22:33 08.11.2022
Օդորակիչից մրսածությունը կարելի է բուժել տաք թեյով, վստահ է քիթ-կոկորդ-ականջաբան Վլադիմիր Զայցևը։ Ըստ Զայցևի՝ օդորակիչից օդը շատ չորանում է, և դրանից տուժում է քթի հետևի պատի լորձաթաղանթը։ Բացի դրանից, նա կարծում է, որ ջերմաստիճանի տարբերությունից կարող է առաջանալ թեթև բորբոքում, որը բավարար է քթի խոռոչը գրգռելու և հազ առաջացնելու համար։ Բժիշկը բացատրում է նաև, որ […]
22:20 08.11.2022
Նոյեմբերի 6-ից Շարմ էլ Շեյխում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը, որը կտևի մինչ նոյեմբերի 18-ը: Երեկ և այսօր աշխարհի պետությունների ու կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով, որտեղ ներկայացրել են իրենց դիրքորոշումը և իրենց երկրի տեսլականը բնապահպանության, բնական ռեսուրսների խնայման, սննդի ապահովման, տարերային աղետների դեմ պայքարի, կանաչ էներգիայի վերաբերյալ։ Համաժողովի […]
22:12 08.11.2022
Գերմանիայի կենդանաբանական այգիները ֆինանսական օգնություն են խնդրել և սկսել են կենդանիներ հանձնել երկրի էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Այս մասին հայտնի է դարձել նոյեմբերի 8-ին։ Դրեզդենի կենդանաբանական այգին նոյեմբերի 1-ից փակել է տերարիումը ջեռուցման բարձր ծախսերի պատճառով։ Նրա բնակիչներին ստիպված են եղել վերաբնակեցնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Մխիթարությունն այն է, որ տերարիումի որոշ սողուններ կպահպանվեն, քանի որ […]
22:03 08.11.2022
Նոյեմբերի 7-ին Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև, որը ներկայացրել էր խորհրդի անդամ Պիեռ Յակուբովիչը (M. Pierre JAKUBOWICZ)։ Բանաձևում ընդգծվում է, որ Հայաստանն իր հողի վրա հերթական անգամ Ադրբեջանի կողմից ենթարկվել է ագրեսիայի, խախտվել են նրա սահմանները և միջազգային իրավունքը։ Նշվում է, որ Հայաստանը, Եվրոպայի խորհրդի անդամ բարեկամ, եղբայրական երկիր […]
22:00 08.11.2022
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հետաքննություն են սկսել համացանցում տարածվող մի տեսանյութի կապակցությամբ: Տեսանյութի հեղինակները, ըստ Ազգային անվտանգության ծառայության, անջատողականություն են սերմանում`նպակակ ունենալով Նախիջևանի ինքնավարությունում հակապետական շարժումներ հրահրել: Ո՞վ է տարածել այդ սեսանյութը: Թեմայի շուրջ, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Տեսանյութի հեղինակները ներկայանում են որպես Իրանի նախիջևանյան Ժողովրդական շարժման ներկայացուցիչներ: Տեսանյութում ասվում է, որ […]
21:56 08.11.2022
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին նոյեմբերի 8-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի նախագահի առաջին տեղակալ Ռոժե Կարուչին: Ֆրանսիայի Սենատի փոխնախագահը ջերմորեն ողջունել է հայ գործընկերոջը` վերահաստատելով Ֆրանսիայի, մասնավորապես, Սենատի համերաշխությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ բարձր գնահատել Ֆրանսիայի հասցեական, […]
21:53 08.11.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին կայացրած որոշմամբ հանձնարարել է ստեղծել բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը: Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում: Որոշման մեջ նշված է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի […]
21:46 08.11.2022
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել է DragonFire հեռահար լազերային ուղղորդված էներգետիկ զենքի փորձարկումների մասին: Դա բխում է նոյեմբերի 8-ին հրապարակված հայտարարությունից։ Նշվում է, որ փորձարկումն անցել է Պորտոն Դաունի պաշտպանության նախարարության պաշտպանական գիտատեխնոլոգիական լաբորատորիայում (Dstl): Ինչպես նշվում է բրիտանական կառավարության կայքում, DragonFire-ի բնութագրերը դասակարգված են։ Այնուամենայնիվ, հայտնի է, որ նախկինում լազերի կարողությունը բարձր ճշգրտությամբ փորձարկվել է […]
21:33 08.11.2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ին, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-11-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում նոյեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:20 08.11.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Անդրանիկի փ. 138, 142, 144, 146, 148, 150, 152, 156 շենքեր, Նազարբեկյան փ. 17, 18, 19, 21 շենքեր, Նորք Մարաշ՝ Արմենակյան փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորքի Այգիներ փ. 234, 275 առանձնատեր, […]
21:08 08.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելլենի հետ։ Ողջունելով ավստրիացի պաշտոնակցին, նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Ավստրիայի և Հայաստանի միջև ձևավորվել է քաղաքական երկխոսության գնահատելի ավանդույթ, որը լավագույն նախապայմանն է բազմոլորտ գործընկերության զարգացման համար։ Հանրապետության նախագահը կարևորել […]
20:55 08.11.2022
Բրիտանիայի Նորթհեմփթոնշիր նահանգի Վելինգբորո քաղաքից 23-ամյա Թաշա Լեյնը գիշերվա կեսին արթնացել է վերմակի տակ եղած շարժումներից և անկողնում օձ է հայտնաբերել: Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Սկզբում կինը կարծում էր, որ Հարլի անունով շունն է դիպչում նրա ոտքին։ Երբ Լեյնը միացրել է լապտերը և նայել վերմակի տակ, նա տեսել է, որ իր շան վրա […]
20:42 08.11.2022
Մանրաթելերով հարուստ կանաչ բանջարեղենից պատրաստված սմուզիներն օգնում են ազատվել որովայնի ճարպից, կարծում է սննդաբան Լորեն Մանագերը: Նա երկու բաղադրատոմս է անվանել Eat This, Not That-ի նյութում: «Սմուզին կարող է օգնել ձեզ նիհարել: Կարիք չկա ամեն օր նման սմուզի խմել, բայց չափավոր քանակությամբ ըմպելիքը կարող է օգնել ձեզ բավարարել օրգանիզմի՝ բանջարեղենի կարիքները և իրականացնել քաշի կորստի […]
20:28 08.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ: Ողջունելով կիպրացի պաշտոնակցին նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու եղբայրական երկրների միջև հարաբերությունները հիմնված են ամուր պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերի վրա, ինչն ապահովում է միջպետական հարաբերությունների շարունակականությունն և դրանք է՛լ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը: Երկու […]
20:15 08.11.2022
Միացյալ Նահանգների հանդիպումը տեղի ունեցավ Սոչիից հետո: ԱՄՆ միջնորդությամբ երեկ մի քանի հանդիպում տեղի ունեցավ, այդ թվում՝ երկկողմ. ի՞նչն է գլխավոր եզրակացությունը: Սոչիի հանդիպումն ինչպե՞ս ազդեց Վաշինգտոնի հանդիպման օրակարագի վրա: Ամերիկյան հանդիպումներն ու ընդհանրապես մեր տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության առանձնահատկությունների շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ, ով մասնավորապես ասել է. […]
20:00 08.11.2022
Կառավարությունը հոկտեմբերի 14-ին ընդունել է «Աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը հաստատելու մասին» որոշումը։ Այն ենթադրում է աղետի գոտու բնակավայրերի տնակներում ապրող ընտանիքների բնակարանային հարցի լուծում փուլային եղանակով։ Իսկ վերջնաժամկետը 2027 թվականն է։ Որոշումը վերաբերում է տնակներում ապրող գրեթե բոլոր ընտանիքներին և […]
19:51 08.11.2022
Ռուսական Forbes ամսագիրը ռուսներին կացության թույլտվություն տալու համար Վրաստանին անվանել է «նոր Կիպրոս»: Aliq Media-ի փոխանցմամբ՝ ըստ ռուսական Forbes-ի՝ Վրաստանում կա ծրագիր, ըստ որի` բնակության թույլտվություն է տրվում անշարժ գույքի ներդրման համար։ Tranio անշարժ գույքի գործակալության կոմերցիոն տնօրեն Ելենա Միլիշենկովան Forbes-ին ասել է, որ Վրաստանում բնակության իրավունք ստանալու համար անհրաժեշտ է գնել առնվազն 100 հազար […]
19:44 08.11.2022
Կոլումբացի երգչուհի Շակիրան կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեից բաժանվելուց հետո ստացել է երեխաների խնամակալությունը, տեղեկացնում է El Pais-ը։ Ամանորյա տոներից հետո Շակիրան երեխաների հետ կտեղափոխվի Մայամի, իսկ Պիկեն կարող է տեսակցել նրանց երբ ցանկանա։ Շակիրան ու Պիկեն բաժանվել էին այս տարվա հունիսին։ Իսպանական մամուլը նշում էր, որ պատճառը ֆուտբոլիստի կողմից դավաճանությունն է։ Պիկեն ու Շակիրան […]
19:36 08.11.2022
Մեծ Բրիտանիան իրականացրել է DragonFire հեռահար լազերային զենքի նոր փորձարկումներ, ասվում է երեքշաբթի բրիտանական կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Մեծ Բրիտանիայի առաջին բարձր թողունակության լազերային էներգետիկ զենքի փորձարկումը տեղի է ունեցել Պաշտպանության դեպարտամենտի գիտության և տեխնոլոգիաների Պորտոն Դաունի լաբորատորիայում», – ասվում է հայտարարության մեջ: Նախկինում մասնագետների թիմը փորձարկել էր լազերի կարողությունը՝ բարձր ճշգրտությամբ հետևելու թիրախներին […]
19:27 08.11.2022
Մի-2 ուղղաթիռը կործանվել է Կոստրոմայի շրջանում, օդանավում եղել է հինգ մարդ, երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։ «Կոստրոմայի շրջանում՝ Սոկերկինո օդանավակայանից մոտ չորս կիլոմետր հեռավորության վրա, շտապօգնության թռիչք կատարելիս Մի-2 ուղղաթիռ է կործանվել, օդանավում հինգ մարդ է եղել»,- ասել է գործակալության աղբյուրը։ Գործակալության զրուցակիցը հավելել է, որ միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է, […]
19:19 08.11.2022
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը վրաց-թուրքական «Սարփի» և վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» մաքսակետերում կանխել է օրենքի 3 խախտում: Հաղորդում է aliq.ge-ն։ Մասնավորապես, մաքսային ծառայողները տարբեր երկրների քաղաքացիների ինչպես ֆիզիկական, այնպես էլ պատկանող ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկյա զարդեր՝ 278,6 գրամ ընդհանուր քաշով և արծաթյա զարդեր՝ 2124,04 գրամ ընդհանուր քաշով։ Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը […]
19:11 08.11.2022
442 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայում հնարավոր է եղել դիտել Լուսնի և Ուրանի միաժամանակյա խավարում։ Երկրի քաղաքացիները ոգևորությամբ հետևել են հազվագյուտ իրադարձությանը։ Նշվում է, որ խավարման մասին տեղեկությունն իր ստույգ ժամանակացույցով հեռարձակվել է երկրի հեռուստաալիքներով հենց առավոտից։ Համացանցը նաև ուղիղ հեռարձակում է սկսել երկրի տարբեր պրեֆեկտուրաներից, այդ թվում՝ Ֆուջի լեռան լանջերից, քանի որ անամպ եղանակը […]
19:04 08.11.2022
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունից հետո Goal.com-ը ներկայացրել է մրցաշարի ֆավորիտներին։ Ըստ հեղինակավոր կայքի, առաջին տեղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» է, որը 1/8 եզրափակիչում կխաղա գերմանական «Լայպցիգի» հետ։ Երկրորդը մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» է, իսկ եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավրիան», որը կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։ Ֆրանսիայի չեմպիոնը հայտնվել է 5-րդ տեղում՝ իրենից առաջ թողնելով […]
18:55 08.11.2022
Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը «Կազմունայգազի» հետ մշակում է նավթի փոխադրման այլընտրանքային ուղիներ, ինչպիսիք են` Աքտաու-Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Աքտաու-Բաքու-Սուփսա և Աքտաու-Բաքու-Բաթումի ուղիները: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը տրված է Ղազախստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը հայտնում է «Ինտերֆաքս-Ղազախստան» լրատվամիջոցը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ այդ այլընտրանքային ուղիների զարգացումը կախված է իրենց իսկ ներուժից, տնտեսական նպատակահարմարությունից և այլ գործոններից, դրանց թվում՝ […]
18:48 08.11.2022
Հայաստանի եվրոպական համալսարանում նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաների բացման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Նախարարը շնորհավորել է համալսարանի անձնակազմին և հյուրերին՝ լաբորատորիաների բացման կապակցությամբ, կարևորել նմանօրինակ գիտահետազոտական կենտրոնների ստեղծումն ու դրանց կիրառական գործառույթը մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացի և զարգացման գործում: «Գործնական լաբորատոր պարապմունքներն այսօր էական նշանակություն […]
18:42 08.11.2022
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ, շվեյցարացի Յոզեֆ Բլատերը պատմել է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի միջամտության շնորհիվ է Կատարը ստացել 2022թ․ աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը։ «Կատարը փոքր երկիր է, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չափազանց մեծ միջոցառում է այդպիսի երկրի համար։ Գործադիր կոմիտեում մենք պայմանավորվել էինք, որ 2018-ին աշխարհի առաջնությունը կընդունի Ռուսաստանը, 2022-ին՝ ԱՄՆ-ն։ Սակայն վերջնական […]
18:35 08.11.2022
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Իսլանդիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Իսլանդիայի առաջին տիկին Էլիզա Ռիդին: Աննա Հակոբյանը Իսլանդիայի նախագահական նստավայրում նախ գրություն է թողել հյուրերի համար նախատեսված գրանցամատյանում, ինչից հետո տեղի է ունեցել տիկինների առանձնազրույցը: Աննա Հակոբյանը և Էլիզա Ռիդը խոսել են այս օրերին Ռեյկյավիկում անցկացվող՝ «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով ամենամյա համաժողովի, […]
18:28 08.11.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2017 թվականի ընթացքում 2 տարբեր ընկերություններից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կարիքների համար ձեռք է բերել 51 մլն 900 հազար դրամի բժշկական սարքավորումներ, 9 մլն 245 հազար 300 դրամի էլեկտրական տեխնիկա և 34 մլն դրամի երկու ավտոմեքենա: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, Հաշվեքննիչ պալատի քննության արդյունքների հիման վրա […]