17:42 21.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: «Հարգելի գործընկերներ, ինչպես պայմանավորվել ենք, մենք ըստ նախարարությունների սկսում ենք 2022 […]
17:40 21.11.2022
Տիգրան Խաչատրյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՖՆ ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին և գրասենյակի այլ պաշտոնյաներ: Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱԶԲ հետ համագործակցությունը Հայաստանի […]
17:38 21.11.2022
Էկվադորի հավաքականը երեկ վստահ հաղթանակ տարավ ԱԱ-2022-ի մեկնարկային խաղում: Էներ Վալենսիայի երկրորդ գոլից հետո թիմը միասին տոնեց այն՝ շրջան կազմելով, ծնկի իջնելով և ձեռքերը դեպի երկինք պարզելով: Այս կերպ ֆուտբոլիստները հարգել են իրենց նախկին թիմակցի հիշատակը: 2013 թվականին է Էկվադորի հավաքականի հարձակվող Քրիստիան Բենիտեսը հեռացել կյանքից: Նա մահացել է հենց Դոհայում՝ Կատարի մայրաքաղաքում, որտեղ էլ […]
17:32 21.11.2022
Նոյեմբերի 19-ի կեսօրին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահից գծային բաժին են տարել Երևանի 27-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գործարանային գրառմամբ մարտական ատրճանակ՝ լիցքավորված չորս փամփուշտով: Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմնին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]
17:25 21.11.2022
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցույթն իրականացվում է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և միտված է միավորելու տաղանդավոր կոմպոզիտորներին աշխարհի բոլոր ծայրերից` ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ կմիաձուլվեն երաժշտությունն ու գրականությունը: Մրցույթի նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, արդի պոեզիայի հանրահռչակումը, հայ գրի, խոսքի արժևորումն աշխարհին ամենահասանելի լեզվի՝ երաժշտության […]
17:20 21.11.2022
Նոյեմբերի 20-ին, ժամը 23.10-ին, «Բերդ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա տղամարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով: Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 20.00-ի սահմաններում Տավուշ բնակավայրի 21-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 50-ամյա տղամարդուն լինգով խփել և […]
17:14 21.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) Նինոծմինդա քաղաքում իրականացրել է «Աշնան մեղեդի․ պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը՝ նվիրված ականավոր բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանին։ Երեկոյի ընթացքում հայերեն և վրացերեն հնչել են տերյանական պոեզիա, երգ ու երաժշտություն՝ գրված բանաստեղծի ստեղծագործությունների հիման վրա։ Կատարումներով հանդես են եկել երգիչներ Մավր […]
17:07 21.11.2022
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2022 թվականի Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ դիմել է հավաքականի ֆուտբոլիստներին․ ԱԱ-ի խմբային փուլի առաջին տուրում ամերիկացիները կհանդիպեն Ուելսի հավաքականի հետ։ «Տղե՛րք, այս մրցաշարում դուք համարվում եք աութսայդերներ: Բայց մեր թիմում շատ լավ խաղացողներ կան։ Դուք ներկայացնում եք մեր երկիրը, ուստի խաղացեք ամբողջ սրտով: Եկեք զարմացնենք ամբողջ աշխարհին։ Վստահեք միմյանց, իմացեք, […]
17:00 21.11.2022
Սանկտ Պետերբուրգի Դոստոևսկու փողոցում նախօրեին նորածին երեխայի դի է հայտնաբերվել, հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի քաղաքային վարչության մամուլի ծառայությունը, փոխանցում է vesti.ru-ն: Հետաքննության շրջանակներում պարզվել է, որ աղջկան դուրս է նետել մայրը, ով բնակվում է դիակի հայտնաբերման վայրի մոտ գտնվող շենքի հինգերորդ հարկի վարձակալած սենյակում։ Կինը խոստովանել է ու պատմել, որ այդ օրը երեխա է […]
16:53 21.11.2022
Կատարը խախտել է հրեական համայնքին տված մի շարք խոստումներ, հայտնում է The Jerusalem Post-ը: Մունդիալի կազմակերպիչները խոստացել էին հատուկ վայրեր ստեղծել, որտեղ հրեաները կկարողանան աղոթել, սակայն այդպիսի տեղեր չեն ստեղծվել, իսկ հրեաներին արգելել են աղոթել՝ դա բացատրելով նրանով, որ կազմկոմիտեն չի կարողանա ապահովել նրանց անվտանգությունը մահմեդական երկրում: Բացի դրանից, Կատարը խոստացել էր ապահովել կաշերային սնունդով, […]
16:47 21.11.2022
Նոյեմբերի 21-ին, ժամը 11։40-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Այգուտ գյուղի հարակից հանդամասերից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ (որից մոտ 3 հա անտառածածկ տարածք)։ Հրդեհաշիջման աշխատանքներին […]
16:41 21.11.2022
«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում քննադատել է Կատարին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելու համար և մահմեդականներին կոչ է արել արհամարհել մրցաշարը: «Ալ-Քաիդան» Կատարին մեղադրել է «անբարոյական մարդկանց, միասեռականներին, կոռուպցիա և աթեիզմ սերմանողներին Արաբական թերակղզի բերելու համար»: Ահաբեկչական կազմակերպությունից նաև հայտարարում են, որ ԱԱ-2022-ը ծառայում է որպես միջոց «մահմեդական երկրների օկուպացիայից և նրանց հարստահարումից […]
16:34 21.11.2022
ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության «D66» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Ժան Հոկեմայի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, քննարկվել են երկկողմ հարաբերությունների և օրակարգերի ընդլայման հեռանկարները: Սոնա Ղազարյանը հյուրին ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հանգամանքներն ու դրա հետևանքները: Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության […]
16:26 21.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Վանաձոր-Ալավերդի մայրուղու 12-րդ կիլոմետրում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով, 2022 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, հիշյալ վայրում «Նիսան Պայտֆանդեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […]
16:20 21.11.2022
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 20-ի գիշերը՝ հերթական կանխարգելիչ շրջայցի ընթացքում: Ժամը չորսին Դրոյի փողոցում, մեքենայից գողություն կատարելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու` իր վարած «Աուդի» մեքենայով հանդերձ: Սրահում՝ տոպրակի մեջ, մեքենայի հայելիներ կային: Ոստիկանների հարցին, թե որտեղի՞ց հայելիները, վարորդն ուներ պատրաստի պատասխան. տաքսի […]
16:14 21.11.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հետ չի քննարկել Սիրիայի հյուսիսում և Իրաքում ռազմական գործողությունը։ Այս մասին պետության ղեկավարը լրագրողներին ասել է ինքնաթիռում՝ Կատարից վերադառնալիս` հայտնում է Daily Sabah-ը։ Միաժամանակ Էրդողանն ընդգծել է՝ Պուտինն ու Բայդենը գիտեն, որ Թուրքիան «ցանկացած պահի» կարող է նման քայլեր ձեռնարկել այս […]
16:08 21.11.2022
Ազատի ջրամբարն ընդգրկված է հատուկ պահպանվող տարածքների ցանկում, սակայն մեր քաղաքացիները հաճախ են տրանսպորտային միջոցներով մուտք գործում այնտեղ, ինչի հետևանքով հայտնվում արգելափակման մեջ: Արդյունքում ծանրաբեռնվում են նաև հրշեջ-փրկարարները: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, հաշվի առնելով այդ հանգամանքը, Արարատի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ՝ «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերություն հետ համագործակցությամբ, ջրամբարի տարածք տանող ավտոճանապարհներին տեղադրվել է վտանգի մասին […]
16:00 21.11.2022
Նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և ներգաղթյալների նախարարի պարտականությունները կատարող Աբդալլահ Բու Հաբիբի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է գործընկերոջը Լիբանանի գալիք ազգային տոնի կապակցությամբ` բարգավաճում և խաղաղություն մաղթելով Լիբանանի եղբայրական ժողովրդին: Զրուցակցիները գոհունակությամբ նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված […]
15:59 21.11.2022
Ինդոնեզիայի Չիանջուր քաղաքում տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 56-ի, հաղորդում է տեղական հիվանդանոցի աշխատակիցը Kompas TV հեռուստաալիքին: «Ելնելով տեղերում վերջին տվյալներից՝ զոհերի թիվը հասել է 56-ի», – հայտարարել է Չիանջուր քաղաքի հիվանդանոցի աշխատակից Հերման Սուխերմանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժի հետևանքով 14 մարդ է զոհվել։ Վերջին տվյալներով ՝ վիրավորների 70 […]
15:54 21.11.2022
Թբիլիսիի Պետրիաշվիլիի փողոցում պիտբուլ ցեղատեսակի շունը հոշոտել է երեխային։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածվում է սոցցանցերում։ Ըստ տեղեկությունների՝ երեխան ծանր վնասվածքներով տեղափոխվել է կլինիկա, և այս պահին նրան վիրահատում են։ Հայտնի է, որ շունը պատկանում է երեխայի ընտանիքին։
15:49 21.11.2022
Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.34 մ (20.11.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 9 սմ-ով, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ 2022 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացվել է հունիսի 3-ից սեպտեմբերի 17-ն ընկած […]
15:40 21.11.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՏԳ Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, ք. Արտաշատ): Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում ոչ միայն խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված բոլոր սանիտարահիգիենիկ, այլև արտադրական շինությունների նախագծմանը, դրանց կառուցվածքին, դասավորվածությանը և չափին […]
15:31 21.11.2022
Պոլսահայ համայնքը այս օրերին իրականացնում է համայնքին պատկանող եկեղեցիների, վարժարանների ու այլ կառույցների հիմնադրամների գործադիր մարմինների ընտրություններ, փոխանցում է Ermenihaber-ը։ Կիրակի՝ նոյեմբերի 20-ին Ստամբուլի եվրոպական հատվածում տեղի են ունեցել թվով 10 հիմնադրամի ղեկավարության ընտրություններ: 2-րդ ընտրատարածքում ընտրություններ են տեղի ունեցել Բեշիքթաշի Սբ. Աստվածածին, Յենիքյոյի Սբ.Աստվածածին, Ֆերիքյոյի Սբ Վարդանանց, Քուրուչեշմեյի Երևման Սբ. խաչ, Գեդիքփաշայի Սբ. Հովհաննես, […]
15:22 21.11.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիսում և Իրաքում օդային գործողություն իրականացնելուց հետո հայտարարել է հարևան երկրների տարածքում ցամաքային գործողությունների հնարավոր անցկացման մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Անհնար է, որ սա սահմանափակվի միայն օդային օպերացիայով։ Քանի՞ ցամաքային ուժ պետք է ներգրավվի այս գործողության մեջ, մեր համապատասխան ստորաբաժանումները, ՊՆ-ն ու Գլխավոր շտաբը միասին կորոշեն։ […]
15:15 21.11.2022
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ։ Ինչպես փոխանցում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ուղերձում ասված է․ «Հեռուստատեսությունն իր փորձնական եթերից սկսած մինչ օրս հաստատուն դեր ու նշանակություն ունի ժամանակակից մարդու առօրյայում: Այն, ինչ կատարվում է էկրանից այն կողմ, հաճախ անտեսանելի է հեռուստադիտողին: Ինտերնետի լայն տարածումը, իհարկե, որոշ չափով ստվերել է հեռուստատեսության դիտելիությունը, […]
15:05 21.11.2022
Ռուսաստանը ցանկանում է հասնել իր նպատակներին հատուկ ռազմական գործողության ընթացքում, և նա կհասնի դրանց` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը ցանկանում է հասնել իր նպատակներին, և նա կհասնի դրանց»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին Վլադիմիր Զելենսկու հայտարարության մասին, ըստ որի` Ռուսաստանը, խոսելով Ուկրաինայի հետ բանակցությունների մասին, ցանկանում է հանգստություն հասնել ռազմական […]
14:58 21.11.2022
Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Կենտրոնի Հանրային կապերի պատասխանատու Արփի Ադամյանը, Կենտրոնի Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական, Ձեռագրաբանական և փաստաթղթաբանական, Տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի ղեկավարներ՝ Արթուր Անդրեասյանը, Վահե Գրիգորյանը, Սամվել Հովհաննիսյանն ու Կենտրոնի ավագ փորձագետ Կարեն Աբրահամյանը, նոյեմբերի 16-18-ը հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Լևան Սամխարաուլիի անվան […]
14:51 21.11.2022
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է ինքնապաշտպանական ուժերի կործանիչից SM-3 հրթիռի առաջին բարեհաջող փորձարկման մասին։ «Ծովային ինքնապաշտպանության ուժերը, ինչպես նաև Պենտագոնը և ԱՄՆ ռազմածովային ուժերը, Մայա և «Հագուրո» կործանիչներով բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու գործառույթները հաստատելու համար, իրականացրել են հետևյալ փորձարկումները։ Սա Ճապոնիայի և ԱՄՆ-ի կողմից համատեղ մշակված SM-3 Block 2a հրթիռի առաջին արձակումն է, որը նախատեսված է […]
14:40 21.11.2022
«Հայաստանի հմտություններ» (WorldSkills Armenia) ազգային մրցույթի հաղթողները մասնակցել են «Աշխարհի հմտություններ (WorldSkills International)» 46-րդ միջազգային մրցույթին՝ «Խոհարարություն», «Մեխատրոնիկա», «Վեբ տեխնոլոգիաներ» մասնագիտություններով: Հայաստանը 2012 թվականից դարձել է «Աշխարհի հմտություններ» (WorldSkills) միջազգային կազմակերպության անդամ, որտեղ մեր երկիրը ներկայացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ): Այս տարի լրանում է Հայաստանի անդամակցության 10-ամյակը: Հայաստանի ազգային թիմը […]