22:46 11.03.2025
«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը գրանցել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ամենաբարձր արագությունը, հաղորդում է Marca-ն: Հոլանդը խաղերից մեկում զարգացրել է 36,9 կմ/ժ արագություն: Երկրորդ ցուցանիշը ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմիինն է՝ 36,5 կմ/ժ: Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Կիլիան Մբապեն երրորդն է՝ 36,4 կմ/ժ արագությամբ: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիին» անցումային փլեյ-օֆֆում պայքարից դուրս է […]
22:39 11.03.2025
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հյուրընկալվել է ԻԻՀ «Լրատվության դեսպաններ» կենտրոնին, որը նպատակադրված է խորացնել համագործակցությունն Իրանում հավատարմագրված դեսպանների և ԻԻՀ ԶԼՄ-ների միջև: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Կենտրոնի և իրանական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկման ընթացքում դեսպան Հակոբյանը, ընդգծելով հանրային դիվանագիտության դերը՝ որպես հասարակությունների միջև վստահություն ձևավորելու և փոխադարձ ընկալումը խորացնելու գործիք, […]
22:28 11.03.2025
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածը, ցավոք, մեզանում ամենահաճախ հանդիպող ախտորոշումներից է: Այս հիվանդության դեպքում ծառայությունները մատուցվում են պետական պատվերի շրջանակներում.այսպիսով` գումար չունենալու պատճառով ոչ մի պացիենտ, անկախ սոցիալական խմբի պատկանելիությունից, դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից: Ծրագրում ընդգրկման հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի […]
22:19 11.03.2025
Ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաներն այս ընթացքում գերակայող են հանրային խոսույթում, բայց դրանից զատ ուշադրության արժանի են նաև տնտեսական գործընթացները, ուստի Հեռանկարի այսօրվա հաղորդման ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի տնտեսական զարգացման, ռիսկերի ու հնարավորությունների հարցերին: Հարցերին պատասխանել է տնտեսագետ, Պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
22:11 11.03.2025
Մարտի 10-ին Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 56-րդ հատուկ նիստին։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Նիստի ընթացքում կազմակերպության անդամ պետություններն ընտրել են Սուրինամի արտաքին գործերի նախարար, դեսպան Ալբերտ Ռամդինին 2025-2030թթ․ ԱՊԿ նոր Գլխավոր քարտուղարի պաշտոնում։
21:53 11.03.2025
«Սանթոսի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը չի վերադառնա «Բարսելոնա», գրում է Goal-ը։ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն բացառել է բրազիլացի ֆուտբոլիստի` ակումբ վերադարձի բոլոր տարբերակները։ Կատալոնական ակումբի ղեկավարներն ու մարզչական շտաբը դժգոհ են 33-ամյա եզրային հարձակվողի ֆիզիկական վիճակից։ Ըստ նրանց` Նեյմարը տարեցտարի կորցնում է մարզավիճակը։ Դրանից բացի, «Բարսելոնայում» կարծում են, որ Նեյմարը հանդերձարանում կարող է […]
21:44 11.03.2025
2024 թվականին մայրաքաղաքի ութ փողոցներում կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն տնկվել է 661 ծառ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արճվան, ալբիցիա, ձիակասկ. կանաչ տարածքների ընդլայնման և ֆոնդի երիտասարդացման նպատակով երևանյան մայթերն էլ ավելի արժեքավոր ծառատեսակներով են զարդարվել։ Շուտով Թումանյան փողոցի շարունակությունը կհամալրվի նոր հուդայածառերով, Ամիրյան և Մելիք Ադամյան փողոցներին էլ իրենց հմայքը կբերի կատալպա գնդաձև […]
21:26 11.03.2025
Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում «Յուվենտուսը», 0-4 հաշվով պարտվելով «Ատալանտային», վատագույն արդյունքն է գրանցել 1967 թ-ից ի վեր, հայտնում է Opta-ն։ Իտալիայի առաջնությունում սեփական դաշտում նախորդ անգամ չորս և ավելի գնդակի տարբերությամբ «Յուվենտուսը» պարտվել էր 1967թ. հոկտեմբերի 22-ին։ Այդ օրը թուրինյան դերբիում «Յուվենտուսը» նույն` 0-4 հաշվով զիջել էր «Տորինոյին»։ 28 խաղից հետո «Յուվենտուսը» 52 միավորով […]
21:17 11.03.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 11-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
21:00 11.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ե․Թադևոսյան նրբ․ 2, 4, 6, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, «Միխաիլ Բլոխին» և «Մարինե Ալախանյան» ԱՁ-ներ, «Մաննի Մոթորս» ՍՊԸ, Գ․Մահարի փ. 125 Ա, 127 շենքեր, 11։00-17:00 Նազարբեկյան թաղ․ 1ա, 1բ, 2, […]
20:50 11.03.2025
ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Ռազմական ակադեմիայի կուրսանտ Վիոլետա Ֆեոֆիլակտովայի մասնագիտական ընտրության ու զինվորական գործին նվիումի մասին։
20:45 11.03.2025
Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրն» Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում տանը 3-0 հաշվով հաղթել է իրանական «Էսթեղլալին»: Դուբլ է գրանցել կոլումբացի հարձակվող Ջոն Դուրանը, մեկ գոլ էլ խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն: Սա նրա 927-րդ գոլն էր կարիերայում։ Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 0-0 հաշվով: Այսպիսով, «Ալ Նասրը» դուրս […]
20:39 11.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ հանդիպում է ունեցել Երևանի պետական բժշկական համալսարանի մի խումբ ուսանողների հետ։
20:28 11.03.2025
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են էկոկրթական հանդիպումները, որոնց նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ և խթանել պատասխանատու վարքագիծը շրջակա միջավայրի նկատմամբ։ Հանդիպումները կենտրոնանում են տարբեր թեմաների շուրջ՝ կլիմայի փոփոխություն, անտառների պահպանություն, աղբի տեսակավորում, էներգաարդյունավետ վարքագիծ, կենսաբազմազանության պահպանություն և այլն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Հանդիպումների ընթացքում դպրոցականները, ուսանողները և տարբեր ոլորտների մասնագետներ […]
20:16 11.03.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։ ՏԿԵ փոխնախարարներ Նարեկ Մանուկյանի, Վարդան Կոստանյանի, մարզպետ Դավիթ Առուշանյանի, Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանի և այլ պատասխանատուների հետ նախ դիտարկել են «Հյուսիս-հարավ» ճանապարհի Լանջիկ-Գյումրի 27.5 կմ ճանապարհահատվածում իրականացված ասֆալտապատման և բետոնային կառույցների տեղադրման աշխատանքները։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Այնուհետև այցելել ենք Ախուրյան համայնքի Կառնուտ […]
20:07 11.03.2025
Ալբանիայի մայրաքաղաքում ավարտված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 4-րդ տեղը։ Հայաստանի ազատ ոճի ըմբիշները նվաճել են երեք մեդալ (ոսկե, արծաթե, բրոնզե)։ 61 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել Լևիկ Միքայելյանը։ 92 կգ քաշային կարգում Կնյազ Իբոյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ 125 կգ քաշային կարգում Խաչատուր […]
20:02 11.03.2025
Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ: Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բժիշկների կողմից նախնական ախտորոշվել է պոլիտրավմաներ (միջին և թեթև): Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ […]
19:50 11.03.2025
Մարտի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը: ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների հանդիպումը կմեկնարկի ժ. 12:00-ին՝ նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով: 13:10-ին տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն, […]
19:45 11.03.2025
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է ազդրի վնասվածքից հետո և պատրաստ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղին, իսպանական ակումբի մամուլի ծառայությունից հայտնել են ТАСС լրատվական գործակալությանը: Առաջին խաղը ավարտվել էր 1-1 հաշվով։ «Արսենն այսօր մարզվել է ընդհանուր խմբի հետ։ Նա կարող է մեկնել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռայո Վալյեկանոյի» […]
19:40 11.03.2025
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 5-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Մուրադ Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի […]
19:29 11.03.2025
Մարտի 13-ին՝ ժամը 16:00-ին, Ապարան քաղաքում (Գարեգին Նժդեհ 4) տեղի կունենա 2025 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաքի պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, երիտասարդական համայնքի ներկայացուցիչներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
19:20 11.03.2025
Ինդիան Ուելսի «Մասթերսում» կայացել է 1/16 եզրափակչի Կարեն Խաչանով – Բեն Շելթոն մրցավեճը: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը պարտվել է 3:6, 5:7 հաշվով: Երկրորդ սեթում Կարենը հաշվի մեջ առաջ է եղել 5:3 հաշվով, սակայն պարտվել է հաջորդ 4 գեյմերը: 1/8 եզրափակչում աշխարհի 12-րդ ռակետ Շելթոնը կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրենդոն Նակաշիմայի հետ: 22-ամյա Շելթոնն առաջին անգամ էր […]
19:10 11.03.2025
Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի մարտի 11-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Կոտայքի մարզի Զովունի համայնքի 1-ին փողոցում գտնվող՝ ընդհանուր օգտագործման կանաչ հողատարածքն ապօրինի օտարելու վերաբերյալ քրեական վարույթը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 1340-Ն որոշմամբ՝ Կոտայքի մարզի Զովունի համայնքի […]
19:06 11.03.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույց է տվել հնդկական առաջատար WION լրատվամիջոցին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ «Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական թեմաների լուսաբանման հարցում առաջատար WION լրատվամիջոցին: Հարցազրույցում նախարար Միրզոյանը պատասխանել է Հայաստան-Հնդկաստան երկկողմ համագործակցության օրակարգի, զարգացման մեծ ներուժ ունեցող ուղղությունների, միջազգային հարթակներում […]
19:01 11.03.2025
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց ուշադրություն հրավիրելով Սիրիայում բնակվող բոլոր քրիստոնյաների պաշտպանության վրա: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մեզ խորապես հուզում է մեր հայ քրիստոնյա եղբայրների և քույրերի ծանր վիճակը, ովքեր սերունդներ շարունակ ապրել են այդ հողում, որտեղ ապաստանել են 1915 թվականի սարսափելի Հայոց ցեղասպանությունից […]
18:49 11.03.2025
«Համագործակցության տարիների փորձ ունենք, և պատրաստ ենք քննարկելու ոչ միայն հեպատիպների դեմ պայքարում տարվող աշխատանքները, այլև ընդլայնելու գործակցությունն առողջապահության ոլորտում»,- ողջունելով «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության պատվիրակությանը` նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Հյուրերը ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում` hեպատիտ Ց-ի հայտնաբերման ու կանխարգելման ուղղությամբ: […]