ՆԳՆ փրկարար ծառայությունը խորհուրդ է տալիս գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

ՆԳՆ փրկարար ծառայությունը խորհուրդ է տալիս գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

10:45 13.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Հրդեհները շրջակա միջավայրի կենսաանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնք հաճախ լինում են մարդու անուշադրության հետևանք։
Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները՝ գարնանային սոզոնով պայմանավորված իրականացնում են գյուղատնտեսական աշխատանքներ՝ այրելով խոզան ու բուսական մնացորդներ:
Կամայական այրումները, որոնց մարդիկ հաճախ դիմում են հողը բուսական մնացորդներից ազատվելու նպատակով, կարող են հանգեցնել հողի որակի կորստի, կենդանի բնության ոչնչացման ու մթնոլորտի աղտոտման՝ մեծ վնաս պատճառելով շրջակա միջավայրին։
ՆԳՆ փրկարար ծառայությունը խորհուրդ է տալիս գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս խիստ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, զերծ մնալ խոզանների այրում կատարելուց՝ պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարել 911 հեռախոսահամարին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:45 09.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր. Տիգրան Ավինյան

08:35 09.05.2025

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր, որը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար»:   ...

Թրամփ. ԱՄՆ-ը և Եվրոպան կաշխատեն Ուկրաինային խաղաղություն բերելու համար

08:30 09.05.2025

Թրամփ. ԱՄՆ-ը և Եվրոպան կաշխատեն Ուկրաինային խաղաղություն բերելու համար

ԱՄՆ-ը Եվրոպայի հետ ձգտելու է հաստատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն զինադադարի, որը կհանգեցնի խաղաղության։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ամեն շաբաթ հազարավոր երիտասարդ զինծառայողներ են մահանում Ուկրաինայում, և բոլորը պետք է ցանկանան, որ դա դադարեցվի: Ես ուզում եմ, որ դա դադարեցվի, և Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես: Որպես […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:19 09.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Մայիսի 9-ը՝ հաղթանակի և խաղաղության տոն

08:10 09.05.2025

Մայիսի 9-ը՝ հաղթանակի և խաղաղության տոն

Այսօր՝ մայիսի 9-ին, նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով (Խամփերյանց), Սերգեյ Ագանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Հովհաննես Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, […] ...

Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ

08:00 09.05.2025

Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում, ի պատիվ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ընթրիքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:   ...

BACK_TO_TOP