13:36 08.11.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է «Erasmus+» ծրագրերի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներին. քննարկման առանցքում բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներն էին: «Կրթական համակարգը, մասնավորապես՝ բարձրագույն կրթության ոլորտը լուրջ բարեփոխումների փուլում է: Ուստի, փորձագիտական խմբերի համակարգված աշխատանքը շատ է կարևորվում: Մեր նպատակը հետազոտությունների վրա նորարարական գաղափարների ներդրումն ու պիլոտային ծրագրերի իրականացումն է: Մինչ այդ՝ ոլորտի պատասխանատուներն […]
13:27 08.11.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները նոյեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը: Այդ մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը: «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական կոմիտեի նախագահ, Գլխավոր շտաբի պետ – Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ բանակի գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ […]
13:18 08.11.2022
Մոսկվայի Սումսկոյե անցուղում գտնվող բազմահարկ շենքի պատուհանների տակ հայտնաբերվել է մեկ տարեկան երեխա, քրեական գործ է հարուցվել, հայտնել են մայրաքաղաքի դատախազությունից: Նախնական տվյալներով՝ 26-ամյա մայրը 11-րդ հարկի պատուհանից ցած է նետել փոքրիկ դստերը։ Միջադեպը, հավանաբար, տեղի է ունեցել բնակարանի խոհանոցում, հավելել են վերահսկիչ գերատեսչությունում։ Աղջկան ծանր վիճակում շտապ հոսպիտալացրել են, նաև հիվանդանոց են տեղափոխել նրա […]
13:12 08.11.2022
«Օտարերկրացիների մասին» օրենքի համապատասխան հոդվածի համաձայն՝ առանց աշխատանքի թույլտվության օտարերկրացիները կարող են աշխատել միայն օտարերկրյա իրավաբանական անձի՝ ՀՀ-ում տեղակայված ներկայացուցչությունում: Այսինքն՝ տվյալ կազմակերպության մասնաճյուղում աշխատանքային թույլտվության համար օտարերկրացին լրացուցիչ գործընթաց պետք է անցնի: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է օրենքում լրացում կատարել եւ ավելացնել «մասնաճյուղեր» բառը: Նա ընդգծել է, որ առկա է […]
13:03 08.11.2022
Նոյեմբերի 14-ից ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումների ներկայացումը, ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորումը, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունն ու խորհրդատվության տրամադրումը իրականացվելու է էլեկտրոնային հերթագրման եղանակով։ Նոյեմբերի 14-ից 18-ը էլեկտրոնային հերթագրմանը զուգահեռ գործելու է նաև հերթագրման սարքավորումների միջոցով հերթագրման կտրոններով սպասարկելու ընթացակարգը (50 տոկոս հարաբերակցությամբ), իսկ նոյեմբերի 21-ից սպասարկումն […]
12:56 08.11.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամներին։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ոլորտի կազմակերպությունների հետ փոխշահավետ համագործակցությունը։ Միության նախագահ Վարդան Ջհանյանը նախարարին մանրամասն ներկայացրել է ոլորտում առկա հարցերը, խնդիրները։ Մասնավորապես մատնանշվել է աշխարհում տեղի ունեցող զարգացումներին զուգահեռ առաջացող մարտահրավերները, որոնց հետևանքները լրացուցիչ զգոնություն են հաղորդում […]
12:47 08.11.2022
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացրին՝ համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների հետ: Նոյեմբերի 4-ին մայրաքաղաքի Շինարարների փողոցում ձերբակալվեց և Մաշտոցի բաժին տեղափոխվեց Երևանի Աբելյան փողոցում բնակվող օտարերկրյա մի քաղաքացի: 27-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց […]
12:39 08.11.2022
Երևանում նոյեմբերի 7-ին ծնվել է 66 երեխա՝40 աղջիկ, 26 տղա։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
12:31 08.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է ՀՀ ՊՆ N զորամասերից մեկը: Գերատեսչության ղեկավարը հանդիպել է վարժական հավաքի մասնակիցներին և մարտական ծառայության մեկնող փրկարար ծառայության ծառայողներին: Նախարար Ա. Փամբուխչյանը զրուցել է անձնակազմի հետ և մաղթել անփորձանք ծառայություն: Վարժական հավաքի մասնակիցների ջոկատը կազմավորվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից: Մարտական […]
12:21 08.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ Ոսկետափ բնակավայրի՝ 30-ամյա բնակչի՝ հրազենային վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ 30-ամյա տղամարդու՝ «աջ ստորին վերջույթի հրազենային կոտորակային վիրավորում» ախտորոշմամբ Վեդու բժշկական կենտրոն, այնուհետև Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ […]
12:10 08.11.2022
Արարատի մարզում նոյեմբերի 7-ին կրակոց է հնչել. ժամը 12։25-ի սահմաններում «Վեդու» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ստորին վերջույթի հրազենային վիրավորում, կոտորակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ 32-ամյա Կարեն Սարգսյանն […]
11:43 08.11.2022
Արդեն տեղեկացրել ենք՝ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15.000 միավոր, ոսկե մեդալ է նվաճել: «Զվարթնոցում» զուռնա դհոլով դիմավորում են աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին: Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում։
11:29 08.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:
11:15 08.11.2022
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ անձինք Երվանդ Քոչարի փողոցի թիվ 15 շենքի բակում վիճում են ու ծեծում իրար։ Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների տեղեկություններով՝ նրանց մոտ զենքեր ու դանակներ կան: Հնարավոր ողբերգական հետևանքները կանխելու նպատակով Կենտրոնական բաժնից և Մարաշի բաժանմունքից օպերատիվ խմբեր մեկնեցին դեպքի վայր։ Նրանց օգնության […]
11:01 08.11.2022
Ավարտվել են Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի կմ338+100-կմ342+400 հատվածի միջին նորոգման աշխատանքները։ 4.3կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Մեղրիի տարածաշրջանով։ ✔️Շինաշխատանքները կատարել է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն։
10:54 08.11.2022
Մ.Ն.-ն, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով` կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով, հայտնում է ՀՀ […]
10:44 08.11.2022
Նոյեմբերի 1-ին հաղորդվել էր Ռյա թազա գյուղի բնակիչ, 23-ամյա Ասլան Ֆերոյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Արտաշատի և Արագածի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 7-ին Ասլան Ֆերոյանը հայտնաբերվել է Այգեպատ գյուղի դաշտերում: Քննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]
10:36 08.11.2022
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ եռակողմ հանդիպումից առաջ ունեցած ելույթում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն ընդգծել է, որ ուղիղ երկխոսությունը իրապես կայուն խաղաղության հասնելու լավագույն ճանապարհն է, և իրենք ուրախ են, որ աջակցում են այդ երկխոսությանը: Նշել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին: «Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում […]
10:30 08.11.2022
ՀՀ ՊՆ-ն «Զինուժ մեդիա» հաղորդման շրջանակներում անդրադարձել է հրամանատար Արման Հավտոյանի անցած զինվորական ուղուն: 44-օրյա պատերազմում ու զինվորական գործողություններում աչքի ընկած սպան դեռ մանկուց է երազել նմանվել Արցախյան առաջին պատերազմի հերոսներին, հատկապես Մոնթե Մելքոնյանին: Մանրամասները՝ «Հրետանավոր հրամանատարի» մասին պատմող տեսանյութում.
10:22 08.11.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, զենք-զինամթերքի առգրավման` 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, խարդախության, ապօրինի ծառահատման և հոգեկան ներգործության՝ 2-ական, անձի առևանգման, յուրացենլու կամ վատնելու, խուլիգանության, ապացույցներ ոչնչացնելու, […]
10:18 08.11.2022
Մ-7 միջպետական ավտոճանապարհի Գյումրի-Սպիտակ հատվածում ճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքների շրջանակներում կապալառու կազմակերպությունը՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, վերականգնում է վնասված արգելափակոցները։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Ընթացիկ պահպանման աշխատանքներ են տարվում նաև ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներին։
10:09 08.11.2022
Ս․թ․ նոյեմբերի 8-ին կդիտվի Լուսնի լրիվ խավարում, այս մասին տեղեկացնում է Բյուրականի աստղադիտարանը: Նշվում է, որ այս անգամ երևույթը կարելի է տեսնել Ասիայից, Ավստրալիայից, Խաղաղ օվկիանոսից, Ամերիկաներից։ Ցավոք, Հայաստանից հնարավոր չէ դիտել, քանի որ այդ ժամանակ այստեղ ցերեկ է։ Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ […]
09:54 08.11.2022
2022 թվականի նոյեմբերի 7-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը, հայտնում է ԲԴԽ-ն: Նիստի մեկնարկին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել այն հիմնավորմամբ, որ քննարկվող վարույթը հարուցվել է իր կողմից՝ որպես արդարադատության նախարար պաշտոնավարելիս: Միջնորդությունը Խորհրդի կողմից […]
09:42 08.11.2022
BQ.1 կորոնավիրուսի մի տարբերակ, որը ոչ պաշտոնապես կոչվում է «Cerberus» և սպառնում է համաճարակի նոր ալիքին, արդեն հայտնաբերվել է Բրազիլիայի երկու նահանգներում, հաղորդում է G1 պորտալը։ «COVID-19-ի BQ.1 տարբերակի տարածումը հաստատվել է Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում, սա առաջին հայտնաբերված դեպքն է: Բրազիլիայում այն արդեն հայտնաբերվել է Ռիո դե Ժանեյրոյում», -վկայակոչելով առողջության հսկողության CEVS պետական […]
09:30 08.11.2022
Պրեմիում հատվածը դարձել է միակը Մոսկվայի նոր բնակարանային շուկայում, որտեղ գները նվազել են վերջին 12 ամիսների ընթացքում: Այս մասին «Известия»-ին հայտնել են Metrium-ի վերլուծաբանները։ Այսպիսով, բնակարանների միջին արժեքը նվազել է 51,4 միլիոնից մինչև 44,4 միլիոն ռուբլի՝ էժանանալով 14 տոկոսով։ Ըստ վերլուծաբանների՝ միտումի պատճառը մեկ քառակուսի մետրի մակերեսի և գնի նվազումն է։ Մասնավորապես, այժմ պրեմիում նորակառույց […]
09:18 08.11.2022
Երեքշաբթի առավոտյան Իրկուտսկում 12 մեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որտեղ գիշերը ճանապարհներին իրավիճակը բարդացել է ձյան տեղումների պատճառով։ Այս մասին հայտնում են քաղաքի ճանապարհային ոստիկանության լրատվական ծառայությունից։ «Այսօր առավոտյան շրջկենտրոնի Յուբիլեյնի միկրոշրջանում տեղի է ունեցել զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահար, ավտովթարի հետևանքով վնասվել է 12 ավտոմեքենա, որոնց վարորդները չեն պահպանել անվտանգ հեռավորությունը և չեն կարողացել […]
09:05 08.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:53 08.11.2022
Նոյեմբերի 8-ին, ժամը 01:51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի տներից մեկում. ներսում քաղաքացիներ կան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տան բնակիչները […]
08:44 08.11.2022
Իսպանական փոխնակ մայրերի ընկերության ներկայացուցիչը Կալինինգրադում վաճառել է ուրիշի երեխային 1,9 միլիոն ռուբլով, դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման, հաղորդում է Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի SUSK-ը Telegram-ի ալիքում։ Տղամարդը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, ասել են վարչությունից։ Հետաքննությունը պարզել է, որ 2019 թվականի հունիսից իսպանական […]