11:01 31.10.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տուն-ինտերնատների, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնների, մանկատների և այլ նմանատիպ հաստատությունների կարիքների համար սննդի մատակարարման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերին մասնակցած «Դանինի» հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման, «Տումոե», «Ֆուդսիթի», «Ջուզեպպե» և «Խաչմիք» ընկերությունների վարքագիծը որակել է որպես հակամրցակցային համաձայնություն: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունները հանդիսացել են […]
10:56 31.10.2022
Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա Էմմա Գասպարյանին, ինչից հետո «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կրկնակի վրաերթի է ենթարկել նրան: Էմմա Գասպարյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]
10:47 31.10.2022
Հոկտեմբերի 25-ին Վարշավայի համալսարանի գրադարանում տեղի ունեցավ հայտնի քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի՝ «Հայացք Հայաստանի պատմությանը՝ քարտեզների միջոցով» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, հայտնում է Լեհաստանում ՀՀ դեսպանություն: Ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի և տարածաշրջանի պատմության վկայություն հանդիսացող, համաշխարհային կարևորություն ունեցող տարբեր ժամանակաշրջանների քարտեզներ: Միջոցառմանը բացման ելույթով հանդես եկան Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, Վարշավայի համալսարանի գրադարանի փոխտնօրեն […]
10:42 31.10.2022
Ռազմաճակատում ծնված պատմության հետքերով. Կամավորականը փրկել է զինվորի կյանքը և պատերազմից հետո դարձել նրա կնքահայրը։ Մանրամասները՝ «Զինուժ մեդիա»-ի պատրաստած տեսանյութում:
10:39 31.10.2022
Նովոսիբիրսկի մարզում Սերգեյ Մամոնտովի կողմից վրաերթի ենթարկված վեցամյա երեխայի վիճակը կայուն ծանր է։ Այս մասին հայտարարել է Նովոսիբիրսկի մարզի առողջապահության նախարար Կոնստանտին Խալզովը։ «Նա գտնվում է կենտրոնական մարզային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ ողջ օգնությունը, մարզային հիվանդանոցի բժիշկներին օգնություն է ցուցաբերում նաև մարզային կլինիկական հիվանդանոցի խորհրդատվական կենտրոնը»,- ասել է նախարարը։ Միջադեպից հետո Թաթարսկի […]
10:21 31.10.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Սփյուռքը էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության հարցերում» թեմայով պանելային քննարկման, հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Քննարկումը վարել է ՀԱՀ Յակոբեանը բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյան Ամիրխանյանը: Բանախոսներն էին բիզնես փորձագետ Ռոբերտ Սիլագաձեն, դոկտոր և և էներգետիկայի փորձագետ Ժերալդ Օզունյանը և «Հայաստան […]
10:12 31.10.2022
Հոկտեմբերի 30-ին, ժամը 20։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ ոստիկանության Նաիրիի բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքային զբոսայգու մոտակայքում բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Մ. Ս., […]
09:51 31.10.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի գլխավոր տնօրեն Աբրահամ Գասպարյանի և «Էկոպրոֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչների հետ: Պետական նախարարը արժեքավոր է համարել Արցախի կառավարության և «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի հետ ունեցած համագործակցության փորձը՝ հայտարարելով տնտեսական և ուսումնական նշանակության նոր նախաձեռնության մասին: «Նախատեսում ենք Արցախում […]
09:36 31.10.2022
77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը։ Այս մասին տեղեկանում ենք նրա որդու՝ Սուրեն շահվերդյանի ֆեյսբուքյան էջից: Նա հոր հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։ Կներես, որ չհասցրի ասել այն, […]
09:28 31.10.2022
Հոկտեմբերի 26-31-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արևիկ-Եղեգնուտ, Լոռու մարզի Օձուն-Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհներին և Երևան-Գյումրի «Մ-1» միջպետական ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: […]
09:22 31.10.2022
ԴԺՀ-ի սպան կարողացել է ողջ մնալ այն բանից հետո, երբ փորձել են մահապատժի ենթարկել նրան և դանակով առնվազն ինը հարված հասցրել, այդ թվում՝ գլխին և պարանոցին, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Հետաքննության տվյալներով՝ զինվորը գերի է ընկել մարտի վերջին Մարիուպոլում։ Ուկրաինացի զինվորականները նրան գերել են հենց քաղաքում, երբ նա եկել էր ծնողներին այցելելու։ Զինծառայողին ծեծել […]
09:14 31.10.2022
Հոկտեմբերի 30-ին, ժամը 20։08-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել երկաթգծի վրա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սոլակ […]
09:05 31.10.2022
Նովոսիբիրսկի շրջանի թաթարական շրջանի պատգամավորների խորհրդի պատգամավոր Սերգեյ Մամոնտովը, ով մեքենայով վրաերթի էր ենթարկել վեցամյա տղային և լքել վթարի վայրը, խայտառակ ձևով կհեռացվի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից. այս մասին կուսակցություն և խմբակցություն շրջանային խորհրդում ասել է «Եդինայա Ռոսիա»-ի տարածաշրջանային գործկոմի ղեկավար Յուլիա Շվեցը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 30-ի երեկոյան Թաթարսկ քաղաքում 67-ամյա տղամարդը մեքենայով […]
08:59 31.10.2022
Հոկտեմբերի 30-ին, ժամը 20:12-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գլաձոր գյուղի գյուղապետարանի դիմաց այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 33-րդ փողոցի տներից մեկին կից թոնրատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։35-ին, մարվել՝ 21։03-ին: […]
08:50 31.10.2022
Ամերիկացի դերասանուհի և փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է բաց հագուստով և հիացրել երկրպագուներին։ Նկարներն ու մեկնաբանությունները հայտնվել են նրա Instagram-ի էջում : 53-ամյա հայտնին կիսվել է մի շարք լուսանկարներով, որոնցում կեցվածք է ընդունել անկողնու վրա։ Նա կրում է սպիտակ ժանյակավոր ներքնազգեստի հավաքածու և մետաքսե խալաթ, որը մերկացնում է նրա ուսն ու կուրծքը: Միևնույն ժամանակ, […]
08:41 31.10.2022
Երևանում կայացած Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի նիստերը երեկ ավարտվել են Ներդրումների աջակցման կենտրոնի պրեզենտացիայով, որի ընթացքում կենտրոնի ներդրումների խթանման և արտաքին կապերի ավագ մենեջեր Էդիկ Հարությունյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը և Հայաստանում ներդրումային հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Այնուհետ մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի և սփյուռքահայ գործարարների հետ ազատ ձևաչափով հանդիպում-զրույցը։ […]
08:33 31.10.2022
Աշխարհի շատ երկրներում հոկտեմբերի 31-ին նշվում է «սարսափելի» տոնը՝ Հելոուինը։ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մշակութաբանության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Ելենա Բուչկինան «Իզվեստիային» պատմել է տոնի պատմության, նշանակության ու ավանդույթների մասին։ «Եկեք նախ պարզենք, թե որն է բոլոր սրբերի օրը: Սա քրիստոնեական տոն է։ Այն նշվում է նոյեմբերի 1-ին, հաջորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, Ամենայն հոգու […]
08:18 31.10.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Կրթություն, հանրային առողջություն, սոցիալական ապահովվածություն» խորագիրը կրող պանելային հանդիպմանը: Նախարարն անդրադարձել է առողջապահության ոլորտում մեկնարկած բարեփոխումներին և այդ ծրագրերում Սփյուռքի ներգրավվածությանն ու դերակատարությանը: Մասնավորապես ներկայացվել են հոգեկան առողջության ծառայությունների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները, Առողջության համապարփակ ապահովագրական համակարգի ներդրմանն ուղղված հարցերը, տարեցտարի աճող պետական հատկացումների համատեքստում անելիքները: Ամսվա խորհրդին համահունչ` […]
08:07 31.10.2022
Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են նախկին հյուսիսային օվկիանոսի հետքերը: Աշխատանքի արդյունքները նկարագրված են Journal of Geophysical Research: Planets ամսագրում: Հին օվկիանոսի ուրվագծերը հայտնաբերվել են մոլորակի նոր տեղագրական քարտեզների շնորհիվ։ Դրանց օգնությամբ հնարավոր է եղել տարբերել ավելի քան 6500 կիլոմետր երկարությամբ լեռնաշղթաներ, որոնք խմբավորված էին 20 համակարգերի։ Այս կառույցները իրականում նախկին գետերի և ստորջրյա […]
00:16 31.10.2022
Հոկտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի փողոցի սեփական տներից մեկի նկուղում խառատային հաստոցն ընկել է քաղաքացու վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` հրշեջ-փրկարարները հաստոցի տակից դուրս են բերել նույն տան բնակիչ, 72-ամյա Սեյրան Ա.-ի […]
00:11 31.10.2022
Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կախովի կամրջի փլուզման հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Հնդկաստանի ժողովրդին և կառավարությանը։ «Մենք խորապես վշտացած ենք Գուջարաթի Մորբի քաղաքում տեղի ունեցած ողբերգության լուրից: Մեր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքն ենք հայտնում եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը: Մեր մտքերն ու աղոթքները […]
23:58 30.10.2022
Ըստ բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Յուզուպի՝ մազաթափության հիմնական պատճառը սննդանյութերի սխալ կամ անբավարար մարսողությունն է։ «Մազերի որակի վրա ազդում են լյարդի և լեղապարկի աշխատանքի խանգարումները: Առանց լեղու սննդանյութերի մեծ մասը չի ներծծվում»,- բացատրել է բժիշկը: Բացի այդ, ճաղատությունը կարող է առաջանալ օրգանիզմում կենսաբանորեն նշանակալի տարրերի բացակայության հետևանքով։ «Միկրոտարրերի և վիտամինների պակասը հաճախ պայմանավորված է կա՛մ […]
23:47 30.10.2022
Պակիստանցի կին լրագրողը մահացել է այն բանից հետո, երբ նրան վրաերթի է ենթարկել նախկին վարչապետ Իմրան Խանի ավտոմեքենան, հայտնում է Express Tribune թերթը: Պարբերականի տվյալներով՝ լրագրողը լուսաբանել է Խանի կողմնակիցների երթը, որը շարժվում էր դեպի Իսլամաբադ։ Լրագրողին հրել են, և նա ընկել է մեքենայի անիվների տակ։ Միջադեպից հետո կուսակցության ղեկավարությունը դադարեցրել է երթը։ Խանը ցավակցություն […]
23:40 30.10.2022
Բացի այդ, Ֆերերին հայտարարել է, որ լավ ֆիզիկական մարզավիճակում է, քանի որ շատ է զբոսնում իր շան հետ և սպորտով է զբաղվում։
23:18 30.10.2022
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19:54-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա 3 տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Ա․ Հ․, […]
22:39 30.10.2022
Հոկտեմբերի 30-ին, ժամը 17:33-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զանգակատուն գյուղի տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 87-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ք․, ծնված […]
22:26 30.10.2022
Հարավային Կովկասի տարածաշրջան ընդլայնված այցի շրջանակում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Հայաստանում կլինի ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ Մանվել Քեշիշյանը։ Դեսպան ՄըՔին իր այցով կխթանի Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև գործակցությունը, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների և երկու ժողովուրդների […]