրերով և համեմատաբար […]
08:21 26.11.2022
SM-Clinic վերարտադրողական առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Վիկտորյա Ֆիսյուկը նոյեմբերի 25-ին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում խոսել է հղիության ընթացքում սննդակարգի և ապրելակերպի անհրաժեշտ սահմանափակումների մասին։ «Հղիության ողջ շրջանը շատ պատասխանատու է: Հղիության ամենափխրուն շաբաթները վաղ ժամկետներն են, շատ կարևոր է այս ժամանակահատվածում թմրանյութեր չօգտագործել, որոշ մթերքներ խստիվ արգելված են, այնպիսի մթերքներ, ինչպիսիք են ծովային ձուկը ( թունա, թրաձուկ, […]
08:08 26.11.2022
Ռուսաստանը չի ճանաչի Ուկրաինան որպես ահաբեկչական երկիր, ինչպես Արևմուտքում միջազգային իրավունքը խախտողները. այս մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը։ Ինչպես նշել է դիվանագետը, եթե Ուկրաինան ճանաչվի որպես «ահաբեկչական երկիր», ապա Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամ պետությունների վարքագծի գնահատականը կլինի «կեղծ սիմետրիկ և իրավաբանորեն թերի», ինչը կնշանակի, որ Ռուսաստանի Դաշնությունը ղեկավարվում է իր […]
01:18 26.11.2022
Հայաստանը չեմպիոն ունի Իսպանիայում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում: 60 կգ քաշային Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը իր տիտղոսներին ավելացնում է նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Եզրափակիչում մեր մարզիկը մրցեց Վրաստանը ներկայացնող Գոչա Գուրդալավայի հետ ու շատ վստահ հաղթանակ տոնեց: Առաջին ռաունդում Իսրայելյանը անընդհատ նախաձեռնողի դերում էր և հաղթեց 5:0 հաշվով: 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը անհասկանալի […]
00:51 26.11.2022
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են,որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:35-22:32-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
00:01 26.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 21։06-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Գորիս հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 153-րդ կմ-ին բախվել են «Kamaz» մակնիշի […]
23:51 25.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 18:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային․ անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]
23:44 25.11.2022
Նոյեմբերի 25-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մասնակցել է ԱՀ Մարտունու շրջանի Քերթ համայնքի միջնակարգ դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողությանը։ Խորհրդարանի ղեկավարը բարերար Աշոտ Ջիվանյանի և արարողության մասնակիցների ուղեցկությամբ ծաղիկներ է խոնարհել Արցախյան 3 պատերազմներում նահատակված ազատամարտիկների հիշատակին Քերթում կանգնեցված հուշակոթողին։
23:31 25.11.2022
Նոյեմբերի 25-ին օրվա առաջին կեսին «Սև ուրբաթի» ժամանակ ապրանքների վաճառքը ցածր է եղել 2021 թվականի ավանդական վաճառքի արդյունքներից բոլոր կատեգորիաներում: Այս մասին են վկայում OFD Platform-ի տվյալները, որոնց ծանոթացել է «Իզվեստիան»։ Այսպես, ժամը 12:00-ի տվյալներով՝ հագուստի և կոշկեղենի, ինչպես նաև օծանելիքի և կոսմետիկայի վաճառքը նվազել է 10%-ով, էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայինը՝ 11%-ով, ոսկերչությանը՝ 13%-ով, սպորտային […]
23:17 25.11.2022
Նոյեմբերի 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
23:04 25.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։53-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ։
22:53 25.11.2022
Որոշակի տարիքում անպիտան սննդի և ալկոհոլի օգտագործումը սկսում է հանգեցնել ավելի լուրջ հետևանքների, քան նախկինում, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նշել է ընդհանուր թերապևտ Մարիա Չերնյաևան։ Նա բացատրել է, թե ինչու է այդպես։ 40 տարեկանից հետո սովորական մարդու մարմինը սկսում է գործել այլ կերպ, քան նախկինում, քանի որ օրգաններում և հյուսվածքներում շատ կարևոր գործընթացներ դանդաղում են, […]
22:40 25.11.2022
Մոր կողմից երեխաների դաստիարակությունը Ռուսաստանի գոյության գլխավոր հիմքն է, սա է երկրի ողջ պատմությունը, նրա մշակույթը, ավանդույթները և մարդկանց վստահությունը ապագայի նկատմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ուզում եմ ասել, որ ամենակարևոր հենարանը քո դիրքն է և այն, թե ինչպիսին ես, ես չեմ վախենա մեծ-մեծ խոսքերից, թե ինչպես ես ապրել մինչև հիմա, ինչպես ես […]
22:30 25.11.2022
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը ևս հանդես է եկել ելույթով: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նա մասնավորապես, ասել է. «Պարո՛ն նախագահ, 2022 թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած չարդարացված եւ չհրահրված ռազմական ագրեսիան հանգեցրել է Հայաստանի արևելյան սահմանի մերձակայքում բնակվող խաղաղ բնակչության համար լուրջ մարդասիրական հետեւանքների՝ 36 […]
22:22 25.11.2022
ՀԱՊԿ գագաթաժողովն այս շաբաթ գերակայում էր լրահոսում: Դրան էլ հետևեցին նոր իրադարձություններ՝ մասնավորապես դեկտեմբերի 7-ին Բրյուսելում հնարավոր հանդիպման մասին: Այս ամենի համատեքստն ու հնարավոր զարգացումները հեռուստահաղորդավար Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում քննարկել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ: Ղևոնդյանը նախ խոսել է այսօրվա իրադարձությունից՝ Ալիևի հայտարարությունից, թե դեկտեմբերի 7 -ին նախատեսված հանդիպումը չի […]
22:09 25.11.2022
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել աշնանային նստաշրջանում: Ինչպես հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը, իր խոսքում նա մասնավորապես ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Մտադրություն չունենալով խաթարելու այն ծանր հետեւանքները, որոնք ուկրաինական պատերազմն ունեցավ ԵԱՀԿ տարածաշրջանի վրա՝ ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այս կազմակերպության մեկ այլ ոլորտի […]
22:01 25.11.2022
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսի հետ, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող դատաիրավական, հակակոռուպցիոն, ընտրական օրենսդրությանն առնչվող բարեփոխումները: Վլադիմիր Վարդանյանը` որպես հանձնաժողովի նախագահ, տեղեկատվություն է ներկայացրել այդ բարեփոխումների ընթացքի եւ առանձնահատկությունների […]
21:48 25.11.2022
Կանխիկ և անկանխիկ դոլար ու եվրո գնելն այժմ ավելի շահավետ է, քան նախորդ ամիսներին։ Փաստն այն է, որ առքի և վաճառքի գների տարբերությունը նվազել է և մոտեցել փոխարժեքին։ Այնուամենայնիվ, խնայողությունների մի մասի համար դեռ ավելի լավ է հաշվի առնել բարեկամ երկրների արժույթները, Պրայմ գործակալությանը ասել է Sovcombank-ի գլխավոր վերլուծաբան Միխայիլ Վասիլևը։ Նա հիշեցրել է, որ […]
21:36 25.11.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստում առաջարկել է քննարկել Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը: «Բոլորովին վերջերս, ինչպես գիտեք, ես Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Այնտեղ բազմակողմ ձևաչափում, իսկ հետո Հայաստանի ղեկավարության հետ հանդիպմանը եղան նաև կոլեկտիվ […]
21:29 25.11.2022
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Հայ նյարդաբանների բժշկական ասոցիացիայի, Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի եւ հիվանդների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից ստացել էր գրություն՝ Հայաստանում կեղծ դեղերի շրջանառության վերահսկման վերաբերյալ քննարկում կազմակերպելու համար: Դեղերի պատշաճ պահպանման եւ տեղափոխման խնդիրներն ու դրանց վերահսկողությունը, օրենսդրական խոչընդոտներն ու առկա բացերին վերաբերող հարցերը մշտապես օրենսդիրի ուշադրության կենտրոնում են: Այս […]
21:22 25.11.2022
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Նոյեմբերի 25-ին խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության նույն օրվա հաղորդագրությունում: «30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,- նշվում է հաղորդագրությունում: Ըստ աղբյուրի՝ պարեկություն […]
21:12 25.11.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ներկա է գտնվել «Հաշվարկային կենտրոն» ՓԲ ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նախարարը շնորհավորել է «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին հիմնադրման 20-ամյակին կապակցությամբ և ընդգծել, որ 2022թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը նոր էջ է բացել Հայաստանի […]
20:59 25.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 18։47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մարգարա ավտոճանապարհի առաջին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մարգարա ավտոճանապարհի առաջին կմ-ին «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Կ., ծնված 1954 թ.) […]
20:53 25.11.2022
ՀՀ կառավարության նոյեմբերի 24-ի նիստում գործադիրը Լոռու մարզի 17 հանրակրթական դպրոցների՝ շենքային պայմանների բարելավման նպատակով, 99 մլն 806 հազար դրամ հատկացնելու որոշում է կայացրել: Գումարը տրամադրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2022 թ. պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարված վերաբաշխման արդյունքում՝ անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրի իրականացման համար: Կիրականացվեն ջեռուցման համակարգի կառուցման, տանիքի […]
20:44 25.11.2022
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը դեմ չէ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին։ «Ուկրաինան դեմ չէ բանակցություններին: Վլադիմիր Զելենսկին G20-ի գագաթնաժողովում խոսել է «համաշխարհային խաղաղության» մասին և դրան հասնելու կամք դրսևորելու մասին հայտնել», – ասել է նախարարը՝ պատասխանելով ֆրանսիական Parisien թերթի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի հետ բանակցությունները Կիևի և Փարիզի հեռախոսազրույցների […]
20:35 25.11.2022
Ինչպես հայտնում է «Reuters» լրատվական գործակալությունը, Կատարը Թուրքիայի համար կարող է նոր ֆինանսական աղբյուր դառնալ։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Գործակալությունը հիմնվում է երկու թուրք պաշտոնյաների հայտնած տեղեկության վրա, ըստ որի՝ նախատեսվում է Թուրքիային փոխանցել 8-10 միլիարդ դոլար, որի մի մասը՝ մոտ 2-3 միլիարդը, մինչև տարեվերջ։
20:27 25.11.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է «Էջմիածին ԲԿ», հետևել բժշկական հաստատությունում պետական աջակցությամբ իրականացվող 1 մլրդ 400 մլն դրամ արժողությամբ կապիտալ վերանորոգման աշխատանքներին: Մարզպետին ներկայացվել է, որ աշխատանքների մեկնարկով պայմանավորված գործող բաժանմունքները տեղակայվել են կառույցի տարբեր հատվածներում: Միաժամանակ վստահեցվել է, որ իրականացվող աշխատանքների արդյունքում բնակչության բուժսպասարկման որակը չի տուժելու: Մարզպետը բուժհաստատության տնօրեն Գոռ […]
20:16 25.11.2022
Թուրքիան, ձգձգելով Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ փաստաթղթերի վավերացումը, վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը։ Այս մասին ուրբաթ օրը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։ «Թուրքիայի մեր լավ ընկերների հետ մենք խոսում ենք այն մասին, որ հետաձգումն ուղղակիորեն ազդում է մեր անվտանգության վրա, ուստի մենք շատ կցանկանայինք, որ հարցը լուծվեր»,- […]