Բոլոր լուրերը – Page 3618 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հաղթել է Operalia 2022 միջազգային մրցույթում

15:48 31.10.2022

Լատվիայի ազգային թատրոնում Պլասիդո Դոմինգոյի հովանու ներքո անցկացվող «Operalia-2022» համաշխարհային մրցույթում Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է առաջին մրցանակը: Օպերային արվեստի ամենահեղինակավոր մրցույթում տաղանդաշատ երգչուհին արժանացել է նաև «Ռոլեքս» ընկերության «Rolex Prize of the Audience» հանդիսատեսի մրցանակին: Հոկտեմբերի 30-ին կայացած մրցույթին մասնակցել են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ երգիչներ՝ աշխարհի տասնյակ երկրներից։ Ջուլիանա Գրիգորյանն Ա. Սպենդիարյանի անվան […]

̰
ՊՍԺ-ն մտադիր է ավելի սերտորեն կապել Մեսսիի կերպարն իր հետ

15:43 31.10.2022

«Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում, հայտնում է Sport.es-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի ծրագրերում չկա 35-ամյա արգենտինացու հետ գործող համաձայնագիրը երկարաձգելու տարբերոկ։ Ակումբը մտադիր է համոզել խաղացողին նոր պայմանագիր կնքել 2 տարով։ ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է, որ Մեսսին կարիերան ավարտի փարիզյան թիմում, քանի որ արգենտինացին մեծ իմիջային և տնտեսական ակտիվ […]

̰
Սեուլում հրմշտոցի ժամանակ մահացել է հայտնի քեյ-փոփ աստղ Լի Ջիհանը

15:36 31.10.2022

Կորեացի երգիչ և դերասան Լի Ջիհանը զոհվել է Սեուլի կենտրոնում հրմշտոցի ժամանակ։ Այս մասին հայտնել է Billboard-ի աղբյուրը ։ Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը փողոցում, որտեղ գտնվում են քաղաքի ժամանցային հաստատությունները։ Հրմշտոցի հետևանքով զոհվել է 153 մարդ, որոնց թվում եղել է երաժիշտը։ Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 1-ին։ Նա 24 տարեկան էր։

̰
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

15:31 31.10.2022

Մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ բանակցությունները կանցկացվեն Սոչիի «Русь» հանգստավայրում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Հարավային Կովկասում […]

̰
«Դուք կամաչեք նայել իմ աչքերին, երբ մենք անձամբ հանդիպենք»․ Մարուքյանը՝ իր ադրբեջանցի գործընկերոջը

15:24 31.10.2022

Գրառմանը կից Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Միրզազադեի հոդվածը։

̰
Երիտասարդ հայ ձյուդոիստները ԵԱ-ից վերադառնում են առանց մեդալների

15:18 31.10.2022

Սարաևոյում անցկացվել է ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանից տատամի են դուրս եկել հինգ մարզիկներ: Երվանդ Ներսեսյանը / 60 կգ / և Արտակ Թորոսյանը / 73 կգ / պարտությամբ են սկսել իրենց ելույթները, իսկ Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ Ղալաչյանը / երկուսն էլ ՝ 66 կգ / և Արսեն Ավեդիսյանն / 73 կգ / իրենց օգտին […]

̰
Խաղաղության համար պայքարը պետք է շարունակեմ. Գարո Փայլանի հարցազրույցը «Արմենպրես»֊ին

15:11 31.10.2022

Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհան է տեսնում: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Փայլանն ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորմանը շատ մոտ են, սակայն նկատել է, որ հայերը չեն հավատում, որ հարաբերությունները կկարգավորվեն, սահմանները կբացվեն: Նրա խոսքով՝ հայերն ունեն նախապաշարումներ, որոնք հասկանալի են: «Վերջին երկու տարիներին շատ բաներ տեսանք, ապրեցինք, Թուրքիան պատասխանատու է հայերի […]

̰
Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան հայ մարզիկները

15:03 31.10.2022

Լիվերպուլում ընթանում է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ կմտնի երիտասարդ Գագիկ Խաչիկյանը: Նա հանդես կգա բազմամարտ մրցաձևում: Այսօր Հայաստանի ժամանակով 19:50-ին նախատեսված են Վահագն Դավթյանի և Արթուր Ավետիսյանի ելույթները, որոնք հանդես են գալու օղակներ վարժությունում: 20:00-ին կմեկնարկի Արթուր Դավթյանը հենացատկում, իսկ 21:25-ին՝ Հարություն Մերդինյանը նժույգթափերում: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ […]

̰
SHANTNEWS

14:56 31.10.2022

̰
Ի պատասխան Կապանում Իրանի հյուպատոսության բացման՝ Ադրբեջանն էլ փորձում է դեսպանատուն բացել Իսրայելում

14:48 31.10.2022

Ադրբեջանը ցանկանում է արագացնել Իսրայելում դեսպանատուն բացելու գործընթացը: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով ադրբեջանական մամուլին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան-Իսրայել բարեկամության խմբի ղեկավար Արզու Նաղիևը ռուսական «Правда» պարբերականին թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել: «Երբեմն ասում են, թե որոշ պետությունների դուր չի գալիս, որ Ադրբեջանը դեսպանություն է բացում Իսրայելում, Ադրբեջանն ունի արտաքին քաղաքականություն, Ադրբեջան ինքն […]

̰
Շիրակի մարզում բախվել են Hyundai Elantra-ն ու Opel-ը․ կա 1 զոհ, 5 վիրավոր

14:38 31.10.2022

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 42-ամյա Գուրգեն Մ․-ի վարած Opel մակնիշի և 31-ամյա Մերուժան Ա․-ի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Մերուժան Ա․-ն, Opel-ի վարորդ Գուրգեն Մ․-ն, վերջինիս […]

̰
Հրապարակվել են Հնդկաստանում կամրջի փլուզման պահը պատկերող կադրերը

14:26 31.10.2022

Տեսախցիկը ֆիքսել է Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կախովի կամրջի փլուզումը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, մահացել է 141 մարդ, ավելի քան 100-ը հիվանդանոցներում են։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին տեղական ժամանակով ժամը 18:32-ին, երբ չորս օր առաջ բացված կամրջի վրա մոտ 500 այցելու է եղել, չնայած այն հանգամանքին, որ փաստաթղթերի համաձայն՝ թույլատրելի է 125 հոգու […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը

14:12 31.10.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հանդիպմանը քննարկվել են խորհրդարան-գործակալություն համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարեւորագույն տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված […]

̰
Ե՞րբ  կվերադառնա Հոլանդը խաղադաշտ

14:00 31.10.2022

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի առողջական վիճակի մասին։ Հոլանդը բաց է թողել ԱՊԼ-ի՝ «Լեսթերի» դեմ խաղը, որում թիմը 1-0 հաշվով հաղթանակ է տարել։ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում սա առաջին խաղն էր, որում Հոլանդը «Սիթիի» մեկնարկային կազմում դուրս չի եկել խաղադաշտ։ «Ես չգիտեմ, թե նա երբ կվերադառնա խաղադաշտ։ Հոլանդի […]

̰
«Դիմադրություն» շարժումը նոյեմբերի 5-ին հանրահավաք կանցկացնի

13:52 31.10.2022

«Դիմադրություն» շարժումը նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք կանցկացնի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքերով՝ դա համազգային հանրահավաք է՝ հանուն Արցախի և հանուն Հայաստանի: Սաղաթելյանը համախմբվելու կոչ հղեց նաև քաղաքական կուսակցություններին:

̰
Ռուբինյանն ու Փայլանը քննարկել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը

13:43 31.10.2022

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ-ում հյուրընկալել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանին։ «Մեր եղբայր Կարօ Փայլանին ուրախությամբ հյուրընկալեցի ԱԺ-ում։ Քննարկեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը»,- գրել է Ռուբինյանը՝ կից լուսանկար հրապարակելով։

̰
Պաբլո Մարին, ով հարձակման էր ենթարկվել, դուրս է գրվել հիվանդանոցից

13:34 31.10.2022

«Մոնցայի» պաշտպան Պաբլո Մարին այսօր դուրս է գրվել հիվանդանոցից։ Խաղացողը հոսպիտալացվել էր հոկտեմբերի 27-ի երեկոյան, Միլանի մոտ գտնվող Ասագո առևտրի կենտրոնի վրա հարձակումից հետո։ Հարձակվողը վնասվածք էր պատճառել նաև ֆուտբոլիստին, իսկ մեկ մարդու սպանել էր։ Ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է։ «Պաբլո Մարին այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից, վերադարձել տուն և այժմ […]

̰
Հայտնի է՝ որտեղ կանցկացվի Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը

13:25 31.10.2022

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ բանակցությունները, ինչպես սպասվում է, կանցկացվեն Սոչիի «Русь» հանգստավայրում։ Այս մասին տեղեկացնում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը ժամանել են Սոչի՝ մասնակցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի […]

̰
Ծնվել է Սուրեն Պապիկյանի առաջնեկը

13:15 31.10.2022

Լույս աշխարհ է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի առաջնեկը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Սուրեն Պապիկյանը։ Նա հրապարակել է լուսանկար՝ կից գրելով․ «Նռանե Սուրենի Պապիկյան։ Բարով ես ծնվել, իմ առաջնեկ, իմ Նռանե»:

̰
Կարեն Խաչանովը մեկ հորիզոնականով նահանջել է ATP-ի վարկանիշային աղյուսակում

13:08 31.10.2022

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան պաշտոնական կայքում հրապարակել է ATP-ի թարմացված վարկանիշը։ Վիեննայի մրցաշարում տարած հաղթանակի շնորհիվ ռուս Դանիիլ Մեդվեդևը վարկանիշային աղյուսակում չորրորդ տեղից բարձրացավ երրորդ տեղ: Կարեն Խաչանովը 18-ից 19-րդ տեղ է տեղափոխվել: Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ իսպանացի Կարլոս Ալկարասը, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է նրա հայրենակից Ռաֆայել Նադալը։ ATP վարկանիշը հոկտեմբերի 31-ի դրությամբ. 1. Կարլոս […]

̰
Սուարեսը՝ դուբլի հեղինակ և Ուրուգվայի չեմպիոն

13:00 31.10.2022

Ուրուգվայի առաջնության փլեյ-օֆֆի եզրափակչում «Նասիոնալը» հաղթել է Մոնտեվիդեոյի «Լիվերպուլին»: Հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում՝ 4:1 հաշվով։ Հաղթողների կազմում երկու գոլ է խփել Լուիս Սուարեսը։ Այսպիսով, Սուարեսն իր հարազատ թիմի հետ միասին դարձել է Ուրուգվայի չեմպիոն։ «Նասիոնալը» 49-րդ անգամ դարձավ Ուրուգվայի չեմպիոն։ Դա երկրորդ ցուցանիշն է առաջնությունում։ Իսկ առաջինը այս պայքարում «Պենյարոլն» է, որը 53 անգամ […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 28-ից 31-ը

12:59 31.10.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 28-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 27, անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, խարդախության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, ընտանեկան բռնության՝ 4, թմրանյութ իրացնելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3-ական, խոշտանգման՝ 2, անձի առևանգման, ավազակային հարձակման, […]

̰
Փաշինյանն ու Ալիևը ժամանել են Սոչի՝ Պուտինի հետ բանակցությունների. ՏԱՍՍ

12:55 31.10.2022

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը ժամանել են Սոչի՝ մասնակցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ինչպե՞ս են անցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումները. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի»,- ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից։ Փաշինյանի հետ Սոչի են […]

̰
ՏԿԵ նախարարը աշխատանքային այցով Իրանում է

12:49 31.10.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Նշվում է, որ ԻԻՀ-ում նախատեսված են մի շարք հանդիպումներ։

̰
Սեուլում հրմշտոցի զոհերի թիվը հասել է 154-ի

12:47 31.10.2022

Ըստ ոստիկանության գնահատումների՝ Իթհևոն թաղամասում այդ երեկո շուրջ 100 հազար մարդ էր հավաքվել։

̰
Սննդաբանը խորհուրդ է տվել նիհարելու համար կարևոր 10 մթերք

12:46 31.10.2022

Նիհարելու համար հարկավոր է ամեն շաբաթ ձուկ և խնձոր ուտել, ասում է սննդաբան Քերոլին Հոջեսը։ EatingWell-ում նա խորհուրդ է տվել քաշի նվազման համար կարևոր 10 մթերք: Հոջեսն առաջարկում է սննդակարգում ավելացնել մանրաթելերով հարուստ չիայի սերմեր: «Չիայի սերմերի մեկ չափաբաժին ուտելը, մոտ երկու ճաշի գդալ, բավարարում է ձեր ամենօրյա մանրաթելերի 40 տոկոսը», – բացատրել է նա: […]

̰
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ժամանակ մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ

12:44 31.10.2022

Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի, այդ թվում՝ երկկողմ օրակարգի արդի հարցերի շուրջ։

̰
Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

12:42 31.10.2022

2022թ.-ի մայիսի 25-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակցի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ: Գործով իրականացված նախաքննության արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից ԱՀ քաղաքացի Ա.Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման […]

̰
Իրանի հետախուզության նախարարը հայտարարել է Շիրազի հարձակման երկրորդ հեղինակին ձերբակալելու մասին

12:36 31.10.2022

Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են Շիրազի Շահ Չերախի դամբարանի վրա հարձակման երկրորդ հեղինակին։ Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Սեյյեդ Էսմայիլ Խատիբը։ «Իրանի անվտանգության ուժերը երեկ գիշեր հայտնաբերել և ձերբակալել են Շահ Չերախում ողբերգության հեղինակ երկրորդ ահաբեկչին», – մեջբերում է նախարարի խոսքը IRNA-ն։ «Անվտանգությունը մեր երկրի առաջնահերթություններից է՝ հաշվի առնելով թշնամիների մշտական […]

̰
Հայաստանի կառավարությունը 2 տրիլիոն 204 միլիարդ դրամի հարկային եկամուտ է կանխատեսում 2023 թվականի համար

12:30 31.10.2022

Հայաստանի հարկային եկամուտները 2022 թվականին կկազմեն 1 տրիլիոն 920 միլիարդ դրամ, հաջորդ տարվա համար կանխատեսվում է 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Այս պահին կանխատեսում ենք, որ այս տարվա հարկային եկամուտները 1 […]

̰
BACK_TO_TOP