16:46 13.03.2025
Մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։
Հանդիպմանը նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության ծրագրերի իրականացման ընթացքը և առաջիկա նախաձեռնությունները։
Նախարարը ներկայացրել է նաև «ՀՀ Տիեզերական ռազմավարության» նախագիծը, որն իրենից ներկայացնում էր դետալային մշակված 5-ամյա զարգացման ծրագիր:
Ռազմավարությունը միտված է տիեզերական, ինչպես նաև հարակից՝ հեռահաղորդակցության, թվային տեխնոլոգիաների, գիտության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և այլ ոլորտներում ազգային անվտանգության բաղադրիչի ամրապնդումը, ժամանակակից աշխարհի արագընթաց փոփոխություններին համահունչ երկրի զարգացման ընթացքի ապահովումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի տեխնոլոգիական մրցունակության բարձրացման հնարավորություններն ու անհրաժեշտ միջոցառումները: Ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման հեռանկարները և գիտական ներուժի արդյունավետ օգտագործման մեխանիզմները։
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների զարգացումը՝ որպես երկրի տնտեսական աճի և ազգային անվտանգության ամրապնդման առանցքային գործոն։
09:15 06.05.2025
Lebanon 24. Իսրայելը հարվածներ է հասցնում փախստականների տներին Լիբանանի հարավումԻսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Տյուր քաղաքի մոտակայքում փախստականների մի քանի հավաքովի տների վրա: Հարձակման հետևանքով ավերվել են առնվազն չորս ժամանակավոր կացարաններ Թեյր Հարֆ շրջանում, հաղորդում է Lebanon 24 լրատվական պորտալը: Պորտալի տվյալներով՝ խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր, նրանց թիվը ճշտվում է։ Ավելի վաղ հինգ մարդ վիրավորվել էր սահմանամերձ Հուլա […] ...
09:05 06.05.2025
Բունդեսթագը նոր կանցլեր կընտրիԲունդեսթագը կքվեարկի Գերմանիայի նոր կանցլերի թեկնածությունը, ով, ինչպես սպասվում է, կլինի «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ղեկավարն ընտրվում է խորհրդարանի անդամների կողմից գաղտնի քվեարկությամբ՝ առանց նախագահի առաջարկի նախնական քննարկման։ Որպես կանոն, սա խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած կուսակցության թեկնածուն է։ Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության (SPD), «Քրիստոնեա-դեմոկրատական» և «Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական դաշինքի» […] ...
08:55 06.05.2025
Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցներըՄայիսի 5-ին, ժամը 17։56-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների դուրս բերման աշխատանքներ, ինչպես նաև աջակցել ջրահեռացման և խցանված անձրևատարերի մաքրման աշխատանքներին։ Խնդրահարույց հատվածներում ջրահեռացումը կարգավորվել է։ ...
08:50 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 06.05.2025
Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ FigaroՖրանսիայի իշխանություններին գրեթե մեկ շաբաթ չի հաջողվում գտնել բանտից սխալմամբ ազատված բանտարկյալին, գրում է Figaro թերթը՝ հղում անելով Բորդոյի դատախազությանը։ «Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, մեկ այլ բանտարկյալի փոխարեն Գրադինիան բանտից ազատ է արձակվել 10 տարի պատիժ կրող տղամարդը։ Երկուշաբթի օրվա դրությամբ՝ Բորդոյի դատախազությունը հայտնել է, որ այս մարդը դեռ ձերբակալված չի եղել»,- ասվում է հոդվածում։ […] ...
08:29 06.05.2025
Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Երեկ ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին»։ ...