21:34 05.11.2022
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Վրինդավան քաղաքում կապիկը գողացել է շրջանային դատավորի ակնոցները: Միջադեպը ֆիքսվել է տեսանյութում, որը գրավել է India Today-ի ուշադրությունը։ Մաթուրայի շրջանի դատավոր Մաթուր Նավնեեթ Սինգհ Չահալը և Վրինդավանի ոստիկանության տեսուչը եկել էին Բանկե Բիհարի տաճար՝ հետաքննելու Ջանմաշտամիի փառատոնի ժամանակ Մանգալ Արաթ աստվածության առավոտյան ողջույնի արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցը։ Հրմշտոցի հետևանքով երկու […]
21:05 05.11.2022
Արցախի կորուստը պարզապես ինչ-որ տարածքի կորուստ չէ. դա առաջին հերթին մեր ինքնության, ազգային դիմագծի և հայկական արմատների կորուտ է։ Պատահական չէ, որ օրեր առաջ «Կոմերսանտ»-ին տված իմ հարցազրույցը Գանձասար վանական համալիրի տարածքում էր, գրել է ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը և կից տեսանյութ հրապարակել։
20:45 05.11.2022
Շաբաթվա սկզբին տեղի ունեցավ Փաշինյան- Պուտին- Ալիև հանդիպումը: Առաջիկայում սպասվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԱՄՆ միջնորդությամբ: Ինչ են նշանակում այս հանդիպումները, և ինչ հնարավորություններ են բացում: Այս ու այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ: «Սոչիի հանդիպումը մեծ հաշվով, վերջին մեկ տարվա ընթացքում ռուսական միջնորդությամբ տեղի […]
20:35 05.11.2022
Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում մեկնարկել են առանձին գործիքների եզրափակիչները: Ինչպես փոխանցում է Armsport.com-ը՝ Հայաստանի ներկայացուցիչ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, մասնակցելով նժույգ թափեր վարժությանը, կրկին նվաճեց մրցաշարի բրոնզե մեդալը։ Հիշեցնենք՝ Մերդինյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում օգոստոսին կայացած Եվրոպայի առաջնությանը նժույգ թափեր վարժությունում դարձել էր հաղթող՝ երկրորդ անգամ նվաճելով […]
20:28 05.11.2022
Անդորրա իրականացրած այցի շրջանակներում դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Անդորրայի զբոսաշրջության և հեռահաղորդակցության նախարար Ժորդի Տոռես Ֆալկոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության խթանմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։
20:15 05.11.2022
Նոյեմբերի 4-ին, ժամը 04.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը պատուհանից փորձում է մուտք գործել Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկը: Նշված հասցե են մեկնել ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները: Պարզվել է, որ ժամը 04.00-ի սահմաններում 41-ամյա տղամարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել, մտել է Դավիթ Բեկի փողոցում գտնվող […]
19:58 05.11.2022
Շիրակի մարզային նշանակության ճանապարհները սպասարկող կազմակերպությունները պատրաստվում են ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներին։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ 2022 թվականի նոյեմբերի 16-ին կմեկնարկի ճանապարհների ձմեռային սպասարկումը‚ որը կշարունակվի մինչև 2023 թվականի մարտի 31-ը։ Մարզի ճանապարհները սպասարկող թվով 4 կազմակերպությունների կողմից կատարվում են նախապատրաստական աշխատանքներ՝ աղ-ավազի պաշարների կուտակում, պահանջվող մեքենա-մեխանիզմների տեխնիկական վիճակի բարելավում և այլն։ 2022 թվականի նոյեմբերի […]
19:49 05.11.2022
Իտալիայի իշխանությունները հայտնել են ուղղաթիռի կործանման մասին, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ և հինգ ուղևորներ։ Իտալիայի փրկարար ծառայությունը Պուլիայի հարավային շրջանում հայտնաբերել է ուղղաթիռի բեկորներ,այս մասին հայտնել է շրջանի փոխնախագահ Ռաֆայել Պիեմոնտեզը։ Տեղական տրանսպորտային ընկերության Agusta A109 ուղղաթիռը անհետացել է ռադարներից և դադարեցրել կապը դիսպետչերների հետ։ Առավոտյան Ադրիատիկ ծովի Տրեմիտի կղզիներից օդ բարձրացած […]
19:40 05.11.2022
Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները և Լեհաստանն անցել են գազի ստորգետնյա պահեստարաններից գազի արդյունահանմանը, ինչը վկայում է Եվրոպայում ձմեռային ջեռուցման սեզոնի պաշտոնական բացման մասին։ Այս մասին հայտնում է Gas Infrastructure Europe ասոցիացիան։ Գազի պաշարներին անցմանը նպաստել է վերջին օրերին եվրոպական տարածաշրջանում հաստատված ցուրտ եղանակը։ Նոյեմբերի 3-ի արդյունքներով գազի պաշարների օգտագործումը կազմել է 0,03%, իսկ ռեսուրսների դուրսբերման […]
19:27 05.11.2022
Այսօր Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակված թիրախային կրակոցներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ ատելության և ցեղասպանական քաղաքականության հերթական ապացույցն են։ Այս մասին ֆեյսբության իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկությունների համաձայն՝ դեպքն արձանագրվել է նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30 […]
19:21 05.11.2022
Իլոն Մասկի ընկերությունը սկսել է Hyperloop արագընթաց տրանսպորտային համակարգի փորձարկումները։ Նախագիծը իրենից ներկայացնում է աէրոդինամիկ թունել , որի ներսում շարժվում է մարդատար գնացք, հաղորդում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։ Պարկուճը կարող է տեղավորել 28 ուղևոր, տրանսպորտային միջոցը կարող է ունենալ առավելագույնը մինչև 1220 կմ/ժ արագություն։ Համակարգը փորձարկվում է Tesla մեքենայի միջոցով: Նախագծի համաձայն՝ գնացքը կարող է Լոս […]
19:10 05.11.2022
Վերականգնվում է Ծիծեռնակաբերդի բարձունքի և Սարալանջի շուրջ 10 հեկտար տարածքը: Բնապահպանական կարևոր այս նախաձեռնությանն ընտանիքի հետ միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի ավագանու անդամներ ու կանաչապատման ոլորտի աշխատակիցներ: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
18:58 05.11.2022
Արագածոտնի մարզի Թալին համայնքում գտնվող Շտրեկի պոմպակայանում այս տարի իրականացված աշխատանքներին, ինչպես նաև մարզում ոռոգման խնդիրներին ծանոթանալու նպատակով մարզում է այցելել Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը։ Նրան ընդունել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և իր աշխատասենյակում, մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկման ներկայացրել մարզում ոռոգման հետ կապված հարցեր, առաջարկություններ, ինչպես նաև ամփոփել ոռոգման ակտիվ սեզոնում ոռոգման համակարգերի աշխատանքն […]
18:50 05.11.2022
Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորավարժարան և հետևել պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացների մեկնարկին (այս փուլում առաջնահերթություն է տրվել իգական սեռի ներկայացուցիչներին)։ Այս մասին ֆեյսբության իր էջում հայտնել է նախարարը։ «Շրջելով բացազատված ուսումնական կետերով, հետաքրքրվել եմ գործնական վարժանքների ընթացքով, ինչպես նաև զրուցել մասնակիցների հետ։ Վարժանքներին ներգրավված քաղաքացիները շնորհակալություն են հայտնել իրենց […]
18:43 05.11.2022
Հռոմի կենտրոնում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ հանուն խաղաղության և Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցման։ Ցույցին մասնակցում են հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ սպասում են մինչև 50 հազար մասնակցի։ Բողոքի ակցիային աջակցել են նաեւ մի շարք քաղաքական գործիչներ։ Նրանց թվում է Իտալիայի նախկին վարչապետ, «5 աստղ» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ջուզեպպե […]
18:32 05.11.2022
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակա տարածքում վարչապետը ծառատունկը սկսեց այս արծաթափայլ եղևնին տնկելով: Զեկուցեցին՝ մարզահամերգային համալիրի աստիճանավանդակներ տանող հատվածում լինելու են ծիրանենիներ, Փաշինյանն էլ որոշեց ինքն անի այդ գործը: Հայրը՝ տնկում, մայրը՝ օգնում, փոքրիկ Արփին էլ հերթով ջրում էր դալար շիվերը: Վարչապետի ավագ դուստրերն էլ այլ հատվածում էին ծառեր տնկում: Փաշինյանը շարքով, հերթով-կարգով տնկեց […]
18:19 05.11.2022
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից` նրանց ուղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։ Հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ-ից։ Արձակված կրակոցներից ջարդվել է […]
18:18 05.11.2022
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով հացահատիկային միջանցքի կասեցման ռիսկերը պահպանվում են։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Քանի դեռ հակամարտությունը շարունակվում է, ռիսկերը կպահպանվեն։ Սակայն պարենային ճգնաժամը հաղթահարելու համար ուկրաինական հացահատիկը պետք է հասնի աշխարհին»,- ասել է Ստոլտենբերգը։ Նա նաև երախտագիտություն է հայտնել Թուրքիային և […]
18:08 05.11.2022
«Միասին Սյունիքի համար» աշխատաժողովին իրենց կազմակերպությունների ծրագրային ուղղությունները, այս պահին Սյունիքում ընթացող ու առաջիկայում մարզում նախատեսվող աշխատանքները, հաստատված ներդրումային ծրագրերը ներկայացրել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության, ՄԱԿ-ի տարբեր կառույցների, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Վերներ Թուտը։ Նոյեմբերի 4-ի աշխատաժողովի ընթացիկ առանձին հանդիպումներին Սյունիքի մարզպետ […]
18:00 05.11.2022
Լեհաստանի Նովայա Դեմբա պոլիգոնում սկսվել են Վիշեգրադյան խմբի երկրների (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա և Հունգարիա) ամենախոշոր զորավարժությունները՝ «Puma-2022» անունով, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։ Մինչև նոյեմբերի 9-ը կայանալիք զորավարժություններին մասնակցում է մոտ 2000 զինծառայող և մոտ 300 միավոր զինտեխնիկա, ինչպես նաև զինվորականներ Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից։ Զորավարժությունների նպատակն է բարձրացնել դաշնակից ուժերի համախմբվածությունը, ինչպես նաև փորձարկել դաշնակիցների […]
17:51 05.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արին Կարապետին: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է պատգամավորին՝ Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում նրա ներկայացրած կուսակցության հաղթանակի կապակցությամբ և հույս հայտնել, որ դա ևս մեկ խթան կհանդիսանա Շվեդիա-Հայաստան փոխգործակցության համար: Արին Կարապետը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ մշտական կապի մեջ է […]
17:43 05.11.2022
Նոյեմբերի 5-ին, ժամը 16։16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
17:32 05.11.2022
Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության Միասնության հանրահավաքը, որը կազմակերպվում է հաջակցություն Արցախի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի բացմանը ելույթով հանդես եկավ Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ խոսքը սկսելով Տերունական աղոթքով։ Նա հավաքվածներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնության ու ողջույնի խոսքը՝ շարունակելու կյանքը «Աստծու ողորմությամբ, իմաստնությամբ ու հաղթանակի տեսիլքով»։ «Մենք պիտի գործենք, գործենք առանց հոգնելու, […]
17:26 05.11.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ փոխել իր միջուկային դիրքերը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք ակտիվորեն ոչինչ չի ասել միջուկային զենքի կիրառման մասին, իսկ Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին թեզը պարտադրելը օգտագործվում է Ռուսաստանին բարեկամ երկրների վրա բացասաբար ազդելու համար։ «ՆԱՏՕ-ն […]
17:15 05.11.2022
Կոստրոմայի շրջանում սուգ է հայտարարվել Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների համար։ Համապատասխան հրամանը ստորագրել է նահանգապետ Սերգեյ Սիտնիկովը։ «Նոյեմբերի 7-ին երկուշաբթի օրը սուգ է հայտարարվել: Տարածաշրջանում կխոնարհվեն ազգային դրոշները, կչեղարկվեն ժամանցային միջոցառումները, կչեղարկվեն նաև ժամանցային հաղորդումները մարզային հեռուստատեսությամբ և ռադիոյով»,- հայտնում են իշխանությունները։ Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում շաբաթ գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել։ Սրճարանի […]
17:07 05.11.2022
Իրանը Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է IRNA գործակալությունը։ «Արևմտյան որոշ երկրների բարձրացրած աղմուկը, թե Իրանը Ռուսաստանին հրթիռներ և անօդաչու սարքեր է տրամադրել՝ ուկրաինական հակամարտությունում օգնելու համար, լիովին սխալ է: […]