Բոլոր լուրերը – Page 3626 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+16.09 oC

Բոլոր լուրերը

Ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության հաստատմանն ուղղված գործընթացները. Ալեն Սիմոնյան

14:11 28.10.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցին ամփոփել է երկօրյա աշխատանքները: Նա նշել է, որ գործընկերներին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ մասնավորեցնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան զինված ագրեսիային վերաբերող դրվագները: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ 2022 թ. սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիան Ադրբեջանի կողմից […]

̰
Կարո Փայլանը Երևանում է

14:09 28.10.2022

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը Երևանում է։ «Բարի լոյս Երեւանէն»,- գրել է Փայլանն ու Հանրապետության հրապարակից լուսանկարներ հրապարակել։

̰
Հայաստանի 5 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար, 4-ը կստանա բրոնզ. «Արծաթե գոտի»

13:50 28.10.2022

Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ է դուրս եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար կպայքարեն նաև Արթուր Բազեյանը (57 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ): Կիսաեզրափակիչում պարտվել և բրոնզե մեդալով են բավարարվել Բարեղամ Հարությունյանը, Գուրգեն Մադոյանը, Դավիթ Չալոյանն ու Ջանիկ Սահակյանը: Ավելի վազ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ղազարյանը (60 կգ), […]

̰
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

13:38 28.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորել է Անն-Լորանս Պետելը: Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ստացել են նոր դինամիկա, ինչի արդյունքն է նաև տարբեր մակարդակներում հաճախակի փոխայցելությունները: «Այս ընթացքում բազմիցս համոզվել ենք, որ Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է և դժվարին […]

̰
Մադամ Տյուսոյի թանգարանը հեռացրել է ցուցասրահից Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնու, ռեփեր Քանյե Ուեսթի մոմե արձանը

13:27 28.10.2022

Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանը հեռացրել է ցուցասրահից Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնու, ռեփեր Քանյե Ուեսթի մոմե արձանը՝ հրեաների և «Black Lives Matter» շարժման մասին նրա սկանդալային հայտարարությունների պատճառով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Առաջին անգամ արձանը թանգարանում ցուցադրվել է 2015 թվականին։ Հաստատությունը բացատրել է, որ այն արխիվ տեղափոխելու որոշումը պայմանավորված է այցելուների ցանկությամբ։ Ավելի վաղ երաժիշտը […]

̰
Հայտնի են տարվա լավագույնը ճանաչված մենամարտն ու լավագույն բռնցքամարտիկը

13:15 28.10.2022

Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը (WBO) ծանր քաշային կարգում WBA, WBO, IBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի (20-0, 13 նոկաուտ) և աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Էնթոնի Ջոշուայի (24-3, 22 նոկաուտ) ռևանշ մենամարտը ճանաչել է տարվա լավագույնը: Այդ մենամարտը կայացել էր օգոստոսի 20-ին և ավարտել Ուսիկի հաղթանակով: Նշենք նաև, որ Ուկրաինացին WBO-ի վարկածով […]

̰
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը

13:00 28.10.2022

Հոկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարան, ուր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս […]

̰
1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում ևս թոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով

12:58 28.10.2022

2023թ․ հունվարի 1-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում ևս կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Նշվում է, որ անկանխիկի անցման դրույթը վերաբերվում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ […]

̰
Ֆիգեյրեդու-Մորենո մենամարտը կդառնա պատմական. UFC

12:56 28.10.2022

UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն, բրազիլացի Դեյվիսոն Ֆիգեյրեդուն 2023 թվականի հունվարի 21-ին չորրորդ անգամ կմենամարտի Մեքսիկայի ներկայացուցիչ Բրենդոն Մորենոյի հետ: UFC 283-ում կայանալիք այդ մենամարտը պատմական կլինի, քանի որ կազմակերպության պատմության մեջ առաջին դեպքն է, որ նույն մարտիկները միմյանց դեմ ռինգ դուրս կգան չորրորդ անգամ: Առայժմ այս մարտիկների դիմակայությունում հաշիվը հավասար է: Ֆիգեյրեդուն ու Մորենոն […]

̰
Գողացել էր գյուղի դպրոցի բակում դրված տախտակները

12:52 28.10.2022

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Նոր Արմավիր գյուղի մի բնակիչ գողացել է գյուղի դպրոցի բակում դրված տախտակները: Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: 51-ամյա նորարմավիրցին հրավիրվել է բաժին ու խոստովանել, որ հոկտեմբերի 20-ին դպրոցի բակից ինքն է գողացել տախտակները: Կազմված […]

̰
Հայտնի են ԵԼ փլեյ-օֆֆ փուլի 12 մասնակիցներ

12:48 28.10.2022

Եվրոպական մրցաշարի խմբային փուլերի հինգ տուրից հետո հայտնի են դարձել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի մի շարք մասնակիցներ։ A խումբ՝ «Արսենալ», ՊՍՎ B խումբ՝ «Ֆեներբահչե», Ռեն C խումբ՝ «Բետիս» D խումբ՝ «Յունիոն» Սեն-Ժիլես E խումբ՝ «Ռեալ Սոսյեդադ, «Մանչեսթեր Յունայթեդ» G խումբ՝ «Ֆրայբուրգ» H խումբ՝ «Ֆերենցվարոշ» Այս մրցաշարի փլեյ-օֆֆին մասնակցում են նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երրորդ տեղը […]

̰
Քահանան կարգալույծ է հռչակվել ամուսնալուծվելու և հոգևոր ծառայության վայրը լքելու պատճառով. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

12:45 28.10.2022

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Դավիթ քահանա Սահակյանը, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Տնօրինության համար հիմք է ծառայել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությունը և Մայր Աթոռի Կարգապահական Հանձնախմբի եզրակացությունը Դավիթ քահանայի՝ ամուսնալուծվելու և հոգևոր ծառայության վայրը լքելու վերաբերյալ։ […]

̰
«Սլովացկո» – «Քյոլն» հանդիպումը ընդհատվել է և կշարունակվի այսօր. Ադամյանը մեկնարկային կազմում է

12:39 28.10.2022

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Սլովացկո» (Չեխիա) – «Քյոլն» (Գերմանիա) հանդիպումը 7-րդ րոպեին ընդհատվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ու կշարունակվի հոկտեմբերի 28-ին: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: Նշենք, որ մառախուղի պատճառով խաղը մեկնարկել էր 1 ժամ 15 րոպե ուշացումով: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական ակումբի մեկնարկային կազմում էր: Հիշեցնենք, […]

̰
ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

12:37 28.10.2022

ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը. շուրջ 28 500 ապրանքատեսակ, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: Նշվում է, որ հղում կատարելով ցանկին՝ այլևս կարիք չի լինի մաքսային մարմին ներկայացնել նշված ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը։ Մաքսային մարմինը հիմք կընդունի տվյալ ցանկին հղումը միայն նշված նույնանման ապրանքի բոլոր բնութագրերի ու նկարագրությունների համընկնելու […]

̰
Իսլանդիայի վարչապետը պատմել է, որ քրեական վեպ է գրել COVID-19 համաճարակի ժամանակ

12:34 28.10.2022

Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրն ասել է, որ կորոնավիրուսային համաճարակը իրեն թույլ է տվել ժամանակ հատկացնել իր հոբբիին և գրել քրեական վեպ: Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 25-ին Իսլանդիայում լույս է տեսել «Ռեյկյավիկ» վեպ-թրիլլերը, որը Յակոբսդոտիրը գրել է դետեկտիվ պատմվածքների հայտնի իսլանդացի հեղինակ, «Մութ Իսլանդիա» բեսթսելլերի հեղինակ Ռագնար Յոնասոնի հետ միասին։ «Ակնհայտ է, որ ես չէի կարծում, […]

̰
Մոուրինյուն՝ բացարձակ ռեկորդակիր

12:23 28.10.2022

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Ֆինլանդիայի չեմպիոն ՀԻԿ-ի նկատմամբ տարած արտագնա հաղթանակը ռեկորդային է դարձել: Opta-ի հաղորդմամբ՝ այդ հաղթանակը 107-րդն էր պորտուգալացի մասնագետի համար եվրագավաթներում: Այդ ցուցանիշով Մոուրինյոյին գերազանցել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին և դարձել բացարձակ ռեկորդակիր: Մոուրինյոն նախկինում գլխավորել էր նաև պորտուգալական […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստաալիքների հեռարձակումը. «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»

12:20 28.10.2022

ՀՀ տարածքում հոկտեմբերի 31-ին ժամը 08:00 – 10:00-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի հեռուստաալիքների հեռարձակումը, կանջատվեն նաև Երևանի հաղորդիչ կենտրոնից սփռվող FM տիրույթի ռադիոալիքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը: «Հեռարձակման դադարեցումը պայմանավորված է Երևանի հաղորդիչ կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի արդիականացման և արբանյակային հաղորդիչ անտենայի վրա անհետաձգելի պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներով»,- նշված է հաղորդագրության մեջ:

̰
Վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին. մահացել է 11-ամյա ուղևորը

12:17 28.10.2022

Հոկտեմբերի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր M3 ճանապարհի 84-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 11-ամյա ուղևոր Ղազարիկ Խաչատրյանը մահացել է, իսկ «ՎԱԶ-2106»-ի 52-ամյա վարորդը, «Նիսանի» 25-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]

̰
ՊՆ-ն ՀՀ-ում Ավստրիայի դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը

12:13 28.10.2022

Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին և ռազմական կցորդին: Հոկտեմբերի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամմերին: Սուրեն Պապիկյանը շնորհավորեց դեսպանին Ավստրիայի ազգային տոնի կապակցությամբ: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրեց ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի […]

̰
Սպառնալիքների և հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է. Ալեն Սիմոնյանի ելույթը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի նիստում

12:09 28.10.2022

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Խորհրդարանի ղեկավարն իր խոսքում մասնավորապես ասել է. «Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա, Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ, Ուրախ եմ ելույթ ունենալ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 54-րդ լիագումար նիստում: Այսօր մեր հանդիպումն ընթանում է աշխարհաքաղաքական բարդագույն գործընթացների շրջանում: Ես […]

̰
18-ամյա երիտասարդը դանակահարել էր ծովագյուղցի տղամարդուն

12:03 28.10.2022

Հոկտեմբերի 26-ին, ժամը 20.00-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ծովագյուղցի 51-ամյա տղամարդուն ժամը 19.45-ի սահմաններում շտապօգնության խումբն է Սևան քաղաքի Նաիրյան փողոցի շենքերից մեկի բակից տեղափոխել հիվանդանոց: Ոստիկանության […]

̰
SHANTNEWS

11:59 28.10.2022

̰
Ի՞նչ ընթացքում է Հայաստանում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կողմից ներդրված «Դպրոցական սնունդ» ծրագիրը. ծանոթացել է ՌԴ ֆինանսների փոխնախարարը

11:58 28.10.2022

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ֆինանսների փոխնախարար Տիմուր Մաքսիմովի գլխավորած պատվիրակությունը շրջել է ՀՀ մարզերի մի շարք դպրոցներում՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կողմից ներդրված «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով: «Դպրոցական սնունդ» ծրագիրը դարձել է ներառական մոդել, որն աստիճանաբար փոխանցվում է ՀՀ կառավարությանը: Հայաստանի 10 մարզերի 1-4-րդ դասարանցիները ձեռք են բերել մաքրության, հիգիենայի, բնապահպանության, […]

̰
Ի՞նչ տեսք ունի Արփի լիճ ազգային պարկի «Ախուրյանի կիրճ» տեղամասը

11:45 28.10.2022

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել «Արփի լիճ» ազգային պարկից, մասնավորապես ցուցադրել է բնության պահպանվող տարածքի «Ախուրյանի կիրճ» տեղամասը:  

̰
Բացահայտված հանցագործությունների թիվը նախորդ օրերի համեմատ նվազել է. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:41 28.10.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 33 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 3, ֆիզիկական ներգործության՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խարդախության, յուրացնելու կամ վատնելու, շորթման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները […]

̰
Արգելել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հատել ՀՀ սահմանը. ՄԻՊ-ը անձի իրավունքների խախտման վերաբերյալ որոշում է կայացրել

11:34 28.10.2022

Մարդու իրավունքների Պաշտպանը վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձի սահմանահատումներն արգելելու կապակցությամբ իրավունքների խախտման վերաբերյալ որոշում է կայացրել, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց ներկայացուցիչները տեղեկացրել են, որ իրենց վստահորդները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից փորձել են հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, սակայն օդանավակայանում ծառայություն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության […]

̰
Ռուսաստանը մտադիր է նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ

11:23 28.10.2022

Ռուսաստանը կշարունակի օգնել և նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Այդ մասին ուրբաթ՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարան.-Խմբ.) նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ ասել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, հայտնում է Իզվեստիա-ն: «Ռուսաստանը հանդես է եկել որպես միջնորդ և կշարունակի աջակցել երկու երկրներին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,- ընդգծել է բանախոսը։ […]

̰
Երեկ 72 երեխա է ծնվել Երևանում

11:20 28.10.2022

Երեկ Երևան քաղաքում ծնվել է 72 երեխա՝ 40 աղջիկ և 32 տղա, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

̰
Հայտնի է փլեյ-օֆֆի 10 մասնակից. ԿԼ

11:16 28.10.2022

Կոնֆերենցիաների լիգայում դեռ մեկ տուր կա, սակայն մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի որոշ մասնակիցներ արդեն հայտնի են դարձել։ A խումբ՝ «Ֆիորենտինա», «Ստամբուլ» B խումբ՝ «Վեսթ Հեմ» C խումբ՝ «Վիլյառեալ» D խումբ՝ «Նիցա», «Պարտիզան» E խումբ՝ «Ալկմար», «Դնեպր» F խումբ՝ «Յուրգորդեն» Եվրոպա լիգայից այս մրցաշար է նահանջում այն ​​թիմը, որն իր քառյակում երաշխավորվել է երրորդ տեղը։ Այս պահին […]

̰
Հաստատվել է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2023 թ.-ի դրամաշնորհային հայտերի ցանկը

11:09 28.10.2022

«Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2023 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկի ձևավորման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում նախապես հրապարակվել էր համապատասխան հայտարարություն, որի հիման վրա թարգմանիչները, հետազոտողները և ստեղծագործողները, ինչպես նաև արտերկրի հրատարակիչները ներկայացրել էին դրամաշնորհի ստացման հայտեր: Այս միջոցառմամբ ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհի […]

̰
BACK_TO_TOP