12:59 07.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական հիմնական ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձևավորման ու գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման կարգը»: Ուսումնական խմբակների ձևավորումը Ուսումնական խմբակների անհրաժեշտությունը որոշվում է սովորողների առաջարկությամբ, հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առաջնահերթություններով, դպրոցի զարգացման նպատակներով։ Խմբակը կարող է վարել ուսուցիչը կամ համապատասխան որակավորում […]
12:50 07.11.2022
Նման կեղծ հղում է տարածվում, որտեղ պահանջում են լրացնել բանկային ու անձնական տվյալներ․ պետք չէ փոխանցել ոչ մեկը, ոչ մյուսը, սա խաբեություն է՝ գումար ու տվյալներ կորզելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
12:33 07.11.2022
Ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի ոտքն անդամահատել են։ Այս մասին հայտնել է ինքը՝ Պեգովը։ «Այո, նրանք իսկապես կտրեցին իմ ոտքը, բայց հենց հիմա ՌԴ ԳԱ Սիբիրի մասնաճյուղի ցիտոլոգիայի և գենետիկայի ինստիտուտի աշխատակիցներն այն աճեցնում են իմ ցողունային բջիջներից և խոստանում են աճեցնել մեկ ամսվա ընթացքում, այնուհետև, իհարկե, բարդ վիրահատություն, բայց ամեն ինչ շատ դրական է։ […]
12:24 07.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 47-ամյա տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 23:25-ին, ՀՀ ԱՆ այրվածքաբանության […]
12:16 07.11.2022
Կարսի նահանգում Թուրքիա-Հայաստան սահմանին ականազերծման աշխատանքներ կատարող մասնավոր ընկերության աշխատակից Հ․Ա․-ն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է ոտքից։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 5-ին հայտնել է թուրքական NTV-ն։ Դեպքը տեղի է ունեցել Կարսի Դիգորի շրջանի Հալըքըշլաք գյուղում՝ Հայաստանի հետ սահմանին։ Դեպքի վայր ժամանած բուժանձնակազմը Հ․Ա․-ին առաջին օգնություն է ցույց տվել, ինչից հետո վիրավորը շտապօգնության մեքենայով տեղափոխվել […]
12:09 07.11.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչի) պաշտոնից, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արամ Լևոնի Հարությունյանի […]
12:03 07.11.2022
Վերելակով ուղևորությունը Իրկուտսկից ամուսնական զույգի համար վերածվել է տհաճ արկածի. վերելակի խցիկն ընկել է չորրորդ հարկի բարձրությունից, հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ի առավոտյան Վերխնայա Նաբերեժնայա փողոցում։ Երբ ծնողները և փոքրիկ երեխան վերելակ են նստել: Չորրորդ հարկից խցիկը ընկել է։ Ո՛չ մեծահասակները, ո՛չ էլ երեխան լրջորեն չեն տուժել: Հարուցվել է […]
11:46 07.11.2022
Արաբական աշխարհում խոշորագույն Emaar-ի 35-հարկանի բարձրահարկ շենքը բռնկվել է Դուբայի կենտրոնական մասում՝ Downtown շրջանում: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները` հրդեհը բռնկվել է նոյեմբերի 7-ի գիշերը: Պատճառները պարզվում են։ Հայտնի է նաև, որ շենքում չի գործել հրդեհային ազդանշանը։ Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների ծառայությունները, հրդեհը հաջողվել է օպերատիվ կերպով մեկուսացնել: Տուժածների և զոհվածների մասին չի հաղորդվում: […]
11:37 07.11.2022
Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում նոյեմբերի 6-ին ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ 30-ամյա քաղաքացին Այրվածքաբանության ազգային կենտրոնում է: Նոյեմբերի 6-ին՝ ժամը 21։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է […]
11:35 07.11.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 8-ին ժամը 07:00-ից մինչև նոյեմբերի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Երևանյան խճ. 72, 76, 117-123, 125, 127-149 շենքերի, անհատական տների 76-223 սեկտորների, Նաիրի տնակային ավանի, Դ.Դեմիրճյան, Թամանցիների փողոցների, Ամիրյան 1-29 անհատական տների, 30-56 զույգ անհատական տների, 5, […]
11:29 07.11.2022
Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 7-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.79 դրամ է, վաճառքը՝ 404.62 դրամ: Եվրոյի առքը միջինը 386.35 դրամ է, վաճառքը՝ 403.74 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6 դրամ է, վաճառքը՝ 6.64 դրամ:
11:21 07.11.2022
Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ է նշանակվել Վահան Արսենյանը: Այս մասին Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 7-ին մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
11:04 07.11.2022
ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում կատարվել է 1839 թեստավորում: Հաստատվել է 155 նոր դեպք, առողջացել է 153 քաղաքացի::
11:00 07.11.2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական ստուգայցերի ընթացքում նոյեմբերի 3-ին Կոտայքի մարզում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման 2 դեպք։ Ձորաղբյուր համայնքի վարչական տարածքում տեսուչները ստուգման ենթարկելով քաղաքացիներ Գ.Ղ-ի և Գ.Մ-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները հայտնաբերել են 16խմ սևահող։ Հողի բերրի շերտի անօրինական տեղափոխման համար իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության 100.000 ՀՀ դրամի չափով, […]
10:57 07.11.2022
Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ նոյեմբերի 4-ին Երևանում կայացել է սոցիալական աշխատողների գնահատանքի երեկո։ Երեկոյի շրջանակում տեղի է ունեցել նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների կին-սոցիալական աշխատողների պարգևատրման արարողություն։ Վերջիններս պարգևատրվել են՝ հիմք ընդունելով ճգնաժամային պայմաններում սոցիալական աշխատողների իրականացրած գործունեությունը ու մի շարք այլ չափանիշներ։ Սյունիքի մարզպետարանը պարգևատրման թեկնածուներին քննարկող հանձնաժողովին էր ներկայացրել Գորիս […]
10:49 07.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ կինոլոգիական ջոկատը հանձնել է ստուգարք։ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մասնագետները մեկ ամիս շարունակ մարզել են ջոկատի չորքոտանիներին, նոր գիտելիքներ փոխանցել հրահանգիչներին։ Ստուգարքին հետևել են ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։ Հետախույզ կինոլոգները կատարել են մի շարք առաջադրանքներ և […]
10:37 07.11.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 4-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 21, անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, ընտանեկան բռնության՝ 8, անձի առևանգման և խարդախության՝ 5-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 3, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, վստահված գույքը հափշտակելու, խոշտանգման և […]
10:28 07.11.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում։ Նախարարը մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ նախ դիտարկել է Պռոշյան գյուղի սկզբնամասի՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման (աջ գոտի) կմ14+400-կմ18+400 հատվածի միջին նորոգման աշխատանքները, որոնց 90 տոկոսն արդեն ավարտված են։ Աշխատանքներն իրականացվում են 2022թ․ պետական բյուջեի ծրագրով։ […]
10:17 07.11.2022
Ավելի քան 4,63 մլն մարդ տուժել է Նալջի արևադարձային փոթորկի հետևանքով, որը հարվածել է Ֆիլիպիններին։ Այս մասին ասվում է Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի՝ երկուշաբթի օրը հրապարակված զեկույցում։ Գործակալության տվյալներով՝ 1,02 միլիոն տեղահանվածներ գտնվում են 951 տարհանման կենտրոնում։ Ավելի քան 355,4 հազար մարդ նախապես լքել է տները։ Փոթորկի զոհ է դարձել առնվազն […]
10:11 07.11.2022
Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև նոյեմբերի 15-ը, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ «Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, […]
10:00 07.11.2022
Առնվազն 22 մարդ է զոհվել, ևս ութը վիրավորվել են կիրակի Արևմտյան Գվինեայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անցումային կառավարությանը։ Նրա խոսքով՝ միկրոավտոբուսը, որում եղել են ուսանողները, բախվել է բեռնատարին. «Մահացածների ընտանիքներին աջակցելու համար մոբիլիզացվել են հատուկ ծառայություններ, իսկ կառավարությունն օգնում է վիրավորներին»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։ […]
09:49 07.11.2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27):Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շարմ էլ Շեյխում նախատեսված համաժողովի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես կգա ելույթով: Համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահը նաև հանդիպումներ կունենա մի շարք երկրների առաջնորդների հետ: Միջազգային համաժողովին […]
09:43 07.11.2022
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
09:28 07.11.2022
Սննդաբան Լյուդմիլա Դենիսենկոն «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում թվարկել է քունը բարելավող մթերքները: Մասնագետն ասել է, որ մեղրով մեկ բաժակ տաք կաթը կարող է մեղմ և անվտանգ քնաբերի դեր ունենալ։ Նա նաև նշել է, որ եթե ըմպելիքը խմեք չոր բանանի կամ խուրմայի հետ, ապա շատ ավելի հեշտ կլինի քնել։ Դենիսենկոյի խոսքով՝ երբ քաղցի զգացումը թույլ չի […]
09:14 07.11.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունն այցելել է Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատված։ Բանկի ներկայացուցիչները՝ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Նիանշան Ժանգի գլխավորությամբ, ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի ծրագրին, ճանապարհի՝ նախագծով սահմանված տեխնիկական պարամետրերին, […]
09:00 07.11.2022
ԱՄՆ Ատլանտա նահանգի թոշակառու Կիկո Գեստը, ով 72 տարեկանում դեռահասի տեսք ունի, բացահայտել է իր երիտասարդ արտաքինի գաղտնիքը։ Նրա խոսքերը մեջբերել է The Sun-ը, փոխանցում է Լենտա.ռու-ն: TikTok-ի օգտատերը, ում հաշիվն ունի գրեթե կես միլիոն բաժանորդ, պարբերաբար կիսվում է տեսանյութերով, որտեղ նա լուսանկարվում է ժամանակակից ոճային հագուստով։ Մասնավորապես, կադրերում ամերիկացին ֆիզիկական վարժություններ է կատարում մինի […]
08:47 07.11.2022
Ամերիկացի դերասանուհի և կատակերգու Քեթի Գրիֆինի Twitter-ի էջի աշխատանքը կասեցվել է այն բանից հետո, երբ նա փոխել է իր անունը Իլոն Մասկ։ «Twitter-ն արգելափակում է հաշիվները Twitter-ի կանոնները խախտելու համար»,- արգելափակված էջում հայտնել է երկու միլիոն հետևորդ ունեցող դերասանուհին։ Միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը, ով հոկտեմբերին գնեց Twitter-ը, մի շարք գրառումներում ասել է, որ սոցցանցը […]