Քննարկվել են ազգային փոքրամասնություններին ՀՀ քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Քննարկվել են ազգային փոքրամասնություններին ՀՀ քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ հարցեր

17:56 09.11.2022

ՀՀ-ում ծնված, սակայն մինչեւ 1995 թ. Հայաստանից դուրս բնակություն հաստատած ազգային փոքրամասնությունները պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն չեն կարողանում ստանալ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 9-ին ՀՀ-ում ազգային փոքրամասնություններին ՀՀ քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ կայացած աշխատանքային քննարկման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Պատգամավորը, ներկայացնելով քննարկում նախաձեռնելու շարժառիթը, նշել է, որ ինքը եւ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը եզդի եւ ռուս համայնքներից ստացել են նամակներ վերոնշյալ հարցի առնչությամբ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Արմեն Խաչատրյանը, ներկայացուցիչներ Կառավարությունից, ԱԱԾ-ից, Ոստիկանությունից, ՄԻՊ-ից, Միգրացիոն ծառայությունից, ազգային փոքրամասնությունից:

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, բարձրաձայնելով խնդիրը, ցանկություն են հայտնել, որ հայերի համար սահմանված ՀՀ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգը կիրառվի նաեւ իրենց համար:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Մարիամ Գեւորգյանի խոսքով ՀՀ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգը սահմանված է միայն ազգությամբ հայերի համար:

ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչներն անդրադարձել են հարցին ազգային անվտանգության տեսանկյունից:

Վարչապետի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների շնորհման բաժնի պետ Կարեն Գրիգորյանը բարձրացված հարցի լուծման վերաբերյալ ներկայացրել է մի շարք առաջարկները: Ըստ այդմ՝ փոփոխություններ է առաջարկվում կատարել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում եւ թույլատրել ազգությամբ ոչ հայ անձանց պարզեցված կարգով ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն: Կարգավորումը կվերաբերի ինչպես ՀՀ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս ծնվածներին, եթե վերջիններս ունեն կացության կարգավիճակ կամ նախկինում ունեցել են ՀՀ քաղաքացիություն, կամ էլ ծնվել են ՀՀ-ում:

Քննարկմանը կարեւորվել է նաեւ ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենքի մշակման ու ընդունման անհրաժեշտությունը: Կարծիք է հնչել, որ հարցը կարելի է կարգավորել հենց այդ օրենքով եւս:

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկները մանրամասն ուսումնասիրելու եւ հարցին լուծման տարբերակներով վերստին անդրադառնալու պատրաստակամություն է հայտնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.07.2025

SHANTNEWS

Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման Ծառուկյան

17:53 05.07.2025

Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման Ծառուկյան

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

17:50 05.07.2025

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

ԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Հրդեհ՝ ավտոտնակում

17:44 05.07.2025

Հրդեհ՝ ավտոտնակում

Հուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

17:38 05.07.2025

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

17:30 05.07.2025

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP