16:52 13.03.2025
Մարտի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչների ու ՀՀ մարզերի մարզպետների աշխատակազմերի հանրային կապերի պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվել է հանրային իրազեկման ու հաղորդակցության, տեղեկատվական միասնական քաղաքականության մշակման ուղղությամբ պաշտպանության նախարարության և մարզպետարանների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախանշվել են փոխգործակցությունն ընդլայնելու հիմնական ուղղությունները:
16:46 13.03.2025
Մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։ Հանդիպմանը նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության ծրագրերի իրականացման ընթացքը և առաջիկա նախաձեռնությունները։ Նախարարը ներկայացրել է նաև «ՀՀ Տիեզերական ռազմավարության» նախագիծը, որն իրենից ներկայացնում էր դետալային մշակված 5-ամյա զարգացման ծրագիր: Ռազմավարությունը միտված է տիեզերական, ինչպես նաև հարակից՝ հեռահաղորդակցության, թվային տեխնոլոգիաների, գիտության, […]
16:40 13.03.2025
Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի ծառայողները մարտի 10-ին՝ ժամը 19:00-ին, Արտանիշի դաշտամիջյան հատվածում ստուգման նպատակով մոտեցել են կայանված «ԳԱԶ-24» ավտոմեքենայի։ Վարորդը իրավապահներին հայտնել է, որ իր մոտ ատրճանակ կա, իսկ մեքենայի բեռնախցում` ինքնաձիգ: 64-ամյա վարորդն ու 34-ամյա ուղևորը ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են […]
16:33 13.03.2025
Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպման տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների տոմսերի վաճառքն իրականացվելու է միայն առցանց տարբերակով, այսինքն՝ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում: Յուրաքանչյուր անձ կարող է գնել […]
16:27 13.03.2025
Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու ձայնային ուղերձ է փոխանցել. մեկը հրապարակվում է այսօր, մյուսը նա խնդրել է հրապարակել կիրակի: Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ: Այսօրվա ձայնային ուղերձում նա մասնավորապես նշում է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, […]
16:20 13.03.2025
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգմամբ մարտի 10-12-ը կայացավ թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը։ Միջոցառման նպատակն էր Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորեշումները, ինչպես նաև՝ ստեղծել գործընկերային կապեր թուրքական առաջատար լրատվամիջոցների հետ։ Մեդիատուրի […]
16:14 13.03.2025
Մարտի 13-ին՝ ժամը 13:35-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում անասնակեր է այրվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:12-ին, մարվել՝ 14:56: Այրվել է մոտ 700 […]
16:07 13.03.2025
Հայաստանում արհեստական հավկիթների արտադրության և վաճառքի դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Անդրադառնալով խնդրո առարկայի վերաբերյալ մամուլում հնչեցրած ահազանգին՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը և պետական մյուս ծառայությունները չեն արձանագրել ՀՀ տարածքում արհեստական հավկիթների վաճառքի փաստեր, Հայաստանում գրանցված չէ արհեստական […]
16:00 13.03.2025
Մարտի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ներքին Ծաղկավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է շչակ։
15:52 13.03.2025
Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի երկու օդաչուների մեղադրանք է առաջադրվել անցյալ շաբաթ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, երբ նրանք սխալմամբ ռումբեր էին նետել ուսումնավարժարանի տարածքից դուրս, հինգշաբթի հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Քրեական հետախուզության վարչությունը հաստատել է, որ միջադեպի անմիջական պատճառը օդաչուների կողմից թիրախային կոորդինատների սխալ մուտքագրումն է եղել»,- ասվում է նախարարության հաղորդագրության […]
15:45 13.03.2025
Փետրվարի 13-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն զանգահարած կինը հայտնել էր, որ անհայտ անձը մտել է Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող իրենց բնակարան, սակայն տեսնելով իր տասնամյա տղային` հեռացել է: Դեպքի վայր մեկնած քրեական ոստիկանները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, նաև ուսումնասիրել են տարածքը հոսկող սարքի տեսագրությունը: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և […]
15:41 13.03.2025
Մոսկվան և Վաշինգտոնը կարծում են, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համատեքստում չի կարող խոսք լինել Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։ Այս դիրքորոշումը հնչեցրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ամերիկացիները և մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ն չի կարող քննարկվել ուկրաինական կարգավորման և Ուկրաինայի ապագայի համատեքստում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
15:38 13.03.2025
Եվրոպական խորհրդարանը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ ընթացակարգի ներքո ընդունած բանաձևով դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով բանաձևն ընդունվեց […]
15:30 13.03.2025
Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու քառորդ եզրափակչում Մոսկվայի «Լոկոմոտիվը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է Մախաչկալայի «Դինամոյին»։ Մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 56-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել։ «Լոկոմոտիվից» հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ, կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը փոխարինվել է 66-րդ րոպեին։ Միխայիլ Գալակտիոնովի թիմը […]
15:20 13.03.2025
Բելգիայի «Նարեկ» հայկական կրթամշակութային միության և Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի հետ համագործակցությամբ առաջին անգամ իրականացվել է հայագիտական կրթական ծրագիր՝ «Հայկական հետքը Վենետիկում» խորագրով: Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախորդ տարվա ամռանը կազմակերպված Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովի արդյունքում, որին, ի թիվ սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող տարբեր […]
15:13 13.03.2025
Եվրոպական խորհրդարանում Գերմանիան ներկայացնող պատգամավոր Թոմաշ Ֆրյոլիխը կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասի կայունությունը բխում է Եվրոպական միության շահերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման կարծիք է հայտնել Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։ «Ադրբեջանական հարձակման ժամանակ (խմբ․ նկատի է առնվում Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ) թե՛ Եվրոպական միությունը, թե՛ Ռուսաստանը միայնակ թողեցին հայ ժողովրդին։ […]
15:05 13.03.2025
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը: Լավագույնի կոչման համար պայքարում են Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանը, ՊՍԺ-ի դարպասապահ Ջիջի Դոնարուման, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը և «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն:
14:53 13.03.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցուցադրական ռազմական ազդանշան է ուղարկել Միացյալ Նահանգների հետ բանակցություններին ընդառաջ՝ ժամանելով Կուրսկի շրջան կամուֆլյաժով, գրում է Washington Post-ը։ «Ուկրաինայում 30-օրյա հրադադարի շուրջ ամերիկացի պաշտոնյաների հետ բանակցություններից առաջ Պուտինը ցուցադրական ռազմական ազդանշան ուղարկեց, երբ նա տարիներ ի վեր առաջին անգամ կամուֆլյաժով ժամանեց Կուրսկի շրջան՝ նշելու ռուսական զորքերի առաջխաղացումը ուկրաինական ուժերի դեմ Ռուսաստանի […]
14:45 13.03.2025
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը կարծում է, որ Եվրամիությունը ներկայումս ոչ պատերազմական, ոչ խաղաղ վիճակում է։ «Մենք բոլորս (Եվրոպայում) անհանգստացած ենք, քանի որ պատերազմի մեջ չենք, բայց մենք նաև խաղաղության մեջ չենք», – ասել է Կալլասը: Կառավարությունները պետք է բարդ որոշումներ կայացնեն պաշտպանական ծախսերն ավելացնելու համար, քանի որ երբ մենք […]
14:30 13.03.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Սիմոնյանը ողջունել է հյուրերին և կարևորել երկու երկրների միջև խորացող համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Քննարկվել է նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությունը։ Կողմերը […]
14:22 13.03.2025
Եվրոպական խորհրդարանում Իռլանդիան ներկայացնող պատգամավոր Մայքլ Մակնամարան համոզմունք է հայտնել, որ Եվրոպական միության կառույցները պետք է մտահոգված լինեն Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակով և գործուն քայլեր ձեռնարկեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայքլ Մակնամարան այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ընթացքում։ Պատգամավորի դիտարկմամբ՝ Եվրոպական միության կառույցները պետք է մտահոգված լինեն Ադրբեջանում մարդու իրավունքների […]
14:15 13.03.2025
Ֆինլանդիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Անտի Հակենենը և Ռուստեմ Ումերովը հուշագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում երկրների միջև երկկողմ համագործակցության մասին։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։ Երկկողմ համաձայնագիրը նպատակ ունի «խորացնել պաշտպանական համագործակցությունը», ասվում է հաղորդագրության մեջ։ «Ավելի սերտ համագործակցության ոլորտները ներառում են պաշտպանական նյութական հարցերը, տեղեկատվության փոխանակումը, հետազոտական և նորարարական գործունեությունը, զինամթերքի արտադրությունը […]
14:07 13.03.2025
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին ասվում է կազմակերպության քարտուղարության հաղորդագրության մեջ։ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը։ Երկու երկրների ղեկավարների հետևողական ջանքերի և քաղաքական կամքի շնորհիվ պետական սահմանի գիծը համաձայնեցվել […]
13:59 13.03.2025
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արդեն շփումներ եղել են, երեկ հեռախոսազրույց է եղել Ուոլցի և Ուշակովի միջև, որոշակի տեղեկություններ են տրամադրվել ռուսական կողմին»,- լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով ռուսական և ամերիկյան կողմերի շփումների մասին հարցին։
13:51 13.03.2025
Թեհրանն ու Վաշինգտոնը կապեր են պահպանում և միջնորդների միջոցով արդեն խորհրդակցություններ են անցկացնում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք միջուկային հարցի շուրջ հնարավոր բանակցությունների հետ կապված պլան և լավ մտածված ռազմավարություն ունենք: Բանակցությունները շարունակվում են միջնորդների միջոցով, ինչպես նաև պահպանվում է երեք եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և […]
13:45 13.03.2025
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մարտի 12-ին այցելել է Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Լուսաշող, Լանջանիստ, Շաղափ եւ Ուրցաձոր բնակավայրեր: Նրան ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը եւ Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը: Համայնքում խնդիրները շատ են` գազաֆիկացման հարց, խմելու ու ոռոգման ջրի վատ որակ, իսկ […]
13:42 13.03.2025
Մարտի 12-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Աճարկուտ գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը տանն ապօրինի պահում է հրազեն: Նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննության ընթացքում առանձնատան պատշգամբում գտնվող բազմոցի հետևում հայտնաբերվել է «Տոզ» տեսակի, առանց գործարանային համարի ակոսափող հրազեն` յոթ փամփուշտով: Ըստ երիտասարդի` հանգուցյալ պապին պատկանող հրազենը գտել է […]
13:36 13.03.2025
Ռուսական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Սուջա քաղաքի և Կուրսկի շրջանի երկու գյուղերի նկատմամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Հարձակողական գործողությունների ընթացքում Հյուսիսային զորախմբի ստորաբաժանումները ազատագրել են Մելովայա, Պոդոլ և Սուջա բնակավայրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։