20:00 09.11.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Անահիտ Մանասյանին: Աննա Վարդապետյանը շնորհավորել է Անահիտ Մանասյանին պարտականությունները ստանձնելու կապակցությամբ և, բարձր գնահատելով նորանշանակ տեղակալի մասնագիտական և մարդկային որակներն ու կարողությունները, համոզմունք է հայտնել, որ դրանք կնպաստեն համակարգման ոլորտներում էական առաջընթաց գրանցելու նպատակին: Գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ […]
19:53 09.11.2022
Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն մարզպետարանում ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին և նույն ենթապատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին։ «Երախտագիտություն հայտնելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ծրագրեր իրականացնելու համար, ներկայացրի ադրբեջանական վերջին հրետակոծությունից տուժած բնակավայրերում այս պահին տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները, նշելով, որ այս […]
19:45 09.11.2022
Ռուսական տուրիստական ընկերություններից մեկն Իսպանիայի Մադրիդ քաղաք մեկնել ցանկացող մի զբոսաշրջիկի սխալմամբ ուղարկել է Թուրքիայի Մարդին քաղաք։ Ինքնաթիռից իջնելուց հետո զբոսաշրջիկն տհաճ անակնկալի է եկել և հասկացել, որ այլ վայրում է հայտնվել։ Մեկ օր Մարդինում անցկացնելուց հետո նա ստիպված է եղել մեկնել է Մադրիդ։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Մարդինի տուրիզմի ծառայության ղեկավար Արսլան Փաշաօղլուն հայտնել է, […]
19:36 09.11.2022
2022թ.-ի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբի վերանորոգման աշխատանքները։ Աշխատանքների մեկնարկին հետևել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Շինարարի հետ տեղում քննարկվել են ընթացիկ աշխատանքներին առնչվող բազմաթիվ հարցեր։ Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են այս տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Համայնք-կառավարություն (55-45% հարաբերակցությամբ) սուբվենցիոն ծրագրով պատշգամբի վերանորոգման համար հատկացվել է մոտ 12 […]
19:30 09.11.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Ա. Հ.-ն օժանդակել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Գ. Դ.-ի, Ս. Դ.-ի և Գ. Դ.-ի կողմից ՊԵԿ պաշտոնատար անձին ապօրինի անգործության համար կաշառք տալուն: Մասնավորապես` պարզվել է, որ […]
19:22 09.11.2022
Իսրայելը չի կարող իր ՀՕՊ համակարգերը մատակարարել Ուկրաինային, քանի որ չունի բավարար հզորություն լրացուցիչ արտադրության համար, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, հաղորդում է BBC-ն։ Իսրայելի իշխանությունները Կիևին ռազմական մատակարարումներից հրաժարվելու համար առաջին անգամ են նման բացատրություն տալիս։ Նախկինում Իսրայելի դիրքորոշումը բացատրվում էր հակամարտությունում չեզոք մնալու ցանկությամբ՝ վախենալով, որ հարևան Սիրիայում ռուսական ներկայությունը կազդի […]
19:14 09.11.2022
Նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները, այդ թվում՝ երկկողմ համագործակցությունն իրավապահ բնագավառում, որն իրականացվում է 2012 թվականին Իրանի Ներքին գործերի նախարարության և Հայաստանի ոստիկանության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման […]
19:02 09.11.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Արսեն Բախշիի Արզումանյանը նշանակվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ։ «Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Արսեն Բախշիի Արզումանյանին 2022 թվականի նոյեմբերի 9-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
18:53 09.11.2022
Վրաստանում կորոնավիրուսի ամսական վիճակագրությունն այլևս չի հրապարակվի։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։ «Վերջին շրջանում երկրում նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազման միտում, և համաճարակային իրավիճակը կայուն է։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Covid-ի վիճակագրության հրապարակման կարիքն այլևս չկա»,- նշված է հայտարարության մեջ։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսի վերջին վիճակագրական տվյալները հրապարակել է հոկտեմբերի 4-ին։ […]
18:45 09.11.2022
Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ՝ հաշվի առնելով այս պահին զարգացող իրողությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար՝ հաշվի առնելով տիրող իրողությունները», – ասել է նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանը նախկինում երբեք չի հրաժարվել երկխոսությունից, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն նախօրեին նաև […]
18:37 09.11.2022
Եվրոպական միության (ԵՄ) խորհուրդը որոշել է մինչև 2023-ի նոյեմբերի 12-ը երկարացնել Թուրքիայի նկատմամբ 2 տարի առաջ սահմանած մասնակի պատժամիջոցները: Ermenihaber. am-ի փոխանցմամբ ՝ դրանք ԵՄ-ը սահմանել էր 2020-ի նոյեմբերին՝ Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից առանց թույլտվության նավթի որոնման աշխատանքներ հորատիչ նավերով իրականացնելու համար: Որոշումը հրապարակվել է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում, ինչպես նաև Twitter-ի պաշտոնական էջում: […]
18:30 09.11.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին անցկացվել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի փակման գալա համերգը: Մասնակցել են երգեհոնահարներ Արմեն Աղաջանյանը, Լուսինե Հարությունյանը, Լուսին Սառաջյանը, Աննա Բակունցը, Կոնստանտին Վոլոստնովը (Ռուսաստան), Հարություն […]
18:26 09.11.2022
Նոյեմբերի 7-ին, ժամը 12.25-ին, «Վեդու» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ստացվել էր ահազանգ, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է ընդունվել Ոսկետափ գյուղի 32-ամյա մի բնակիչ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները մեկնեցին Ոսկետափ և համատեղ արդյունքում նախ պարզեցին, որ միջադեպը ահազանգից մոտ կես ժամ առաջ տեղի էր ունեցել գյուղի ավտոտեխսպասարկման կետում: Վիճել էին տուժածն […]
18:24 09.11.2022
Ռուսաստանը սերտորեն համակարգում է Հայաստանի և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրման 2-ամյակը։ Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ հետևողական ջանքեր և հետագա քայլեր են ձեռնարկվում երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։ […]
18:19 09.11.2022
Մեր ժողովուրդները շատ նմանություններ ունեն: Ծանոթ եմ ձեր երկրի պատմությանը, ինչպես հաղթանակներին, այնպես էլ դժվարություններին, որոնք հաղթահարել եք: Ձեր փորձն օրինակելի է մեր երկրի եւ տարածաշրջանի համար. ասել է Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ նոյեմբերի 9-ին կայացած հանդիպման ընթացքում: Հանդիպմանը […]
18:14 09.11.2022
Մերձմոսկովյան դատախազությունը հայտնել է, որ երկու շինաշխատող ծանր վիճակում հոսպիտալացվել է՝ Միտիշչիում կոտրված վերելակից ընկնելուց հետո։ Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում։ 31 և 34 տարեկան տղամարդիկ 15-րդ հարկում ավարտում էին ճակատային մասի ձևավորման աշխատանքները, երբ վերելակի մալուխներից մեկը պոկվել է: Վերելակի հարթակը թուլացել է, բայց չի փլուզվել, սակայն բանվորները չեն կարողացել […]
18:07 09.11.2022
Վրաստանի ներքին գործերի նախարարության ռազմավարական խողովակաշարերի պաշտպանության դեպարտամենտի աշխատակիցները մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ռազմական անձնակազմերի «ETERNITY 2022» հրամանատարաշտաբային զորավարժություններին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: «Մեր զինվորականների համար անցկացվել է վերապատրաստում Թուրքիայից գնվող նավերի կառավարման համակարգի հետ կապված»,-ասվում է հայտարարության մեջ: Ըստ տեղեկության՝ զորավարժությունների սցենարը հիմնված է […]
17:56 09.11.2022
ՀՀ-ում ծնված, սակայն մինչեւ 1995 թ. Հայաստանից դուրս բնակություն հաստատած ազգային փոքրամասնությունները պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն չեն կարողանում ստանալ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 9-ին ՀՀ-ում ազգային փոքրամասնություններին ՀՀ քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ կայացած աշխատանքային քննարկման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Պատգամավորը, ներկայացնելով քննարկում […]
17:52 09.11.2022
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Մի դեպքում կամավոր հանձնել են ատրճանակ ու նռնակ, մյուս դեպքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում […]
17:47 09.11.2022
Հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով Վիլնյուսում գտնվող Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Դանուտե Յոչիենեի հետ: Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների բարձր դատարանների ղեկավարներն անցել են ընդլայնված կազմերով աշխատանքային հանդիպման: Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է Արման Դիլանյանի ղեկավարած պատվիրակության այցը Վիլնյուս և վստահություն հայտնել, […]
17:40 09.11.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին: Հանդիպման ընթացքում Գրիգոր Մինասյանը և Կիշան Դան Դեվալին քննարկել են հանձնումներին, իրավական փոխօգնությանը, դատապարտյալների փոխանցմանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև «Հանձնման մասին», «Քաղաքացիական […]
17:33 09.11.2022
Նոյեմբերի 3-ի երեկոյան ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները և Մարտունու բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վարդենիկ գյուղում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Մարտունու բաժին են տեղափոխել Կարճաղբյուր համայնքի բնակիչ, 37-ամյա մի տղամարդու: Կասկածանքը ապօրինի թմրանյութ պահելն ու օգտագործելն էր: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին մոտ 7 գրամ ընդհանուր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ: Դեպքի առթիվ […]
17:26 09.11.2022
Առողջության առաջնային պահպանման օղակում բուժաշխատողների աշխատավարձը 2023 թվականին կբարձրանա: Այս մասին ասուլիսին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը՝ տեղեկացնելով, որ սա պասիվ աշխատավարձի բարձրացում չի լինելու: «Այսինքն՝ չի լինելու այնպես, որ ունենք այսքան գումար և այն բարձրացնելու ենք, ու դառնալու է իքս գումար: Փոխարենը բուժաշխատողի պարտականությունները պատշաճ կատարելու պարագայում նա կստանա բոնուսներ, ըստ […]
17:21 09.11.2022
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը անգլիական Լիվերպուլ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում գրավել է առաջին տեղը` դառնալով աշխարհի չեմպիոն: Դավթյանն անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնն է սպորտային մարմնամարզությունում: Այս առաջնությունում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել նաև Հարություն Մերդինյանը, ով երկրորդ անգամ է դառնում աշխարհի երրորդ […]
17:14 09.11.2022
Նոյեմբերի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մետրոյի «Երիտասարդական» կայարանի նախասրահում, սառը զենք կրելու կասկածանքով, ձերբակալել են երևանցի 17-ամյա մի պատանու։ Նա տեղափոխվել է ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժին և հոր ներկայությամբ խուզարկվել։ Հայտնաբերվել են բացովի մետաղյա մահակ ու գաղտնի փականով դանակներ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. […]
17:07 09.11.2022
Երևանում նոյեմբերի 8-11-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագիրը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ (շուրջ 25 մասնակից)։ Ծրագրի մասնակիցներն այսօր այցելել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ծանոթանալու պետական երիտասարդական քաղաքականությանը: Նրանց հետ հանդիպմանը ԿԳՄՍՆ […]
17:00 09.11.2022
Բրիտանական Յորք քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է չարագործին, որը մի քանի հավկիթ է նետել Չարլզ III թագավորի և կոնսորտ թագուհի Կամիլայի վրա։ Թագավորական զույգը ժամանել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու արձանի բացման արարողությանը, հաղորդում է GBNews հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել Միկլգեյթ Բար զբոսանքի ժամանակ։ Կադրերում երևում է, թե ինչպես է անհայտ անձը մի քանի ձու նետել […]
16:55 09.11.2022
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ Սաբուրթալո թաղամասում նախատեսվում է նոր հանգստի գոտի բացել: Կալաձեն նշել է, որ քաղաքային իշխանությունների համար կարևոր է մայրաքաղաքում հանգստի գոտիների կազմակերպումը, այդ թվում՝ եղածների վերանորոգումը, փոխանցում է Aliq.ge-ն։ «Մենք մի շարք ծրագրեր ենք իրականացրել… Քաղաքաշինության ոչ պատշաճ զարգացման արդյունքում հանգստի գոտիների պակաս կա։ Փորձում ենք գտնել տարածքներ, որտեղ […]