Բոլոր լուրերը – Page 356 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

ՀԱՊԿ-ը ողջունում է պետական ​​սահմանի վերաբերյալ Բիշքեկ-Դուշանբե համաձայնագրի ստորագրումը

14:07 13.03.2025

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական ​​սահմանի մասին համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին ասվում է կազմակերպության քարտուղարության հաղորդագրության մեջ։ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև պետական ​​սահմանի մասին պայմանագրի ստորագրումը։ Երկու երկրների ղեկավարների հետևողական ջանքերի և քաղաքական կամքի շնորհիվ պետական ​​սահմանի գիծը համաձայնեցվել […]

̰
Կրեմլից հայտնել են, որ Ուոլցն ու Ուշակովը հեռախոսազրույց են ունեցել

13:59 13.03.2025

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արդեն շփումներ եղել են, երեկ հեռախոսազրույց է եղել Ուոլցի և Ուշակովի միջև, որոշակի տեղեկություններ են տրամադրվել ռուսական կողմին»,- լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով ռուսական և ամերիկյան կողմերի շփումների մասին հարցին։

̰
Իրանն ու ԱՄՆ-ն արդեն բանակցություններ են վարում միջնորդների միջոցով

13:51 13.03.2025

Թեհրանն ու Վաշինգտոնը կապեր են պահպանում և միջնորդների միջոցով արդեն խորհրդակցություններ են անցկացնում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք միջուկային հարցի շուրջ հնարավոր բանակցությունների հետ կապված պլան և լավ մտածված ռազմավարություն ունենք: Բանակցությունները շարունակվում են միջնորդների միջոցով, ինչպես նաև պահպանվում է երեք եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և […]

̰
Ներկայացվել են Վեդի խոշորացված համայնքի բնակավայրերի խնդիրները

13:45 13.03.2025

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մարտի 12-ին այցելել է Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Լուսաշող, Լանջանիստ, Շաղափ եւ Ուրցաձոր բնակավայրեր: Նրան ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը եւ Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը: Համայնքում խնդիրները շատ են` գազաֆիկացման հարց, խմելու ու ոռոգման ջրի վատ որակ, իսկ […]

̰
ՔՈ Տավուշի մարզային վարչության ծառայողները հայտնաբերել են հրազեն

13:42 13.03.2025

Մարտի 12-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Աճարկուտ գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը տանն ապօրինի պահում է հրազեն: Նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննության ընթացքում առանձնատան պատշգամբում գտնվող բազմոցի հետևում հայտնաբերվել է «Տոզ» տեսակի, առանց գործարանային համարի ակոսափող հրազեն` յոթ փամփուշտով: Ըստ երիտասարդի` հանգուցյալ պապին պատկանող հրազենը գտել է […]

̰
Ռուսական զորքերը Կուրսկի մարզում ազատագրել են Սուջան․ ՌԴ ՊՆ

13:36 13.03.2025

Ռուսական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Սուջա քաղաքի և Կուրսկի շրջանի երկու գյուղերի նկատմամբ, հայտարարել է ՌԴ  պաշտպանության նախարարությունը։ «Հարձակողական գործողությունների ընթացքում Հյուսիսային զորախմբի ստորաբաժանումները ազատագրել են Մելովայա, Պոդոլ և Սուջա բնակավայրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Ուկրաինական կարգավորման հարցով ամերիկացի բանակցողները գալիս են Ռուսաստան․ Պեսկով

13:32 13.03.2025

Ուկրաինական կարգավորման հարցով ամերիկացի բանակցողները թռչում են Ռուսաստան, և համապատասխան շփումները նախատեսված են հինգշաբթի օրը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, բանակցողները թռչում են, իսկապես, շփումները ծրագրված են, մենք առաջ չենք վազի, հետո կպատմենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Մարտի 12-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել է, որ […]

̰
Եվրախորհրդարանի պատգամավորը Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացման անհրաժեշտություն է տեսնում

13:25 13.03.2025

Եվրոպական խորհրդարանում Լեհաստանը ներկայացնող պատգամավոր Միխալ Շերբան համոզմունք է հայտնել, որ Հայաստանի՝ Արևմուտքի հետ ավելի խորը ինտեգրացիային հասնելու համար անհրաժեշտ է խորացնել Երևանի հետ տնտեսական կապերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լեհ պատգամավորն այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ընթացքում ունեցած ելույթում։ Խոսելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին իրականացված էթնիկ զտումների […]

̰
Նոր Հաճըն համայնքի Արգել բնակավայրում և Արզնի համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:16 13.03.2025

Մարտի 14-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Արգել բնակավայրում և Արզնի համայնքում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:08 13.03.2025

Երևանում մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։

̰
Թրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել է Ռուսաստանի սահմանը

13:00 13.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի ինքնաթիռը հատել է Ռուսաստանի սահմանը։ Այս մասին հայտնում են Flightradar հետևող ծառայության տվյալները: Gulfstream G650 ինքնաթիռն ավելի վաղ օդ է բարձրացել Դոհայի միջազգային օդանավակայանից։ Ինքնաթիռը երթուղու եվրոպական հատվածում արդեն հատել է Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի օդային տարածքը և ներկայումս թռչում է Պսկովի շրջանի վրայով։ Մարտի 12-ին Սպիտակ […]

̰
Արարատի քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին հերթական բնակարանային գողության պահին

12:54 13.03.2025

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացնելիս համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ: Մարտի 12-ին, բնակարանային գողություն կատարելու պահին, Մասիս քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց և բնակարանային գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց 40-ամյա մի տղամարդ: Տղամարդը նաև մարտի 4-ից հետախուզվում էր Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից, դարձյալ` բնակարանային […]

̰
2026 թ․ Հայաստանը կնախագահի COP17-ը․ Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի հարակից քննարկմանը

12:45 13.03.2025

ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Կանանց հզորացումը Ռիոյի կոնվենցիաների միջոցով. գենդերային հեռանկարներ՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և անապատացման հարցում» թեմայով հարակից քննարկմանը։ Այն կազմակերպվել է Հայաստանի, Բրազիլիայի և Մոնղոլիայի մշտական ներկայացուցչությունների կողմից՝ ՄԱԶԾ-ի և ՄԱԿ կանանց աջակցությամբ։ Քննարկման ընթացքում նախարարը հանդես է եկել […]

̰
Քննարկվել են Էստոնիայի հետ կրթության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

12:38 13.03.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել երկու բարեկամական երկրների միջև փոխհամագործակցության խթանումը: Ընդգծելով հատկապես կրթության ոլորտում երկկողմ կապերի ամրապնդման կարևորությունը՝ […]

̰
Ժամանակն է մարդու իրավունքները վեր դասել էժան նավթից ու գազից. ԵԽ պատգամավորը՝ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին

12:30 13.03.2025

Եվրոպական խորհրդարանում Պորտուգալիան ներկայացնող պատգամավոր Կատերինա Վիեյրան հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվեն սովորականի պես և զոհաբերել եվրոպական արժեքները՝ հանուն տնտեսական և էներգետիկ շահերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։ Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խորը […]

̰
Երևանի հետ խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է․ Ալիև

12:21 13.03.2025

Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասի շուրջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ներկայումս քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է»,- նշել է նա Բաքվում միջազգային Գլոբալ ֆորումի բացման ժամանակ։

̰
Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ

12:15 13.03.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման բաղադրիչն է, դրա էությունը, գործնականում կիրառման եղանակը, ինչպես նաև` քաղաքացու իրազեկվածության անհրաժեշտությունը` իրացնելու սոցիալական այս բաղադրիչից օգտվելու իր իրավունքը: Անահիտ Ավանեսյանը նախ ներկայացրել է սոցիալական կրեդիտից օգտվելու կարգը, նշել, որ , եթե քաղաքացին եկամտահարկ վճարող է, ներկայացրել է […]

̰
Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:10 13.03.2025

Մարտի 14-ին՝ ժամը 13։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

̰
SHANTNEWS

12:00 13.03.2025

̰
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չի նախատեսվում չեղարկել

11:58 13.03.2025

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկատվությունն առ այն, թե ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը նախատեսվում է չեղարկել, չի համապատասխանում իրականությանը։ Օրենքի նախագիծը ներկայացված էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից, որի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ ֆիզի­կական անձանց եկամուտ­ների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է։ Հորդորում ենք վստահել միայն նախարարության […]

̰
Ռուսաստանը ԱՄՆ-ին ներկայացրել է Ուկրաինայի վերաբերյալ գործարքի և Վաշինգտոնի հետ հարաբերությունները վերականգնելու պահանջների ցուցակը․ Reuters

11:53 13.03.2025

Reuters-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, պնդում է, որ Ռուսաստանն արդեն ներկայացրել է ԱՄՆ-ին ուկրաինական հակամարտության վերաբերյալ գործարք կնքելու և ռուս-ամերիկյան հարաբերությունները վերսկսելու իր պահանջների ցանկը, թեև այս հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել ո՛չ Մոսկվայից, ո՛չ Վաշինգտոնից։ Երեքշաբթի Սաուդյան Արաբիայում կայացել է ԱՄՆ եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը: Վլադիմիր Զելենսկու գրասենյակը բանակցություններից հետո հրապարակել է Կիևի […]

̰
Շենգավիթի համայնքային ոստիկանները վնասազերծել են նռնակներով սպառնացող երիտասարդին

11:43 13.03.2025

Մարտի 13-ի լուսադեմին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին խնդրում էր, որ Նոր Խարբերդի 16-րդ փողոցի տներից մեկին ոստիկան մոտենա։ Անմիջապես նշված հասցե մեկնեց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Ահազանգած 28-ամյա քաղաքացին երկու նռնակ ձեռքին պահանջում էր չմոտենալ, սպառնում էր գրավել և պայթեցնել տունը։ Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը իրավապահներին է հանձնել նռնակները։ […]

̰
Մինչ ԵՄ-ն ռազմավարական գործընկերություն է վարում, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին․ Եվրախորհրդարանի պատգամավոր

11:36 13.03.2025

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։ Սլովիակիան ներկայացնող Միրիամ Լեքսմանը նշել է, որ Բաքվում ավելի քան 20 քաղաքական պատանդներին անմարդկային պայմաններում են պահում և նրանց նկատմամբ կեղծ դատավարություններ են իրականացվում: «Մինչ ԵՄ-ն ռազմավարական գործընկերություն է վարում, Բաքվի ռեժիմը շարունակում […]

̰
Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել

11:28 13.03.2025

Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին մրցափուլում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը Երևանում մրցել է Ղազախստանի ընտրանու հետ և 4:2 հաշվով հաղթանակ տարել: Մեր ընտրանու կազմում երեք գոլ է խփել Նիկիտա Խրոմիխը, ևս մեկ գոլով աչքի է ընկել դարպասապահ Ալբերտ Աղաջանովը։ Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել՝ դառնալով […]

̰
Նիդերլանդների ԱԳ նախարարն այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի

11:22 13.03.2025

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Եվրոպական միության դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել են հայ-ադրբեջանական սահմանային գոտի։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Պատիվ է հյուրընկալել Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և Հայաստան այցելած պատվիրակությանը»,-նշված է դիտորդական […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 12-13-ը

11:15 13.03.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 12-13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 138 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 10-ական, հոգեկան ներգործության և […]

̰
SHANTNEWS

11:00 13.03.2025

̰
ԵՄ հանձնակատարը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ հետաքննվեն

10:55 13.03.2025

Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ ու անկողմնակալ ձևով հետաքննվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Յորգենսենն այդ մասին ասել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։ «Եվրոպական հանձնաժողովը հետևում է Լեռնային Ղարաբաղից 16 հայ մեղադրյալների դեմ ընթացող դատավարություններին, որոնք […]

̰
ՆԳՆ փրկարար ծառայությունը խորհուրդ է տալիս գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

10:45 13.03.2025

Հրդեհները շրջակա միջավայրի կենսաանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնք հաճախ լինում են մարդու անուշադրության հետևանք։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները՝ գարնանային սոզոնով պայմանավորված իրականացնում են գյուղատնտեսական աշխատանքներ՝ այրելով խոզան ու բուսական մնացորդներ: Կամայական այրումները, որոնց մարդիկ հաճախ դիմում են հողը բուսական մնացորդներից ազատվելու նպատակով, կարող են հանգեցնել հողի որակի կորստի, կենդանի բնության ոչնչացման ու մթնոլորտի աղտոտման՝ […]

̰
Իրանը ստացել է Թրամփի նամակը

10:39 13.03.2025

ԱՄԷ նախագահի դիվանագիտական ​​հարցերով խորհրդական Անվար Գարգաշը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը՝ ուղղված Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ «Թեհրանում հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային բնույթի հարցերի շուրջ: Անվար Գարգաշը հանձնել է ԱՄՆ նախագահի նամակը», – ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: […]

̰
BACK_TO_TOP