18:20 08.11.2022
Պաշտոնական ացով Թուրքիա է ժամանել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը: Նրան Անկարայի նախագահական պալատում կընդունի է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է, որ ղեկավարների հանդիպման օրակարգի կենտրոնական թեման լինելու է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի հիման վրա սկսված գործընթացը: Անդրադարձ է լինելու Թուրքիա-Շվեդիա, Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների հետ կապված հարցերի:
18:15 08.11.2022
Նոյեմբերի 8-ին Լեհաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Շիեվիերայի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը: Զրուցակիցները ուղենշել են անվտանգային ոլորտում համագործակցության հեռանկարները և պայմանավորվել շարունակել երկկողմ քննարկումները:
18:08 08.11.2022
Երեք օրից, վաստակավար մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ, Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը կմեկնի Իսպանիայի Ալիկանտե քաղաք, որտեղ կանցկացվի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Թիմի հետ մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Արտյոմ Սիմոնյանը, Արթուր Ուլիխանյանը, Արթուր Մելքումյանը և բժիշկ Հարություն Պռազյանը: Առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 460 բռնցքամարտիկ: Հայաստանի թիմը հանդես կգա 11 քաշային կարգերում՝ Թումաս Թովմասյան-51 կգ […]
17:57 08.11.2022
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ և ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, Արցախի հերոս, ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Հովհաննես Ավագյանի հիշատակի և ոգեկոչման միջոցառում՝ տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականներ, մարտական ընկերներ, ընտանիքի անդամները։ Հովհաննես Ավագյանը ռազմական կրթությունը ստացել է Վ. Սարգսյանի անվան ռազմական […]
17:56 08.11.2022
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում կայացած «Հանուն ժողովրդավարության» 10-րդ համաշխարհային ֆորումում: «Հարգելի՛ մասնակիցներ, ա նցած տասնամյակի զարգացումներն ինձ թույլ են տալիս ասել, որ ազատ աշխարհն այժմ կանգնած է ժողովրդավարության պահպանման եւ զարգացման ճակատագրական ընտրությունների առաջ: Նման ընտրությունները կա՛մ կհանգեցնեն […]
17:51 08.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ. իրականացնում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որի աշնանային փուլը մեկնարկել է սեպտեմբերին: Նոյեմբերի 2-ին և 3-ին «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը Սյունիքի մարզում էր. առաջին կանգառը Գորիս քաղաքն էր։ Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում Գորիսից և […]
17:48 08.11.2022
Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն Մադրիդի «Ռեալը» 2:3 հաշվով պարտվել է «Ռայո Վալիեկանոյին»։ Խաղի դրվագներից մեկում արքայական ակումբի 24-ամյա կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն այնքան բարձր է հարվածել դարպասի ուղղությամբ, որ գնդակը հայտնվել է «Վալիեկանո» ստադիոնի մոտ գտնվող բնակելի շենքի պատշգամբներից մեկում։ «Ռեալն» ընթացիկ առաջնությունում կրեց առաջին պարտությունը և 32 միավորով նահանջեց երկրորդ տեղ։ Առաջին տեղ բարձրացավ […]
17:43 08.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթի հետ։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ հայ-արաբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և զարգանում են քաղաքական, տնտեսական ու մշակութային բազմաշերտ փոխգործակցությամբ։ Նախագահն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունները մշտապես գտնվում են Հայաստանի […]
17:37 08.11.2022
Երեկ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Ուրախալի է, որ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներգրավված են երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առարկայական գործընթացում»,- գրել է Կլաարը։ Important meeting yesterday […]
17:30 08.11.2022
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն հանդիպել են «Էյ-Թի-ՓԻ» (“Armenia Tree Project”) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ կազմակերպության գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, գրանցած արդյունքները, շեշտվել վերջինիս առաքելությունը, այն է՝ աջակցել մարդկանց և, առաջին հերթին՝ կարիքավոր ընտանիքներին՝ նպաստելով նրանց ինքնաբավության […]
17:24 08.11.2022
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին առաջիկա ընկերական հանդիպումներին պատրաստվելու համար հրավիրել է 25 խաղացողի, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Կոսովոյի, իսկ նոյեմբերի 19-ին՝ Ալբանիայի ընտրանիներին։ Դարպասապահներ՝ Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Հենրի Ավագյան – ԲԿՄԱ Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Կամո […]
17:18 08.11.2022
Ոստիկանության ՔՈԳՎ և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Լվովյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Կոտայքի բաժին է տեղափոխվել 27-ամյա Ռոմեն Հ.-ն, որը սեպտեմբերի 19-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]
17:04 08.11.2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները նոյեմբերի չորսին Արմավիրի մարզի Քարակերտ և Մեծամոր համայնքներում հայտնաբերել և առգրավել են անհայտ անձանց կողմից տեղադրված, վայրի կենդանիների ապօրինի որսի համար նախատեսված 4 մետաղալարե ինքնաշեն թակարդ։ Տեսչական մարմնի և ոստիկանության կողմից ձեռնարկվում են համատեղ միջոցառումներ թակարդները տեղադրած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Ապօրինի որսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները […]
16:57 08.11.2022
Նոյեմբերի 7-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 45-ամյա Արթուր Հ.-ն, որը 2011 թ. մայիսի 9-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]
16:48 08.11.2022
Նոյեմբերի 8-ին, ժամը 15:27-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին, մարվել՝ 16:05-ին: Այրվել է երկհարկանի առանձնատան հյուրասենյակի փայտե հատակը (մոտ 60 քմ) և գույքը։
16:40 08.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Երևանի Երվանդ Քոչար փողոցում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 7-ին ՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երվանդ Քոչար փողոցի շենքերից մեկի բակում մի խումբ երիտասարդներ, բացահայտ […]
16:34 08.11.2022
Այսօր տեսալսողական մեդիայի ոլորտում գործում են 5 տասնյակից ավելի ցանցային օպերատորներ, եւ այսօր անհրաժեշտություն կա՝ կարգավորելու տեսալսողական ծրագրերի հերթականությունը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 8-ի նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր եւ պատգամավորներ Նարեկ Բաբայանի ու Հակոբ Ասլանյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» […]
16:28 08.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորումն անցած համարվող, դրույքաչափի փոփոխություն ունեցող և դրա նկատմամբ հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները: Համաձայն հրամանի՝ կամավոր ատեստավորում անցած են համարվել ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները: Հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն ունեցող և փոփոխված դրույքաչափով հաշվարկվող աշխատավարձի նկատմամբ 5 […]
16:21 08.11.2022
Քիշնև-Թբիլիսի չվերթն իրականացնող մոլդովական ինքնաթիռը երեքշաբթի հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլում, քանի որ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը խիստ վատացել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Air Moldova-ի մամուլի ծառայությունից։ «Թռիչքի ընթացքում անձնակազմը պարզել է, որ ուղևորներից մեկը կենդանության նշաններ չի ցույց տալիս: Բորտուղեկցորդուհիները նրան ցուցաբերել են առաջին օգնություն, գործել օպերատիվ կերպով: Հրամանատարը ստանձնել է Ստամբուլի օդանավակայանում վթարային […]
16:14 08.11.2022
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նոյեմբերի 7-ին Հրազդանի կիրճում հայտնաբերել և, ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով, բաժին են տարել 33-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք, 15 սմ շեղբի երկարության դանակ և «Մակարով» տիպի օդաճնշիչ ատրճանակ՝ լիցքավորված պահեստատուփով: 33-ամյա տղամարդը ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Ծանուցում. […]
16:08 08.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միացել է «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին: Այսուհետ էլեկտրոնային համակարգի միջոցով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները կարող են դիմել և ստանալ մշակութային արժեքների արտահանման, ներմուծման թույլտվություն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ առանց այցելելու որևէ պետական մարմին: Փաստաթղթերի համակարգը հասանելի է «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհանի» trade.gov.am հարթակում: Տեղեկացնենք, որ ՀՀ պետական […]
16:00 08.11.2022
Աշտարակի ոստիկանները նոյեմբերի 7-ին, ժամը 03.30-ի սահմաններում, գիշերային շրջիկ ծառայություն իրականացնելիս Բյուրական համայնքի կենտրոնական փողոցում, ապօրինի հրազեն պահելու կասկածանքով, կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենան: Ոսկեվազցի 34-ամյա վարորդը, ոստիկանների պահանջով, ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել է «ՄՌ-27 ԵՄ» մոդելի որսորդական հրազեն և 2 փամփշտակալ՝ լիցքավորված 38 փամփուշտով, իսկ համագյուղացի 35-ամյա ուղևորը ներկայացրել է որսորդական ողորկափող հրազեն՝ քանդված վիճակում, […]
15:57 08.11.2022
Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի պաշտպանության կազմակերպման հիմնախնդիրները, նպատակ ունենալով պարզել, թե որքանով է իրատեսական բնակչության կցագրումը, ինչպես նաև հնարավոր խնդիրները վեր հանելու և շտկելու նպատակով, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից: Այդ թերթիկների միջոցով բնակչությունը կիրազեկվի պատսպարման վայրի գտնվելու […]
15:54 08.11.2022
«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի Snap ստեղծագործությունը պլատինե երգի կարգավիճակ է ստացել: Այս մասին գրում է Sony Music Italy-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենալսված հինգ երգերից մեկն է դարձել: Snap երգի հեղինակներն են կոմպոզիտորներ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, […]
15:49 08.11.2022
Այսօրվա օկուպացված և հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք-ադրբեջանական դարավոր և անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է, գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի բռնազավթման երկրորդ տարելիցին: «2020 թվականի աշնանն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթվել են Արցախի Հանրապետության շուրջ 200 բնակավայրեր՝ այդ թվում հայկական մշակույթի […]
15:47 08.11.2022
Քննարկվել են առողջապահության նախարարության և ԱՀԿ վերականգնողական ծառայությունների գնահատման առաքելության առաջիկա անելիքներն ու գործակցության օրակարգը: Հայաստանում վերականգնողական բժշկական ծառայությունների զարգացման և մարզային հասանելիության պետական ծրագրերին կաջակցեն նաև միջազգային փորձագետները: Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը հանդիպել է ԱՀԿ վերականգնողական ծառայությունների գնահատման առաքելության ներկայացուցիչներին: «Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը ներառում է նաև վերականգնողական բժշկական օգնությունը: Գործող համակարգը մրցունակ […]
15:39 08.11.2022
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է El Confidencial-ը։ 52-ամյա մասնագետը չի մնա ազգային թիմում՝ անկախ ԱԱ-2022-ում գրանցած արդյունքի։ Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել Մադրիդի «Աթլետիկոն», որի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն քննադատության թիրախում է հայտնվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում վերջին տեղը գրավելու պատճառով։ Էնրիկեն 2018 […]
15:34 08.11.2022
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանն այսօր նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2022 թվականի նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը կազմակերպել և անցկացրել է գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոնի համալրման նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարված մրցույթը: Մրցույթին դիմել և մասնակցել է Անահիտ Արտյոմի Մանասյանը: Մրցույթի […]