19:58 25.11.2022
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ ավարտվել է Չեռնոբիլի ատոմակայանի գոտում միջուկային անվտանգության հարցերով փորձագետների մեկշաբաթյա առաքելությունը։ Այս մասին ասված է ուրբաթ օրը կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «ՄԱԳԱՏԷ-ն ավարտեց մեկշաբաթյա միջուկային անվտանգության փորձագիտական առաքելությունը Չեռնոբիլում, ներառյալ ատոմակայանի շուրջ 1986 թվականի վթարից հետո ստեղծված արգելքի գոտին: Առաքելությունը կօգնի ճանապարհ […]
19:51 25.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 18:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
19:45 25.11.2022
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Լոնդոնը 3 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի Ուկրաինայում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները վերականգնելու համար, ինչպես նաև 5 մլն ֆունտ ստեռլինգ՝ ուկրաինական հացահատիկը աղքատ երկրներ առաքելու համար։ Սակայն, ինչպես գրում է Վլադիմիր Զելենսկին սոցիալական […]
19:37 25.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 18։12-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալներով կա 1զոհ և 3 տուժած:
19:30 25.11.2022
Նոյեմբերի 24-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ կայացել է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ իրականացվող Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագրի կառավարման խորհրդի 1-ին նիստը։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության շարունակական համագործակցությունը՝ ուղղված ՀՀ կառավարության՝ ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։ Նիստի ընթացքում քննարկվել […]
19:26 25.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը և ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների՝ տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների միջպետական 34-րդ խորհրդի նիստին, որն անցկացվել է առցանց ձևաչափով։ Մասնակիցները քննարկել են միջպետական խորհրդի նախագահության, 2021-2022թթ․-ին […]
19:14 25.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 05։40-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։ Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին, մարվել՝ 18։49-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 36 փրկարարական ծառայող, N զորամասի 15 զինծառայող, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ներգրավվել է 1 […]
19:11 25.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին և նրա գլխավորած պատվիրակությանը: Արդյունավետ գնահատելով ՀՀ-ԵՄ գործընկերությունը՝ վարչապետը կարևորել է ԵՄ օժանդակությունը մեր երկրում բարեփոխումների իրականացման գործընթացին և նշել, որ ՀՀ կառավարությունը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ռեֆորմները: ՀՀ վարչապետն […]
19:00 25.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 05։40-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 36 փրկարար ծառայող, N զորամասի 15 զինծառայող, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ներգրավվել է 1 ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին: Դեպքի վայրում է գտնվել ՓԾ […]
18:52 25.11.2022
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էլիսոն ԼըՔլերին (նստավայրը՝ Մոսկվա): Կողմերը կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացումը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը և համոզմունք հայտնել, որ այդ քայլը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը: […]
18:44 25.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով հերթական նիստին: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հիբրիդային ձևաչափով նիստին մասնակցել են նաև ներկայացուցիչներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից և Մոլդովայից: Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում խոսել է 2021-2022 թվականներին Հայաստանում իրականացված երիտասարդական միջոցառումների մասին՝ շեշտադրելով, որ դրանք […]
18:32 25.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը: Շնորհավորելով Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանին, նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ուրուգվայի դեսպանության բացումը և այս նշանակումը նոր խթան կհանդիսանա հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացման համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նորանշանակ դեսպանը նշել է, որ իր առաքելության ընթացքում ջանք […]
18:20 25.11.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և շնորհակալություն հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ծավալած ագրեսիայի վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված հասցեական հայտարարությունների համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Առանձնակի […]
18:12 25.11.2022
Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում Արման Սարգսյանը հյուրերին […]
17:55 25.11.2022
Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռքբերվել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության թիվ 13 բժշկասոցիալական հանձնաժողովի անդամը քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է՝ հանձնաժողովի կողմից […]
17:49 25.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 14։58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ձյունաշող գյուղից Վրաստանի սահման տանող ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:46-ին, մարվել՝ 17:03-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ։
17:44 25.11.2022
Իրանի հավաքականը ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում, 2։0 հաշվով հաղթելով Ուելսի ընտրանուն, նոր ցուցանիշ գրանցեց։ Իրանի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ Աշխարհի առաջնությունում հաղթեց եվրոպական հավաքականի։ Իրանը նաև մրցաշարում առաջին անգամ գնդակ չընդունեց սեփական դարպասը եվրոպական թիմի հետ խաղում։ Նշենք, որ սա իրանցիների համար Աշխարհի վեցերորդ առաջնությունն է։ Թիմը երբեք դուրս չի […]
17:37 25.11.2022
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածքի պատճառով չի մասնակցի Շվեյցարիայի և Կամերունի դեմ երկրորդ և երրորդ տուրերի հանդիպումներին: Այս մասին հայտնել են ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները։ Ֆրանսիական ՊՍԺ-ի 30-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել սերբերի դեմ ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում և փոխարինվել 80-րդ րոպեին: Ավելի վաղ Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը հայտնել էր, որ Նեյմարի […]
17:28 25.11.2022
Կազանում բազմազավակ մայրը ծաղրի է ենթարկել իր մեկուկես տարեկան դստերը, իսկ հետո թեթև հագուստով փակել պատշգամբում։ Կինը տեսագրությունն ուղարկել է քաղաքացիական ամուսնուն. այս կերպ նա վրեժխնդիր է եղել՝ ընտանիքը լքելու համար: «Երեխա՛դ, քո միակ զավակը կսառչի պատշգամբում ու կմեռնի, ես նրա համար դրախտային կյանք կկազմակերպեմ։ Կմեռնի, կթաղեմ, դու գերեզմանին կայցելես»,- նախկին սիրեկանին սպառնացել է 34-ամյա […]
17:16 25.11.2022
ՀՀ Ազգային ժողովը երկրի բարձրագույն ներկայացուցչական ինստիտուտ լինելով՝ առաջ նայելու կատալիզատոր է նաև: Բնապահպանական մարտահրավերները, որոնք հստակ կերպով ազդում են կլիմայի վրա, սահմաններ ու հակամարտության գծեր չեն ճանաչում, ուստի երկրների մեջ սերտ համագործակցությունն այս հարցում պարտադիր է: Այս մասին իր ելույթում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում […]
17:08 25.11.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը կարող է դառնալ անգլիական այս ակումբի համասեփականատեր։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նախկին կիսապաշտպանը ի վիճակի չէ միայնակ գնել ակումբը, սակայն նա պատրաստ է բաժնետոմսերի մի մասը գնել կոնսորցիումի կազմում, որը կարող է զբաղեցնել Գլեյզերների ընտանիքի տեղը։ Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատել էր, որ ակումբի սեփականատերերը դիտարկում են […]
17:00 25.11.2022
Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր եզրափակիչի մասնակից ունի: 60 կգ Էրիկ Իսրայելյանը, շարունակելով հաթանակների շարքը, կիսաեզսրափակչում պարտության էր մատնել բռնցքամարտում մեծ հեղինակություն վայելող անգլիական դպրոցի ներկայացուցչին: Անգլիացի Նելսոն Բիռչառի հետ մենամարտում Էրիկն ուներ մեծ առավելություն: Նա արեց այն, ինչ ցանկացավ, նաև նոկդաունի ենթարկեց անգլիացուն: Արդյունքում բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ […]
16:57 25.11.2022
Այսօր տեղի է ունեցել «Նորարարությունը՝ գործնականում, մարդիկ՝ կենտրոնում» հանրային ոլորտի նորարարության համաժողովը, որը նվիրված է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնի հիմնադրման 5-ամյակին: Բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, կրթության և տեխնոլոգիաների ոլորտների ներկայացուցիչներ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը […]
16:54 25.11.2022
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 21.10-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, գլխի և կրծքավանդակի փակ վնասվածքներ, դիմային ոսկրերի և կողերի բազմակի կոտրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Տաշիր քաղաքի բնակիչ, 52-ամյա տղամարդ՝ անգիտակից վիճակում: Նա այնուհետև տեղափոխվել էր մայրաքաղաք՝ «Էրեբունի» բժշկական կետրոն: Ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ […]
16:51 25.11.2022
Շվեյցարիայի կառավարությունը նոյեմբերի 23-ին հաստատել է Հայաստանին, որպես օգնություն, 960.000 շվեյցարական ֆրանկի հատկացումը, որպեսզի աջակցի նրա սահմանամերձ համայնքներին՝ մեղմելու վերջին ռազմական բախումների ազդեցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչությունից, մանրամասնելով, որ «Հայաստանի սահմանամերձ համայնքների տոկունություն և տնտեսական վերականգնում – REBCA» ծրագրի շրջանակում, որպես իրականացնող կողմ, համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) […]
16:49 25.11.2022
Goal կայքը ներկայացրել է ԱԱ-2022-ի ֆավորիտների թարմացված վարկանիշային աղյուսակը խմբային փուլի 1-ին տուրից հետո։ Առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Բրազիլիայի հավաքականը։ Իսպանիայի հավաքականը բարձրացել է երկրորդ տեղ իսկ երրորդը Ֆրանսիան է։ Նախկինում լավագույն եռյակում 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնում էին Արգենտինան և Գերմանիան, սակայն այս թիմերը նահանջեցին համապատասխանաբար 8-րդ և 16-րդ տեղ։ 1. Բրազիլիա 2. […]
16:45 25.11.2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նոյեմբերի 25-ին Ազգային ժողովում ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Կողմերը քննարկել են Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգը եւ կարեւորել խորհրդարանի ու խորհրդարանական աշխատանքների դերը […]
16:39 25.11.2022
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը և Միխայել Զիբերթը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարը […]