13:23 06.11.2022
Տանզանիայում վթարի է ենթարկվել Precision Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, և դեպքի վայր է ուղարկվել փրկարարական խումբը, հայտնել է ավիաընկերությունը Twitter-ում։ «Դար էս Սալաամից Բուկոբա թռչող Precision Air PW 494 չվերթը վթարի է ենթարկվել Բուկոբայի օդանավակայանին մոտենալիս»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռն ընկել է Վիկտորիա լիճը։ Վթարի պատճառ է դարձել վատ եղանակը։
13:10 06.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են Կարբի գյուղի բնակչուհու մահվան հանգամանքները: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Կարբի գյուղի՝ 73-ամյա բնակչուհուն՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխելու վերաբերյալ ահազանգը «Աշտարակ ԲԿ»-ից ստացվել է 2022թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը` 13:20-ին. նույն օրը՝ ժամը` 15:15-ին, բժշկական կենտրոնից տեղեկություն […]
12:57 06.11.2022
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ու «Զարգացում և համագործակցություն» հիմնադրամի, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «Առողջ և անվտանգ ապրելակերպի կողմնացույց» խորագիրը կրող միջոցառումը։ Այն նպատակաուղղված էր լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Միջոցառման ընթացքում լսողության խնդիրներով երիտասարդները հանդես են եկել թատերական մնջախաղով՝ […]
12:44 06.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Քննարկվել են հայ-վրացական համագործակցությանն առնչվող օրակարգային տարբեր հարցեր: ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը տեղեկատվություն է փոխանցել հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Նիկոլ Փաշինյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
12:32 06.11.2022
Զապորոժիեի ատոմակայանի արտաքին էներգամատակարարումը վերականգնվել է էլեկտրացանցից անջատվելուց երկու օր անց։ Բարձրավոլտ գծերը վնասվել էին գնդակոծության պատճառով։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ «Արտաքին էներգամատակարարումը ԶԱԷԿ-ում վերականգնվել է վերջին միջադեպի հետևանքով արտաքին էլեկտրամատակարարման հասանելիության դադարեցումից երկու օր անց, որը ցույց է տվել միջուկային անվտանգության իրավիճակի անկայունությունը Եվրոպայի ամենամեծ օբյեկտում», – […]
12:25 06.11.2022
Ռուս կայսրուհի Եկատերինա II-ի հուշարձանը Օդեսայում, մի շարք վանդալիզմի գործողություններից հետո, ցանկապատվել է փայտե ցանկապատով, հայտնում է Public.Odessa-ն։ Ավելի վաղ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը հայտարարել էր, որ կողմ է արձանի ապամոնտաժմանը, իսկ հարցը կներկայացվի քաղաքային խորհրդի հաջորդ նիստին։ Հուշարձանը բազմիցս ենթարկվել է վանդալների հարձակմանը։ «Public.Odessa»-ն հայտնում է, որ այժմ հուշարձանը շրջապատված է փայտե ցանկապատով։ Թե […]
12:12 06.11.2022
Հայաստանի հավաքականի առաջատար, 38-ամյա Հարություն Մերդինյանն Աշխարհի առաջնությունների տարիքային ռեկորդ է սահմանել։ Նա սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում մեդալ նվաճած ամենատարիքով մարզիկն է պատմության մեջ, հաղորդում է առաջնության մամուլի ծառայությունը։ Հարություն Մերդինյանը նշել է, որ իր համար տարիքն ընդամենը թիվ է, իրեն լավ է զգում և կարող է շարունակել պայքարը մեդալների համար ու հպարտ է, որ […]
12:00 06.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
11:50 06.11.2022
Համապետական ծառատունկի ընթացքում հանրապետության տարածքում շուրջ 130 հա ծառատունկ իրականացվեց, տնկվեց 451 000 տնկանյութ։ Հայտնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։ Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը։ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվեց համապետական ծառատունկ, որի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծառատունկի աշխատանքներ իրականացվեցին […]
11:37 06.11.2022
Նիկոլ Փաշինյանը ստանձնում է ՔՊ-ի վարչության նախագահի պաշտոնը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում: «Այսօրվանից ստանձնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնը։ Մեծ պատիվ ու մեծ պատասխանատվություն Է։ Շնորհակալ եմ ՔՊ 6-րդ համաժողովի բոլոր պատվիրակներին, նորընտիր վարչության բոլոր անդամներին»,- գրել է Փաշինյանը:
11:30 06.11.2022
Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի առաջնության օղակների վարժության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչներ, Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը (14.600 միավոր) և Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը (14.533 միավոր) զբաղեցրին համապատասխանաբար 4-րդ և 6-րդ տեղերը: Վահագն Դավթյանն օղակների վարժության որակավորման փուլում վաստակել էր 14,566 միավոր, որը 5-րդ արդյունքն էր: Նույն վարժությունում 7-րդ արդյունքն […]
11:18 06.11.2022
ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Իրան այն բանից հետո, երբ վերջին հաղորդումները ստացվեցին այն մասին են, որ Իրանը հարձակում է նախապատրաստում Սաուդյան Արաբիայի վրա, գրում է Washington Post-ը: Թերթը չի նշում, թե կոնկրետ երբ է ԱՄՆ-ն ուղարկել ինքնաթիռները։ «Երբ հետախուզության վերջին զեկույցները նախազգուշացնում էին Սաուդյան Արաբիայի թիրախների վրա իրանական բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի […]
11:05 06.11.2022
2022 թվականին հայ ըմբիշները՝ բոլոր տարիքային խմբերում, Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում կարողացել են 56 մեդալ նվաճել։ Հունահռոմեականները նվաճել են 6 ոսկե, 5 արծաթե և 15 բրոնզե մեդալ, իսկ ազատ ոճայինները՝ 6 ոսկե, 9 արծաթե և 15 բրոնզե։ Հիշեցնենք, որ մեծահասակների Աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել Արթուր Ալեքսանյանը, իսկ մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությունոմ չեմպիոն […]
10:53 06.11.2022
Կիևում սկսվել է Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչների «տոտալ տարհանման» նախապատրաստությունը, գրում է New York Times-ը։ Ուկրաինայի մայրաքաղաքի պաշտոնյաներն հայտնել են, թե սկսել են պլանավորել երբեմնի աներևակայելի հնարավորությունը՝ էլեկտրաէներգիայի ամբողջական անջատում, որը կպահանջի քաղաքի մոտ երեք միլիոն բնակիչների տարհանում, գրում է թերթը: Ուկրաինայի ազգային էներգետիկ ընկերությունը շաբաթ օրը հայտարարել է, որ կշարունակի հոսանքազրկումները յոթ շրջաններում։ «Մենք կարող […]
10:40 06.11.2022
Կիրակի օրը Կուրիլյան կղզիների մերձակայքում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։ «Նոյեմբերի 6-ին, ժամը 15.23-ին (Մոսկվայի ժամանակով 7.23-ին) 5,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուրիլյան Շիկոտան կղզու Մալոկուրիլսկոյե գյուղից 69 կիլոմետր հարավ, երկրաշարժի օջախը գտնվել է 45կմ խորության վրա»,- […]
10:28 06.11.2022
Նոյեմբերի 6-ին, ժամը 05։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում գտնվող սուրճի արտադրամասից ծուխ է նկատվում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սմբատ Զորավարի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող շենքի […]
10:15 06.11.2022
Առնվազն 38 մարդ տուժել է Նյու Յորքի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին նոյեմբերի 5-ին հայտնել է The New York Times-ը։ Հրդեհը բռնկվել է բնակելի շենքի 20-րդ հարկում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի աղբյուր է դարձել էլեկտրական հեծանիվների խափանված մարտկոցը։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ բնակարանի բնակիչն էլեկտրական հեծանիվների ապօրինի վերանորոգում է կատարել։ Հրդեհի բռնկման վայրում առնվազն հինգ այդպիսի […]
10:03 06.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
00:34 06.11.2022
Նոյեմբերի 5-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ականի պայթյունի և քաղաքացիական անձանց շրջանում մեկ հոգու վիրավորվելու մասին։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ դեպքի վայր մեկնած փրկարարական ու շտապ բժշկական օգնության հերթապահ օպերատիվ խմբերը տուժած քաղաքացուն տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։ Ժամը […]
23:59 05.11.2022
Կոկայի տերևները Պերուի հարավային ափին օգտագործվել են Նասկայի վաղ շրջանից (մ.թ.ա. 100 – մ.թ. 450):
23:47 05.11.2022
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 20։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աբովյան պուրակից նախկին Երիտասարդական պալատ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1979 թ․) և «BMW […]
23:33 05.11.2022
Զինված Ուժերը համալրվում են դասակի հրամանատարներով։ Ծառայավայրեր են մեկնել «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները։ Հայկական բանակի կապավորների վաղվա հերթափոխը։ Կարևորագույն մասնագիտություններից մեկի ուսումնական գործընթացը ոչ մի վայրկյան չի դադարում։ Պատերազմի մասնակից հրետանավորը մասնագետներ է պատրաստում։ Ռեպորտաժ դիվիզիոնի շտաբի պետի սխրանքի ու առօրյա ծառայության մասին։ Եվ այս թողարկման լուսավոր ակորդը․ նորածին մանկան ճիչ Ղուզանյանների ընտանիքում։ Լույս աշխարհ […]
23:23 05.11.2022
Հայտնի ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը պատրաստվում է ուռուցքի հեռացման վիրահատության։ Այս մասին «Հիմնական բնազդը» ֆիլմի աստղը երկրպագուներին հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։ Ինչպես խոստովանել է դերասանուհին՝ նրա մոտ «մեծ ֆիբրոզային ուռուցք» չեն հայտնաբերել, թեև նա նախկինում անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Բուժող բժշկին նույնիսկ չեն շփոթեցրել Շերոն Սթոունի սուր ցավերի բողոքները։ Այնուամենայնիվ, ախտանիշները չեն […]
22:50 05.11.2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 6-8-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, նոյեմբերի 5-6-ն առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ն էապես չի փոխվի, 7-8-ի ցերեկը՝ կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի 6-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:34 05.11.2022
Նոյեմբերի 5-ին, ժամը 20։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աբովյան պուրակից նախկին Երիտասարդական պալատ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1979 թ․) և «BMW […]
22:20 05.11.2022
Միանշանակ ավելի լավ է, երբ քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլում: Երբեմն դա անելու համար բավական է հետևել ձեր օրգանիզմի ազդանշաններին։ Ինչ, այսպես կոչված, «կարմիր դրոշներ» չի կարելի անտեսել, aif.ru-ին հայտնել է բժիշկ-ճառագայթային, թերապևտ Դենիս Ռոմանովը: Ռիսկի գործոններ Սովորաբար, «կարմիր դրոշներ» ասելով, հիվանդները հասկանում են հենց ախտանիշները, բայց դրանք կարող են ներառել նաև մի շարք ռիսկի […]
22:06 05.11.2022
Նոյեմբերի 5-ին՝՝ ժամը 16։16-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1954 թ․) […]