Բոլոր լուրերը – Page 3594 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

ՌԴ ԱԴԾ-ն ցուցադրել է Ուկրաինայի հետախուզության բարձրաստիճան աշխատակցի կալանավորման տեսանյութը

14:42 09.11.2022

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հրապարակել է Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության (ԳՈՒՎ) գնդապետ Դմիտրի Շտիբլիկովի կալանավորման տեսանյութը։  Տեսանյութում երևում է, թե ինչպես են ԱԴԾ-ի չորս աշխատակիցներ տապալում Շտիբլիկովին, սեղմում նրա ձեռքերը, ձեռնաշղթաներ հագցնում և նստեցնում միկրոավտոբուս: Օպերատիվ աշխատողների կողմից առգրավված փաստաթղթերի թվում նրանք ցույց են տվել Ուկրաինայի քաղաքացու անձնագիր, նրա անունով կրծքանշան՝ 2011 թվականից Կոնրադ […]

̰
Լևանդովսկուն որակազրկում է սպառնում մրցավարին ոչ պատշաճ ժեստ ցույց տալու համար

14:35 09.11.2022

«Բարսելոնայի» 34-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է բաց թողնել առաջիկա երեք խաղերը Իսպանիայի առաջնությունում՝ 14-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղում հեռացվելուց հետո տեղի ունեցած միջադեպի պատճառով: Այս մասին հայտնում է El Partidazo de COPE-ը: Հանդիպման պաշտոնական զեկույցում նշվել է, որ 31-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալուց և հեռացվելուց հետո Ռոբերտը խաղադաշտից հեռանալիս մրցավարի ուղղությամբ ոչ […]

̰
Դերասան Շոն Փենն իր մրցանակը հանձնել է Զելենսկուն

14:28 09.11.2022

Ամերիկացի դերասան Շոն Փենը կրկին եկել է Կիև և հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ, որին որոշ ժամանակ թողել է Օսկարի արձանիկը, հայտնում է Զելենսկու Telegram ալիքը։ Փետրվարի վերջից ի վեր սա Փենի առաջին այցը չէ Կիև. հաղորդվել է Ուկրաինայի մայրաքաղաք նրա երեք այցի և Զելենսկու հետ երկու հանդիպման մասին։ «Շոնն իր «Օսկար»-ի արձանիկը բերել է որպես […]

̰
3 հայ շախմատիստ շարունակեց հաղթարշավը. պատանեկան ԵԱ

14:21 09.11.2022

Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 3-րդ տուրում հայ շախմատիստներից երեքը շարունակեց հաղթարշավը՝ տանելով 3-րդ անընդմեջ հաղթանակը: Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում Մարիամ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց ռումինացի Միրունա-Դարիա Լեհացիին: Մարիամը 3 միավորով 4 առաջատարներից մեկն է: Աստղիկ Հակոբյանն ունի 2,5 միավոր: Հաղթարշավը շարունակեց նաև մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարի մասնակից Գաբրիելա Հարությունյանը, որը սևերով պարտության […]

̰
ԱՀ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին

14:14 09.11.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 9-ին այցելել է Ստեփանակերտի զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: Երկրի ղեկավարին ուղեկցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:  

̰
ՌԴ պատանեկան հավաքականի նախկին ֆուտբոլիստը կստանա ՀՀ քաղաքացիություն

14:07 09.11.2022

Ռուսաստանի պատանեկան հավաքականների նախկին կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար և ցանկանում է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Այժմ 19-ամյա ֆուտբոլիստը ելույթ է ունենում Սլովակիայի «Դուբնիցա» ակումբում։ «Շատ ուրախ եմ Հայաստան ժամանելու առթիվ, արդեն ներկայացրել եմ փաստաթղթեր հայկական անձնագիր ստանալու համար։ Առաջիկայում կմեկնեմ հայկական անձնագրի հետևից։ Անհամբերությամբ հրավերի եմ սպասում Հայաստանի հավաքականից»,- Էդուարդ […]

̰
Երկրաշարժ Իտալիայի ափերի մոտ.որոշ դպրոցներ փակվել են

14:00 09.11.2022

5,7 մանիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իտալիայի ափերի մոտ: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Պեզարո քաղաքից 35 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք: Հանրապետության Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը հայտնել է, որ քաղաքացիների կողմից առայժմ օգնության մասին խնդրանքներ կամ վնասի մասին հաղորդումներ չեն ստացվել: Մարկեի վարչական կենտրոն Անկոնա քաղաքում փակել են դպրոցները, դադարեցված Է գնացքների երթևեկությունը:

̰
Հիմնանորոգվել է Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզադահլիճը

13:53 09.11.2022

Բռնցքամարտի աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Անդրանիկ Հակոբյանի և նրա ընկերների ջանքերով հիմնանորոգվել է Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզադահլիճը: Մարզադահլիճի բացման արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, բռնցքամարտի աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության […]

̰
ԱԻՆ ծառայության մի շարք աշխատակիցների շնորհվել են կոչումներ

13:45 09.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի դիտացանցի և մոնիտորինգի վարչության պետ Վալերա Արզումանյանը, ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Ճգնաժամային […]

̰
Մաքգրեգորը հայտարարել է «Լիվերպուլը» գնելու ցանկության մասին

13:39 09.11.2022

UFC-ի նախկին կրկնակի չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը ձեռք բերելու մտադրության մասին։ Այն բանից հետո, երբ «Լիվերպուլը» հանվեց վաճառքի, սոցցանցերում երկրպագուներից մեկը խնդրեց մարտիկին գնել ակումբը: «Հաճույքով․․․Ես արդեն ակումբի մասին տեղեկություն եմ խնդրել՝ հենց լսեցի, որ այն հանվել է վաճառքի։ Իրադարձությունների ինչպիսի՜ շրջադարձ։ Ի՜նչ ակումբ»,- գրել է Մաքգրեգորը։ Իռլանդացին ավելի վաղ հայտարարել […]

̰
Պեսկովն այցելել է Լուգանսկ

13:33 09.11.2022

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս գիշեր վերադարձել է Լուգանսկից, որտեղ նա անցկացրել է ուսուցողական ծրագիր Դոնեցկի և Լուգանսկի ԶԼՄ-ներիև մամուլի ծառայությունների համար` ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ «Շնորհակալություն Դմիտրի Սերգեևիչին (Պեսկով): Նա հենց այսօր վերադարձավ Լուգանսկից, որտեղ նա վերապատրաստման ծրագիր անցկացրեց Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ԶԼՄ-ների և […]

̰
Երևան-Սիսիան ճանապարհին տեղի ունեցած վթարից 8 տուժածներից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

13:27 09.11.2022

Երևան – Սիսիան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից; Նրանցից 5-ը գտնվում են մարզային բժշկական կենտրոնի հսկողության տակ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում: Վթարից մյուս 3 տուժածներին տեղափոխել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում և տեղափոխումն իրականացվել է սանավիացիայի […]

̰
Բրազիլիայի հավաքականի վերջնական հայտացուցակը ԱԱ-2022-ի համար.  Ֆիրմինոն բացակայում է

13:25 09.11.2022

Բրազիլիայի հավաքականը հրապարակել է Աշխարհի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստների ցուցակը։ Վերջնական հայտացուցակում տեղ է գտել 26 ֆուտբոլիստ, նրանց թվում՝ Գաբրիել Ժեզուսը և Դանի Ալվեշը, իսկ Ռոբերտո Ֆիրմինոն բացակայում է։

̰
Թեհրանն արձագանքել է Իլհամ Ալիևի սպառնալիքներին

13:09 09.11.2022

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին արձագանքել է Հայաստանին Իսլամական Հանրապետության աջակցության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վերջին մեկնաբանություններին՝ նշելով. «Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա, ինչպես նաև հարևանի հետ կապերի ամրապնդումը չի նշանակում, որ այդ հարաբերություններն ուղղված են մեկ այլ հարևանի դեմ»։ Քանաանիի խոսքով` շուրջ երկու տարի է, ինչ Ադրբեջանի […]

̰
Արցախի ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանի հերթական ապատեղակատվությունը. ԱՀ ՊՆ

13:01 09.11.2022

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

̰
Ուկրաինայի Նիկոլաևսկի մարզում ծանր մարտեր են ընթանում. կողմերը հաղորդել են նաև բնակավայրերի գնդակոծությունների մասին

13:00 09.11.2022

Ուկրաինայի զինված ուժերը մի փոքր առաջխաղացում են ունեցել Լուգանսկի մարզի՝ ռազմավարական նշանակություն ունեցող Սվատովո բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը՝ նշելով, որ Սվատովոն ճանապարհ է բացում դեպի Լիսիչանսկ և Սևեռոդոնեցկ: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական ուղղաթիռները հարված են հասցրել ուկրաինական ուժերին Նովոսելովսկի շրջանում, որը […]

̰
Հայաստանի և Իրանի ֆինանսների նախարարները կարևորել են երկու երկրների միջև տարեկան 3 միլիարդ դոլարի առևտրի իրականացումը

12:53 09.11.2022

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նոյեմբերի 7-9ը աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում: Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ ԻԻՀ նախագահի տեղակալ Մասուդ Միրքազեմի, ԻԻՀ ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզիի և բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հետ: Տիգրան Խաչատրյանի և Էհսան Խանդուզիի՝ […]

̰
Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված ժամացույց, ոսկե ականջողեր, բջջային հեռախոսներ․ բացահայտում

12:45 09.11.2022

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի Խորենացու փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Արարատի մարզի Խաչփար գյուղի 37-ամյա մի բնակչի՝ իր վարած «ԲՄՎ X5»-ով, և Երևանի 36-ամյա մի բնակչի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են փող, ժամացույց, ոսկյա մատանի և ականջօղեր՝ գնապիտակներով ու բջջային հեռախոսներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]

̰
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 7 վիրավորներից 5-ը դպրոցի ուսուցիչ են

12:35 09.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 196 կմ հատվածում՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, բախվել են ՎԱԶ 2103 և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու […]

̰
«Ինտեր Մայամիի» տնօրենը  արձագանքել է  Մեսսիի` ամերիկյան ակումբ տեղափոխվելու մասին շշուկներին

12:26 09.11.2022

«Ինտեր Մայամիի» տնօրեն Քրիս Հենդերսոնն արձագանքել է Լիոնել Մեսսիի` ամերիկյան ակումբ տեղափոխվելու մասին շշուկներին: «Մեսսին կփոխի ակումբի ցանկացած թիմ: Ես չեմ ցանկանում շահարկումներ անել և խոսել նրա մասին, բայց նա փոխում է ցանկացած լիգա և ցանկացած թիմ, որտեղ հանդես է գալիս»,- Հենդերսոնի խոսքերն է փոխանցում Goal-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա Մեսսին չի երկարաձգի […]

̰
Վրաերթ Ստեփանակերտում. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի

12:17 09.11.2022

Նոյեմբերի 8-ին ժամը 21:25-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Վ. Մամիկոնյան և Շիրվանզադե փողոցների խաչմերուկում վրաերթ է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 21:20-ի սահմաններում, դեպքով չպարզված անձը, անհայտ ավտոմեքենայով նշված փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 42-ամյա Ա. Պետրոսյանին (հաշվառված է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքում), ով փակ գանգուղեղային […]

̰
Հայաստանում մեկ օրում հայտնաբերվել է հանցագործության 85 դեպք

12:09 09.11.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 13, սառը զենքի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, զենք-զինամթերքի առգրավման` 5, խարդախության՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 3, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, համարժեք նյութերի կամ դրանց […]

̰
SHANTNEWS

11:59 09.11.2022

̰
Ալեն Սիմոնյանը մտահոգիչ է համարել ՀՀ քաղաքացիների համար Լեհաստանի օդանավակայաններում տարանցիկ վիզայի պահանջը

11:58 09.11.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Լեհաստանի հայ համայնքի պաշտոնական կազմավորման 655-ամյակը՝ հավելելով, որ Հայաստանը բարձր է գնահատում եւ երախտապարտ է այն ջերմ վերաբերմունքի եւ […]

̰
Գնում ենք Կատար՝ ԱԱ-ն հաղթելու համար․ կանադացի ֆուտբոլիստի համարձակ հայտարարությունը

11:54 09.11.2022

Կանադայի հավաքականի կիսապաշտպան Թայջոն Բյուկենենը մեկնաբանել է իր ազգային հավաքականի առաջիկա ելույթը ԱԱ-2022-ում։ «Կանադան գնում է Կատար՝ ԱԱ-ն հաղթելու համար: Դա մի մտածելակերպ է, որը մենք բոլորս ունենք: Եթե ​​ուրիշ բան չկա, ապա ինչո՞ւ ենք գնում»,– Բյուկենենին է մեջբերում Eleven Sport-ը: Կատարում կայանալիք մրցաշարի խմբային փուլում Կանադայի հավաքականը կհանդիպի Բելգիայի, Խորվաթիայի և Մարոկկոյի ընտրանիների հետ։ […]

̰
Միջազգային հանրությունը պետք է Բաքվի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի. ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

11:45 09.11.2022

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման անհրաժեշտություն է տեսնում, շեշտում՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ գերիներին: Պատգամավորը նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում: -Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններով հարձակում գործեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը: Հարձակման հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի […]

̰
Պետությանը պատճառվել է շուրջ 6 մլրդ 628 մլն դրամի վնաս

11:36 09.11.2022

Տնտեսվարող սուբյեկտը 2004 թվականին համայնքից 125 մլն 963 հազար դրամով ձեռք է բերել պետական բաժնեմասով ընկերությանը պատկանած գույք՝ մարզահամալիր: 2006 թվականին նշված գույքը գրավադրվել է բանկում 3 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ 2014 թվականին, Կառավարության որոշման հիման վրա, պետական բյուջեի նկատմամբ ունեցած 9 մլրդ 45 մլն դրամ հարկային պարտավորությունների դիմաց հանձնել է պետությանը: […]

̰
Դուբայից ներդրողները կարող են 4,9 մլրդ եվրոյի դիմաց ձեռք բերել «Լիվերպուլը»

11:26 09.11.2022

Dubai International Capital-ը՝ Դուբայի կառավարության պետական ֆոնդի՝ Dubai Holding-ի ներդրումային ենթաբաժինը, դիտարկում է «Լիվերպուլը» ձեռքբերելու հնարավորությունը, հայտնում է Mirror-ը: Գործարքի արժեքը կարող է 4,9 մլրդ եվրո կազմել: Հաղորդվում է նաև, որ արաբական ընկերությունը 2007 թվականին արդեմ հավակնել է «Լիվերպուլը» գնելուն, սակայն 300 մլն եվրոյից փոքր-ինչ ավելի առաջարկը մերժվել է: Ավելի վաղ Fenway Sports Group-ի հիմնադիր […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի վարչապետին

11:17 09.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի Թագավորության վարչապետ Սամդեկ Հուն Սենին՝ ազգային տոնի առիթով: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կամբոջայի բարեկամ ժողովրդին՝ Կամբոջայի Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Կամբոջայի միջև տասնամյակների ընթացքում ձևավորված ջերմ հարաբերություններն ու փոխադարձ հետաքրքրություն […]

̰
Լևանդովսկին կարմիր քարտով հեռացվեց, «Բարսելոնան» կամային հաղթանակ տարավ 10 հոգով

11:12 09.11.2022

Լա Լիգայի 14-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Օսասունային» և 2-1 հաշվով հաղթանակ է տարել: Հաշիվը բացվել է 6-րդ րոպեին. տանտերերի կազմում աչքի է ընկել Գարսիան: 31-րդ րոպեից հյուրերը մնացել են 10 հոգով, 2-րդ դեղին քարտով խաղադաշից հեռացվել է Ռոբերտ Լևանդովսկին: Առաջին կեսին ավելացված 4-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ նաև Ժերար Պիկեն, որը հայտավորված էր խաղին, […]

̰
BACK_TO_TOP