22:19 21.11.2022
Ֆուտբոլի Ավստրիայի հավաքականն ընկերական խաղում 2:0 հաշվով տանը պարտության է մատնել Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականին: Գոլերի հեղինակ են դարձել Կսավեր Շլագերը և Դավիդ Ալաբան։ Ավստրիացիները նախորդ անգամ Իտալիայի թիմին հաղթել էին 1960 թվականի դեկտեմբերի 10-ին, այսինքն՝ 62 տարի առաջ։ Խաղն ավարտվել էր 2-1 հաշվով։ Այս մասին հաղորդում է Opta-ն։ 62 տարում 14 անգամ ավստրիացիները պարտվել […]
22:10 21.11.2022
Հնդկաստանի Տելանգանա նահանգի Հայդերաբադ քաղաքում բժիշկները հեռացրել են տղամարդու ձախ երիկամը և ֆուտբոլի գնդակի չափի ուռուցքը, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով Independent-ին։ 53-ամյա տղամարդը վիրահատվել է նեֆրոլոգիայի և ուրոլոգիայի ասիական ինստիտուտում։ Ձախ երիկամի վրա աճել էր տասը կիլոգրամանոց նորագոյացություն և զբաղեցրել որովայնի խոռոչի երկու երրորդը, որի հետևանքով ստամոքսը ուռել էր, իսկ աղիները տեղափոխվել էին կողք: […]
22:01 21.11.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Երևանում կայանալիք արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Պատճառված անհարմարությունների համար ոստիկանությունը հայցում է մեր քաղաքացիների ըմբռնումն ու ներողամտությունը:
21:45 21.11.2022
Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը կարող է կադրային լուրջ խնդիրներ ունենալ Կոստա-Ռիկայի ընտրանու դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղի ժամանակ: AS-ի հաղորդմամբ՝ Կատար ժամանելուց հետո Իսպանիայի հավաքականի 7 ֆուտբոլիստներ հյուրանոցում օդորակիչների օգտագործման հետևանքով մրսել են և այժմ վատառողջ են: Այդ ֆուտբոլիստներից մեկը Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան է, ով անավարտ է թողել թիմի վերջին մարզումը: Իսպանիա-Կոստա-Ռիկա […]
21:36 21.11.2022
Նոյեմբերի 19-ի առավոտյան ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում էր տվել Ձախափնյակ թաղամասի մի բակիչ: Ըստ հաղորդման` վերջին մեկ շաբաթվա ընթացքում Գարնանային փողոցից գողացել էին իր «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի համար նախատեսված մեղմացուցիչները (ռեսոր) և երկաթե կամրջակը` պատճառելով մոտ 250 հազար դրամի վնաս: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժնի քրեական հետախույզներն արագ պարզեցին, որ պահեստամասերի գողությունը կատարվել էր նախորդ […]
21:27 21.11.2022
Կատալոնական «Բարսելոնայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է, որ ցանկանում է մասնակցել նաև 2026թ. աշխարհի առաջնությանը: «Չեմ կարծում, որ սա կլինի իմ վերջին աշխարհի առաջնությունը։ Ես ցանկանում եմ խաղալ նաև հաջորդ Մունդիալում»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։ Կատարում մեկնարկած աշխարհի առաջնությունում Լեհաստանի հավաքականն Արգենտինայի, Մեքսիկայի և Սաուդյան Արաբիայի թիմերի հետ ընդգրկված […]
21:18 21.11.2022
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 19։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում այրվում է անասնակեր, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։23-ին։ Այրվում է մոտ 1500 հակ անասնակեր:
21:09 21.11.2022
Ռուսաստանի պատանեկան ֆուտբոլի լիգան հրապարակել է «Լավագույն հնգյակ» անվանակարգում հաղթողի հավակնորդների անունները։ Մրցանակը շնորհվում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ Թեկնածուների թվում ընդգրկվել է Սամարայի «Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն, որը սեպտեմբերի 25-ին նորամուտն էր նշել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Ղրղզստանի դեմ ընկերական խաղին (2-1)։ Նախորդ տարի մրցանակին արժանացել էր Մոսկվայի «Դինամոյի» […]
21:00 21.11.2022
Ինդոնեզիայի Չիանջուր շրջանում (Արևմտյան Ճավա նահանգ) 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ զոհվել է 162 մարդ, որոնց մեծ մասը դպրոցական տարիքի երեխաներ են։ 326 բնակիչ ծանր վնասվածքներ է ստացել։ Ռիդվան Կամիլայի նահանգապետի տվյալներով ՝ վտանգավոր շրջաններից տարհանվել է 13 784 մարդ։ Լուրջ վնասվել է ավելի քան 2300 տուն, որոշներն ամբողջությամբ ավերվել են։ «ՌԻԱ […]
20:51 21.11.2022
Կատարի և Էկվադորի հավաքականների միջև աշխարհի առաջնության բացման խաղի կազմակերպման համար վարձված հնդիկ ավելի քան 200 աշխատողներ մոտ 6 ժամ առանց սննդի և ջրի անցկացրել են Դոհայի «Ալ-Բայթ» ստադիոնի մոտակայքում: Նրանք դժգոհ են իրենց նկատմամբ վերաբերմունքից և աշխատանքային պայմաններից։ 205 տղամարդկանցից և 7 կանանցից բաղկացած խումբը ժամանել է մարզադաշտ առավոտյան ժամը 10-ին, սակայն նրանց թույլ […]
20:44 21.11.2022
Իրաքի կառավարությունը Թուրքիային եւ Իրանին մեղադրել է Իրաքյան Քուրդիստանում այդ երկրների բանակների կողմից տարածքների գնդակոծումից հետո իր ինքնիշխանությունը խախտելու մեջ։ «Իրանի և Թուրքիայի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կրկնվող հարվածները Քրդստանի դեմ Իրաքի ինքնիշխանության խախտում են և ակտ, որը հակասում է միջազգային համաձայնագրերին և օրենքներին, որոնք կարգավորում են երկրների միջև հարաբերությունները»,- ասվում է Իրաքի ԱԳՆ […]
20:35 21.11.2022
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը բացառիկ ցուցանիշով նվաճել է Champions Chess Tour Finals-ի հաղթողի կոչումը։ Նորվեգացի գրոսմայստերը հաղթել է բոլոր մրցակիցներին։ Կարլսենը պարտության է մատնել ամերիկացի Ուեսլի Սոյին, հնդիկ Արջուն Էրիգաիսիին, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, հոլանդացի Անիշ Գիրիին, վիետնամցի Լեո Քուանգ Լիեմին, հնդիկ Պրագնանադհային, լեհ Յան-Կշիշտով Դուդային։ Մրցանակային հիմնադրամը 210 հազար դոլար էր։ Կարլսենը ստացել է 50 […]
20:30 21.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայողի սպանության և ևս երկու զինծառայողի հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, […]
20:22 21.11.2022
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի 10։00-14։25-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
20:15 21.11.2022
Ֆրանսահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Առաջին ծանր քաշային կարգում Գուլամիրյանը 12 ռաունդում պարտության է մատնել տիտղոսի հավակնորդ, ռուսաստանցի Ալեքսեյ Եգորովին։ Գուլամիրյանն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116-112, 116-112, 117-111 հաշվով։ Գուլամիրյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 27 մենամարտում տարել է նույնքան հաղթանակ, 18-ը՝ նոկաուտով։ 2019թ․ դեկտեմբերից հետո Գուլամիրյանն առաջին […]
20:00 21.11.2022
Նոյեմբերի 17-21-ը Շիրակի մարզում անցկացվում է«Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների 9-րդ պլեները, որին մասնակցում են 25 նկարիչներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից ու Վրաստանից։ Պլեները Շիրակի մարզում անցկացվում է 2012 թվականից և ի սկզբանե ավելի շատ մասնակցում էին սկսնակ նկարիչներ։ Այս անգամ մշակութային միջոցառումը համախմբել է պրոֆեսիոնալ և սկսնակ նկարիչներին։ Այս տարի պլեները աշնանային է։ Նկարիչները կտավին են […]
19:57 21.11.2022
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։ Արարատ Միրզոյանն ու Անտոնիո Տայանին արձանագրել են, որ Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և պատմական առնչությունների վրա, և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։ Կողմերն անդրադարձել են բարձրաստիճան փոխայցելությունների […]
19:55 21.11.2022
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ կազմակերպությունը լրացուցիչ 1 միլիարդ դոլար կհատկացնի աշխարհում ֆուտբոլի զարգացման համար։ Ինֆանտինոն նշել է, որ չնայած COVID-19 համաճարակին և այլ ճգնաժամերին ամբողջ աշխարհում, ՖԻՖԱ-ի եկամուտն այս տարվա վերջում կկազմի 7,5 միլիարդ դոլար՝ սպասվածից 1 միլիարդ դոլարով ավելի: «Հիմնականում մենք կունենանք 1 միլիարդ դոլարի կանխատեսվող զուտ արդյունք, որը մենք անմիջապես […]
19:50 21.11.2022
Բրիտանացի ձկնորս Էնդի Հաքեթը ֆրանսիայում բռնել է աշխարհի ամենամեծ ոսկե ձկնիկներից մեկը՝ 30 կգ քաշով: Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 21-ին, հայտնել է Daily Mail թերթը։ «Գազար» մականունով ձուկը կաշվե կարպի և կոյ կարպի հիբրիդն է, որոնք ավանդաբար ունեն նարնջագույն գույն: 42-ամյա Հաքեթն ասել է, որ ձուկը 30 ֆունտով ավելի ծանր է, քան աշխարհի ամենամեծ ոսկե […]
19:46 21.11.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 21-ին կրկին կոչ է արել արևմտյան երկրներին ընդունել Կիևին ՆԱՏՕ և Եվրամիություն։ Երկրի ղեկավարի խոսքով՝ իրենք իբր դաշինքում տեսնում են, թե որքան էական ներդրում ունի Ուկրաինան իր պաշտպանության գործում։ «Հետևաբար, դրա շնորհիվ դուք նաև տեսնում եք, որ Ուկրաինան պետք է դառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։ Ես ձեզ կոչ […]
19:38 21.11.2022
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Միջազգային մրցաշարի հաղթող են դարձել Սահակ Հովհաննիսյանը, Կարեն Խաչատրյանը և Հայկ Խլոյանը: Ռազմիկ Քուրդյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Հովհաննես Հարությունյանը` բրոնզե: Հիշեցնենք, որ Նյու Յորքում կայացած Բիլ Ֆարելի հուշամրցաշարում մեդալներ էին նվաճել նաև Հայաստանի ազատ ոճի […]
19:30 21.11.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Թուրքիա վերադառնալիս Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիսիի հետ հանդիպմանը և նշել, որ սկսված գործընթացը հաջողությամբ շարունակվում է։ «Սա միայն Թուրքիայի և Եգիպտոսի ղեկավարների հանդիպում չէր։ Թուրք ազգի և Եգիպտոսի ժողովրդի միջև […]
19:23 21.11.2022
Թուրինում կայացած Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա Ամփոփիչ մրցաշարն ավարտվեց աշխարհի 8-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հաղթանակով: 35-ամյա թենիսիստը դարձավ Ամփոփիչ մրցաշարի պատմության ամենատարեց հաղթողը: Եզրափակիչում Ջոկովիչը 7-5, 6-3 հաշվով առավելության հասավ աշխարհի չորրորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդի նկատմամբ: Հանդիպումը տևեց 1 ժամ 31 րոպե: Տիտղոսին հասնելու ճանապարհին նա հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչներ Դանիիլ Մեդվեդևին ու […]
19:15 21.11.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Սոթքում դիտարկել է հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման գործընթացը։Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սեւակ Խաչատրյանի ուղեկցությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ համատեղ այցելել են Սոթք բնակավայրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերված բնակարաններ։ «Անձամբ այցելեցի երկու տասնյակից ավել վերականգնված կամ վերականգնման փուլում գտնվող բնակարաններ, զրուցեցի բնակիչների […]
19:05 21.11.2022
Նոյեմբերի 14-ից-20-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 32 տղա, 39 աղջիկ։ Նախորդ շաբաթ գրանցվել է 71 ծնունդ, որից մեկը զույգ է եղել։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը
18:57 21.11.2022
Իրանի հավաքականի դարպասապահ Ալիրեզա Բեյրանվանդը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել Անգլիայի հավաքականի դեմ B խմբի առաջին տուրի հանդիպումը Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։ Խաղի սկզբնամասում Իրանի «Պերսեպոլիս» ակումբի դարպասապահն ուղեղի ցնցում է ստացել թիմակցի հետ բախման հետևանքով։ 30-ամյա Բեյրանվանդին մոտ 10 րոպե բուժօգնություն են ցուցաբերել խաղադաշտում։ 20-րդ րոպեին նա փոխարինվել է, իսկ առաջին խաղակեսին ավելացվել […]
18:50 21.11.2022
Տարիներ շարունակ քաղաքացիների կողմից առկա է եղել արդարացի բողոք, որ անգամ վճարումը կատարելուց հետո ստիպված են եղել դիմել տարբեր օղակների, սպասել օրերով` մինչև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իրենց գույքի և ֆինանսական միջոցների նկատմամբ սահմանված արգելանքը կհանվի: Արդարադատութան նախարարության, Կենտրոնական բանկի և «Ամերիաբանկ»-ի համագործակցության արդյունքում գործարկվել է ավտոմատացված ծրագիր, որի շնորհիվ արգելադրված բանկային հաշվին բռնագանձման […]